Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու մասին ասուլիսը` Sputnik-ի ռադիոեթերում

39
(Թարմացված է 17:04 27.03.2020)
Թեմաները` Մարտի 31-ին Արցախում ընտրություններ են. 140 երկրի դիտորդներ ցանկացել են հետևել ընտրությունների ընթացքին։ «Օգտվե՛ք վերահսկողական ծրագրերից»․ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խորհուրդը ծնողներին։ Կանդրադառնանք նաև այլ թեմաների։

Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյան. «140 երկրի դիտորդներ ցանկացել են Արցախում հետևել ընտրությունների ընթացքին»
▼▲
«Օգտվե՛ք վերահսկողական ծրագրերից»․ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խորհուրդը ծնողներին
▼▲
Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյան. «Նավաթամթերքի հայաստանյան շուկայում գործ ունենք մենաշնորհի հետ»
▼▲
Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյան. «Օպերատիվ շտաբն Արցախում ամբողջությամբ վերահսկում է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը»
▼▲
Կանդրադառնանք նաև այլ թեմաների։

Հաղորդավար` Հովհաննես Շողիկյան

39
Հովիկ Աղազարյան

Աղազարյան. «5-6 տարի հետո ԲՏԱ շրջանառության ծավալները կլինեն ավելի մեծ, քան հիմա»

44
(Թարմացված է 13:03 31.05.2020)
ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության հեռանկարների մասին և նշել, թե ինչ ազդեցություն կունենա տնտեսության վրա:
Աղազարյան. «5-6 տարի հետո ԲՏԱ շրջանառության ծավալները կլինեն ավելի մեծ, քան հիմա է»

ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանի դիտարկմամբ` վերջին տարիներին բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում զարգանում է բավականին լավ տեմպերով և այսօր էլ գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, քանի որ բավականին լուրջ գումարներ են ծախսվում ստարտափ ծրագրերի համար, որպեսզի մեր երիտասարդ գիտնականները, տվյալ ոլորտի լավագույն մասնագետները, հնարավորություն ունենան իրենց նախնական աշխատանքների արդյունքների համար ունենալ համապատասխան գումար ու ավելի առաջ գնալ իրենց նախընտրած գործունեության բնագավառում։ 

«Կարևորելով նաև մեր երիտասարդ հայրենակիցների մոտ այդ ուղղության նկատմամբ ցուցաբերվող ընդգծված վերաբերմունքը` համոզված եմ, որ առաջիկա 5-6 տարիների ընթացքում բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության շրջանառությունը ՀՆԱ–ում զբաղեցնելու է շատ ավելի էական տեղ` դառնալով ավելի լուրջ գործոն, քան հիմա է, որովհետև աճի տեմպերը ցածր բազային տվյալներից սկսած իրոք հուսադրող են»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Աղազարյանի փոխանցմամբ` թեև ներկա համակարգն այնուամենայնիվ չի հասցնում սպասարկել անհրաժեշտ կադրերի, մասնագետների պահանջարկը, բայց իրավիճակի շտկման ուղղությամբ աշխատում է երկու նախարարություն` իրականացնելով համատեղ ծրագրեր, որպեսզի հնարավորինս շուտ բավարարեն այդ պահանջարկը։ 

«Ցավոք, շատ երիտասարդներ գնում են արտերկիր` հայրենիքից դուրս բախտ որոնելու, սակայն մենք արդեն ընդունել ենք մի շարք օրենքներ, որպեսզի փոխվի քաղաքականությունը` հնարավորություն ստեղծելով մեր երիտասարդների համար, որպեսզի մնան այստեղ և իրենց ծրագրերն առավելագույնս իրականացնեն Հայաստանում»,– ընդգծեց պատգամավորը։

Հայաստանում արտադրվող թոքերի արհեստական շնչառական ապարատները շուկայական գնից էժան կլինեն

Պետք է նշել, որ տնտեսության այդ ճյուղը սկսել էր զարգանալ նաև մինչև հեղափոխությունը, բայց հեղափոխությունից հետո կառավարության գործունեությանն, ըստ Աղազարյանի, այդ առումով ավելի շատ է միտված ապագային։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն` 2019 թ. բարձր տեխնոլոգիական արդյունաբերության շրջանառության մասնաբաժինը ՀՆԱ-ում աճել է 2.4 տոկոսով, իսկ ոլորտի ընկերությունների թիվն աճել է 25 տոկոսով, ինչը պայմանավորված է նորաստեղծ ընկերություններին արտոնությունների և դրամաշնորհների տրամադրմամբ։ 

Արշակյանը հավանեց Sputnik Արմենիայի առաջարկը. ռոբոտն ընդդեմ կորոնավիրուսի ու մանկական վախի

