Խաչատուր Մարոզյան

«Դատական համակարգը չպետք է մահակ դառնա ընդդիմադիրների դեմ». Մարոզյանը` վեթինգի մասին

113
(Թարմացված է 16:10 12.05.2020)
Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է դատավորների վեթինգի գործընթացի հնարավորությանն ու այդ կապակցությամբ արդարադատության նախարարի և վարչապետի աշխատանքային զրույցին։

 

Մարոզյան. «Դատական համակարգը չպետք է դառնա նոր մահակ մերօրյա ընդդիմադիրների դեմ»

Խաչատուր Մարոզյանի դիտարկմամբ` դատավորների վեթինգի գործընթացն իրականում ժողովրդին հուզող ամենահիմնական թեմաներից մեկն է, որովհետև վերջին 20-30 տարիների ընթացքում երկրում եղել է թալան, կողոպուտ, եղել են անմեղ դատապարտվածներ։ Ըստ նրա` վերը նշված ժամանակահատվածում ձևավորվեց դատական մաֆիա։

«Մենք ակնկալում էինք, որ առաջին հերթին պետության այս հիմնասյունը` դատական համակարգը, պետք է վերականգնվեր, քանի որ արդարադատությունը ժողովրդավարության հիմնական չափորոշիչներից մեկն է։ Բայց, ցավոք սրտի, կառավարությունը գնաց ոչ թե մաֆիան կազմաքանդելու ճանապարհով, այլ կցկտուր, ոչ ամբողջական մոտեցումների, քայլերի արդյունքում դարձավ այդ համակարգի մի մասը։ Բացի այդ դատական համակարգը չպետք է դառնա նոր մահակ մերօրյա ընդդիմադիրների դեմ»,– նշում է Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահը։

Մարոզյանի կարծիքով` հիմա սեղանին դրված է մի փաստաթուղթ, ըստ որի վեթինգի գործընթացը հանձնվել է դատական համակարգին, այսինքն` դատավորների բարեվարքությունը պետք է ստուգի Բարձրագույն դատական խորհուրդը` ներկայիս կազմով, որի ներկայացուցիչները նախկինում նույնպես զբաղեցրել են բարձր պաշտոններ։

«Հայաստանում կան հազարավոր անմեղ տուժածներ, անհարկի դատապարտվածներ, ովքեր այսպես կոչված հեղափոխությունից հետո նույնպես մեծ հույսով սպասում էին, որ կլիներ արդար հատուցում, ակնհայտ անհիմն դատական ակտերը կվերաբացվեին, տուժածների իրավունքները կվերականգնվեին, իսկ մեղավորներն ըստ օրենքի կենթարկվեին պատասխանատվության։ Հենց այդտեղից պետք է վերցնեին նյութը նրանք, ովքեր պատրաստվում են իրականացնել դատավորների վեթինգ։ Այդ դեպքում ուղղակի կլիներ հարուցվող քրեական գործերի տարափ։ Համակարգը պետք է անցներ այդ ամենի միջով, սակայն նման բան տեղի չունեցավ»,– նշում է Մարոզյանը։

Նրա համոզմամբ` դատական համակարգի հիմնական չարիքները մնացել են ներքևում և տակավին ուսումնասիրված չեն, հետևաբար վարչապետի ու արդարադատության նախարարի պնդումները, թե այդ համակարգը չարժե ենթարկել կոլափսի կամ ումով փոխարինել խնդրահարույց դատավորներին, վկայում են անհուսալիության մասին։

«Անշուշտ, հնարավոր է բարեփոխել դատական համակարգը, դրա համար կան անհրաժեշտ գործիքներ, սակայն պետք է զերծ մնալ «եթեներից», որովհետև դատական համակարգն ինքն էլ պարտավոր է գնալ բարեփոխումների ճանապարհով և ինքնամաքրվել։ Իշխանությունը նույնպես պետք է հաստատակամ լինի այս գործում, բայց տպավորություն է, որ կարծես ժամանակ են շահում` սպասելով երևի, որ ժամանակի հետ հույզերը կհանդարտվեն, խոսակցությունները հետզհետե կմարեն»– ասում է ասոցիացիայի նախագահը։

