Սուրեն Սուրենյանց

Սուրենյանց. «Հոգևոր ու քաղաքական իշխանությունների միջև այս բանավեճը լավ բանի չի հանգեցնի»

165
(Թարմացված է 15:06 17.04.2020)
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Գարեգին Բ-ի՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու կոչին և դրա հետ կապված հոգևոր ու պետական այրերի փոխադարձ հայտարարություններին։
Սուրենյանց. «Իշխանության ներկայացուցիչները պետք է գիտակցեն, որ գործ ունեն հոգևոր առաջնորդի հետ»

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը դիրքորոշմամբ՝ հոգևոր իշխանությունը չպետք է միջամտի քաղաքական գործընթացներին` չդիրքավորվելով ո՛չ իշխանության, ո՛չ էլ նրա մրցակիցների դաշտում։ Քաղաքագետի կարծիքով` Վեհափառի կողմից անձնավորված մոտեցումն առնվազն ճիշտ չէ, քանզի նա կարող էր խոսել ընդհանուր արժեքներից ու մոտեցումներից` արտահայտելով հումանիստական դիրքորոշում։

«Ափսոսում եմ, որ կաթողիկոսն անձնավորել է խնդիրը` տարբեր մեկնաբանությունների տեղիք տալով։ Վեհափառը նախորդ տարիներին նույնպես առիթ ունեցել է արձագանքելու, երբ ես ու իմ ընկերները, թող ներեն ինձ անհամեստության համար, հենց Ռոբերտ Քոչարյանի իշխանավարության տարիներին ենթարկվում էինք հալածանքների, սակայն լռել է։ Կոնկրետ ես 2008թ–ի մարտի 1-ի դեպքերից հետո տասնհինգ օր հացադուլի մեջ էի, սակայն Վեհափառը չի արձագանքել, ինձ համար նեղ օրերին իր հայրապետական հորդորը չի հղել իշխանություններին»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետը։ 

Սուրենյանցը մյուս կողմից ընդգծում է այն հանգամանքը, որ իշխանությունների արձագանքը խիստ համարժեք չէր, նույնիսկ վիրավորական էր։ Պատասխանելով Վեհափառին` իշխանության ներկայացուցիչները պետք է գիտակցեն, որ գործ ունեն հոգևոր առաջնորդի հետ և մի քիչ ավելի կոռեկտ լինեն իրենց գնահատականներում։

Մայր աթոռը հորդորում է չքաղաքականացնել կաթողիկոսի հայտարարությունը

«Ցավոք սրտի այժմ հոգևոր և քաղաքական իշխանությունների միջև ծավալվել է պոլեմիկա, որը ոչ մի լավ բան երկրին չի խոստանում։ Պետության ներսում դարձյալ գծվում են բաժանարար գծեր»,– նշեց քաղաքագետը։ 

Սուրենյանցը գտնում է, որ վարչապետի մամլո քարտուղարը Սամվել Մայրապետյանի վերաբերյալ ճիշտ ու ադեկվատ  հիշեցում է արել Վեհափառին, որովհետև Մայրապետյանի համար կաթողիկոսի մամլո խոսնակը երաշխավորագիր էր ներկայացրել, սակայն Մայրապետյանը ոտնահարեց իրավաբարոյական նորմերը և հայրենիք չվերադարձավ։

Քաղաքագետի համոզմամբ` իշխանության ներկայացուցիչն այնուամենայնիվ պետք է հաշվի առներ այն հանգամանքը, որ տվյալ դեպքում խոսքը ոչ թե որևէ հոգևորականի, այլ Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին է և չփորձեր նույնացնել ստորադաս հոգևորականի և կաթողիկոսի միջնորդությունները, թեև Վեհափառը ոչ թե միջնորդել է, այլ ընդամենը հանդես եկել կոչով։     

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ծառայությունն արձագանքել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հայտարարությանը, որն ավելի վաղ կոչ էր արել կալանքից ազատել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով։

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Շահե ծայրագույն վարդապետ Անանյանն Facebook-ի իր էջում գրել է, որ ի պատասխան կաթողիկոսի հասցեին հնչած հայտարարությունները մառազմատիկ բնույթ են կրում։

Կաթողիկոսը կարևոր է համարում Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելը

165
թեգերը:
կալանք, Ռոբերտ Քոչարյան, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, կաթողիկոս, Սուրեն Սուրենյանց
Ըստ թեմայի
Կաթողիկոսն ու արդարադատության նախարարը քննարկել են «Ստամբուլյան կոնվենցիան»
Խուդոյան. «Ռոբերտ Քոչարյանի գործի քննման ձգձգումներն արհեստական են և ունեն որոշակի միտում»
Այս ամենը կավարտվի արտահերթ ընտրություններով. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ իշխանությունն արագացնում է արտահերթ ընտրությունների գործընթացը. Ռոբերտ Քոչարյան
Բագրատ Էստուկյան

