Տիգրան Քեյան

Տուգանքների քանակն ավելանում է, բայց երթևեկության արդյունավետության արդյունքը զրո է. Քեյան

84
(Թարմացված է 14:31 07.05.2020)
«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ճանապարհային խցանումների կամ վթարների կանխման գործում տեսանկարահանող սարքերի դերին։
Քեյան. «Չնայած տեսասարքերի առկայությանը` տարեցտարի ունենում ենք երթևեկության վատթարացում»

Տիգրան Քեյանի դիտարկմամբ` ոչ միայն Երևան քաղաքը, այլև ամբողջ հանրապետությունն այդ առումով շուրջ ութ տարի է, ինչ գտնվում է ինտենսիվ հսկողության ներքո։ Այդուհանդերձ նա արձանագրում է այն իրողությունը, որ չնայած տեսա և լուսանկարահանող սարքերի առկայությանը` տարեցտարի ունենում ենք երթևեկության վատթարացում։

«Տեսանկարահանող սարքերն, ըստ էության, չեն կարող լիարժեքորեն կարգավորել երթևեկությունը։ Անվտանգության որոշ առումներով այդ սարքերը զսպող միջոցներ են, որովհետև խաչմերուկների այն հատվածներում, որտեղ տեղադրվում են, վարորդներն ավելի զգոն են, իրենց պահում են օրինապաշտ վարորդի պես և առանձնապես վտանգավոր խախտումներ չեն կատարում»,– նշում է «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահը։ 

Տիգրան Քեյանի կարծիքով` տեսանկարահանող սարքերն առհասարակ խցանումներ չեն կարգավորում, միայն անվտանգության նկատառումներից ելնելով` կատարում են որոշակի գործառույթներ երթևեկության կոնկրետ հատվածներում։

«Ժամանակին մենք բարձրաձայնել էինք այն մասին, որ մեզանում վիճակագրություն չի վարվում վթարների պատճառների վերաբերյալ, հետևաբար անհայտ է մնում, թե վթարներն ինչ խախտումների հետևանք են։ Եվ քանի որ չկա նման վիճակագրություն, դժվար է ասել, թե որքանով է նպատակահարմար սարքերի տեղադրումը»,– նշում է նա։

Տիգրան Քեյանի փոխանցմամբ` վարորդները նախկինում անհամաչափ տուգանվում էին, սակայն հեղափոխությունից հետո մի շարք իրավախախտումներ համարվեցին նվազ և չպետք է արձանագրվեն։ Բայց քաղաքացիներին շարունակում են ինտենսիվ տուգանել, օրինակ, երթևեկելի եզրին ոչ զուգահեռ կայանելու համար, նույնիսկ այն հատվածներում, որտեղ երթևեկության համար նման կայանումները խոչընդոտ չեն հանդիսանում, հետևաբար ներկա դրությամբ անհասկանալի պատճառներով վարորդներին ուղարկվում են նման տուգանքներ։     

Երևանյան խաչմերուկներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն է եղել

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահի կարծիքով` այսօր ոչ այդքան դրված է անվտանգության բարձրացման առաջնային խնդիրը, որքան պետական բյուջե գումարներ մուտքագրելու և որոշակի ծախսերը թեթևացնելու պահանջը։ Ըստ նրա` թեև ինտենսիվ տուգանքների քանակն ավելանում է, բայց ունենք երթևեկության արդյունավետության և անվտանգության զրո արդյունք։ 

Նշենք, որ ճանապարհային ոստիկանության տեղեկացմամբ` մայիսի 18-ից մայրաքաղաքի մի քանի խաչմերուկներում տեսանկարահանող սարքեր կգործարկվեն։ Մասնավորապես` Երևան քաղաքի Էրեբունի-Աթոյան, Դավիթ Բեկ-Հունան Ավետիսյան փողոցների և Աճառյան փողոց-Աճառյան 2-րդ փակուղի խաչմերուկներում տեսանկարահանող սարքեր են տեղադրվել:

84
թեգերը:
ավտոմեքենա, Ճանապարհային ոստիկանություն(ՃՈ), Հայաստան
Բագրատ Էստուկյան

Թուրքական մամուլը հեղեղված է միակողմանի տեղեկատվությամբ. ինչ վիճակում է հայ համայնքը

145
(Թարմացված է 17:15 30.09.2020)
Արցախյան պատերազմի ֆոնին, որում անուղղակիորեն ներգրավված է նաև Թուրքիան, կա՞ն արդյոք ճնշումներ Թուրքիայի հայ համայնքի վրա. Sputnik Արմենիայի եթերում հարցին անդրադարձել է «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը:
Էստուկյան. «Արցախյան պատերազմի մասին թուրքական մամուլում գրգիռիչ և միակողմանի տեղեկատվության տարափ է»

«Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանի փոխանցմամբ` թեև տեղի հայկական համայնքի վրա ճնշումների մասին խոսելն անիմաստ է, քանի որ այստեղ ուղղակիորեն ճնշումներ չկան, սակայն ընդհանուր առմամբ պատերազմի հոգեբանությունն ինքնին արդեն մեծ մտահոգություն է հայության համար, որովհետև պատերազմի պայմաններում կամ հակամարտությանների սրման դեպքում հայերը միշտ այս երկրում դառնում են աչքի փուշ, և այս դեպքն էլ ոչնչով չի տարբերվում։ 

«Այդուհանդերձ ուղղակի սպառնալիքին դեմ հանդիման չենք, թեև մտավախություն անշուշտ կա, քանզի երկու օր առաջ ցույց կազմակերպվեց ի աջակցություն Ադրբեջանի և կազմվեց ավտոշարասյուն, որը բարձր ազդականչերով երկու երկրների դրոշներով անցավ հայկական պատրիարքարանի փողոցով։ Սա որոշ չափով սպառնալիքի բնույթ էր կրում և անհանգստություն պատճառեց տեղաբնակ հայերին, իսկ մեր հիմնական մտահոգությունները կապված են ռազմաճակատում տիրող իրադրության, հայ զինվորների վիճակի հետ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա:

Էստուկյանի տեղեկացմամբ` թուրքական մամուլն արցախյան պատերազմի վերաբերյալ հաղորդում է գրգռիչ ու միակողմանի տեղեկություն, այստեղ նման հաղորդագրությունների տարափ է, հատկապես թերթերը մեծ ոգևորությամբ են գրում հայկական դիրքերի ու բազաների ոչնչացման մասին։

Մենք դա թույլ չենք տա. Մակրոնն անդրադարձել է Ղարաբաղի մասին Թուրքիայի ռազմատենչ կոչերին

Ըստ Էստուկյանի` տեղաբնակ հայերը ստիպված են հետևել ադրբեջանական քարոզչամեքենայի ազդեցությամբ ուղղորդված լրատվությանը։ 

Նրա խոսքով` Թուրքիայում կան շատ քիչ թվով լրատվամիջոցներ, որոնք փորձում են օբյեկտիվ տեղեկություն հաղորդել նույնիսկ մերթընդմերթ տեղ են տալիս հայկական պաշտոնական լրահոսին, սակայն դրանց թվաքանակը շատ քիչ է։ Այդպիսի թերթերից է նաև «Ակոսը», որի ձայնն ընդհանուր աղմուկի մեջ քիչ լսելի է։ 

Հենրիխ Մխիթարյանի մտքերն Արցախում են. «Ռոման» աջակցում է հայ ֆուտբոլիստին

Նշենք, մոր երկու օր առաջ Ստամբուլի այն փողոցում, որտեղ տեղակայված է հայկական պատրիարքարանը, ադրբեջանցիներն ու թուրքերն՝ ի տես հայերի, երկու երկրների դրոշներով պարուրված ավտոերթ են կազմակերպել։

145
թեգերը:
Հայ համայնք, Բագրատ Էստուկյան, Թուրքիա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
«Մենք Թուրքիան չենք»․ Զախարովան խոսել է ղարաբաղյան խնդրում Ռուսաստանի դերի մասին
Ռուսաստանը Թուրքիային զսպելու համարժեք գործիքակազմ ունի. թուրքագետ
Սիրիայում ապացույցներ ունեն, որ Թուրքիան գրոհայիններ է ուղարկել Ադրբեջան
Ինչու է Թուրքիան այս անգամ այդքան ակտիվորեն սատարում Ադրբեջանին
Ռոբերի Նազարյան

Ադրբեջանի նախնական պլանը ձախողվել է. Բաքուն մարտի է նետում ռեզերվային տեխնիկան

810
«Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Ռոբերտ Նազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի կողմից կիրառվող մարտավարությանը, մասնավորապես ավիացիայի օգտագործմանն ու նախապատրաստական աշխատանքներին։
Նազարյան. «Ադրբեջանի կողմից ռեզերվի օգտագործումը վյակում է, որ նա չի հասել նախնական նպատակին»

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը կրել է նաև օդուժի կորուստներ, զրկվել է 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից և 1 ինքնաթիռից։