Իսկ ինչ վերաբերում է Սահմանադրությունը փոխելու միջոցով համատարած վեթինգ իրականացնելուն, ապա Խաչատուր Մարոզյանը գտնում է, որ Սահմանադրությունը պետք է փոխվեր հենց սկզբից, ինչն ամենաառաջնահերթ խնդիրն էր, այլ ոչ թե փոխել մեկ կետ կամ դրույթ` դա ծառայեցնելով ինչ–ինչ նպատակների։

Նշենք, որ, երեկ` մայիսի 11–ին, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Facebook-ի ուղիղ եթերում քննարկման ժամանակ հայտնեց, որ դատավորների համատարած վեթինգ հնարավոր չէ՝ առանց Սահմանադրությունը փոխելու։
Նախարարը նման տեսակետ հնչեցրեց, երբ վարչապետը նրան հարց ուղղեց՝ ինչպես անել, որ «վատ» դատավորները գնան համակարգից, ինչն էլ հենց ենթադրում է վեթինգը։

«Մենք ոչ թե գերանդիով հնձում ենք, այլ համակարգերին շանս ենք տալիս»․ Փաշինյանը՝ Բադասյանին

Նա առաջարկեց համատարած վեթինգին մոտենալ Սահմանադրական փոփոխություններով և ընտրել այնպիսի մոդել,

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, 2019թ.–ի մարտի 18-ին որոշեց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Դրանից հետո մայիսի 19–ին Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց մայիսի 20–ի առավոտյան փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը։ Ապա հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշեց, որ Հայաստանում հեղափոխությունը պետք է իր ավարտին մոտեցնել և բարեփոխել դատական համակարգը` վեթինգ իրականացնելով։

113
թեգերը:
Ռուստամ Բադասյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Դատարան, Դատավոր, Վեթինգ
Ըստ թեմայի
Փաշինյանը նրանց հույսերը չի՞ արդարացրել, կամ ինչո՞ւ են աղմկում «սորոսականները»
Գավառի վենդետայի հետքերով, կամ երբ «ասֆալտին փռելու» քաղաքականությունը քո դեմ է աշխատում
«Դատական համակարգը մեծ թվով մասնագետների համար գրավիչ չէ»․ Բադասյան
Անահիտ Բախշյան

Բախշյան. «Մեր մասնագիտական խումբը կհետևի` ինչպես է իրականացվելու Լանզարոտեի կոնվենցիան»

18
(Թարմացված է 21:13 30.05.2020)
ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը Sputnik Արմենիայի եթերում իր մտահոգություններն է ներկայացրել Լանզարոտեի աղմկահարույց օրենքի վերաբերյալ` անդրադառնալով նաև ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ արծարծված հարցերին։
Բախշյան. «Անկախ Լանզարոտեի կոնվենցիայից` ՀՀ պիտի ունենա կրթության իր ծրագիրը և չափորոշիչները»

Անահիտ Բախշյանը Լանզարոտեի օրենքի հետ կապված մտահոգությունների առնչությամբ ստորագրահավաք է կազմակերպել։

«Բայց մենք պայմանավորվեցինք, որ նախագահի հովանու ներքո ձևավորվի մասնագիտական խումբ, որը կհետևի այս կոնվենցիայի վավերացման հետագա գործընթացներին, որովհետև կոնվենցիայում գրված է, որ այն չի պարտադրում որևէ տարբերակ հատկապես կրթության 6-րդ հոդվածի առնչությամբ, չի տալիս որևէ հանձնարարական այն ընդունող պետությանը, ինչը նշանակում է, որ Հայաստանը պիտի սեփական ծրագիրն ու չափորոշիչներն ունենա կրթության ոլորտում` երեխաներին սեռական բռնությունից զերծ պահելու և կրթությունը կազմակերպելու համար»,– նշում է ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամը։

