00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

«Եթե այսօր չաջակցես բիզնեսին, վաղը հարկադրաբար կվճարես գործազրկության նպաստներ». Մարգարյան

© SputnikАтом Маргарян
Атом Маргарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արտակարգ դրության պայմաններում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին և դրանց հետագա կիրառման առթիվ առաջացած որոշ դժվարություններին։
Մարգարյան. Եթե այսօր չաջակցես բիզնեսին, վաղը հարկադրաբար կվճարես գործազրկության նպաստներ

Մասնավորապես, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում բոլոր խնայողություններն ուղղվում են կորոնավիրուսի հետևանքով առաջացած խնդիրների լուծմանը, և խնդրել է պահուստային ֆոնդի վրա մեծ հույս չդնել, որովհետև պահուստային ֆոնդի միջոցները հայտնի պատճառներով օգտագործվում են հիմա ծագած բազմաթիվ խնդիրների լուծման համար։

Председатель КГД Армении Давид Ананян в парламенте (29 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հարկերի չեղարկում կամ ներում չի լինի, բայց... Անանյանը ոչինչ չի բացառում

Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ` տնտեսական այս համակարգի պայմաններում, որ ծրագրերը կազմվել ու մշակվել են` դրվելով գործողության մեջ, իհարկե սահմանափակ են։ Կառավարության կամ պետական բյուջեի հնարավորությունները նույնպես սահմանափակ են։ Ըստ նրա` երկրների մեծ մասը սոցիալ–տնտեսական ծրագրերի իրականացման առումով զուսպ են, որովհետև կան շատ անորոշություններ։ Ռիսկերն էլ բարձր են` կապված այն հանգամանքի հետ, թե որքան կշարունակվի կորոնավիրուսի ազդեցությունը և որքան կտևի արտակարգ իրավիճակը։

«Կարևոր հարց է նաև այն, թե բիզնեսը կամ հատկապես տնտեսության իրական հատվածը երբ կվերադառնա բնականոն կենսագործունեության ռեժիմին։ Բայց մյուս կողմից սոցիալական աջակցության ծրագրերն անհրաժեշտ են, որքան էլ խնդրահարույց լինի վիճակը։ Սահմանային վիճակում գտնվող բնակչության շերտերի, սոցիալական խավերի աջակցության ծրագրերն անպայման պետք է իրականացվեն»,– նշում է տնտեսագետը։

Ատոմ Մարգարյանն առկա իրավիճակում կարևորում է երկրների հնարավորությունների համեմատական նկարագիրը։ Ըստ այդմ` ԱՄՆ–ն, օրինակ, մշակել է 6 տրիլիոնի աջակցության ծրագիր և միացրել փող տպող մեքենան` վայրկյանում տպագրելով մեկ միլիոն դոլար։ Դա ընդամենը թուղթ է, այստեղ ամբողջ հիմքը ոչ թե ներքին, այլ գլոբալ շրջանառությունն է, այսինքն` ազգային տնտեսությունների կողմից դոլարի գնողունակության որոշակի կլանումների հաշվին ԱՄՆ–ն կարող է իրեն այդպիսի ճոխություն թույլ տալ, իսկ Հայաստանը չի կարող։

Պետությունը հարկ վճարողներին նոր գործիք է առաջարկում. ի՞նչ կտա օրենքի փոփոխությունը

«Կարծում եմ` տվյալ իրավիճակում մենք մասնակիորեն կարող ենք ինչ–որ տեղ օգտագործել բյուջեի դեֆիցիտի ինֆլյացիոն ֆինանսավորման հնարավորությունները, որովհետև գնաճը փաստորեն դեֆլյացիոնին շատ մոտ է` կազմելով 1–1,5 տոկոս։ Հակառակ պարագայում որտեղի՞ց վերցնել այդ ծրագրերի ռեսուրսները։ Այնպես որ սա նաև դրամավարկային քաղաքականության մոդելի հարց է։ Եթե խնայողությունները թույլ չեն տալիս, կարելի է օրենքներով ժամանակավորապես որոշակիորեն դեֆիցիտի ֆինանսավորման նաև ինֆլյացիոն տարբերակները դիտարկել»,– ասում է տնտեսագետը։

11-ти месячный Ваня Фокин в НИИ неотложной детской хирургии и травматологии (7 января 2019). Москвa - Sputnik Արմենիա
Կառավարությունը բարձրացնում է աշխատավարձերը. երեխաներին խնամողները պետք է լավ վարձատրվեն

Ատոմ Մարգարյանի կարծիքով` Կենտրոնական բանկն է շրջանառություններ ստեղծելու, լիկվիդայնության հաշվին ֆինանսավորում բյուջե դեֆիցիտը` գնելով պետական պարտատոմսեր։ Ըստ նրա` ճգնաժամն էլ հենց այն հիմքն է, որի պատճառով երկրներից շատերը գնում են այդպիսի լուծումների։ Տնտեսագետի փոխանցմամբ` մեզանում ճիշտ հակառակն է, կարծեք թե դրամի կայունությունը սրբություն սրբոց է, իսկ գնաճը վերին ինստանցիայի գերնպատակ, և նույնիսկ այս իրավիճակում ԿԲ–ն գնաց փոխարժեքը սեղմելու, 480 դրամի նիշին իջեցնելու ճանապարհով, ինչը տնտեսագետի համար անհասկանալի է։

«Երբ նայում ենք դասական լուծումներին, ապա պարզ է դառնում, որ դրամավարկային քաղաքականության նպատակը նոր աշխատատեղերի ստեղծումն ու խթանումն է, մինչդեռ մեզանում այս մասին ոչ մի խոսք չկա։ Եթե կառավարությունն իր հույսը դնում է միայն հարկաբյուջետային քաղաքականության, ծրագրերի բյուջետային սուբսիդավորման և համաֆինանսավորման, ինչպես նաև սոցիալական աջակցության փաթեթների վրա, ապա դրանից բան դուրս չի գա»,– Նշում է տնտեսագետը։   

Արդյունաբերության զարգացումն անհնար է. գումարները կծախսվեն կորոնավիրուսի վրա

Ատոմ Մարգարյանի համոզմամբ` եթե այսօր պետությունը չի ֆինանսավորում կամ աջակցում բիզնեսին, վաղը հարկադրաբար վճարելու է գործազրկության նպաստներ։ Ըստ նրա` ստրատեգիական ակտիվները հատկապես մեր կարգի երկրի պարագայում պետք է որոշ մասով լինեն պետական։           

Լրահոս
0