44
թեգերը:
Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Պատգամավոր, Հայաստան
Ըստ թեմայի
Վարդանյան. «Բարձր տեխնոլոգիական զենք արտադրելու համար բանակի կառուցվածքը պետք է փոխել»
Բարձր տեխնոլոգիաների նախարարության պաշտոնյաները պետությանը 10 մլն դրամի վնաս են հասցրել
Տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանը կարող է ոչ միայն ստանալ, այլև տալ. Հակոբ Արշակյան
Խելացի ավտոմեքենաներ. հայ մասնագետների ստեղծած տեխնոլոգիան կօգտագործեն Ռուսաստանում
Անահիտ Բախշյան

Բախշյան. «Մեր մասնագիտական խումբը կհետևի` ինչպես է իրականացվելու Լանզարոտեի կոնվենցիան»

41
(Թարմացված է 21:13 30.05.2020)
ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը Sputnik Արմենիայի եթերում իր մտահոգություններն է ներկայացրել Լանզարոտեի աղմկահարույց օրենքի վերաբերյալ` անդրադառնալով նաև ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ արծարծված հարցերին։
Բախշյան. «Անկախ Լանզարոտեի կոնվենցիայից` ՀՀ պիտի ունենա կրթության իր ծրագիրը և չափորոշիչները»

Անահիտ Բախշյանը Լանզարոտեի օրենքի հետ կապված մտահոգությունների առնչությամբ ստորագրահավաք է կազմակերպել։

«Բայց մենք պայմանավորվեցինք, որ նախագահի հովանու ներքո ձևավորվի մասնագիտական խումբ, որը կհետևի այս կոնվենցիայի վավերացման հետագա գործընթացներին, որովհետև կոնվենցիայում գրված է, որ այն չի պարտադրում որևէ տարբերակ հատկապես կրթության 6-րդ հոդվածի առնչությամբ, չի տալիս որևէ հանձնարարական այն ընդունող պետությանը, ինչը նշանակում է, որ Հայաստանը պիտի սեփական ծրագիրն ու չափորոշիչներն ունենա կրթության ոլորտում` երեխաներին սեռական բռնությունից զերծ պահելու և կրթությունը կազմակերպելու համար»,– նշում է ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամը։

Ստեղծվելիք մասնագիտական խմբում կլինեն տարբեր մասնագիտություններ ունեցող անձինք, և նրանք կհետևեն կառավարության ու ԱԺ–ի բոլոր քայլերին, որոնցով պիտի իրականացվի կոնվենցիան։

Ըստ Բախշյանի` օրենքի նախագծի տակ կա արդարադատության նախարարի եզրակացությունը, որում նշված նախադասություններից մեկը շատ է մտահոգել իրեն, այն է` կոնվենցիան հակասում է ՀՀ օրենքին, որում պետք է արվեն փոփոխություններ, սակայն հակասությունների վերաբերյալ չի տրվում հստակ բացատրություն։

«Ըստ էության, մենք կստեղծենք հանրային հարթակ, որը մասնագիտական գնահատական կտա, կկազմակերպի հանրային քննարկումներ։ Ի դեպ, Ազգային ժողովի պատգամավորներն իրենց հերթին նշում են, որ փողոցներում օրեր առաջ հայտնված գրքերը չեն, որ օգտագործվելու են հանրակրթական դպրոցներում, հետևաբար կրթության ոլորտում լինելու են նոր չափորոշիչներ, որոնցով առաջնորդվելու են ուսումնական հաստատությունները»,– հայտնեց կրթության փորձագետը։

Լանզարոտեի կոնվենցիան վավերացնելը քիչ է, այն պետք է համապատասխանի մեր արժեհամակարգին

Բախշյանը կարծում է, որ պետք է ակնդետ հետևել, թե ովքեր են սահմանելու չափորոշիչներն ու ինչպես են դրանք կյանքի կոչվելու։

Հիշեցնենք` մայիսի 11–ին հակառակ հասարակության շրջանում առկա դժգոհություններին, ՀՀ Ազգային ժողովն ընդունեց ընդունեց դեռևս 10 տարի առաջ ՀՀ այն ժամանակվա իշխանության ստորագրած ու չվավերացված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան:

ԱԺ-ն ընդունեց Լանզարոտեի կոնվենցիան. սեռական դաստիարակությունը կարող է սկսվել դպրոցից
Կոնվենցիայի նախագծին կողմ քվեարկեց նիստին ներկա 84 պատգամավորներից 79-ը: 

«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ստորագրվել է 2007թ. հոկտեմբերի 25-ին:

Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան ստորագրել է 2010թ. սեպտեմբերի 29-ին, բայց չէր վավերացրել:

Վավերացնելով միջազգային այդ փաստաթուղթը, ՀՀ-ն պարտավորվում է ձեռնարկել օրենսդրական ու այլ փոփոխություններ՝ կյանքի տարբեր ոլորտներում երեխաների հետ շփում ունեցող անձանց հնարավոր ոտնձգություններից երեխաների պաշտպանությունն ու իրավունքների մասին իրազեկումն ապահովելու համար:

