Ինգա Ղալայան

Ի՞նչ է սպասում «Վարկս Էյ ԷՄ»–ից գումար վերցրածներին

4110
(Թարմացված է 21:51 25.03.2020)
«Օրբելի» վերլուծական կենտրոնի տնտեսագետ Ինգա Ղալայանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Կենտրոնական բանկի որոշմանը, ըստ որի` ուժը կորցրած է ճանաչվել «Վարկս Էյ ԷՄ»–ի լիցենզիան։
Ղալայան. ««Վարկս Էյ ԷՄ»–ը իրավունք չուներ ավանդներ ձևակերպելու գործարքներ կնքել»

«Վարկս Էյ ԷՄ»–ը խախտել է վարկային կազմակերպությունների համար սահմանված հիմնական տնտեսական նորմատիվները, և ինչպես Sputnik Արմենիային հայտնեց Ինգա Ղալայանը, լիցենզիայից զրկված ընկերությունը հիմա ունի տոկոսային վճարումներ, որոնք պետք է կատարվեն։ Խոսքը գործարքների մայր գումարի մարման մասին է։

«Ստեղծվելու է լուծարման հանձնաժողով, որը կորոշի, թե երբ և ինչպես կվերադարձվեն գումարները։ Հնարավոր է, որ որոշ դեպքերի առթիվ վերանայվեն պայմանները, ինչը նույնպես կորոշի լուծարման հանձնաժողովը»,– նշեց տնտեսագետը։

Ղալայանի խոսքով` սովորաբար նման դեպքերում կա՛մ այլ վարկային կազմակերպությանն է տրամադրվում այդ պարտականությունների կատարումը, կա՛մ էլ բանկերն են զբաղվում դրանով։

«Կարևոր է այն, որ վարկառուներն ավելի շուտ պետք է մարեն իրենց վարկի գումարը, քանի որ «Վարկս Էյ ԷՄ»–ն արդեն լուծարվել է և չի կարող նման գործունեություն իրականացնել։ Իսկ եթե վարկառուները հրաժարվեն պարտավորություններից, ապա այդ պարագայում կվատթարանա նրանց վարկային պատմությունը։ Վարկ վերցնելու համար մենք ունենք մեկ միասնական համակարգ, ու եթե նրանք կրկին փորձեն վարկ վերցնել, հնարավոր է, որ այլ վարկային կազմակերպությունները կամ բանկերը նրանց դիտարկեն որպես ռիսկային և այլևս վարկ չտրամադրեն, որովհետև բոլորի տվյալները մուտքագրվում է միասնական համակարգի մեջ»,– նշեց տնտեսագետը։

Ղալայանի դիտարկմամբ` «Վարկս Էյ ԷՄ»–ը խախտել է ընդհանուր կապիտալի նվազագույն շեմը պահպանելու նորմը, ինչը պարտավոր է անել յուրաքանչյուր վարկային կազմակերպություն, որովհետև նորմը սահմանված է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, հետևաբար խախտման դեպքում ԿԲ–ն կարող է զրկել լիցենզիայից։

«Յուրաքանչյուր եռամսյակը մեկ ԿԲ–ին հաշվետվություն է ներկայացվում վարկային կազմակերպությունների և բանկերի կողմից, ինչի հիման վրա ստացվում է, թե արդյոք պահպանվում է այդ նորմատիվը, թե ոչ։ Դիցուք, եթե նվազագույն շեմը 300 մլն դրամ է, ապա այդքան գումար «Վարկս Էյ ԷՄ»–ը, որպես ընդհանուր նվազագույն կապիտալ, չի ունեցել, ինչը ռիսկային է համարվում ֆինանսական շուկայի տեսանկյունից, ու քանի որ վարկային կազմակերպություն էր, հետևաբար իրավունք չուներ ավանդներ ձևակերպելու գործարքներ կնքել»,– ասաց տնտեսագետը։

Ինչպես է պետությունն ուզում աջակցել տնտեսվարողներին. Փաշինյանը նախագիծ է ներկայացրել

Ղալայանի տեղեկացմամբ` ընդհանուր կապիտալի նվազագույն շեմը պահպանելու նորմը նրա համար է, որպեսզի ճգնաժամային իրավիճակներում, երբ տեղի են ունենում տնտեսական ցնցումներ, կազմակերպությունը կարողանա իր պարտավորությունները կատարել։

Հայաստանի կենտրոնական բանկն այսօր հայտարարեց, որ ուժը կորցրած է ճանաչվել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար։ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ կողմից 2019թ. դեկտեմբեր, 2020թ. հունվար ամիսներին ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված ֆինանսական հաշվետվություններում ընդհանուր կապիտալի ցուցանիշի մասով արտացոլվել են անարժանահավատ տվյալներ։

Գներն իջե՞լ են, թե՞ բարձրացել. ՏՄՊՊՀ նախագահը խոսել է սննդամթերքի շուկայի մասին

4110
թեգերը:
վարկ, Հայաստան
Ըստ թեմայի
Աշխատանք չկա, իսկ վարկերը մնացել են. ՀՀ քաղաքացիները հայտնվել են անորոշության մեջ
Քաղաքացիներն ահազանգում են. բանկերը միշտ չէ, որ համաձայնում են հետաձգել վճարումները
Ո՞վ է պահելու աշխատավարձ չստացող քաղաքացուն. պարտականության հարցում կարծիքները տարբեր են
Նժդեհ Հովսեփյան

