Արմեն Քթոյան

Քթոյան. «Տեղի է ունենում նավթի համաշխարհային շուկայի վերաձևում»

116
(Թարմացված է 14:05 21.04.2020)
Տնտեսագետ, Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է նավթի համաշխարհային շուկայում տեղի ունեցող զարգացումներին և մեծ պահանջարկ ունեցող վառելիքի գնային աննախադեպ տատանումներին։  
Քթոյան. «Որոշ ուժերի շահերի արդյունքում տեղի է ունենում նավթի համաշխարհային շուկայի վերաձևում»

Տնտեսագետ, Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանի դիտարկմամբ` մեկ–երկու ամիս առաջ կային որոշակի սպասումներ, որոնք ձևավորվել էին համաճարակային իրավիճակի պայմաններում, և հիմա նավթի համաշխարհային շուկայի հիմնական խաղացողների մոտ այդ սպասումները չեն իրականացել։ Նախապես գերակշռում էր այն տեսակետը, որ իրավիճակը շատ արագ կհանգուցալուծվի, կլինի որոշակի հորիզոն, որից այն կողմ իրավիճակն աստիճանաբար կվերադառնա նախկին հուն, ինչի հիման վրա էլ ձևավորվում էին նավթի ֆյուչերսային գործարքների գները, սակայն հիմնական մասնակիցներն այժմ տեսնում են, որ կանխատեսնումները չեն արդարացել։

«Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ շուկայում տեղի են ունենում տարերային տեղաշարժեր։ Այդուհանդերձ նավթի շուկայում գլոբալ առումով ամեն ինչ տեղավորվում է նույն տրամաբանության ու միտումների մեջ, որոնց մասին մասնագետները վաղուց խոսում էին։ Այսինքն` կա առաջարկի ավելցուկ և պահանջարկի նվազում։ Եվրամիությունն իր հերթին իրականացնում է նավթի ու նավթամթերքների սպառման ու ծավալների կրճատման երկարաժամկետ ծրագիր։ Հիմնական սպառող Չինաստանի մասով կանխատեսումներն ավելի վատատեսական են դառնում։ Նույնը կարելի է ասել Հնդկաստանի վերաբերյալ։ ԱՄՆ–ում նույնպես իրականացվում է նավթամթերքի սպառման ու ծավալների կրճատման քաղաքականություն, որտեղ կա նաև թերթաքարային նավթի գործոնը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետը։ 

Քթոյանի կարծիքով` առկա բոլոր իրողությունների համադրության արդյունքում ստացվում է նավթի գների տևական նվազման ընդհանուր պատկերը։ Անդրադառնալով այն հարցին, թե կա՞ արդյոք անտեսանելի մի ձեռք, որը նավթի համաշխարհային շուկայում խառնում է հիմնական խաղացողների խաղաքարտերը, տնտեսագետը նշեց, որ կան ուժեր, որոնք ունեն իրենց կենսական շահերը, հետևաբար գործում են իրենց շահերին համահունչ, ինչի հետևանքով նվազում են գները, տեղի է ունենում շուկայի վերաձևում, խաղացողները փոխում են իրենց մասնաբաժինները։

Նավթը՝ ջրի գնով. արդունաբերողները վճարում են, որ իրենց ապրանքը տանող լինի

Տնտեսագետի գնահատմամբ` նավթի շուկան այնքան բազմաշերտ է ու մասնակիցներն այնքան շատ են, որ առանձին վերցրած մի մասնակից չի կարող անտեսանելի իրականացնել նման քաղաքականություն։

Ըստ նրա` ստեղծվել է մի իրավիճակ, երբ պատկերավոր ասած` նավթը ոչ մեկին պետք չէ, այդ ապրանքի պահանջարկը ցածրացել է, հետևաբար գներն էլ պետք է աննախադեպ անկում ապրեին։

Ինչ են պայմանավորվել «ՕՊԵԿ+»-ի երկրները․ սա գործարք է, այն էլ ժամանակավոր

 

