Սուրեն Պարսյան

«Մեր տնտեսությունը և բնակչությունը պետք է պատրաստվեն տնտեսական մեծ անկման». Պարսյան

277
(Թարմացված է 17:26 26.04.2020)
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովայի կարծիքը։
Պարսյան. «ԱՄՀ–ի և ՀՀ ֆինանսների նախարարության կանխատեսումներում կան էական տարբերություններ»

Սուրեն Պարսյանի դիտարկմամբ` ԱՄՀ–ն և մի շարք այլ կազմակերպություններ վերջին մեկ ամսվա ընթացքում անընդհատ վերանայում են իրենց կանխատեսումները, որոնք դառնում են ավելի հոռետեսական։ Տնտեսագետի համոզմամբ` սա նրանց վերջին կանխատեսումը չէ, նման կանխատեսում ունեն նույնիսկ համաշխարհային տնտեսության մակարդակով։ Չորրորդ եռամսյակի առումով նրանք նույնպես ունեն որոշակի վերապահումներ, որովհետև կորոնավիրուսի հաջորդ ալիքը կանխատեսվում է ձմռան ամիսներին կամ աշնան վերջում, հետևաբար` տնտեսական անկումը կշարունակվի։ 

Նշենք, որ ԱՄՀ–ի ներկայացուցիչն ասել էր, որ կորոնավիրուսով պայմանավորված հայաստանյան տնտեսության անկումը կավարտվի երկրորդ եռամսյակում, և երկրի տնտեսությունը կսկսի վերականգնվել արդեն այս տարվա երրորդ եռամսյակում` մինչև տարեվերջ արագացնելով աճի տեմպը։

«Հայաստանը նույնպես անմասն չի մնացել կանխատեսումներից։ ՀՀ ֆինանսների նախարարն արդեն իսկ հայտարարել է -2 տոկոսի մասին, մինչդեռ ԱՄՀ–ի կանխատեսմամբ` Հայաստանի տնտեսական աճը կազմում է 0,5 տոկոս։ Այստեղ տարբերություններն ակնհայտ են։ Կարծում եմ, որ դեռևս վաղ է որոշակի գնահատականներ տալ կամ ենթադրություններ անել, բայց որ մեր տնտեսությունը և ազգաբնակչությունը պետք է պատրաստվեն տնտեսական մեծ անկման, փաստ է, և դա պետք է լինի մեր ամենակարևոր օրակարգային հարցերից մեկը։ Մեր հնարավորություններն ու ֆինանսական ռեսուրսները պետք է ուղղենք իրավիճակը փրկելուն»,– ասում է տնտեսագետը։

Կորոնավիրուսի համավարակն ու Հայաստանի տնտեսությունը. կկարողանա՞նք ոտքի վրա մնալ

Սուրեն Պարսյանի կարծիքով` առաջին հերթին անհրաժեշտ է ազգաբնակչությանն ապահովել պարենով, ինքնամեկուսացնել և բուժել, իսկ ԱՄՀ–ի լավատեսական մոտեցումն, ըստ նրա, պատահական չէ, որովհետև այդ կառույցը սովորաբար այս կամ այն երկրին խոշոր վարկային ծրագիր տրամադրելուց առաջ և հետո սկսում է որոշակի գովեստի կամ գովազդի շրջան։ Այսինքն` վարկառուի, տվյալ դեպքում Հայաստանի մասին ձևավորվում է դրական իմիջ, որպեսզի ներսում կարողանա հանգիստ իրականացնել վարկային փաթեթը։

«Հիշեցնեմ, որ 2008թ.–ի ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում ԱՄՀ–ն Հայաստանի մասին նույնպես լավատեսական կանխատեսումներ ուներ, բայց մենք ունեցանք 14,1 տոկոս անկում, ինչն աննախադեպ էր։ Այսինքն` մենք ինքներս պետք է գնահատենք մեր տնտեսական գործընթացները, և շատ կարևոր է, թե այդ անկումն ինչպիսին պետք է լինի »,– նշում  տնտեսագետը։

Սուրեն Պարսյանի դիտարկմամբ` եթե անկումը տեղի է ունենալու մանր և միջին բիզնեսի, գյուղատնտեսության և միջին խավի հաշվին, ապա այդ անկումը մեր ազգաբնակչության ու երկրի տնտեսության համար բավականին ծանր է լինելու` ստեղծելով երկարաժամկետ նոր խնդիրներ։ Իսկ եթե անկումը տեղի ունենա խոշոր բիզնեսի ու ֆինանսական որոշ հատվածի հաշվին, ապա ելնելով ցուցանիշներից, կարող ենք ասել, որ այդ անկումն այդքան ցավագին չի լինի։ Այդուհանդերձ, այս պահի դրությամբ, ըստ տնտեսագետի, տուժում են բոլորը։ Այսինքն` մեր տնտեսության մեջ կան լուրջ խնդիրներ, որոնք, ըստ Պարսյանի, ավելի են խորանում, և դրա դեմ պետք է պայքարել հակամենաշնորհային քաղաքականությամբ, ինչի համար իշխանությունները պետք է ունենան ցանկություն և կարողություն։ 

Ի՞նչ է սպասում թեթև արդյունաբերությանը. տնտեսվարողներն ու նախարարը քննարկել են խնդիրները

277
թեգերը:
Արտակարգ դրություն, կորոնավիրուս, Հայաստան, տնտեսություն
Արտյոմ Տոնոյան

Մարդկային և նյութական կորուստներն Ադրբեջանի նախագահին դրել են անհարմար վիճակի մեջ. Տոնոյան

17
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի մայրաքաղաքում և այլ բնակավայրերում տեղի ունեցած զանգվածային ցույցերին և ներքաղաքական հնարավոր զարգացումներին:
Տոնոյան. «Ադրբեջանի հասարակությունում կուտակված մաղձը կարող է վերածվել հեղափոխական գործընթացի»

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը համամիտ չէ այն տեսակետի հետ, որ ադրբեջանական ցույցերը հրահրված էին իշխանությունների կողմից, հակառակը՝ հարևան երկրի իշխանությունները վերջին առնվազն երեք օրերի ընթացքում իրենց ունեցած բոլոր հնարավոր տարբերակներով՝ և՛ լրագրողների, և՛ տարբեր հասարակական-քաղաքական կազմակերպությունների, և՛ պետական գործիչների միջոցով պարբերաբար հայտարարում էին, որ ադրբեջանական բանակը բավարար է և այս իրավիճակում մարդկանց փողոց դուրս գալը ճիշտ չէ: 

«Ցույցերի կազմակերպիչներն ավելի շուտ հակաիշխանական կամ ընդդիմադիր տարբեր կենտրոններից կոչերով հանդես եկած ուժերն էին, որոնց կարծիքով՝ Ադրբեջանի ժողովուրդը պետք է դուրս գա փողոց՝ ստիպելով գերագույն գլխավոր հրամանատարին գնալ պատերազմի և Ղարաբաղի այսպես կոչված ազատագրության»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա: 

Տոնոյանի դիտարկմամբ՝ այդ նույն կոչի համար երկու օր առաջ ձերբակալեցին և քրեական գործ հարուցեցին պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ: Նախկին նախարարի կարծիքով՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու առթիվ, եթե կան կոչեր, ապա նախևառաջ խաղաղության պետք է նախապատրաստեն հենց ադրբեջանցիներին, և այդ գործը պետք է սկսեն նրանց հանրակրթական դպրոցների դասագրքերից: 

«Այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում, շատ հեռու է որևէ առումով առնվազն կարճաժամկետ հեռանկարում խաղաղության նախապատրաստվելու լուրջ ընկալումից: Նման հայտարարություններն արվում են որպես զուտ հայտարարություն»,- նշեց իրանագետը:

Սին «հերոսություն» է. մասնագիտական ապտակ ադրբեջանցի հաքերներին

Նրա գնահատմամբ՝  Ալիևը հայտնվել է շատ բարդ իրավիճակում, տասնամյակների ընթացում քարոզել է, որ կա ադրբեջանական հզոր բանակ, սակայն մարդկային և նյութական վերջին կորուստները Ադրբեջանի նախագահին դրել են անհարմար վիճակի մեջ, մյուս կողմից, եթե որևէ բան չի ձեռնարկվում առաջնագծում, նրա համար վիճակն ավելի է ծանրանում:

Իրանագետի խոսքով՝ Ադրբեջանի նախագահն իր երկրում մի կողմից ունի խիստ բորբոքված և անկառավարելի հասարակություն, որի ներսում կա տասնամյակների ընթացքում կուտակված մաղձ, ինչը կարող է վերածվել հեղափոխական գործընթացի, մյուս կողմից՝ Ալիևն առաջնագծում ունի լուրջ կորուստներ և ոչ շահեկան դիրքեր: Այդ պատճառով էլ, ըստ Տոնոյանի, ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտում է, իսկ բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները միշտ կրում են ժամանակավոր բնույթ, ինչը ՀՀ և Արցախի զինված ուժերին հիմք է տալիս երբեք չթուլացնել զգոնությունը:

«Վերելակային պայմանավորվածությունները» չէին կարող երկարաժամկետ արդյունք ապահովել. փորձագետ

17
թեգերը:
Իլհամ Ալիև, Բողոքի ակցիա, Արտյոմ Տոնոյան, Ադրբեջան, Հայաստան, հայ-ադրբեջանական
Ըստ թեմայի
«Վտանգավոր է»․ ադրբեջանցի հաքերները հասել են ՀՀ պաշտպանության նախարարության փաստաթղթերին
Ինչ զինատեսակներ է կիրառում Ադրբեջանի ԶՈՒ-ն․ Հովհաննիսյանը մանրամասներ հայտնեց
Հայ հաքերները փորձում են զսպել ադրբեջանցիներին. կորոնավիրուսային արտահոսքը շարունակվում է
Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքը հաքերային հարձակման է ենթարկվել
Մամիկոն Ասլանյան

Բացասական եզրակացության դեպքում չեն վճարվի. Վանաձորում գոհ չեն ասֆալտապատման աշխատանքներից

69
Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ճանապարհաշինարարության անորակ աշխատանքներին: 
Ասլանյան. «Ճանապարհաշինարարական աշխատանքներում եղել են ժամկետների հետ կապված բացթողումներ»

Վանաձորում դժգոհ են ճանապարհաշինարարության աշխատանքների ընթացքից: Խոսքը ոչ այնքան իրականացվող աշխատանքների որակի մասին է, որքան դրանց ձգձգման: Ընկերությունը խոստացել է դրանք ավարտել մինչև օգոստոսի 1-ը, իսկ մարզպետարանն ու համայնքապետարանը կարող են գնահատականներ տալ աշխատանքների ամբողջական ավարտից հետո: Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանի փոխանցմամբ՝ ինքը և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը շրջել են և ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Լոռու մարզպետը դիմել է դատախազություն՝ երկու լաբորատորիաներից ներկայացրած եզրակացության առթիվ, Ասլանյանը նշեց, որ դեռ անցած տարվանից ճանապարհաշինարարական կազմակերպության աշխատանքների որակի վերաբերյալ լաբորատորիաներից մեկը ներկայացրել էր դրական եզրակացության, մինչդեռ ՏԿԵ նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքում դրական եզրակացության է արժանացել փողոցներից մեկը, մյուս երեքի վերաբերյալ առկա է բացասական եզրակացություն:

«Լոռու Մարզպետը դիմել է դատախազություն՝ պարզելու, թե ինչպես է ստացվել, որ մի տեղից ստացվել է դրական, իսկ մյուս տեղից՝ բացասական եզրակացություն: Ի դեպ, մեզ անցյալ տարվա վերջին ներկայացրել էին 4-5 փողոցի վերաբերյալ եզրակացություն, մենք կրկնակի եզրակացությամբ վճարել ենք միայն մեկ փողոցի համար, որի առթիվ երկու լաբորատորիաներն էլ տվել են դրական եզրակացություն»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Վանաձորի համայնքապետը: 

Ի՞նչ վիճակում է Վանաձորից Վրաստանի սահման տանող ճանապարհը

Ասլանյանի տեղեկացմամբ՝ իրենք իրականացնում են աշխատանքների կազմակերպման վերահսկողություն, իսկ աշխատանքներն, ըստ նրա, ընթացել են ոչ թե թերություններով, այլ կազմակերպության կողմից եղել են բացթողումներ, որոնք արձանագրված են և առնչվում են ժամկետներին, աշխատանքների կազմակերպման ինտենսիվությանը: Սակայն, երբ համայնքապետարանը սկսել է խզման գործընթաց, կազմակերպությունը խոստացել է 4-5 օրում մոտ 5-6 հազար քառակուսի մետր տարածքի աշխատանքներին տեմպ հաղորդել: 

«Ընդամենը մնում էր երեք փողոց և մեկ կիսատ փողոց, որպեսզի ամբողջությամբ ասֆալտապատվեին: Ըստ այդմ՝ աշխատանքների ընդունման կարգը կորոշվի լաբորատոր փորձաքնության դրական եզրակացության պարագայում, իսկ բացասական եզրակացության դեպքում ճանապարհաշինարակական աշխատանքները չեն վճարվի»,- ասաց նա:

Ազատության հրապարակը կբարեկարգվի. քաղաքապետարանն առաջարկում է ասֆալտը հանել ու սալիկապատել

Շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ Վանաձորում «Մ. Բուատ» ճանապարհաշինարարական ընկերությունը ստիպված կլինի անցած տարի հիմնանորոգած փողոցներից մեկը նորից ասֆալտապատել, քանի որ կառավարության և համայնքի համատեղ ֆինանսավորմամբ կատարված աշխատանքը չի ընդունվել պատվիրատուի կողմից. լաբորատոր փորձաքննությամբ հաստատվել է, որ ասֆալտն անորակ է:

69
թեգերը:
Արկադի Ղուկասյան, Լոռի, եզրակացություն, ասֆալտ, Վանաձոր
Ըստ թեմայի
Դիտավորյալ անորակ ասֆալտ անողները կպատժվե՞ն քրեորեն. Փաշինյանը բարկացել է
Ոչ թե մոխրագույն ասֆալտ, այլ սթրիթբոլի դաշտ. Երևանը հետ չի մնում Նյու Յորքից. տեսանյութ
Ասֆալտանախշումը Երևանում թափ է հավաքում. ներկ վաճառողն ու ակտիվիստը պարապ չեն մնա
«Ասֆալտ անողներին ասֆալտին փռելու» խնդիր չկա. Շիրակի մարզպետն ամփոփեց 100 օրը
Արման Թաթոյան

Ադրբեջանը կիրառել է մարդուն խոշտանգող ու անվերականգնելի վնաս հասցնող հրետանային արկեր. ՄԻՊ

4
(Թարմացված է 22:26 15.07.2020)
ՄԻՊ-ը հայտարարեց, որ մասնագետների հետ ուսումնասիրելու են նաև այդ զինատեսակների՝ միջազգայնորեն արգելված լինել-չլինելու հարցը:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Տավուշի մարզի Մովսես գյուղի հարևանությամբ Ադրբեջանի կողմից հուլիսի 12-ին իրականացրած հրետակոծությունների մասին առաջին ահազանգը ՀՀ ՄԻՊ գրասենյակը ստացել է կրակոցների մեկնարկից րոպեներ անց: Այս մասին Տավուշի մարզում կայացած ճեպազրույցում լրագրողներին հայտնեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Ադրբեջանական կրակոցների հետքերը Այգեպարում. տեսանյութ

«Ես, իհարկե, անմիջապես հրատապ հարցմամբ դիմեցի ՀՀ պաշտպանության նախարարին, մենք ունեցանք քննարկում, նախարարը հաստատեց և մենք սկսեցինք մեր միջազգային գործընկերներին զեկույցներ ներկայացնելու ուղղությամբ աշխատանքներ տանել»,- ասաց Թաթոյանը:

Ավելի ուշ պաշտպանն ու նրա աշխատակազմը մեկնեցին Տավուշ ու դիտարկումները արեցին հրետակոծության ենթարկված Բերդ քաղաքում:

«Այստեղ հրետակոծության էր ենթարկվել «Տավուշ տեքստիլը», ինչպես նաև Երևանի կոնյակի գործարանի մասնաճյուղը: Պետք է ասեմ, որ սա հատկապես մտահոգիչ ու խիստ դատապարտելի է, որովհետև «Տավուշ տեքստիլն» արտադրում է բժշկական դիմակներ: COVID-19-ի պայմաններում հարցն ակնհայտ մարդասիրական դաշտում է ու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման»,- ասաց պաշտպանը:

Պաշտպանը նշեց` քանի որ բնակչության հետ շփումներից պարզ է դարձել, որ հակառակորդը կիրառել է ԱԹՍ-ներ, դա մեզ հիմք է տալիս պնդելու, որ ադրբեջանական կողմը նախապես տեղյակ է եղել, որ այդտեղ ոչ ռազմական օբյեկտ է, և այն էլ՝ առողջապահական դիմակներ արտադրող: Իսկ քանի որ հրետակոծությունը տեղի է ունեցել ցերեկային ժամին, դա իր հերթին հիմք է տալիս ենթադրելու, որ խոսքը թիրախային հարվածներ հասցնելու մասին է։ 

«Մեր դիտարկումներով` ակնհայտ էր վտանգը՝ անմիջական վնաս պատճառելու քաղաքացիական բնակչության կյանքին ու առողջությանը»,- ասաց Թաթոյանը:

Ինչ վերաբերում է գյուղերի ուղղությամբ արձակված արկերին, Թաթոյանը շեշտեց, որ կիրառվել են այնպիսի հրետանային արկեր, որոնք ներսից պայթում են, բեկորների վերածվում ու կարող են կյանքի ու առողջության համար ակնհայտ վտանգ ներկայացնել:

«Դրանք ունեն նաև մարդուն խոշտանգման ու անվերականգնելի վնաս հասցնելու հատկություններ»,- ասաց պաշտպանը:

Նման արկերից մեկը Ներքին Կարմիրաղբյուր գյուղում բնակելի տունը վերածել է փլատակների:

ՄԻՊ-ը հայտարարեց, որ մասնագետների հետ ուսումնասիրելու են նաև այդ զինատեսակների՝ միջազգայնորեն արգելված լինել-չլինելու հարցը:

Ի՞նչ է ակնկալում Հայաստանը Ադրբեջանի ղեկավարությունից. Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը

Իսկ Չինարիում բնաելի տան բակում ընկած չպայթած արկը, Թաթոյանի խոսքով, հնարավորությւն կտա ավելի մանրամասն ուսումնասիրելու կիրառված արկերի ողջ տեսականին:

Մեկ այլ տուն արկի պայթյունի հետևանքով ամբողջությամբ հրդեհվել է:

Թաթոյանը շեշտեց, որ ի տարբերություն Ադրբեջանի, հայկական տարածքում բնակավայրերին մոտ ռազմական կրակակետեր երբևէ չեն տեղադրվում, ուստի Ադրբեջանը խաղաղ բնակչության նկատմամբ իր ոտնձգությունները չի կարող ներկայացնել իբրև պատահականության հետևանք:

Թաթոյանը հիշեցրեց, որ հայկական կողմն արդեն Ադրբեջանի գյուղերի անմիջական հարևանությամբ տեղակայված նման կրակակետերի կադրեր է հրապարեկել ու հիշեցրեց, որ նույն գործելակերպին ականատես է եղել նաև 2016թ.-ին Արցախի շփման գծի հարևանությաբմ գտնվող ադրբեջանական գյուղերում:

Ի՞նչ է կատարվում հայ–ադրբեջանական սահմանագոտում. ՊՆ–ն նոր տեղեկություն է հայտնում

«Դրանով փորձ է արվում Հայաստանի հնարավոր պատասխանի դեպքում ցույց տալ, թե քաղաքացիական բնակչությանը վնաս է հասցվում»,- ասաց Թաթոյանը՝ նշելով, որ հարցն այս դիտակետից ևս ներկայացնելու է միջազգային կառույցներում:

Պաշտպանը նշեց, որ մի քանի միջանկյալ զեկույցներ միջազգային կառույցներին արդեն ուղարկվել են: Նախատեսվում է առաջիկայում ավելի մանրամասն փաստերով նոր համապարփակ զեկույցներ ներկայացնել:

4
թեգերը:
Հայաստան, Արման Թաթոյան, ՀՀ ՄԻՊ, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան
Ըստ թեմայի
Չպայթած արկ` Տավուշի գյուղերում. Արծրուն Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Տավուշի մարզում է
Սահմանամերձ գյուղերը կապահովվեն տեսահսկման, հատուկ կապի ու շչակային իրազեկման համակարգերով