Թուրքական մամուլը հեղեղված է միակողմանի տեղեկատվությամբ. ինչ վիճակում է հայ համայնքը

145
(Թարմացված է 17:15 30.09.2020)
Արցախյան պատերազմի ֆոնին, որում անուղղակիորեն ներգրավված է նաև Թուրքիան, կա՞ն արդյոք ճնշումներ Թուրքիայի հայ համայնքի վրա. Sputnik Արմենիայի եթերում հարցին անդրադարձել է «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը:
Էստուկյան. «Արցախյան պատերազմի մասին թուրքական մամուլում գրգիռիչ և միակողմանի տեղեկատվության տարափ է»

«Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանի փոխանցմամբ` թեև տեղի հայկական համայնքի վրա ճնշումների մասին խոսելն անիմաստ է, քանի որ այստեղ ուղղակիորեն ճնշումներ չկան, սակայն ընդհանուր առմամբ պատերազմի հոգեբանությունն ինքնին արդեն մեծ մտահոգություն է հայության համար, որովհետև պատերազմի պայմաններում կամ հակամարտությանների սրման դեպքում հայերը միշտ այս երկրում դառնում են աչքի փուշ, և այս դեպքն էլ ոչնչով չի տարբերվում։ 

«Այդուհանդերձ ուղղակի սպառնալիքին դեմ հանդիման չենք, թեև մտավախություն անշուշտ կա, քանզի երկու օր առաջ ցույց կազմակերպվեց ի աջակցություն Ադրբեջանի և կազմվեց ավտոշարասյուն, որը բարձր ազդականչերով երկու երկրների դրոշներով անցավ հայկական պատրիարքարանի փողոցով։ Սա որոշ չափով սպառնալիքի բնույթ էր կրում և անհանգստություն պատճառեց տեղաբնակ հայերին, իսկ մեր հիմնական մտահոգությունները կապված են ռազմաճակատում տիրող իրադրության, հայ զինվորների վիճակի հետ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա:

Էստուկյանի տեղեկացմամբ` թուրքական մամուլն արցախյան պատերազմի վերաբերյալ հաղորդում է գրգռիչ ու միակողմանի տեղեկություն, այստեղ նման հաղորդագրությունների տարափ է, հատկապես թերթերը մեծ ոգևորությամբ են գրում հայկական դիրքերի ու բազաների ոչնչացման մասին։

Մենք դա թույլ չենք տա. Մակրոնն անդրադարձել է Ղարաբաղի մասին Թուրքիայի ռազմատենչ կոչերին

Ըստ Էստուկյանի` տեղաբնակ հայերը ստիպված են հետևել ադրբեջանական քարոզչամեքենայի ազդեցությամբ ուղղորդված լրատվությանը։ 

Նրա խոսքով` Թուրքիայում կան շատ քիչ թվով լրատվամիջոցներ, որոնք փորձում են օբյեկտիվ տեղեկություն հաղորդել նույնիսկ մերթընդմերթ տեղ են տալիս հայկական պաշտոնական լրահոսին, սակայն դրանց թվաքանակը շատ քիչ է։ Այդպիսի թերթերից է նաև «Ակոսը», որի ձայնն ընդհանուր աղմուկի մեջ քիչ լսելի է։ 

Հենրիխ Մխիթարյանի մտքերն Արցախում են. «Ռոման» աջակցում է հայ ֆուտբոլիստին

Նշենք, մոր երկու օր առաջ Ստամբուլի այն փողոցում, որտեղ տեղակայված է հայկական պատրիարքարանը, ադրբեջանցիներն ու թուրքերն՝ ի տես հայերի, երկու երկրների դրոշներով պարուրված ավտոերթ են կազմակերպել։

145
թեգերը:
Հայ համայնք, Բագրատ Էստուկյան, Թուրքիա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
«Մենք Թուրքիան չենք»․ Զախարովան խոսել է ղարաբաղյան խնդրում Ռուսաստանի դերի մասին
Ռուսաստանը Թուրքիային զսպելու համարժեք գործիքակազմ ունի. թուրքագետ
Սիրիայում ապացույցներ ունեն, որ Թուրքիան գրոհայիններ է ուղարկել Ադրբեջան
Ինչու է Թուրքիան այս անգամ այդքան ակտիվորեն սատարում Ադրբեջանին
Ռոբերի Նազարյան

Ադրբեջանի նախնական պլանը ձախողվել է. Բաքուն մարտի է նետում ռեզերվային տեխնիկան

813
«Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Ռոբերտ Նազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի կողմից կիրառվող մարտավարությանը, մասնավորապես ավիացիայի օգտագործմանն ու նախապատրաստական աշխատանքներին։
Նազարյան. «Ադրբեջանի կողմից ռեզերվի օգտագործումը վյակում է, որ նա չի հասել նախնական նպատակին»

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը կրել է նաև օդուժի կորուստներ, զրկվել է 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից և 1 ինքնաթիռից։

Ռոբերտ Նազարյանի դիտարկմամբ` Ադրբեջանը մարտական գործողություններին պատրաստվելուց առաջ բավական մեծ ուշադրություն է դարձրել ավիացիային և հատկապես ԱԹՍ–ների կիրառելիության խնդրին։ Փորձագիտական վերլուծությունները վկայում են այն մասին, որ Ադրբեջանի տրամադրության տակ են գտնվում նաև թուրքական «Բայրաքթար» մակնիշի անօդաչու թռչող սարքերը, որոնք մինչ այդ չկային ադրբեջանական սպառազինության մեջ։

«Հուլիսի 29-ին մեկնարկած թուրք–ադրբեջանական զորավարժություններից հետո թուրքական տեխնիկան F-16 կործանիչների հետ մեկտեղ փաստացի մնաց Ադրբեջանի տարածքում, և վերջինս կիրառում է թուրքական տեխնիկան, այդ թվում ավիացիոն միավորները, ինչի մասին անդրադարձ է եղել նաև Արցախի ՊԲ հրապարակումներում։ Հետևությունը մեկն է. եթե օդային հարվածներով խոցվում են հակառակորդի ՀՕՊ միջոցները, ապա դա տեղավորվում է հարձակողական բնույթի գործողություններ ծավալելու տրամաբանության մեջ։ Այլ կերպ չի կարող բացատրվել հայկական կողմի ՀՕՊ շղթան կոտրելու ադրբեջանական ձգտումը»,– նշում է վերլուծաբանը։

Ռոբերտ Նազարյանի կարծիքով`փաստերի համադրությամբ կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը նախահարձակ կողմ է և պատերազմին պատրաստվել է առնվազն մեկ ամիս առաջ, և պատրաստության մասին առաջին տեսանելի ապացույցները ֆիքսվել են մասնավորապես թուրք–ադրբեջանական զորավարժությունների ավարտից հետո։

Մերոնք վիրտուոզ են. հայկական կողմը ադրբեջանական տանկ է ոչնչացրել ականանետով

«Ադրբեջանի կողմից ԱԹՍ–ների զանգվածային կիրառումը սկսվել է դեռ 2016 թվականի ապրիլյան պատերազմից, այսինքն` ցանկացած ռազմական բախում արդեն իսկ ենթադրում է անօդաչուների օգտագործում Ադրբեջանի կողմից։ Ընդ որում աշխատելու են ինչպես հետախուզական, այնպես էլ հարվածային ԱԹՍ–ները։ ՀՀ ՊՆ հրապարակումներից և Արցախում գտնվող մեր լրագրողների տարածած լուսանկարներից երևում է, որ Ադրբեջանը հարվածային ԱԹՍ–ներ կիրառում է նաև խաղաղ բնակչության ուղղությամբ»,– նշում է վերլուծաբանը։ 

Անդրադառնալով Վարդենիս քաղաքի և հարակից գյուղերի հրթիռակոծումներին` Ռոբերտ Նազարյանը շեշտում է, որ Ադրբեջանին չի հաջողվել Արցախի հետ շփման գծում հասնել իր նախնական նպատակին, հետևաբար կոնֆլիկտը տեղափոխել է ՀՀ տարածք ավելի մեծ սադրիչ գործողություններ սկսելու համար։ Ըստ վերլուծաբանի` Ադրբեջանը հրթիռակոծումների համար նախապես հող էր պատրաստել և առնվազն երկու օր հայտարարություններ էր տարածում, որ Վարդենիսից հայկական կողմն իբր հարվածել է Դաշքեստանին, ինչը բնականաբար ապատեղեկատվություն է։ 

Պետք է չեզոքացնել թուրք-ադրբեջանական մտադրությունները. ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

Ռոբերտ Նազարյանի գնահատմամբ` Եվլախում խոցված ադրբեջանական զինտեխնիկան գրանցված էր այդ երկրի պետական սահմանապահ ծառայության հաշվեկշռում, և եթե Ադրբեջանը մարտական գործողությունների արդեն երկրորդ օրը մարտի է նետում իր ռեզերվը, որը կոչված չէր առաջնագծում մարտնչելու, ապա դա ևս վկայում է այն մասին, որ Ադրբեջանի նախնական պլանը ձախողվել է։

813
թեգերը:
Թուրքիա, Զորավարժություններ, հայ-ադրբեջանական, Ռոբերտ Նազարյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020
Ըստ թեմայի
Թուրքիան աջակցում է Ադրբեջանին էլեկտրոնային դրոնների, F-16 կործանիչների միջոցով. Սարգսյան
Սիրիայում ապացույցներ ունեն, որ Թուրքիան գրոհայիններ է ուղարկել Ադրբեջան
Թուրքիան բացառապես ուժի լեզուն է հասկանում. ինչ սպասել ՄԱԿ-ի ԱԽ քննարկումներից

Ինչպես պետք է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը

0
0