Տիգրան Խաչիկյան

«Վեթինգի» մասին օրենքը դատական իշխանությունը որակական նոր հիմքերի վրա չի դնելու. Խաչիկյան

258
(Թարմացված է 18:18 20.04.2020)
ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում կատարված փոփոխություններին, մասնավորապես՝ դատավորների «վեթինգի» վիճահարույց օրենքին։
Խաչիկյան. «Վեթինգի մասին օրենքով դատական իշխանության անկախության խնդիրը չի ապահովվելու»

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը և 13 հարակից օրենքները:

Վեթինգ հայկական ձևով. նախարարությունում վստահեցնում են, որ «ոսկե միջին» է ընտրված

ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանի դիտարկմամբ` ցանկացած պարագայում պետք է արձանագրել այն, որ նախագծի ընդունումն ինքնին քայլ է` ուղղված դատական իշխանությունը որակապես նոր հիմքերի վրա դնելու, որպեսզի ունենանք դատավորների բարեվարքության ստուգման լրացուցիչ մեխանիզմներ և կառուցակարգեր։

«Պարզապես դրա հետ կապված կան խնդիրներ այն իմաստով, որ արդեն ընդունված օրենքը չի լուծում կամ խիստ սահմանափակ է լուծում այն հիմնահարցերը, որոնք այս պահին դրված են դատական իշխանության առջև։ Նշված օրենքում դրականի հետ տեղ են գտել նաև բազմաթիվ բացասական, ոչ արդյունավետ կարգավորումներ, որոնք նույնիսկ մեկ քայլ հետընթաց են ապահովում գործող կարգավորումներից»,– նշում է Խաչիկյանը։

Նրա դիտարկմամբ` ի սկզբանե որդեգրվել էր արհեստավարժ, անկախ դատական իշխանություն ձևավորելու մոտեցումը, մինչդեռ նախագծով սահմանված կարգավորումները, մասնավորապես` դատավորի տարիքային շեմի նվազեցումը, դատավորին ներկայացվող աշխատանքային մասնագիտական ստաժը հինգ տարուց երեք տարի դարձնելը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու խիստ անորոշ ու վերացական հիմքերի սահմանումը և նման կարգավորումներն այնպիսին են, որ դատական իշխանության անկախության խնդիրը չի ապահովվելու կամ էլ ապահովվելու է խիստ անպատշաճ կերպով։

«Կան նաև դրական կարգավորումներ, մասնավորապես՝ ընդլայնվել են ԲԴԽ–ի գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունն ապահովող գործիքները, ներդրվել է որոշումների կայացման թափանցիկ համակարգ, փակ ընթացակարգով քվեարկության դեպքերի մի մեծ մասը փոխարինվել է բաց քվեարկության հայեցակարգով, ինչն, անշուշտ, նաև հակակոռուպցիոն գործիք է հայեցողության տարբեր ոչ իրավաչափ դեպքերը կանխարգելելու իմաստով, բայց այդ ամենով հանդերձ` կարգապահական պատասխանատվության նման հիմքերի սահմանումը, «ակնհայտ և կոպիտ խախտում» բառերի փոխարինումը «դիտավորություն կամ անփութություն» բառերով, բացարձակապես չի լուծում որևէ խնդիր»,– նշում է ՀՀ արդարադատության նախկին փոխնախարարը։

Նախարարությունը մեկնաբանեց վեթինգի մասին ԵԽ զեկույցը. իսկ Փաշինյանը հետո կխոսի

Խաչիկյանի համոզմամբ` կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին սույն օրենքի համաձայն վերապահված առանձին գործիքները խիստ հատվածական են, վեթինգ չեն, այլ ընդամենը դրա փոքրիկ բաղադրիչն են կազմում։ Տիգրան Խաչիկյանի եզրահանգմամբ` «վեթինգի» մասին օրենքը լուծում է շատ փոքր ծավալի խնդիրներ, այն խիստ հատվածական է, ընդհանրապես համակարգային լուծումներ չի սահմանում, և դրան գումարվում են խիստ խոցելի ու վիճարկելի կարգավորումները, որոնք առնչվում են դատավորի տարիքային շեմին, ստաժին ու նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներին, հետևաբար, «վեթինգի» մասին օրենքը դատական իշխանությունը որակական նոր հիմքերի վրա դնելու խնդիր չի լուծելու։

«Վեթինգը» պետք է սկսել հենց ինձանից. ԲԴԽ նախագահը` բարեվարքության ու Գրիգորյանի մասին