116
թեգերը:
տնտեսագետ, գին, նավթ, Արմեն Քթոյան, Հայաստան
Ըստ թեմայի
ԱՄՆ-ում դատում են հայ նավթային մագնատի․ նա մեղադրվում է կես միլիարդ դոլար «ուտելու» մեջ
Նավթն իր հետևից ռուսական գազի գները ներքև չի տանի. ահա թե ինչու
Կտրուկ անկումից հետո WTI տեսակի նավթի գինը նորից բարձրացել է
Փաշինյանը չի բացառում`Հայաստանը կարող է օգտվել նավթի գների համաշխարհային անկումից
Վիկտոր Մնացականյան, Կետրոն համայնքի նախկին ղեկավար, արխիվային լուսանկար

Հուսամ` Արթուր Մեսչյանը կլինի Երևանի վերջին գլխավոր ճարտարապետը. Մնացականյան

56
(Թարմացված է 01:21 05.08.2020)
Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Մաշտոցի պուրակում ընթացող կառուցապատման աշխատանքներին և ընդհանուր առմամբ Երևանի քաղաքաշինական խնդիրներին։
Մնացականյան. «Հուսամ` Արթուր Մեսչյանը կլինի Երևանի վերջին գլխավոր ճարտարապետը»

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի դիտարկմամբ` սրճարաններ կառուցելու նպատակով ծառահատումներն, իհարկե, լավ չեն, սակայն մյուս կողմից՝ որոշ տեղերում պետք է սրճարաններ լինեն։ Պարզապես անհրաժեշտ է պահպանել համաչափության սկզբունքը` մեկից տասը հեկտար տարածքով այգում տեղակայել մեկ սրճարան, և կարևոր է, որ ավագանին հաստատի այդ կարգը։ Նախընտրելի է, որ սրճարաններն աշխատեն ամբողջ տարվա ընթացքում։

«Նրանք, ովքեր թեկուզ անզգուշությամբ ծառեր են հատել Մաշտոցի պուրակում, թող ենթարկվեն պատասխանատվության, իսկ եթե նրանք ունեն համապատասխան թույլտվություն, թող պատասխան տան նրանք, ովքեր թույլատրել են այդ ծառահատումները»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Մնացականյանի համոզմամբ` պետք է մայրաքաղաքի կենտրոնում հայտարարվի մորատորիում բարձրահարկ շենքերի կառուցման համար, այսինքն` քաղաքապետարանը քննարկի միայն մինչև հինգ հարկանի շենքերի կառուցմանն առնչվող նախագծերը։ Իսկ հետագայում, երբ քննարկվի հիմնական հատակագիծը, այն, ըստ Մնացականյանի, պետք է լինի ոչ թե նախկին խորհրդային կիսամեռ տարբերակը, որը նախատեսված էր միայն ճարտարապետների համար, այլ լինի միջազգային չափանիշներին համապատասխան զարգացման «մաստեր–պլան»։

Ինչը կարող էր ստիպել Արթուր Մեսչյանին հրաժարվել պաշտոնից. Մինասյանի տեսակետը

«Ինչ վերաբերում է Արթուր Մեսչյանի գործունեությանը, ապա նա փայլուն և լուսավոր անձնավորություն է, մեր եզակի, լավագույն ճարտարապետներից մեկը, սակայն գլխավոր ճարտարապետ լինելու համար թերևս պետք են նաև այլ հատկանիշներ։ Հուսամ, որ Արթուր Մեսչյանը կլինի Երևանի վերջին գլխավոր ճարտարապետը»,– նշեց Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարը։

Մնացականյանի կարծիքով` Երևանը պետք է արդեն ունենա ոչ թե գլխավոր ճարտարապետ, այլ գլխավոր ուրբանիստ, որը քաջածանոթ է ճարտարապետական, քաղաքաշինական, տրանսպորտային, էկոլոգիական խնդիրներին և կկարողանա օգնել քաղաքապետին, ավագանուն և ընդհանրապես մայրաքաղաքին։

Թույլ չեմ տա արտաժամյա աշխատեն. Մեսչյանը զայրացած է աշխատավարձների շուրջ ծավալված աղմուկից

Նշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ բնապահպանները բողոքի ակցիաներ են անցկացնում Մաշտոցի պուրակում իրականացվող շինարարական աշխատանքների դեմ, ինչպես նաև ահազանգում են նաև հատված ծառերի մասին։

56
թեգերը:
Հրաժարական, Մաշտոցի պուրակ, Վիկտոր Մնացականյան, Արթուր Մեսչյան, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանի վարչական շրջանների ղեկավարների լիազորությունները կընդլայնվեն. Մեսչյան
Ի՞նչ է թաքնված Հանրապետության հրապարակի տակ. Մեսչյանը կասկածում է դրա կարևոր նշանակությանը
«Մեսչյանը հանգստացրեց». ինչպես են շարունակում աշխատել օպերայի հարակից հաստատությունները
Փաշինյանին հարգում եմ, բայց Երևանն ավելի թանկ է. Մեսչյանը խոսել է իր ծրագրերի մասին
Մկրտիչ Մինասյան

Ինչը կարող էր ստիպել Արթուր Մեսչյանին հրաժարվել պաշտոնից. Մինասյանի տեսակետը

218
(Թարմացված է 18:04 04.08.2020)
Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի` պաշտոնից հրաժարվելու լուրին և գնահատել նրա երկամյա գործունեությունը։
Մինասյան. «Հնարավոր է` Մեսչյանն առնչվել է խնդիրներին, բայց չի կարողացել անցնել պատնեշները»

Մկրտիչ Մինասյանի կարծիքով` շատ դժվար է ներկա պայմաններում խստորեն դադարեցնել ճարտարապետական լուծումներին առնչվող որոշ գործընթացներ, և դրա համար պետք է լինեն քաղաքական հստակ որոշումներ։ Մինասյանն իր տեսակետը հայտնեց` անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի այսօրվա հայտարարությանը, ըստ որի` Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուրը Մեսչյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է գրել։

«Օրինակ` հիմա Մաշտոցի պուրակում կրկին տեղադրվել են սրճարաններ։ Սեփականատերերին ժամանակին տրվել են երկարաժամկետ թույլտվություններ, և հիմա չեն կարողանում այդ գործընթացի դեմն առնել։ Շատ հնարավոր է, որ Մեսչյանն առնչվել է նման խնդիրների հետ և չի կարողացել անցնել պատնեշները։ Դա նրա անելիքն էր, բայց ուժերից վեր էր։ Ես վաղուց ճանաչում են Արթուրին, նա իր բնույթով խնդիրները լուծելու ճանապարհին էր, բայց ամենօրյա պայքարը ջլատում է մարդուն»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահը։

Մինասյանը մատնանշեց այն հակասությունը, որ մի դեպքում սեփականատերերն ասում են, թե իրենց տարածքում կարող են անել ամեն ինչ, բայց մյուս կողմից էլ քաղաքն իր ճարտարապետական օրինաչափություններն ունի, հետևաբար սեփականատերերը պետք է հետևեն դրանց, և այդ խնդիրն առհասարակ, ըստ Մինասյանի, պետք է լուծվի օրենսդրական դաշտում։

Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահը վկայակոչեց ևս մեկ հակասական իրավիճակ, որն առնչվում է Նորքի կանաչապատ տարածքներին։ Նրա խոսքով` գույքի վարչությունը պատրաստվում է հողահատկացումների աճուրդ կազմակերպել։ Եթե գլխավոր հատակագծով դա չկա, կամ եթե նախկինում եղել են նման որոշումներ, ապա ինչո՞ւ են փորձում դրանք ռեանիմացիայի ենթարկել, տարակուսում է Մկրտիչ Մինասյանը և հավելում, որ Երևանը ճարտարապետական առումով ոչ միայն անհարազատ, այլև անհարմար է դարձել։

