Դավիթ Հարությունով

Պաշտոնանկ արված ուժայինները որքանո՞վ էին առնչվում նոր իշխանություններին․ փորձագետի կարծիքը

100
(Թարմացված է 22:15 06.05.2020)
Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ ուժային կառույցներում տեղի ունեցած վերջին կադրային նշանակումներին։ 
Հարությունով. «Ուժային կառույցներն իրենց անցած ուղիով չէին առնչվում նոր իշխանությունների հետ»

Իշխանափոխությունից հետո լոյալության ու կադրային փոփոխությունների անհրաժեշտություն առաջացավ, ինչով էլ պայմանավորված են վերջին կադրային փոփոխությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը։

«Այն ժամանակ շրջանառվում էր երկու մոդել։ Առաջինի համաձայն` անհրաժեշտ էր ներգրավել նախկին համակարգի ներկայացուցիչներին, ինչի վառ օրինակը Արթուր Վանեցյանն էր, մյուսի համաձայն` պետք է իրականացվեին դրսից քաղաքական նշանակումներ։ Հիմա փաստորեն կիրառվում է երկրորդ տարբերակը, որովհետև ակնհայտորեն կա լոյալության ու վերահսկողության խնդիր»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Հարությունովի կարծիքով` ուժային կառույցներից յուրաքանչյուրը ձևավորված կորպորացիա է իր անցած ուղիով, որը ոչ մի կերպ չէր առնչվում նոր իշխանությունների հետ, հետևաբար նրանք համարվում էին օտարածին, իսկ այսօր արդյունավետության խնդիրն ավելի սուր է դրված։ 

Փորձագետի գնահատմամբ` Հայաստանում ավելի գլոբալ առումով կա պետական կադրերի էֆեկտիվության խնդիր։  Ըստ այդմ` հեղափոխությամբ իշխանության եկած երիտասարդների և նախկին իշխանությունների օրոք պետական կառույցներում ձևավորված կադրերի միջև առաջացել է հակասություն, ինչը դուրս է քաղաքական որոշումների կամ վերահսկողության տիրույթից։

Տիգրան Ավինյանը հերքում է իր հրաժարականի մասին լուրը

«Երբեմն առաջանում են այնպիսի իրավիճակներ, երբ իշխանությունն ուղղակի չի ունենում այլընտրանք, և երկրորդ` մի շարք երկրներում ուժային կառույցների ղեկավարման գործը քաղաքական կադրերին վստահելն ընդունված գործելաոճ է։ Այն իրավիճակում, որում հայտնվել ենք մենք, բոլորովին նոր է, մինչդեռ անցյալում կոալիցիոն պայմանավորվածությունների համաձայն` ուժային կառույցները ղեկավարել են նույն շրջապատի մարդիկ»,– նշեց փորձագետը։

Փաշինյանն ու Ավինյանը տարաձայնություննե՞ր ունեն, կամ ովքե՞ր են փորձում նրանց «գժտեցնել»

Հարությունովը վկայակոչում է նաև այն իրողությունը, որի համաձայն` որոշակի փուլից սկսած՝ ուժային կառույցներն իրենց գործունեությամբ դառնում են այնքան կայուն, որ քաղաքական կադրային փոփոխություններն անմիջականորեն չեն անդրադառնում աշխատանքի արդյունավետության վրա։ Այսինքն` կա մանևրելու դաշտ, որտեղ իշխանությունը կարող է ընտրել ու նշանակել իր նախընտրելի կադրերին, և դրանից կառույցների գործունեության որակի կտրուկ անկում չի լինում։

100
թեգերը:
Նշանակում, պաշտոնանկություն, Իշխանություն, Դավիթ Հարությունով (ռազմական փորձագետ), Հայաստան
Ըստ թեմայի
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետն ազատվել է աշխատանքից
Պաշտոնից ազատվել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետը
Տիգրան Ավինյանի խորհրդականն ազատվել է պաշտոնից
Պետրոս Ղազարյանն ազատվել է աշխատանքից. հեռուստառադիոընկերության խորհրդի հայտարարությունը
Էդմոն Մարուքյան