Ստեղծվելիք մասնագիտական խմբում կլինեն տարբեր մասնագիտություններ ունեցող անձինք, և նրանք կհետևեն կառավարության ու ԱԺ–ի բոլոր քայլերին, որոնցով պիտի իրականացվի կոնվենցիան։

Ըստ Բախշյանի` օրենքի նախագծի տակ կա արդարադատության նախարարի եզրակացությունը, որում նշված նախադասություններից մեկը շատ է մտահոգել իրեն, այն է` կոնվենցիան հակասում է ՀՀ օրենքին, որում պետք է արվեն փոփոխություններ, սակայն հակասությունների վերաբերյալ չի տրվում հստակ բացատրություն։

«Ըստ էության, մենք կստեղծենք հանրային հարթակ, որը մասնագիտական գնահատական կտա, կկազմակերպի հանրային քննարկումներ։ Ի դեպ, Ազգային ժողովի պատգամավորներն իրենց հերթին նշում են, որ փողոցներում օրեր առաջ հայտնված գրքերը չեն, որ օգտագործվելու են հանրակրթական դպրոցներում, հետևաբար կրթության ոլորտում լինելու են նոր չափորոշիչներ, որոնցով առաջնորդվելու են ուսումնական հաստատությունները»,– հայտնեց կրթության փորձագետը։

Լանզարոտեի կոնվենցիան վավերացնելը քիչ է, այն պետք է համապատասխանի մեր արժեհամակարգին

Բախշյանը կարծում է, որ պետք է ակնդետ հետևել, թե ովքեր են սահմանելու չափորոշիչներն ու ինչպես են դրանք կյանքի կոչվելու։

Հիշեցնենք` մայիսի 11–ին հակառակ հասարակության շրջանում առկա դժգոհություններին, ՀՀ Ազգային ժողովն ընդունեց ընդունեց դեռևս 10 տարի առաջ ՀՀ այն ժամանակվա իշխանության ստորագրած ու չվավերացված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան:

ԱԺ-ն ընդունեց Լանզարոտեի կոնվենցիան. սեռական դաստիարակությունը կարող է սկսվել դպրոցից
Կոնվենցիայի նախագծին կողմ քվեարկեց նիստին ներկա 84 պատգամավորներից 79-ը: 

«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ստորագրվել է 2007թ. հոկտեմբերի 25-ին:

Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան ստորագրել է 2010թ. սեպտեմբերի 29-ին, բայց չէր վավերացրել:

Վավերացնելով միջազգային այդ փաստաթուղթը, ՀՀ-ն պարտավորվում է ձեռնարկել օրենսդրական ու այլ փոփոխություններ՝ կյանքի տարբեր ոլորտներում երեխաների հետ շփում ունեցող անձանց հնարավոր ոտնձգություններից երեխաների պաշտպանությունն ու իրավունքների մասին իրազեկումն ապահովելու համար:

Կոնվենցիան նախատեսում է նաև երեխայի անձնական տվյալների պաշտպանության ազգային օրենսդրության ընդունում:

Անահիտ Բախշյանն ու ՀՀ նախագահը Լանզարոտեի կոնվենցիայի մասին խոսել են մայիսի 29-ին։

18
թեգերը:
Լանզարոտեի կոնվենցիա, Անահիտ Բախշյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանը պետք է բարելավի իրավիճակը երեխաների հետ կապված հատուկ հաստատություններում. ՅՈՒՆԻՍԵՖ
Երեխաները կսովորեն անկաշկանդ օգնություն խնդրել․ պատգամավորը՝ Լանզարոտեի կոնվենցիայի մասին
«Նորապսակները սեռական կյանքի մասին որտեղի՞ց են իմանում, բիսեդկեքի՞ց». Փաշինյան
Արմեն Քթոյան

17․2% տնտեսական անկում․ ինչ վիճակում է ՀՀ տնտեսությունը, և արդյոք կավելանա արտաքին պարտքը