«Արթուր Մեսչյանի պաշտոնավարման վերջնահատվածում արդեն կար համավարակը, իսկ դրանից առաջ, երբ տեղի ունեցավ հեղափոխությունը, մեծ ներդրումներ չէին արվում, և այս հանգամանքները նույնիսկ օգնել են, որ մի փոքր դադար առնենք, որովհետև շատ մեծ ներդրումները հղի են շատ մեծ կառույցներով, որոնք կարող են աղճատել քաղաքի ճարտարապետական դիմագիծը։ Մենք փրկվել ենք դրանից։ Պարզապես պետք էր այս դադարն օգտագործել և ստեղծել այնպիսի մոդուլ, որ քաղաքը ազատեինք անհարկի կառուցապատումներից»,– ասաց Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահը։

Ըստ Մինասյանի` ճարտարապետության ռազմավարությունը պետք է արտացոլվի գլխավոր հատակագծում։ Նրա խոսքով`1990–ականներից ի վեր գլխավոր ճարտարապետներն ինքնուրույն են որոշումներ կայացրել, նրանց թվացել է, թե յուրատեսակ լուծումներ են առաջարկել, բայց արդյունքում ի հայտ են եկել նոր խնդիրներ։ Ըստ այդմ`չկա ապագայի հեռանկարին միտված հստակ հայեցակարգ, անհրաժեշտ է էապես վերանայել Երևանի գլխավոր հատակագիծը, որն, ըստ Մինասյանի, կարծես կորցրել է ուժը։

218
թեգերը:
Արթուր Մեսչյան, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանի քաղաքապետը պատմեց` որքան գումար է ստանում ու ինչերից է հրաժարվել պաշտոնը ստանձնելով
Հանուն 1 միլիոնի. ինչու է քաղաքապետը «վատամարդ» դառնում Սամվել Ալեքսանյանի և մյուսների մոտ
Բեռնատար, արխիվային լուսանկար

ՌԴ-ից ՀՀ պայթուցիկ նյութեր տեղափոխող բեռնատարները մնացել են Վրաստանում․ ո՞րն է պատճառը

85
(Թարմացված է 01:07 05.08.2020)
Հանքարդյունահանման ոլորտում հայկական ձեռնարկությունների կողմից օգտագործվող պայթուցիկ նյութով բեռնված յոթ ֆուռերն արդեն երկու շաբաթ է ՝ գտնվում է Վերին Լարսի չեզոք գոտում ։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik․ Հանքարդյունահանման ոլորտում հայկական ձեռնարկությունների կողմից օգտագործվող նյութով բեռնված յոթ բեռնատարներն արդեն երկու շաբաթ է՝ գտնվում են «Վերին Լարսի» սահմանային անցակետի չեզոք գոտում։ Բեռնատարները հատել են ռուսական կողմի սահմանը, սակայն վրացական սահմանապահ ծառայությունը չի թույլատրում դրանց տեղաշարժը Վրաստանի տարածքով։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանում Geo Pro Mining ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

Նա նշեց, որ սահմանապահները չեն մեկնաբանում, թե ինչու  բեռնատարների մուտքը Վրաստան չեն թույլատրում։ ՀՀ ԱԳՆ-ն, և Վրաստանում Հայաստանի դեսպանատունն  արդեն զբաղվում են խնդրով։

Ինչի՞ համար են պայթուցիկ նյութերը

Հանքարդյունահանող GPM Gold ընկերության, ինչպես նաև Ագարակի կոմբինատի համար նախատեսված բեռնատարները բեռնված են ԱՍ-25 Պէմուլսիոն բաղադրանյութով․ պայթուցիկ նյութը նախատեսված է լեռնային աշխատանքների համար: Այն արդեն մի քանի տարի է՝Ռուսաստանից Հայաստան է ներկրվում Վրաստանի տարածքով։

Այս ապրանքի մատակարարման մասին GPM Gold-ը ռուսական «Պրոմսինթեզ» ընկերության հետ պայմանագիր է կնքել դեռևս 2018 թվականին։ Այդ ժամանակից ի վեր,միայն իր ներքին սպառման համար,ընկերությունը մատակարարում է 160 տոննա նշված նյութից՝ 12-13 տրանսպորտային միջոցներով. Գրիգորյանը նշեց, որ 2 տարվա ընթացքում որևէ խնդիր չի առաջացել։