Կօգնի գտնել մեղավորներին. Մարուքյանը` կորոնավիրուսի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի մասին

472
(Թարմացված է 19:25 04.07.2020)
Կորոնավիրուսի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախաձեռնողներից «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասնել է, թե ինչ են պատրաստվում անել մինչև սեպտեմբեր։
«Քննիչ հանձնաժողով ստեղծելը ևս աջակցություն է իշխանությանը»․ Մարուքյան

Պատգամավորը հիշեցնում է, որ համավարակի առաջին իսկ օրերից «Լուսավոր Հայաստանը» հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով՝ ավելի վաղ արտակարգ դրություն սահմանելու, սահմանները փակելու և այլ կանխարգելիչ միջոցառումներ։

«Մենք հավաքագրում ենք տեղեկատվություն, թե ինչ է կատարվել մարտ ամսից սկսած, ինչ որոշումներ է ընդունել պարետատունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի և ինչպես նաև այդ համատեքստում մարդկանց իրավունքների և ազատությունների սահմանափակման հարցում»,-ասում է Մարուքյանը։

Նրա խոսքով` իրենց առաջարկներն իրականացվել են մեկ շաբաթից 10 օր ուշացումով, ինչը նույնպես հանձնաժողովում քննության առարկա է, որովհետև, եթե այդ առաջարկներն ավելի շուտ ի կատար ածվեին, հավանաբար այսօր այսպիսի պատկեր չէր լինի։

Նրա համոզմամբ`քննիչ հանձնաժողով ստեղծելը ևս աջակցություն է իշխանությանը։

«Հանձնաժողովը հնարավորություն կտա իշխանություններին անկախ աուդիտի կողմից սեփական սխալները վերհանելու, դասեր քաղելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու առումով»,-վստահ է Մարուքյանը։

Հակադարձելով իրենց ընդդիմախոսներին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը պնդում է, որ հանձնաժողովը չի կարող ձևական բնույթ կրել։

Հիշեցնենք` վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 580 նոր դեպք և 451 առողջացած։ Այսպիսով`հուլիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 27 900 դեպք։

472
թեգերը:
Հայաստան, կորոնավիրուս, ԱԺ, Էդմոն Մարուքյան
Ըստ թեմայի
580 դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 27 900
Կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում 8 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 59 տարեկան է
Իրանն անցնում է «դիմակային ռեժիմի». կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է
Գոռ Հովհաննիսյան

Իշխանությունն ամեն ինչ անում է, որ ՍԴ-ում նշանակվեն իր համար ցանկալի դատավորներ. իրավագետ

58
(Թարմացված է 17:43 03.07.2020)
Իրավագիտության դոկտոր Գոռ Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում իր դիտարկումներն է ներկայացրել գործող իշխանությունների կողմից իրականացվող դատաիրավական բարեփոխումների մասին։
Հովհաննիսյան. «Գործող իշխանությունն ամեն ինչ անում է, որ ՍԴ-ում նշանակվեն իր համար ցանկալի դատավորներ»

Իրավագետ Գոռ Հովհաննիսյանի խոսքով՝ արդեն 30 տարի է, ինչ փորձ է արվում ստեղծել լավ դատական համակարգ, սակայն դեռևս չի հաջողվել։ Նրա կարծիքով՝ պատճառներից մեկը իրավաբանական կրթության որակն է, որը Հայաստանում շատ ցածր է։ Մյուս պատճառն այն է, որ դատավորները, մեծ մասամբ կամ հաճախ, նշանակվում են ոչ օրենքի տառին համապատասխան։

«Ինչպես գիտեք, դատավորների նշանակման կարևորագույն չափանիշներից մեկը նրանց բարոյական բարձր նկարագիրն է, և իմ կարծիքով, դատավոր պետք է նշանակել միայն այն անձին, որն ունի ներքին անկախություն։ Այսինքն՝ դատավոր պետք է լինի հրաշալի իրավաբանական գիտելիքներ ունեցող և ներքուստ անկախ մարդը, որն ի վիճակի է դիմակայել ցանկացած ճնշման»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Իրավագետի դիտարկմամբ՝ բոլոր երկրներում միշտ, հատկապես գործող իշխանությունը փորձեր է անում ճնշելու դատական իշխանությանը՝ ցանկալի որոշումների հասնելու համար, և դատավորը պետք է կարողանա ունենալ այնքան ներքին անկախություն, որ դիմակայի այդ ճնշումներին ու դրանց հակառակվելով ընդունի որոշում միայն օրենքի հիման վրա։

