Վիգեն Հակոբյան

«Լևոն Տեր–Պետրոսյանը փորձում է քաղաքական նոր գործընթացի սկիզբ գեներացնել»․ քաղտեխնոլոգ

106
(Թարմացված է 16:49 08.04.2020)
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է ՀՀ առաջին նախագահի ուղերձի հիմնական դրույթների մասին։ 
«Լևոն Տեր–Պետրոսյանը փորձում է քաղաքական նոր գործընթացի սկիզբ գեներացնել»․ քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանելով Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը՝ նշեց, որ իր համար անհասկանալի է ՀՀ առաջին նախագահի՝ ներքաղաքական իրավիճակը լիցքաթափելու կոչը, քանի որ իշխանափոխությունից հետո ընկած ժամանակաշրջանում կորոնավիրոսով պայմանավորված վերջին ամիսն, ըստ նրա, ամենահանգիստն է։ 

«Չեմ կարծում, որ համավարակի այս բարդ շրջանը եղել է ներքաղաքական ամենասուր ժամանակահատվածը և համամիտ չեմ այն տեսակետին, որ հիմնականում դրանով է պայմանավորված Տեր–Պետրոսյանի կոչը։ Բայց դա չի նշանակում, որ ներքաղաքական զարգացումներ և սուր քննադատություններ չկան։ Այդուհանդերձ մեզանում ավելի բարդ շրջաններ էլ են եղել»,– ասաց նա։

Հակոբյանի փոխանցմամբ` առաջին նախագահի կոչը գուցե պայմանավորված է այն հանգամանքով, որ նա գիտակցում է, որ համավարակի ֆորմալ շրջանը կանցնի, մարդիկ դուրս կգան տներից, կհայտնվեն արդեն սոցիալ–տնտեսական դժվարությունների առջև, ու այդ ժամանակ կլինեն որոշակի ներքաղաքական սրացումներ ու բախումներ։ Անկախ նրանից` երկրում կլինի ուժեղ ընդդիմություն, թե ոչ, առկա իրավիճակն է դրդում ներկա իշխանությունների հանդեպ լինել ընդդիմադիր, որովհետև հրամայական է դարձել սոցիալ–տնտեսական բազմաթիվ խնդիրների լուծումը։ 

ՀԱԿ-ն առաջարկում է վերականգնել կիսանախագահական մոդելը

«Շատերի մոտ առաջանում է այն հարցը, թե ինչու՞ Տեր–Պետրոսյանը հենց հիմա հանդես եկավ նման ուղերձով։ Նա նախընտրում է հանդես գալ իր սիրելի ոճի մեջ։ Պայմանականորեն ասած` Տեր–Պետրոսյանն իր ուղերձով ցանկացել է ստանձնել «ժողովրդի հոր» դերակատարությունը` իրեն վերապահելով վերևից կարգավորողի, «խաղաղության աղավնու» կոնսոլիդացնող դերը։ Սա առաջին նպատակն է, որովհետև առաջին նախագահը ձգտում է վերադառնալ ավանդական դերին»,– ընդգծեց քաղտեխնոլոգը։ 

Նրա կարծիքով` ուղերձում երկրորդ և երրորդ նախագահներին առնչվող կետերը պետք է դիտարկել ընդհանուր համապատկերի մեջ, որովհետև ինը կետերն ըստ էության փոխկապակցված են, և Տեր–Պետրոսյանն իր իրավահաջորդների համար քաղաքական սակարկությունների տեղ է թողնում։

Այսպես` ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքը սառեցնելու դիմաց Սերժ Սարգսյանին առաջարկվում է իրեն հավատարիմ լրատվամիջոցների վրա ներազդել, որպեսզի գործող իշխանությունների նկատմամբ չտարածեն ատելության ու թշնամանքի քարոզ։ Նույն առաջարկն արվում է նաև Ռոբերտ Քոչարյանին, ինչն, ըստ քաղտեխնոլոգի, նույնպես քաղաքական սակարկության առաջարկություն է, թեև Քոչարյանի պարագայում դա, ըստ նրա, այնքան էլ պրագմատիկ չէ, որովհետև վերջինս դեռ գտնվում է բանտում։ 

Քաղտեխնոլոգի գնահատմամբ` Լևոն Տեր–Պետրոսյանը լուծում է երկու կարևոր խնդիր, նախ իմիջային` հանդես գալով ալտրուիստական առաջարկներով, և երկրորդ` նա ինը կետով փորձում է նոր քաղաքական գործընթացի սկիզբ գեներացնել։ 

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ILur.am-ին տված հարցազրույցում անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին առաջարկել էր ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման իր տեսլականը, որը կազմված է 9 կետերից։

106
թեգերը:
հարցազրույց, Վիգեն Հակոբյան, Լևոն Տեր–Պետրոսյան
Ըստ թեմայի
Լևոն Տեր-Պետրոսյանի` Մարտի 1-ի գործով ցուցմունքը հրապարակվել է. «Ժողովուրդ»
Լևոն Տեր–Պետրոսյանը նախագա՞հ. Փաշինյանն աբսուրդ է համարում
Լևոն Տեր–Պետրոսյանին էլ կհարցաքննեն
Շարմազանով. «Մարտի 1-ի իրադարձությունների պատասխանատուն Լևոն Տեր-Պետրոսյանն է»
Բագրատ Էստուկյան