Ռոբերտ Նազարյանի դիտարկմամբ` Ադրբեջանը մարտական գործողություններին պատրաստվելուց առաջ բավական մեծ ուշադրություն է դարձրել ավիացիային և հատկապես ԱԹՍ–ների կիրառելիության խնդրին։ Փորձագիտական վերլուծությունները վկայում են այն մասին, որ Ադրբեջանի տրամադրության տակ են գտնվում նաև թուրքական «Բայրաքթար» մակնիշի անօդաչու թռչող սարքերը, որոնք մինչ այդ չկային ադրբեջանական սպառազինության մեջ։

«Հուլիսի 29-ին մեկնարկած թուրք–ադրբեջանական զորավարժություններից հետո թուրքական տեխնիկան F-16 կործանիչների հետ մեկտեղ փաստացի մնաց Ադրբեջանի տարածքում, և վերջինս կիրառում է թուրքական տեխնիկան, այդ թվում ավիացիոն միավորները, ինչի մասին անդրադարձ է եղել նաև Արցախի ՊԲ հրապարակումներում։ Հետևությունը մեկն է. եթե օդային հարվածներով խոցվում են հակառակորդի ՀՕՊ միջոցները, ապա դա տեղավորվում է հարձակողական բնույթի գործողություններ ծավալելու տրամաբանության մեջ։ Այլ կերպ չի կարող բացատրվել հայկական կողմի ՀՕՊ շղթան կոտրելու ադրբեջանական ձգտումը»,– նշում է վերլուծաբանը։

Ռոբերտ Նազարյանի կարծիքով`փաստերի համադրությամբ կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը նախահարձակ կողմ է և պատերազմին պատրաստվել է առնվազն մեկ ամիս առաջ, և պատրաստության մասին առաջին տեսանելի ապացույցները ֆիքսվել են մասնավորապես թուրք–ադրբեջանական զորավարժությունների ավարտից հետո։

Մերոնք վիրտուոզ են. հայկական կողմը ադրբեջանական տանկ է ոչնչացրել ականանետով

«Ադրբեջանի կողմից ԱԹՍ–ների զանգվածային կիրառումը սկսվել է դեռ 2016 թվականի ապրիլյան պատերազմից, այսինքն` ցանկացած ռազմական բախում արդեն իսկ ենթադրում է անօդաչուների օգտագործում Ադրբեջանի կողմից։ Ընդ որում աշխատելու են ինչպես հետախուզական, այնպես էլ հարվածային ԱԹՍ–ները։ ՀՀ ՊՆ հրապարակումներից և Արցախում գտնվող մեր լրագրողների տարածած լուսանկարներից երևում է, որ Ադրբեջանը հարվածային ԱԹՍ–ներ կիրառում է նաև խաղաղ բնակչության ուղղությամբ»,– նշում է վերլուծաբանը։ 

Անդրադառնալով Վարդենիս քաղաքի և հարակից գյուղերի հրթիռակոծումներին` Ռոբերտ Նազարյանը շեշտում է, որ Ադրբեջանին չի հաջողվել Արցախի հետ շփման գծում հասնել իր նախնական նպատակին, հետևաբար կոնֆլիկտը տեղափոխել է ՀՀ տարածք ավելի մեծ սադրիչ գործողություններ սկսելու համար։ Ըստ վերլուծաբանի` Ադրբեջանը հրթիռակոծումների համար նախապես հող էր պատրաստել և առնվազն երկու օր հայտարարություններ էր տարածում, որ Վարդենիսից հայկական կողմն իբր հարվածել է Դաշքեստանին, ինչը բնականաբար ապատեղեկատվություն է։ 

Պետք է չեզոքացնել թուրք-ադրբեջանական մտադրությունները. ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

Ռոբերտ Նազարյանի գնահատմամբ` Եվլախում խոցված ադրբեջանական զինտեխնիկան գրանցված էր այդ երկրի պետական սահմանապահ ծառայության հաշվեկշռում, և եթե Ադրբեջանը մարտական գործողությունների արդեն երկրորդ օրը մարտի է նետում իր ռեզերվը, որը կոչված չէր առաջնագծում մարտնչելու, ապա դա ևս վկայում է այն մասին, որ Ադրբեջանի նախնական պլանը ձախողվել է։

810
թեգերը:
Թուրքիա, Զորավարժություններ, հայ-ադրբեջանական, Ռոբերտ Նազարյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020
Ըստ թեմայի
Թուրքիան աջակցում է Ադրբեջանին էլեկտրոնային դրոնների, F-16 կործանիչների միջոցով. Սարգսյան
Սիրիայում ապացույցներ ունեն, որ Թուրքիան գրոհայիններ է ուղարկել Ադրբեջան
Թուրքիան բացառապես ուժի լեզուն է հասկանում. ինչ սպասել ՄԱԿ-ի ԱԽ քննարկումներից

Ինչպես պետք է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը

0
0