«Երբ դատավոր է նշանակվում մի մարդ՝ հաշվի չառնելով այդ հատկաինշները, ունենում ենք այնպիսի դատական համակարգ՝ ինչպիսին այսօր ունենք»,-նշեց Հովհաննիսյանը։

ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Հայրենիքի»` հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ

Իրավագետի դիտարկմամբ՝ դատական համակարգի առումով գործող իշխանությունը շարունակում է նախկինների գործելաոճը։

«ՍԴ-ում դատավորներ նշանակելու գործող պրակտիկան ցույց է տալիս, որ գործող իշխանությունը նույնպես փորձում է և հասնում է իր այն նպատակին, որ ՍԴ-ում նշանակվեն իր համար ցանկալի դատավորներ, և ոչ թե մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ իրավաբաններ են և ակնհայտորեն քաղաքականապես չեզոք»,- եզրափակեց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք` հունիսի 26–ից ուժի մեջ մտավ ԱԺ–ի ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները։

Նույն նախագծով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նախագահից դառնում է ՍԴ դատավոր։ Շատերը նախագիծը որակում են օրենքի կոպիտ խախտում, քանի որ այն չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը և չի ուղարկվել ՍԴ՝ քննարկելու դրա սահմանադրական լինելը։

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի Սահմանադրական դատարանի անդամներ ընտրելու համար

58
թեգերը:
Գոռ Հովհաննիսյան, Իշխանություն, Հայաստան, Դատավոր
Ըստ թեմայի
Արարատ Միրզոյանն ու Հրայր Թովմասյանին փոխարինող դատավորը հանդիպել են
Իրավաբաններին ու դատավորներին քաղաքական ուժերն անպաշտպան թողեցին. Ավետիք Իշխանյան
ՍԴ–ում դատավորների թափուր տեղերը կլրացվեն 2 ամսվա ընթացքում. ԱԺ հայտարարությունը
ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների կենսաթոշակի ապահովման նախագիծը

Մի-2 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ռոստովի մարզում․ կադրեր դեպքի վայրից

0
(Թարմացված է 15:04 06.07.2020)
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեսագրություն է հրապարակել, որում երևում է, թե ինչ է տեղի ունեցել ուղղաթիռի կոշտ վայրէջքից հետո։

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Մի-2 մասնավոր ուղղաթիռն այսօր կոշտ վայրէջք է կատարել Ռոստովի մարզում։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մոտավորապես 05:20-ին` Կիրսալովո գյուղի դաշտերի ոռոգման ժամանակ։

Ուղղաթիռում երկու մարդ է եղել․ մեկը մահացել է, մյուսը՝ վնասվածքներ ստացել։ Տուժածին հիվանդանոց են տեղափոխել։

Ռուսական կործանիչներն օդ են բարձրացել՝ ամերիկյան ԶՈւ ինքնաթիռները «որսալու»

Նախնական վարկածի համաձայն՝ պատահարը տեղի է ունեցել շարժիչի անսարքության պատճառով։

Sukhoi Superjet 100 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայում

Վթարի հանգամանքներն ու պատճառները պարզելու նպատակով քննչական ստուգում է իրականացվում։

Կրասնոյարսկի երկրամասում ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել. կան տուժածներ

 

0
թեգերը:
Ռոստովի մարզ, տեսանյութ, ուղղաթիռ
Ըստ թեմայի
Ռուսաստանը բժշկական պարագաներով ինքնաթիռ է ուղարկել ԱՄՆ. Թրամփ
«Սու-30 CM» ռազմական ինքնաթիռները հսկում են Հայաստանի օդային սահմանները. տեսանյութ
Պատրաստ սպասում են. ե՞րբ ռուսական ինքնաթիռները կրկին կթռչեն Հայաստան