Թուրքական մամուլը հեղեղված է միակողմանի տեղեկատվությամբ. ինչ վիճակում է հայ համայնքը

145
(Թարմացված է 17:15 30.09.2020)
Արցախյան պատերազմի ֆոնին, որում անուղղակիորեն ներգրավված է նաև Թուրքիան, կա՞ն արդյոք ճնշումներ Թուրքիայի հայ համայնքի վրա. Sputnik Արմենիայի եթերում հարցին անդրադարձել է «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը:
Էստուկյան. «Արցախյան պատերազմի մասին թուրքական մամուլում գրգիռիչ և միակողմանի տեղեկատվության տարափ է»

«Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանի փոխանցմամբ` թեև տեղի հայկական համայնքի վրա ճնշումների մասին խոսելն անիմաստ է, քանի որ այստեղ ուղղակիորեն ճնշումներ չկան, սակայն ընդհանուր առմամբ պատերազմի հոգեբանությունն ինքնին արդեն մեծ մտահոգություն է հայության համար, որովհետև պատերազմի պայմաններում կամ հակամարտությանների սրման դեպքում հայերը միշտ այս երկրում դառնում են աչքի փուշ, և այս դեպքն էլ ոչնչով չի տարբերվում։ 

«Այդուհանդերձ ուղղակի սպառնալիքին դեմ հանդիման չենք, թեև մտավախություն անշուշտ կա, քանզի երկու օր առաջ ցույց կազմակերպվեց ի աջակցություն Ադրբեջանի և կազմվեց ավտոշարասյուն, որը բարձր ազդականչերով երկու երկրների դրոշներով անցավ հայկական պատրիարքարանի փողոցով։ Սա որոշ չափով սպառնալիքի բնույթ էր կրում և անհանգստություն պատճառեց տեղաբնակ հայերին, իսկ մեր հիմնական մտահոգությունները կապված են ռազմաճակատում տիրող իրադրության, հայ զինվորների վիճակի հետ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա:

Էստուկյանի տեղեկացմամբ` թուրքական մամուլն արցախյան պատերազմի վերաբերյալ հաղորդում է գրգռիչ ու միակողմանի տեղեկություն, այստեղ նման հաղորդագրությունների տարափ է, հատկապես թերթերը մեծ ոգևորությամբ են գրում հայկական դիրքերի ու բազաների ոչնչացման մասին։

Մենք դա թույլ չենք տա. Մակրոնն անդրադարձել է Ղարաբաղի մասին Թուրքիայի ռազմատենչ կոչերին

Ըստ Էստուկյանի` տեղաբնակ հայերը ստիպված են հետևել ադրբեջանական քարոզչամեքենայի ազդեցությամբ ուղղորդված լրատվությանը։ 

Նրա խոսքով` Թուրքիայում կան շատ քիչ թվով լրատվամիջոցներ, որոնք փորձում են օբյեկտիվ տեղեկություն հաղորդել նույնիսկ մերթընդմերթ տեղ են տալիս հայկական պաշտոնական լրահոսին, սակայն դրանց թվաքանակը շատ քիչ է։ Այդպիսի թերթերից է նաև «Ակոսը», որի ձայնն ընդհանուր աղմուկի մեջ քիչ լսելի է։ 

Հենրիխ Մխիթարյանի մտքերն Արցախում են. «Ռոման» աջակցում է հայ ֆուտբոլիստին

Նշենք, մոր երկու օր առաջ Ստամբուլի այն փողոցում, որտեղ տեղակայված է հայկական պատրիարքարանը, ադրբեջանցիներն ու թուրքերն՝ ի տես հայերի, երկու երկրների դրոշներով պարուրված ավտոերթ են կազմակերպել։

145
թեգերը:
Հայ համայնք, Բագրատ Էստուկյան, Թուրքիա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
«Մենք Թուրքիան չենք»․ Զախարովան խոսել է ղարաբաղյան խնդրում Ռուսաստանի դերի մասին
Ռուսաստանը Թուրքիային զսպելու համարժեք գործիքակազմ ունի. թուրքագետ
Սիրիայում ապացույցներ ունեն, որ Թուրքիան գրոհայիններ է ուղարկել Ադրբեջան
Ինչու է Թուրքիան այս անգամ այդքան ակտիվորեն սատարում Ադրբեջանին
Ռոբերի Նազարյան

Ադրբեջանի նախնական պլանը ձախողվել է. Բաքուն մարտի է նետում ռեզերվային տեխնիկան

815
«Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Ռոբերտ Նազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի կողմից կիրառվող մարտավարությանը, մասնավորապես ավիացիայի օգտագործմանն ու նախապատրաստական աշխատանքներին։
Նազարյան. «Ադրբեջանի կողմից ռեզերվի օգտագործումը վյակում է, որ նա չի հասել նախնական նպատակին»

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը կրել է նաև օդուժի կորուստներ, զրկվել է 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից և 1 ինքնաթիռից։

Ռոբերտ Նազարյանի դիտարկմամբ` Ադրբեջանը մարտական գործողություններին պատրաստվելուց առաջ բավական մեծ ուշադրություն է դարձրել ավիացիային և հատկապես ԱԹՍ–ների կիրառելիության խնդրին։ Փորձագիտական վերլուծությունները վկայում են այն մասին, որ Ադրբեջանի տրամադրության տակ են գտնվում նաև թուրքական «Բայրաքթար» մակնիշի անօդաչու թռչող սարքերը, որոնք մինչ այդ չկային ադրբեջանական սպառազինության մեջ։

«Հուլիսի 29-ին մեկնարկած թուրք–ադրբեջանական զորավարժություններից հետո թուրքական տեխնիկան F-16 կործանիչների հետ մեկտեղ փաստացի մնաց Ադրբեջանի տարածքում, և վերջինս կիրառում է թուրքական տեխնիկան, այդ թվում ավիացիոն միավորները, ինչի մասին անդրադարձ է եղել նաև Արցախի ՊԲ հրապարակումներում։ Հետևությունը մեկն է. եթե օդային հարվածներով խոցվում են հակառակորդի ՀՕՊ միջոցները, ապա դա տեղավորվում է հարձակողական բնույթի գործողություններ ծավալելու տրամաբանության մեջ։ Այլ կերպ չի կարող բացատրվել հայկական կողմի ՀՕՊ շղթան կոտրելու ադրբեջանական ձգտումը»,– նշում է վերլուծաբանը։

Ռոբերտ Նազարյանի կարծիքով`փաստերի համադրությամբ կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը նախահարձակ կողմ է և պատերազմին պատրաստվել է առնվազն մեկ ամիս առաջ, և պատրաստության մասին առաջին տեսանելի ապացույցները ֆիքսվել են մասնավորապես թուրք–ադրբեջանական զորավարժությունների ավարտից հետո։

Մերոնք վիրտուոզ են. հայկական կողմը ադրբեջանական տանկ է ոչնչացրել ականանետով

«Ադրբեջանի կողմից ԱԹՍ–ների զանգվածային կիրառումը սկսվել է դեռ 2016 թվականի ապրիլյան պատերազմից, այսինքն` ցանկացած ռազմական բախում արդեն իսկ ենթադրում է անօդաչուների օգտագործում Ադրբեջանի կողմից։ Ընդ որում աշխատելու են ինչպես հետախուզական, այնպես էլ հարվածային ԱԹՍ–ները։ ՀՀ ՊՆ հրապարակումներից և Արցախում գտնվող մեր լրագրողների տարածած լուսանկարներից երևում է, որ Ադրբեջանը հարվածային ԱԹՍ–ներ կիրառում է նաև խաղաղ բնակչության ուղղությամբ»,– նշում է վերլուծաբանը։ 

Անդրադառնալով Վարդենիս քաղաքի և հարակից գյուղերի հրթիռակոծումներին` Ռոբերտ Նազարյանը շեշտում է, որ Ադրբեջանին չի հաջողվել Արցախի հետ շփման գծում հասնել իր նախնական նպատակին, հետևաբար կոնֆլիկտը տեղափոխել է ՀՀ տարածք ավելի մեծ սադրիչ գործողություններ սկսելու համար։ Ըստ վերլուծաբանի` Ադրբեջանը հրթիռակոծումների համար նախապես հող էր պատրաստել և առնվազն երկու օր հայտարարություններ էր տարածում, որ Վարդենիսից հայկական կողմն իբր հարվածել է Դաշքեստանին, ինչը բնականաբար ապատեղեկատվություն է։ 

Պետք է չեզոքացնել թուրք-ադրբեջանական մտադրությունները. ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

Ռոբերտ Նազարյանի գնահատմամբ` Եվլախում խոցված ադրբեջանական զինտեխնիկան գրանցված էր այդ երկրի պետական սահմանապահ ծառայության հաշվեկշռում, և եթե Ադրբեջանը մարտական գործողությունների արդեն երկրորդ օրը մարտի է նետում իր ռեզերվը, որը կոչված չէր առաջնագծում մարտնչելու, ապա դա ևս վկայում է այն մասին, որ Ադրբեջանի նախնական պլանը ձախողվել է։

815
թեգերը:
Թուրքիա, Զորավարժություններ, հայ-ադրբեջանական, Ռոբերտ Նազարյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020
Ըստ թեմայի
Թուրքիան աջակցում է Ադրբեջանին էլեկտրոնային դրոնների, F-16 կործանիչների միջոցով. Սարգսյան
Սիրիայում ապացույցներ ունեն, որ Թուրքիան գրոհայիններ է ուղարկել Ադրբեջան
Թուրքիան բացառապես ուժի լեզուն է հասկանում. ինչ սպասել ՄԱԿ-ի ԱԽ քննարկումներից

Ինչպես պետք է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը

0
0