00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

«Ucom–ի 800 աշխատողների գործողությունները կարելի է որակել որպես շանտաժ». Սաղյան

Բաժանորդագրվել
«Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ucom ընկերությունում ստեղծված իրավիճակին։ 
Սաղյան. «Ucom–ի 800 աշխատողների գործողությունները կարելի է որակել որպես շանտաժ»

Գրիգոր Սաղյանի փոխանցմամբ` շատ հետաքրքիր առաջարկ է Ucom–ի մենեջմենթի բաժնի կողմից տալ 35 մլրդ դրամ բաժնետերերին այն դեպքում, երբ բաժնետերերի բաժնեմասերը կալանքի տակ են, իսկ դա նշանակում է, որ եթե անգամ բաժնետերերը համաձայնեն, ապա ստացված գումարը նույնպես կմնա կալանքի տակ։ 

Логотип компании Ucom - Sputnik Արմենիա
Ucom–ը կռվախնձոր է դարձել. ի՞նչ է տեղի ունենում ընկերությունում, և ո՞րն է ելքը

«Այստեղ անհասկանալի է առաջարկի իմաստը։ Եթե դատ լինի, չի բացառվում, որ փոխանցված բոլոր գումարները կբռնագանձվեն։ Իսկ 800 աշխատողների բողոքի առթիվ նշեմ, որ ներկայիս պայմաններում, երբ ունենք արտակարգ դրություն, երբ հեռավար աշխատողների մի զգալի մասն օգտագործում է Ucom–ի կապը, այդ քանակի աշխատակիցների գործողությունները կարելի է որակել որպես շանտաժ։ Նման պայմաններում ոչ մի կերպ չի կարելի խոչընդոտել համակարգի աշխատանքին, անգամ եթե մենեջմենթը փոխվի»,– նշում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահը։ 

Գրիգոր Սաղյանի համոզմամբ` պետությունն ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի պարտադրի այդ մարդկանց աշխատել։ Ըստ նրա` պետությունը չի հանդուրժի որևէ շանտաժ կամ սաբոտաժ, հետևաբար Ucom–ն ինչպես աշխատում էր, այնպես էլ կաշխատի։ Գրիգոր Սաղյանի կարծիքով` հարցի ծայրահեղ լուծումը կլինի ընկերության ազգայնացումը, որովհետև ոչ ոք չի քանդի գործող կազմակերպությունը: Այն ունի համակարգ, գործող բջջային ցանց, և չի եղել մի դեպք, որ գործող նման կազմակերպությունը դադարեցնի իր աշխատանքը, կամ վերացնեն սարքերն ու մալուխները։ Ըստ այդմ` կփոխվի սեփականատերը, բայց ընկերությունը կշարունակի աշխատել։   

Ucom-ի համար պատրաստ են ավելի քան 34 մլրդ դրամ վճարել. Եսայանների վերջնական առաջարկը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նիստի ժամանակ ընկերության տնօրեն է նշանակվել Արա Խաչատրյանը։ Ucom ընկերության բրենդի զարգացման և հաղորդակցության բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը, սակայն, Sputnik Արմենիային հայտնեց, որ դեռ նշանակում չկա, նոր տնօրեն չկա։ Բացի այդ, արդեն մի քանի օր է՝ բաժնետերերի և ղեկավարների միջև բացահայտ կոնֆլիկտ է ընթանում։ Ավելին, նրանց միջև արդեն տեղեկատվական հակազդման որոշակի տարրեր են նկատվում։ 

Լրահոս
0