258
թեգերը:
Օրենք, ՀՀ արդարադատության նախարարություն, Վեթինգ, Դատավոր
Ըստ թեմայի
Դատավորներին կընտրեն հոգեբանական թեստով
Սա ձեր հեղափոխության ատրիբուտն է. Մանուկյանը կոչ է անում «պլստալու» առիթ չտալ դատավորներին
Անփորձ երիտասարդ դատավորներ ու կախյալ համակարգ. ընդդիմությունը չի վստահում նոր օրենքին
Էդմոն Մարուքյան

Կօգնի գտնել մեղավորներին. Մարուքյանը` կորոնավիրուսի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի մասին

474
(Թարմացված է 19:25 04.07.2020)
Կորոնավիրուսի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախաձեռնողներից «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասնել է, թե ինչ են պատրաստվում անել մինչև սեպտեմբեր։
«Քննիչ հանձնաժողով ստեղծելը ևս աջակցություն է իշխանությանը»․ Մարուքյան

Պատգամավորը հիշեցնում է, որ համավարակի առաջին իսկ օրերից «Լուսավոր Հայաստանը» հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով՝ ավելի վաղ արտակարգ դրություն սահմանելու, սահմանները փակելու և այլ կանխարգելիչ միջոցառումներ։

«Մենք հավաքագրում ենք տեղեկատվություն, թե ինչ է կատարվել մարտ ամսից սկսած, ինչ որոշումներ է ընդունել պարետատունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի և ինչպես նաև այդ համատեքստում մարդկանց իրավունքների և ազատությունների սահմանափակման հարցում»,-ասում է Մարուքյանը։

Նրա խոսքով` իրենց առաջարկներն իրականացվել են մեկ շաբաթից 10 օր ուշացումով, ինչը նույնպես հանձնաժողովում քննության առարկա է, որովհետև, եթե այդ առաջարկներն ավելի շուտ ի կատար ածվեին, հավանաբար այսօր այսպիսի պատկեր չէր լինի։

Նրա համոզմամբ`քննիչ հանձնաժողով ստեղծելը ևս աջակցություն է իշխանությանը։

«Հանձնաժողովը հնարավորություն կտա իշխանություններին անկախ աուդիտի կողմից սեփական սխալները վերհանելու, դասեր քաղելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու առումով»,-վստահ է Մարուքյանը։

Հակադարձելով իրենց ընդդիմախոսներին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը պնդում է, որ հանձնաժողովը չի կարող ձևական բնույթ կրել։

Հիշեցնենք` վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 580 նոր դեպք և 451 առողջացած։ Այսպիսով`հուլիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 27 900 դեպք։

474
թեգերը:
Հայաստան, կորոնավիրուս, ԱԺ, Էդմոն Մարուքյան
Ըստ թեմայի
580 դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 27 900
Կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում 8 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 59 տարեկան է
Իրանն անցնում է «դիմակային ռեժիմի». կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է
Գոռ Հովհաննիսյան

Իշխանությունն ամեն ինչ անում է, որ ՍԴ-ում նշանակվեն իր համար ցանկալի դատավորներ. իրավագետ

59
(Թարմացված է 17:43 03.07.2020)
Իրավագիտության դոկտոր Գոռ Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում իր դիտարկումներն է ներկայացրել գործող իշխանությունների կողմից իրականացվող դատաիրավական բարեփոխումների մասին։
Հովհաննիսյան. «Գործող իշխանությունն ամեն ինչ անում է, որ ՍԴ-ում նշանակվեն իր համար ցանկալի դատավորներ»

Իրավագետ Գոռ Հովհաննիսյանի խոսքով՝ արդեն 30 տարի է, ինչ փորձ է արվում ստեղծել լավ դատական համակարգ, սակայն դեռևս չի հաջողվել։ Նրա կարծիքով՝ պատճառներից մեկը իրավաբանական կրթության որակն է, որը Հայաստանում շատ ցածր է։ Մյուս պատճառն այն է, որ դատավորները, մեծ մասամբ կամ հաճախ, նշանակվում են ոչ օրենքի տառին համապատասխան։

«Ինչպես գիտեք, դատավորների նշանակման կարևորագույն չափանիշներից մեկը նրանց բարոյական բարձր նկարագիրն է, և իմ կարծիքով, դատավոր պետք է նշանակել միայն այն անձին, որն ունի ներքին անկախություն։ Այսինքն՝ դատավոր պետք է լինի հրաշալի իրավաբանական գիտելիքներ ունեցող և ներքուստ անկախ մարդը, որն ի վիճակի է դիմակայել ցանկացած ճնշման»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Իրավագետի դիտարկմամբ՝ բոլոր երկրներում միշտ, հատկապես գործող իշխանությունը փորձեր է անում ճնշելու դատական իշխանությանը՝ ցանկալի որոշումների հասնելու համար, և դատավորը պետք է կարողանա ունենալ այնքան ներքին անկախություն, որ դիմակայի այդ ճնշումներին ու դրանց հակառակվելով ընդունի որոշում միայն օրենքի հիման վրա։

«Երբ դատավոր է նշանակվում մի մարդ՝ հաշվի չառնելով այդ հատկաինշները, ունենում ենք այնպիսի դատական համակարգ՝ ինչպիսին այսօր ունենք»,-նշեց Հովհաննիսյանը։

ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Հայրենիքի»` հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ

Իրավագետի դիտարկմամբ՝ դատական համակարգի առումով գործող իշխանությունը շարունակում է նախկինների գործելաոճը։

«ՍԴ-ում դատավորներ նշանակելու գործող պրակտիկան ցույց է տալիս, որ գործող իշխանությունը նույնպես փորձում է և հասնում է իր այն նպատակին, որ ՍԴ-ում նշանակվեն իր համար ցանկալի դատավորներ, և ոչ թե մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ իրավաբաններ են և ակնհայտորեն քաղաքականապես չեզոք»,- եզրափակեց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք` հունիսի 26–ից ուժի մեջ մտավ ԱԺ–ի ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները։

Նույն նախագծով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նախագահից դառնում է ՍԴ դատավոր։ Շատերը նախագիծը որակում են օրենքի կոպիտ խախտում, քանի որ այն չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը և չի ուղարկվել ՍԴ՝ քննարկելու դրա սահմանադրական լինելը։

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի Սահմանադրական դատարանի անդամներ ընտրելու համար

59
թեգերը:
Գոռ Հովհաննիսյան, Իշխանություն, Հայաստան, Դատավոր
Ըստ թեմայի
Արարատ Միրզոյանն ու Հրայր Թովմասյանին փոխարինող դատավորը հանդիպել են
Իրավաբաններին ու դատավորներին քաղաքական ուժերն անպաշտպան թողեցին. Ավետիք Իշխանյան
ՍԴ–ում դատավորների թափուր տեղերը կլրացվեն 2 ամսվա ընթացքում. ԱԺ հայտարարությունը
ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների կենսաթոշակի ապահովման նախագիծը
Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի պետական սահման

Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության խորհրդանիշները. նախագահն այցելել է պետական սահման

0
(Թարմացված է 16:07 06.07.2020)
Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ եղել է նաև Նոր Շեն (Խարկով) գյուղում, որտեղից երևում են հայոց հինավուրց Անի մայրաքաղաքի ավերակները: Նրանք զրուցել են գյուղի միակ բնակչի՝ Վահանդուխտ տատի հետ:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անցյալ շաբաթավերջին այցելել է Հայաստանի պետական սահման, եղել Ռուսաստանի սահմանապահ զորքերի ջոկատում։ Այն համաձայն 1992թ. սեպտեմբերի 30-ի Հայաստանի և Ռուսաստանի միջպետական համաձայնագրի, իրականացնում է Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հսկողությունը: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Президент Армении Армен Саркисян во время посещения отряда российских пограничных войск (5 июля 2020).
© Photo / official site of the President of RA.
Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի պետական սահման

Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին զեկուցել է սահմանին տիրող իրավիճակի, սահմանապահների օպերատիվ-ծառայողական գործունեության, սահմանամերձ գյուղերի բնակիչների և հայ գործընկերների հետ սերտ համագործակցության մասին:

Президент Армении Армен Саркисян во время посещения отряда российских пограничных войск (5 июля 2020).
© Photo / official site of the President of RA.
Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի պետական սահման

«Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ վարչությունը հաջողությամբ լուծում է իր առջև դրված խնդիրները», - ասել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության համար և հաջողություններ մաղթել սահմանապահներին:

Ի նշան հիշատակի ու կյանքի շարունակության. պատմական Անիի դիմաց կծածանվի հայոց եռագույնը

Նախագահ Սարգսյանը նշել է, որ պետական սահմանին ծածանվող Հայաստանի և Ռուսաստանի պետական դրոշները փոխվստահության վրա հիմնված մեր բարեկամական և դաշնակցային հարաբերությունների խորհրդանիշն են:

Президент Армении Армен Саркисян во время посещения отряда российских пограничных войск (5 июля 2020).
© Photo / official site of the President of RA.
Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի պետական սահման

Նախագահ Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ եղել է նաև Նոր Շեն (Խարկով) գյուղում, որտեղից երևում են հայոց հինավուրց Անի մայրաքաղաքի ավերակները: Նրանք զրուցել են գյուղի միակ բնակչի՝ Վահանդուխտ տատի հետ:

0
թեգերը:
դրոշ, Ռուսաստան, Հայաստան, Արմեն Սարգսյան
թեմա:
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանը գույքահարկին վերաբերող օրենքի վրա վետո կդներ, եթե նման իրավունք ունենար
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ և շնորհավորել է նրան