00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ռուբեն Մելքոնյան
Էրդողանի հայտարարությունը Փաշինյանի համար ուղղակի վիրավորական պիտի լինի. Մելքոնյան
09:18
7 ր
Էդիտա Գզոյան
Ուզում ենք ֆիլմ ստեղծել երեխաների համար, ֆիլմի միջոցով պատմել
09:26
6 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:32
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:50
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Քեռյան. «Խորհրդարանում ծեծկռտուքը, որքան էլ տարօրինակ թվա, «ժողովրդավարական» երևույթ է»

© Photo : Facebook / Garik KeryanГарик Керян
Гарик Керян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԺ–ում տեղի ունեցած ծեծկռտուքին և մեկնաբանել նման երևույթի առաջացման պատճառները։
Քեռյան. «Նման ծեծկռտուքներ սովորաբար լինում են քաղաքական մշակույթի շատ ցածր մակարդակ ունեցող երկրներում»

Գարիկ Քեռյանի կարծիքով` երևույթը շատ տգեղ է, բայց պետք է ասել, որ օրենսդիր մարմնում ծեծկռտուքը, որքան էլ տարօրինակ թվա, ժողովրդավարական երևույթ է, թեև ժողովրդավարական եզրույթը, ըստ նրա, անհրաժեշտ է վերցնել չակերտների մեջ, որովհետև երևույթն ունի բացատրության երկու կողմ։

Выступление руководителя фракции Мой Шаг Лилит Макунц на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Իմ քայլը» ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը կապում է կոնկրետ օրենքի ընդունման հետ

«Առաջինի համաձայն` բոլոր այն պետությունները, որտեղ խոսքի ազատություն, մտքերի բախում, բազմակարծություն, բազմակուսակցականություն և այլախոհություն չկա, ու խորհրդարանն ընտրվում է ձևականորեն, հիմնականում իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներից, ապա այդպիսի երկրների խորհրդարաններում ո՛չ սուր բանավեճ է լինում, ո՛չ էլ ծեծկռտուք։ Այդպիսիք են Կուբան, Հս. Կորեն, Թուրքմենստանը և նման երկրները։ Իսկ ժողովրդավարական երկրներում նման երևույթներ լինում են ինչքան ուզեք։ Գոնե մեկ–երկու անգամ տարվա կտրվածքով մենք ժողովրդավարական երկրների օրենսդիր մարմնում ականատես ենք լինում նման բախումների»,– նշում է քաղաքագետը։

ԱԺ-ում հնչող խոսքն ու պահվածքը օրինակ են դառնում նաև հասարակության համար. ՄԻՊ

Քեռյանի դիտարկմամբ` հարցին պետք է մոտենալ այն տեսանկյունից, որ եթե կա ազատ կամարտահայտություն, ապա երբեմն հակադիր կարծիքներ ու դիրքորոշումներ ունեցող մարդկանց միջև երկխոսությունն այնքան նյարդային է ստացվում, որ նման բախումները դառնում են անխուսափելի։ Քեռյանը վկայակոչում է այն իրողությունը, որ որոշ երկրների օրենսդրության մեջ կա հոդված, ըստ որի` օրենսդրական կամ քաղաքական հարցերի քննարկման ժամանակ եթե առաջանում է ծեծկռտուք, ապա դա քրեորեն չի դատապարտվում, որովհետև մարդը երբ չի կարողանում իր կարծիքը պարտադրել բոլորին, դիմում է նման քայլի, ինչը համարվում է հատուկ հոգեկան–հուզական վիճակ` կապված օրենսդիր մարմնի ներկայացուցչի աշխատանքային պարտավորությունների հետ։

Вице-спикер Национального собрания Ален Симонян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Իմ քայլը» խմբակցության դռնփակ նիստում մանդատը վայր դնելու հարց չի քննարկվել․ ԱԺ փոխխոսնակ

«Երևույթի բացատրության երկրորդ կողմն այն է, որ նման ծեծկռտուքներ սովորաբար լինում են այն երկրներում, որոնք քաղաքական մշակույթի շատ ավելի ցածր մակարդակ ունեն, շատ ավելի կարճ ճանապարհ են անցել և դեռ անցման փուլում են կամ նախկինում ոչ ժողովրդավարական համակարգի պայմաններում որոշ ժամանակ գոյատևելով` կարծես այսօր այդ երկրներում մարդիկ չեն կարողանում ադապտացվել դիսկուրսին, ազատ խոսքին, մտքերի փոխանակությանը, հետևաբար չկա համբերություն մեկը մյուսին լսելու, ուստի առաջանում են նման իրավիճակներ»,– նշում է քաղաքագետը։

Քեռյանի գնահատմամբ` Հայաստանն անցման փուլում է, ունի պառլամենտարիզմի ընդամենը 20 տարվա կարճ պատմություն, դրա համար էլ մեզ մոտ լինում են նման երևույթներ։ Բայց հաշվի առնելով այն պայմաններն ու աշխարհաքաղաքական գործոնները, որոնցում հայտնվել է Հայաստանը, ապա նման միջադեպերն, ըստ նրա, կարող են ունենալ ազգային անվտանգության սպառնալիք, հետևաբար մենք մեզ նման ճոխություն թույլ տալ չենք կարող։

Հիշեցնենք՝ ԱԺ այսօրվա նիստում միջադեպ տեղի ունեցավ, որը սկսվեց այն բանից հետո, երբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ելույթում վիրավորական արտահայտություններ օգտագործեց ընդդիմադիրների նկատմամբ՝ նրանց կոչելով «բութ» ու «սրիկա»: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ զգուշացրեց, որ նման արտահայտությունները լարում են առաջացնում: «Իմ քայլից» Սասուն Միքայելյանին դուր չեկավ Մարուքյանի նկատողությունն իր թիմակցին: Նա սպառնաց, որ «կցխի» Մարուքյանին ու ձեռքը տարավ իր առջև դրված ջրի շշին: Հարևանությամբ նստած Անդրանիկ Քոչարյանը շիշը ժամանակին հեռացրեց: Բայց Միքայելյանը վեր կացավ տեղից ու մոտեցավ ամբիոնի մոտ կանգնած Մարուքյանին: Ճիշտ դահլիճի կենտրոնում նա ապտակեց Մարուքյանին, ապա սկսեցին խփել ու քաշքել միմյանց: Մյուսներն էլ վազեցին օգնության, ու արդեն դժվար էր հասկանալ, թե ով ում է հարվածում: Վեճին խառնվեցին նաև դահլիճում գտնվող կառավարության անդամներն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նշենք, որ այս ամենը տեղի էր ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։

«Վիզդ կկտրեմ». Էդմոն Մարուքյանն ու Սասուն Միքայելյանը ԱԺ-ում ծեծեցին իրար. տեսանյութ

Լրահոս
0