«Ապրանքը չեն ընդունել և անցումը չեն թույլատրել վրացի սահմանապահները, չնայած որ մատակարարը՝ ռուսական «Պրոմսինթեզ» ընկերությունը, ունեցել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ու ներկրման իրավունքը»,- պարզաբանեց նա։

«Ֆուդ սիթիի» խնդիրը չի լուծվել, բայց մթերքով բեռնված և արգելափակված բեռնատար չկա. Տողանյան

Գրիգորյանը նշեց, որ այդ ապրանքը պարբերաբար օգտագործվում է ընկերության ակտիվների ներկարտադրական ցիկլում և վերահսկվում է ՀՀ իրավասու մարմինների կողմից: Հետևաբար, բեռը երրորդ կողմին հանձնելու հնարավոր սպառնալիքների մասին խոսք լինել չի կարող։

Նշված նյութը հատուկ տեսակի ապրանքների կատեգորիայի մեջ է։ Ոչ մի ընկերություն չի կարող հենց այնպես, ինքնուրույն մատակարարել այն, դրա համար հատուկ ծառայություններից ստացած թույլտվություն, ինչպես նաև երկրի կառավարությունների երաշխավորական պարտավորագրեր են հարկավոր։ Բացի առևտրային համաձայնագրի կնքումից, Էկոնոմիկայի նախարարությունը հատուկ հավաստագիր է տրամադրում, համաձայն որի՝ ապրանքը հասնում է վերջնական օգտագործողին՝ պատվիրատուին, տվյալ դեպքում՝ GPM Gold-ին։

Ընկերությունում հույս ունեն, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների և Վրաստանի համապատասխան կառույցների միջև բանակցությունները կավարտվեն կառուցողական եզրակացությամբ, և կարճ ժամանակում ապրանքը տեղ կհասնի։

Խնդիրը տեխնիկակա՞ն է

Վրաստանի միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Գիա Ցիպուրիան կարծում է, որ խնդիրը զուտ տեխնիկական տիրույթում է։

«Սա սովորական ապրանք չէ և սովորական բեռնափոխադրումների ու բարդ տրանզիտի մեջ չի տեղավորվում»,-շեշտեց նա։

Ցիպուրիան վերհիշեց, որ մեկ անգամ բեռը հետ են ուղարկել պարզապես այն պատճառով, քանի որ հնարավոր չի եղել այն թունելով անցկացնել։ Մեկ անգամ էլ պատճառ է դարձել նախապես նշված չափերի ու ծավալի գերազանցումը։ Մեկ այլ դեպքում՝ բեռը կանգնեցրել են, քանի որ վարորդի որակավորման ժամկետը լրացած է եղել։ Իսկ թե ինչ է տեղի ունեցել այս անգամ՝ նա որևէ մեկնաբանություն չի տվել։

Ինչ կտա «կանաչ միջանցքը» հայկական բեռնատարներին. «Վերին Լարսի» հերթերը կմնա՞ն անցյալում

Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեն քաղաքական ենթատեքստը բացառեց․ «Ես լավ գիտեմ նման իրավիճակները։ Բացառված է, որ որևէ մեկը հենց այնպես վերցնի ու որոշի բեռնատարները ներս չթողնել»։

Մամրաձեն ևս կոչ արեց սպասել պաշտոնական հայտարարությունների։

85
թեգերը:
դեսպանատուն, Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), բեռնափոխադրում, բեռնատար, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան, Ռուսաստան
Ըստ թեմայի
ՀՀ քաղաքացիների հետ միջադեպ Վերին Լարսում․ դեսպանությունը բացատրեց` ինչ է տեղի ունեցել
«Մենք ամեն ինչի պատրաստ ենք, միայն թե Վերին Լարսում ֆիզիկական զննում չլինի». Փաշայան
Ինքնագործունեությունը բարդացնում է իրավիճակը Լարսում` ստեղծելով լարումներ. Թանանյան
Տևական ժամանակ Վերին Լարսում գտնվող քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան