Էդուարդ Թումասյան

Արդեն բավական դժգոհություններ կան. Թումասյանը` աշխատողներին տրվող աջակցության մասին

94
(Թարմացված է 13:35 21.04.2020)
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արտակարգ դրության պայմաններում գործատուների ու աշխատողների փոխհարաբերություններին, ինչպես կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերին։

 

Թումասյան. «Աշխատողներին և գործատուներին առնչվող օրենսդրական կարգավորումը չի ուշանա»

Էդուարդ Թումասյանի փոխանցմամբ` աշխատավորներին աջակցելու նպատակով իրականացվող ծրագրերի առնչությամբ արդեն իսկ կան բավական դժգոհություններ, և որպեսզի նախանշված ծրագրերին տրվի իրատեսական ու ամփոփ գնահատական, ապա անհրաժեշտ է կատարել մանրակրկիտ վերլուծություն, որովհետև կան մութ ու անհասկանալի կետեր։

«Մենք արդեն պայմանավորվել ենք մեր սոցիալական գործընկերոջ` Գործատուների հանրապետական միության հետ, որ կատարենք համատեղ վերլուծություն` ուսումնասիրելով կոնկրետ ծրագրերը։ Պրոցեսն ընթացքի մեջ է, ավարտելուց հետո կտանք վերջնական գնահատական»,– նշում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը։

Էդուարդ Թումասյանի տեղեկացմամբ` իրենց կոնֆեդերացիայի պաշտոնական կայքէջում ամեն օր ստացվում են դժգոհություններ մարդկանցից` հարց ու պատասխանի տեսքով։ Օրինակ` կան գործատուներ, ովքեր տարածքներ են վերցրել, վճարում են հարկեր, պահում աշխատողներ, հիմա մատնվել են անգործության, գտնվում են մեկուսացման կամ ինքնամեկուսացման մեջ, սակայն սոցիալական աջակցության ծրագրերում չեն ընդգրկվել։ Գործատուներն իրենց հերթին բողոքում են, որ իրենց աշխատողները չունեն անաշխատունակության թերթիկ, հետևաբար ինչպե՞ս վճարեն նրանց։

ՀՀ 85 000 անապահով ընտանիք ֆինանսական աջակցություն կստանան. 13-րդ ծրագիրը հաստատվեց

Անդրադառնալով այն հարցին, որ որոշ գործատուներ այս օրերին, օգտվելով առկա իրավիճակից, աշխատողներից պահանջել են կառավարության հատկացրած գումարները կանխիկացնել ու տալ իրենց, Էդուարդ Թումասյանը նշում է, որ դա հարցը տանում է բոլորովին այլ, իրավական դաշտ, և այստեղ անելիք ունեն արդեն իրավապահ մարմինները։

«Դա հանցավոր մոտեցում է, այս օրերին փոխանակ գործատուն դիմի քայլերի, որպեսզի չկորցնի աշխատողին, գտնվում են ոմանք, որ գնում են նման քայլի։ Կարծում եմ` նորմալ մարդը նման բան չէր անի։ Շատերն այսօր մեկուսացման մեջ են, չեն դիմում բժիշկներին, հետևաբար չեն կարող ստանալ անաշխատունակության թերթիկ։ Գոյություն չունի օրենսդրական կարգավորում, որպեսզի գործատուն իմանա ինչպես վճարել»,– նշում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը։

Էդուարդ Թումասյանի փոխանցմամբ` իրենց կոնֆեդերացիան դիմել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` համատեղ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու առաջարկով, որպեսզի աշխատողներին վճարեն աշխատավարձի 50 տոկոսի չափով կամ հարկադիր պարապուրդի պայմաններում նախատեսված 2/3-ի չափով, սակայն օրենքի կարգավորումը դեռ չկա։

Էդուարդ Թումասյանի համոզմամբ` նշված օրենսդրական գործընթացը երկար չի տևի։ Պարզապես այն պետք է անցնի որոշակի ընթացակարգ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պետք է հարցը համաձայնեցնի արդարադատության նախարարության հետ, հետո նոր մտնի Ազգային ժողով։ Ըստ նրա` խնդիրը վաղուց եփվում է, և առհասարակ, եթե գործատուն, անկախ հանգամանքից պետական հիմնարկ է, թե մասնավոր սեկտոր, օրինական պայմանագրային հարաբերություններ ունի աշխատողի հետ, պարտավոր է կատարել վճարումները։

Նպաստառուները, մարզասրահների և տրանսպորտի ոլորտի աշխատողները նույնպես աջակցություն կստանան

94
թեգերը:
աշխատող, գործատու, գործարար, աշխատատեղ, կառավարություն
Ըստ թեմայի
ՀՀ 85 000 անապահով ընտանիք ֆինանսական աջակցություն կստանան. 13-րդ ծրագիրը հաստատվեց
Հակաճգնաժամային ծրագրերի շահառուները հաստատ չեն տուժի. «Գազպրոմի» և ՀԷՑ–ի պատասխանը
«Մեր վարչապետն էլ է լրագրող»․ 10-ամյա Հակոբն ուզում է՝ մայրն այլևս չլացի, չոր բարձին քնեն
Գառնիկ Պետրոսյան

Չի կարելի թույլ տալ, որ ամեն ինչ լինի միայն գյուղացու հաշվին. նախկին փոխնախարար

4
ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է խաղողի մթերման աշխատանքներին, այդ գործընթացի հետ կապված հնարավոր խնդիրներին, որոնց այս տարի կբախվեն գյուղացիները։
Պետրոսյան. «Խաղողի բարձր բերքատվությունը պատճառ չէ, որպեսզի չմթերվի ու մնա դաշտում»

Գառնիկ Պետրոսյանի կարծիքով` խաղողի բարձր բերքատվությունը չի կարող պատճառ հանդիսանալ, որպեսզի չմթերվի ու մնա դաշտում, ուղղակի անհրաժեշտ է խնդրին մոտենալ լրջորեն, խաղող մթերող բոլոր ընկերությունների հետ քննարկել հնարավորությունները, կատարել կանխատեսումներ, ճշգրտել բերքի սպասվելիք քանակը և տալ հստակ լուծումներ։

«Խաղողի մթերման գնի հետ կապված խոսակցությունները բարոյական չեմ համարում։ Եթե ակնարկ կա, որ մթերման գինը նախորդ տարվա համեմատ պետք է 20 դրամով պակաս լինի, ապա դա բացարձակապես ընդունելի չէ, որովհետև այդ դեպքում մեկ շիշ գինու հումքի վրա լրացուցիչ ծախսը ընդամենը կկազմի նույնքան դրամ, իսկ կես լիտր կոնյակի դեպքում` 50 դրամ։ Հիմա եթե մեկ շիշ գինու արժեքը 20 դրամով թանկանա, լուրջ խնդիրնե՞ր կառաջանան, կամ եթե 20 դրամով պակասի, արտահանման ծավալները կավելանա՞ն, կամ ներքին սպառումը կտրուկ կավելանա՞։ Նույնը կոնյակի դեպքում ինչ–որ բան փոխելու՞ է։ Դա ուղղակի ծիծաղելի է»,– Sputnik Արմենիային ասաց գյուղատնտեսության նախկին փոխնախարարը։

Պետրոսյանի դիտարկմամբ` նմանատիպ ակնարկները ստեղծում են բացասական տրամադրություններ, քանի որ գյուղացիների պարագայում բոլորովին այլ պատկեր է, եթե գյուղացին նույնիսկ անցյալ տարվա գնի պայմաններում ստանում է չնչին եկամուտ, անգամ հինգ դրամը նրա վրա կարող է թողնել շոշափելի ազդեցություն։ Ըստ Պետրոսյանի` եթե նույնիսկ 20 դրամի տարբերություն լինի, միևնույնն է` մթերողները հաստատ չեն լուծելու տարողությունների հետ կապված խնդիրը։

«Այն տարիներին, երբ գինու և կոնյակի արտահանման ծավալները շեշտակի ավելանում էին` ապահովելու բարձր շահույթ, բա ինչո՞ւ որևէ մեկը չէր ասում, որ խաղողի գինը 20 դրամով ավելացնեն, որպեսզի գործընկեր գյուղացին եկամուտ ունենար։ Բացարձակապես չի կարելի թույլ տալ, որ ամեն ինչ լինի միայն գյուղացու հաշվին»,– նշեց գյուղատնտեսության նախկին փոխնախարարը։

Անդրադառնալով այն հարցին, որ այս տարի խմիչքների սպառման ու արտահանման ծավալները 50 տոկոսով նվազել են, Պետրոսյանը վկայակոչեց 2014 թվականը, երբ ստեղծվել էր նմանատիպ իրավիճակ, սակայն հնարավորություններ գտնվեցին, հետևաբար պետք է քննարկել նաև մթերող կազմակերպությունների խնդիրները` աջակցություն ցուցաբերելով նաև նրանց։ Ըստ Պետրոսյանի` խաղողը դաշտում չպետք է մնա, առանց այդ էլ խաղողագործությունը որոշակի անկում է ապրում և որոշ ժամանակ հետո կանգնելու է լրջագույն խնդիրների առջև։

Հիշեցնենք` «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանն օգոստոսի 11-ին լրագրողներին հայտնել էր, որ այս տարի Հայաստանում խախղողի բերքն առատ է, բայց գյուղացուն դա ոչ թե ուրախացնում է, այլ մտահոգում։
Բանն այն է, որ ըստ Բերբերյանի, դեռ հայտնի չէ` գործարաններն այդ քանակությամբ խաղող կգնեն գյուղացուց, թե ոչ։

ՀՀ կառավարությունն էլ ընդունեց կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառումը, որով նախատեսվում է աջակցել խաղողի մթերմամբ, գինեգործությամբ ու կոնյակագործությամբ զբաղվող ընկերություններին։

4
թեգերը:
Գառնիկ Պետրոսյան, Խաղող, Հայաստան
Ըստ թեմայի
50 երկրով շրջագայած ամերիկացին տուն է գնել հայկական գյուղում և ապրում է իր կենդանիների հետ
«Հարս եմ եկել, հարս եմ բերել այս վթարային տանը». նոր ծրագիր` Շիրակի գյուղաբնակների համար
Հները հեռանում են, գալիս են նորերը. ի՞նչ նպատակ են հետապնդում ԱԱԾ–ում նոր նշանակումները
Էդուարդ Անտինյան

Ամեն բան անում են, որ նախագահը լինի կառավարելի և խոցելի, կամ Սարգսյանն իր տեղը չի գտել

81
(Թարմացված է 21:19 13.08.2020)
«Շրջադարձ հանուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Էդուարդ Անտինյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ նախագահի և վարչապետի վերջին հանդիպմանը, երկու պետական այրերի փոխհարաբերություններին։
Անտինյան. «Փորձ արվեց նույնիսկ արարողակարգային գործառույթ ունեցող նախագահին դարձնել կառավարելի»

Էդուարդ Անտինյանի դիտարկմամբ` խորհրդարանական կառավարման մոդելին անցնելու պարագայում նախագահի գործառույթն ընդամենը արարողակարգային է դարձել: Նրա խոսքով` բայց փորձ արվեց նույնիսկ այդպիսի կարգավիճակ ունեցող նախագահին կառավարելի դարձնել, մանավանդ որ նրա պաշտոնավարման ժամկետն ավելի երկար է, քան խորհրդարանինը, և որպեսզի նա լինի կառավարելի, պետք է լինի նաև խոցելի։

«Կոնկրետ նախագահ Արմեն Սարգսյանի պարագայում նրա քաղաքացիության հարցը մնաց խոցելի, չբացահայտվեց, որովհետև նման կախյալ վիճակը ձեռնտու է։ Ընդ որում` կախվածության հանգամանքը ձեռնտու էր նախորդ իշխանությանը,  և հիմա ձեռնտու է նաև գործող իշխանությանը։ Արմեն Սարգսյանն, ըստ էության, իր տեղը չի գտել թե՛ Սահմանադրության շրջանակներում, թե՛ դրանից դուրս»,– նշում է քաղաքագետը։

Էդուարդ Անտինյանը վկայակոչում է այն հանգամանքը, որ ՀՀ գործող նախագահը խուսանավել է շատ հարցերից, որովհետև իր ներկայիս պաշտոնը թույլ չի տալիս միջամտել շատ հարցերի։ Ըստ նրա` նույնիսկ եթե այսօր նախագահը սահմանադրորեն համարվում է երկրի գլուխը, սակայն ըստ էության իշխանություն կրող կողմ չէ և անգամ չի մտնում իշխանական թևերի տարանջատման ձևաչափի մեջ։ Անտինյանի գնահատմամբ` ՀՀ նախագահը նույնիսկ Սահմանադրության երաշխավորը չի կարողանա լինել, որովհետև նման լծակ արդեն չունի, օժտված է ընդամենը դիտորդական կարգավիճակով։

«Ունենալով մեծ կապեր և հնարավորություններ` Արմեն Սարգսյանի պարագայում Անգլիայի թագուհու կարգավիճակին համաձայնելը բավարար չէ, քանի որ նույն Անգլիայի թագուհին բավական մեծ հեղինակություն ունի, և միայն վարչական լծակներ չեն, որ ապահովում են այդ հեղինակությունը։ Շատ դժվար է պատկերացնել, թե ինչ է ուզում անել Արմեն Սարգսյանը ՀՀ–ի համար, եթե ամեն անգամ խուսանավում է քայլ կատարելուց` վկայակոչելով լիազորությունների սահմանափակ լինելու հանգամանքը»,– նշում է քաղաքագետը։

Էդուարդ Անտինյանի կարծիքով` ՀՀ նախագահը երկար ճանապարհ է անցել, եղել է փորձառու դիվանագետ, երկրի վարչապետ, ապրել է Հին Աշխարհի ամենազարգացած երկրում, սակայն այսօր նրա դերակատարությունը շատ է փոքրացված։ Նա կա՛մ ծառայություն կմատուցի իշխանությանը, կա՛մ հետ կքաշվի, որպեսզի իշխանությանը չհակառակվի, ինչն անաչառ արբիտրի գործելակերպ չէ։ 

Այստեղ մարդիկ ավելի խորն են, քան մեզնից շատերը. նախագահն այցելել է սահմանամերձ Չինարի

Քաղաքագետը ցավով արձանագրում է, որ երկրում հեղինակություն ունեցող անձնավորություն չենք թողել, որպեսզի նրանք օգտագործեն այդ հանգամանքն ու հարցեր լուծեն։ Եվ եթե այսօր զգոնության կոչով հանդես գան, օրինակ, ԳԱԱ նախագահը կամ կաթողիկոսը, նրանց պարզապես չեն լսի։   

81
թեգերը:
Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Նախագահ, Արմեն Սարգսյան
Ըստ թեմայի
ԱԱԾ տնօրենի երկու տեղակալ է նշանակվել. ովքեր են նրանք
Պուտինին զանգելը փրկեց կործանումից. Թրամփ
Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը քննարկել են Բելառուսում տիրող իրավիճակը
Մինսկ

Բելառուսի ՆԳՆ ղեկավարը ներողություն է խնդրել ցույցերի ժամանակ պատահաբար տուժած մարդկանցից

0
(Թարմացված է 23:50 13.08.2020)
Հանրապետության ՆԳՆ-ի տվյալներով ՝ անկարգությունների ընթացքում մեկ մարդ է մահացել, նա փորձել է անհայտ պայթուցիկ սարք նետել իրավապահների ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Բելառուսի ներքին գործերի նախարար Յուրի Կարաևը խոսել է ցուցարարների հետ բախումների ժամանակ պատահաբար տուժած մարդկանց մասին։

ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Կարաևը «Մարկով. անձնական ոչինչ» հաղորդման ժամանակ ներողություն է խնդրել այդ մարդկանցից։

Հիշեցնենք` կիրակի՝ օգոստոսի 9-ին, Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվել։ Պաշտոնական տվյալներով՝ ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,23 տոկոսը, Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայի օգտին` 9,90 տոկոսը: Քվեարկության ավարտից հետո զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել: ՆԳՆ-ի տվյալներով ՝ անկարգությունների ընթացքում մեկ մարդ է մահացել, նա փորձել է անհայտ պայթուցիկ սարք նետել իրավապահների ուղղությամբ:

Տիխանովսկայան չի ընդունել ընտրության արդյունքներն ու Բելառուսից փախել է Լիտվա։

Բելառուսի ԲելԱԶ և ՄԱԶ գործարաններում բողոքի ակցիաներ են ընթանում. տեսանյութ

0
թեգերը:
Բողոքի ակցիա, Մինսկ, Բելառուս
Ըստ թեմայի
Բելառուսում տղամարդը շան հետ զբոսնելիս փամփուշտ է «որսացել» ու վիրավորվել. տեսանյութ
«Ձեր «սև» ուժը Ձեր թուլությունն է». Սպիվակովը հրաժարվել է Լուկաշենկոյի հանձնած շքանշանից
Բախումներ հատուկջոկատայինների և ցուցարարների միջև. ինչ է կատարվում Մինսկում. տեսանյութ
Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը քննարկել են Բելառուսում տիրող իրավիճակը