00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:39
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Антигитлеровская коалиция и вклад ее участников в победу над Германией
15:04
23 ր
Исторический ликбез
Вклад стран антигитлеровской коалиции в победу над фашизмом
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ինչո՞ւ ոստիկանությունը որոշ դեպքերում ուժ չի կիրառում. Բաղդասարյանը` վերջին դեպքերի մասին

© Photo : provided by Sasun BaghdasaryanСасун Багдасарян
Сасун Багдасарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ-Ռուսական (սլավոնական) համալսարանի իրավաբանական վարչության պետ, իրավաբան Սասուն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վերջին օրերի աղմկահարույց հանցագործություններին` խոսելով նաև ոստիկանությանն առնչվող բարեփոխումների մասին։
Բաղդասարյան. «Ուժի չկիրառումը գալիս է կաղապարված մտածելակերպից»

Սասուն Բաղդասարյանի դիտարկմամբ` հանցագործություններ կատարվում են ամեն օր, պարզապես վերջին դեպքերն աղմկահարույց էին։ Ըստ նրա` ոստիկանությունում կատարվող բարեփոխումների հիմքում առաջնահերթ դիրքեր պետք է ունենան հենց ոստիկանության աշխատաոճն ու գործելակերպի փոփոխությունները, ինչպես նաև դրան պետք է զուգակցվի հասարակության վստահության բարձրացումը։

«Գիտակցելով մեր ազգային առանձնահատկությունները, հասարակության ներսում առկա արժեհամակարգն ու քրեական ենթամշակույթի գործոնը` նշենք, որ մեր կաղապարված հասարակության պարագայում ոստիկանության բարեփոխումները ձեռնարկված են ճիշտ ժամանակին և պայմանավորված են ոչ միայն տեղի ունեցած աղմկահարույց դեպքերով, այլև մեր արժեհամակարգով։ Որոշ դեպքերում ոստիկանության կողմից ուժի չկիրառումը գալիս է կաղապարված մտածելակերպից»,– նշում է համալսարանի իրավաբանական վարչության պետը։

Բաղդասարյանի խոսքով՝ ոստիկանության բարեփոխումների առաջնահերթ խնդիրներից մեկը հենց հանցագործությունների արդյունավետ կանխարգելմանն է վերաբերում։

Полицейские на улице Григора Лусаворича - Sputnik Արմենիա
Վաղ թե ուշ սա պիտի լիներ, կամ ի՞նչ կփոխվի, երբ ոստիկանությունն ընդգրկվի ՆԳՆ–ի կազմում

«Ներկայիս ոստիկանությունը կենտրոնացված համակարգ է, և նրա խնդիրների մեջ մտնում է հանցագործությունների բացահայտումը, մարդկանց իրավունքների պաշտպանությունը, իրավապահ գործունեությունը։ Գավառում տեղի ունեցած դեպքերը վկայում են, որ ոստիկանության բարեփոխումները պետք է տանել վերոհիշյալ ուղղությամբ»,– ասում է իրավաբանը։

Բաղդասարյանի համոզմամբ` հանցագործությունների արդյունավետ կանխարգելումը պայմանավորված կլինի նաև արհեստավարժ և մասնագիտացած ոստիկանություն ունենալու հանգամանքով, որովհետև մեր փոքրածավալ հասարակությունում, հատկապես մարզերում գործող ոստիկանական ծառայությունների աշխատակիցներն ինչ–ինչ պատճառներով երբեմն չեն դիմում ուժի կիրառման, ինչի դրդապատճառները թե՛ սոցիալական են, թե՛ կենցաղային, թե հարազատ–բարեկամական։

Գավառի սպանությունների կադրերը՝ առանց մոնտաժման. նոր տեսանյութ է հրապարակվել

Իրավաբանի տեղեկացմամբ` հանցագործությունները շատանում են այն ժամանակ, երբ վատթարանում է մարդկանց սոցիալ–տնտեսական վիճակը, հետևաբար նման պայմաններում շատ կարևոր է, թե ինչ մակարդակում է գտնվում ներիրավական մշակույթն ու իրավաընկալումը, և ինչ իրավագիտակցական մակարդակ ունի քաղաքացին։

Հիշեցնենք` ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ Գավառում հնչած կրակոցների հետևանքով 2 մարդ է մահացել, իսկ 6–ին տեղափոխել են քաղաքի հիվանդանոց։ Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ մի խումբ մարդիկ ներխուժել են բուժկենտրոն ու փորձել են սպանել տուժածներից երկուսին։ Նշվում էր նաև, որ այդ ժամանակ հիվանդանոցում ոչ միայն ոստիկաններ են եղել, այլ նաև ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։ Այսօր, սակայն, ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարեց, որ ոստիկանապետը տեղում չի եղել, իսկ հիվանդանոցում որևէ մեկին չեն սպանել։

Քննչական կոմիտեում դեպքի առթիվ քրգործ է հարուցվել, արդեն 15 մարդ է ձերբակալվել։

Սպանություններից ու հարձակումից հետո ի՞նչ էր կատարվում Գավառում. լուսանկարներ

Լրահոս
0