58
(Թարմացված է 20:27 29.05.2020)
Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչ ազդեցություն կունենա բյուջեի վրա ապրիլին Հայաստանում գրանցված 17,2 տոկոս տնտեսական անկումը և որքանով կմեծանա դեֆիցիտը։ 
Քթոյան. «Մեր աննախադեպ պահուսները կչեզոքացնեն արտաքին աղբյուներից միջոցներ ներգրավելու կարիքը»

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանի դիտարկմամբ` տնտեսական անկումը սպասելի էր և որևէ մեկի համար անակնկալ չէ։ Ըստ նրա` գրեթե բոլոր ոլորտները փակվեցին, և տնտեսությունն ըստ էության գտնվում էր փակ վիճակում, բնականաբար նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ տնտեսական ակտիվության նվազումն էլ կանխատեսելի էր։

«Դրան համապատասխան կնվազեն նաև բյուջեի եկամուտները։ Հիմա դժվար կլինի ասել, թե դա ինչպես կանդրադառնա ընդհանուր իրավիճակի վրա, որովհետև տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումն ուղղակիորեն ազդում է բյուջեի վրա եկամուտների կրճատման առումով, բայց ավելի հստակ գնահատականներ հնարավոր կլինի տալ այն ժամանակ, երբ տարին կամփոփվի։ Համենայնդեպս տնտեսական անկման պայմաններում բյուջեն կունենա զգալի ռեսուրսների ներգրավման անհրաժեշտություն, ինչպես ցանկացած այլ ճգնաժամի պարագայում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Քթոյանը հիշեցրեց, որ՝ 2008թ–ի ճգնաժամի հետևանքները հաղթահարելու համար կարիք եղավ էական միջոցներ ներգրավելու, սակայն նրա կարծիքով՝ այս անգամ ավելի հեշտ կլինի։ 

Գևորգյան. «Թանկարժեք բնակարանատերերը շատ կվճարեն, դղյակ ունեցողները՝ ավելի շատ»

«Պետք է ուշադրություն դարձնել, թե մեզ մոտ որոնք են եկամուտ գեներացնող ուղղությունները։ Դեֆիցիտի մեծանակու առումով առկա թվերի վրա հիմնվելն ու գնահատականներ տալը դժվար է, բայց եթե նայենք զուտ մեկ ամսվա կտրվածքով, ապա այդ ժամանակահատվածում տնտեսության փակ լինելը հաշվի առնելով` կարելի է ասել, որ նույնչափ եկամուտներ մեկ ամսվա կտրվածքով ստանալ չենք կարող։ Հստակ է մի բան, որ ֆինանսների նախարարությունն ունի համապատասխան մոդելներ, որոնց շնորհիվ յուրաքանչյուր ոլորտի ազդեցությունը դիտարկված է տնտեսական աճի ու ՀՆԱ–ի ձևավորման վրա»,– նշեց Քթոյանը։

Տնտեսագետի խոսքով` կարելի է դիտարկել տարբեր սցենարներ, որովհետև այս պահին մենք դեռ հեռու ենք ճգնաժամը հաղթահարելուց, բայց մյուս կողմից՝ նույնիսկ կորոնավիրուսով վարակվածների թվաքանակի ավելացման պայմաններում կայացվեց սահամանփակումների դյուրացման որոշում, ինչը ևս կնպաստի տնտեսական խնդիրների լուծմանը։ 

Անդրադառնալով այն հարցին, թե որքան կարող է մեծանալ մեր արտաքին պարտքը, եթե առկա իրավիճակում պետությունը նոր վարկեր վերցնի, Քթոյանը նշեց, որ մենք արտաքին պահուստների մասով ավելի բարվոք վիճակում ենք, ունենք անվտանգության բարձիկ, եթե համեմատենք 10 տարի առաջվա իրավիճակի հետ։ Ըստ նրա` եթե հայտարարվում է, որ ունենք պահուստների աննախադեպ ծավալներ, ինչն իրականում այդպես է, ապա դա թույլ կտա որոշակիորեն չեզոքացնել արտաքին աղբյուներից միջոցներ ներգրավելու կարիքը, բայց եթե հաշվի առնենք, որ 2008թ. ճգնաժամի ընթացքում 1.5-2 միլիարդ դոլարի չափով ավելացրինք արտաքին պարտքը, ապա այժմ այդչափ լրացուցիչ միջոցներ ներգրավելու անհրաժեշտություն չենք ունենա։ 