Կոնվենցիան նախատեսում է նաև երեխայի անձնական տվյալների պաշտպանության ազգային օրենսդրության ընդունում:

Անահիտ Բախշյանն ու ՀՀ նախագահը Լանզարոտեի կոնվենցիայի մասին խոսել են մայիսի 29-ին։

41
թեգերը:
Լանզարոտեի կոնվենցիա, Անահիտ Բախշյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանը պետք է բարելավի իրավիճակը երեխաների հետ կապված հատուկ հաստատություններում. ՅՈՒՆԻՍԵՖ
Երեխաները կսովորեն անկաշկանդ օգնություն խնդրել․ պատգամավորը՝ Լանզարոտեի կոնվենցիայի մասին
«Նորապսակները սեռական կյանքի մասին որտեղի՞ց են իմանում, բիսեդկեքի՞ց». Փաշինյան
Կարեն Մեժլումյան

Սեյրան Օհանյանի փաստաբաններից ևս մեկի մոտ COVID 19 է ախտորշվել. նա հորդորում է դիմակ կրել

16
(Թարմացված է 19:19 31.05.2020)
Անընդհատ ականջիդ մեջ են հարևան սենյակներում գտնվող, տարիքով շատ ավելի մեծ տատիկ-պապիկների ցավից տնքոցները: Կարեն Մեժլումյանը նկարագրել է, թե ինչ վիճակ է հիվանդանոցում:

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Soutnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այս մասին Մեժլումյանը հայտնել է Facebook-ի գրառման մեջ:

«Առավոտյան արթնանում ես ու զգում մեջքիդ մկանների բռնվածության ցավը։ Ջերնաչափում ես՝ 37+։ Դեղեր, վիտամիններ ... Երեկոյան՝ 38+։ Ջերմիջեցնող (պարացետամոլ)։ Գիշերը՝ նույնպես։ COVID 19 թեստի հանձնում։ Դրական է։ Հոսպիտալացում։ Ռենտգենով ճառագայթում, սրսկումներ, սիստեմաներ, ամենօրյա արյան հանձնում, դեղահաբեր»,- գրել է նա:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 355-ով և հասել 9282–ի

Փաստաբանը նկարագրել է, թե ինչ է կատարվում հիվանդանոցում. «Անընդհատ ականջիդ մեջ են հարևան սենյակներում գտնվող, տարիքով շատ ավելի մեծ տատիկ-պապիկների ցավից տնքոցները»:

Կարեն Մեժլումյանը հայտնել է նաև, որ հիվանդությունը չի շրջանցել նաև իր ընտանիքի չափահաս անդամներին:

«Ասածս ինչ է. եթե դրսում, աշխատնաքի վյարում շփումների ժամանակ փոխադարձաբար պահենք անվտանգության տարրական կանոնները՝ դիմակի կրում, սոցիալական հեռավորություն և այլն, չենք վարակվի, վարակը տուն չենք բերի և ընտանյոք նման վիճակի մեջ չենք հայտնվի։ Եվ ընդհանրապես, արժե՞ արդյոք, համաճարակի պայմաններում հանդիպմամբ շփվել թեկուզ ամենամտերիմ անձի հետ, եթե նա չի մտածում առողջությանդ, ընտանիքիդ առողջության մասին ու իրեն նեղություն չի տալիս շփման ժամանակ դիմակ կրել»,- գրել է փաստաբանը:

Հիշեցնենք՝ մայիսի 26-ին կորոնավիրուս է ախտորոշվել Սեյրան Օհանյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանի մոտ, որը Կարեն Մեժլումյանի կինն է:

Թեստի դրական պատասխանից հետո Պետրոսյանը չէր հոսպիտալացվել՝ հիվանդության ասիմպտոմ ընթացքով պայմանավորված: Սակայն օրեր անց տեղափոխվել էր հիվանդանոց՝ արդեն երկկողմանի թոքաբորբով:
Կարեն Մեժլումյանը, որպես վարակակրի հետ շփում ունեցած անձ, ինքնամեկուսացված էր:

Նշենք, որ մարտի 1-ի գործով դատավարությունը Սեյրան Օհանյանի փաստաբանի հիվանդությամբ պայմանավորված հետաձգվել էր: Դատական հաջորդ նիստը նշանակված է հունիսի 9-ին:

16
թեգերը:
Կին, դիմակ, հիվանդանոց, համավարակ, կորոնավիրուս, փաստաբան, Սեյրան Օհանյան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Արցախում ևս երկու մարդու մոտ կորոնավիրուս է հաստատվել
Կորոնավիրուսից մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը՝ Ռուբինա Ղազարյանցը
Հայաստանում ևս 4 մարդ է մահացել կորոնավիրուսից
Կորոնավիրուսի բուժման մեթոդները պետք է նույնականացնել. Արսեն Թորոսյան