Օգոստոսին լրջագույն ճգնաժամը բախելու է մեր դուռը. Մելքումյան

58
թեգերը:
ՀՀ արտաքին պարտք, տնտեսություն, Արմեն Քթոյան, Հայաստան
Ըստ թեմայի
Տնտեսությունն անկողնային հիվա՞նդ է. Փաշինյանի պատասխանը
Փաշինյանն այցելել է Էռնեկյանին պատկանող տնտեսություն
Հայաստանը պետք է լինի պատրաստի արտադրանքի երկիր. կորոնավիրուսը կանցնի, տնտեսությունը կմնա
«ՀՀ–ի տնտեսությունը լավագույնն է ԵԱՏՄ-ում, բայց ես մտահոգություններ ունեմ». նախկին նախարար

Իսկ դու կարո՞ղ ես․ ռուս վարսահարդարը համաշխարհային ռեկորդ է սահմանել

0
(Թարմացված է 00:13 31.05.2020)
Կոստրոմայում բնակվող վարսավիրը սանրվածքների մարաթոն է կազմակերպել։ Նա համաշխարհային ռեկորդ է սահմանել` առանց ընդմիջման աշխատելով 48 ժամ։

Կոստրոմա քաղաքի վարսահարդարներից մեկը` Վլադիսլավ Դեմիդովիչը, շատ էր կարոտել իր աշխատանքը, և սահմանափակումների չեղարկումից անմիջապես հետո նա տղամարդկանց սանրվածքների 48-ժամյա մարաթոն է կազմակերպել։ Արդյունքում հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Ինչպես է թբիլիսահայ վարսավիր Վանյա Սիմոնյանը փրկում աշխարհը. տեսանյութ

Մարաթոնը սկսվել է մայիսի 25-ի ցերեկը։ Առաջին քսանչորս ժամում նա հասցրել է կտրել-հարդարել 50 հաճախորդի մազերը, երկրորդ օրն այդ թիվը հասել է 80-ի։ Բոլոր կամավորները գեղեցկության սրահ են մտել մեկ առ մեկ, յուրաքանչյուրից հետո աշխատանքային աթոռն ու գործիքները ախտահանվել են։ Վարսավիրն անվճար է կտրել նրանց մազերը։

Ի՞նչ են անում վարսավիրները, որ փոքրիկը հանկարծ չլացի. զվարճալի տեսանյութ

Դեմիդովիչն արդեն հայտարարել է, որ մտադիր է նոր ռեկորդ սահմանել ու ավելի երկար մարաթոն անել։ Նրա համար դա դժվար չի լինի, քանի որ հաջողացնում է սնվել հենց աշխատանքի ընթացքում, ճիշտ է՝ այդ սննդակարգը բաղկացած է լինում միայն շոկոլադի սալիկներից և մրգային խյուսից։

Պարոն ոսկե ձեռքեր․12-ամյա Էրիկը հրաշքներ է գործում վարսահարդարման ոլորտում․տեսանյութ

0
թեգերը:
տեսանյութ, սանրվածք, վարսահարդար, վարսավիր
Ըստ թեմայի
Փաշինյանի մորուքի և ատաղձագործ վարսավիրի մասին. ինչպե՞ս ռեփերական մորուքը թրենդ դարձավ
Ձեռնոցով և դիմակով. Գյումրիում որոշ վարսավիրանոցներ անակնկալով են դիմավորել այցելուներին
Իսկական «սովետ»՝ Գյումրու ամենակոլորիտային վարսավիրանոցում