Ինչ խնդիր է լուծում ՀՀ իշխանությունը` արտակարգ դրությունը երկարաձգելով

208
(Թարմացված է 23:53 08.08.2020)
«Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանում համավարակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմի հերթական անգամ երկարաձգելուն և այն հանգամանքին, որ մեղմացվելու են մի շարք արգելքներ։
Հովսեփյան. «Հավաքների սահմանափակումն ընդամենը միտված էր վարակի տարածումը կանխելուն»

Նժդեհ Հովսեփյանի դիտարկմամբ` նախ պետք է հաշվի առնել` արդյո՞ք արտակարգ ռեժիմի անցնելու որոշում կայացնելիս իշխանությունը մտքում ուներ հենց հավաքների ազատության իրավունքի սահմանափակումը։ Ըստ նրա` ակնհայտ է, որ հայտնի շրջանակները, որոնք իշխանության նկատմամբ վերահսկողություն ստանալու խնդիր ունեն, միշտ այդ հարցը շահարկում էին, բայց միևնույն ժամանակ շատ լավ գիտեին, որ զանգվածային միջոցառումներ անցկացնելու պոտենցիալ անգամ չունեն, հետևաբար արտակարգ դրության ռեժիմի վերաբերյալ նրանց հայտարարությունները կրում էին ընդամենը սադրիչ քաղաքական շահարկումների բնույթ։

«Սահմանափակումների թուլացման հետ կապված որոշումը գալիս է փաստելու, որ արտակարգ դրության ռեժիմն ի սկզբանե չի սահմանվել լոկ հավաքների ազատության ռեժիմ դարձնելու համար։ Այդ սահմանափակումն ընդամենը միտված էր վարակի տարածումը կանխարգելելուն»,– նշում է վերլուծաբանը։

Հովսեփյանի համոզմամբ` արտակարգ դրության ռեժիմի պահպանման հիմնական խնդիրն իշխանությանն արտակարգ լիազորություններ թողնելն է, որովհետև ցանկացած պահի կարող ենք ունենալ համավարակի տարօրինակ բռնկում, հետևաբար իշխանությունը նման իրավիճակում պետք է օժտված լինի արտակարգ լիազորություններով, որպեսզի արագ արձագանքի և համապատասխան գործիքակազմը ներդնի ու կիրառի։

Վերլուծաբանի կարծիքով` սահմանափակումների մեղմացումը պայմանավորված է վերջին երկու շաբաթվա կտրվածքով հավամարակի տարածման տեմպերի զգալի թուլացմամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ բողոքավոր զանգվածներին հնարավորություն տրվի իրենց բողոքն արտահայտել ավելի ազատ կերպով, քան նախկինում։

Կես տարվա արտակարգ կյանք Հայաստանում. դրությունը պահպանվում է, փոխվում են կանոնները

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը։

Օգոստոսի 5–ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ օգոստոսի 12-ին ավարտվող արտակարգ դրությունը կերկարաձգվի ևս մեկ ամսով, բայց սա վերջին երկարաձգումը կլինի։

208
թեգերը:
Նժդեհ Հովսեփյան, Արտակարգ դրություն, Հայաստան
Ըստ թեմայի
Ներքին զբոսաշրջությունը չի փրկի. ինչն է Հայաստանում «սպանում» տուրօպերատորներին
Արման Թաթոյանը ՀԿ-ների հետ քննարկման արդյունքներն ուղարկել է պարետատուն
Արտակարգ դրության պատճառով Հայաստանում մնացած 4071 քաղաքացի Ռուսաստան են վերադարձել
Կարեն Տոնոյան

Ինչու է կորոնավիրուսը տարբեր կերպ դրսևորվում. բացատրում է վարակը հաղթահարած Կարեն Տոնոյանը

265
(Թարմացված է 17:54 08.08.2020)
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի ղեկավար, անեսթեզիոլոգ–ռեանիմատոլոգ Կարեն Տոնոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչպես է անցնում կորոնավիրուսով հիվանդացած մարդկանց վերականգնողական պրոցեսը։
Տոնոյան. «Կորոնավիրուսի հաղթահարումը կապված է մարդու օրգանիզմի յուրահատկություններից»

Կարեն Տոնոյանի դիտարկմամբ` կորոնավիորւսը դեռ ընթացքի մեջ է, գտնվում է դեռ հետազոտման փուլում, կան շատ հարցականներ, անհայտությունից առաջանում են բարդություններ, գրանցվում մահվան դեպքեր, որոնց պատճառները դեռ անհասկանալի են ոչ միայն մեզ, այլև ամբողջ աշխարհին։

«Ցանկացած օրգանիզմ յուրովի է ընդունում և դիմակայում կորոնավիրուսին, այստեղ կան էական տարբերություններ, կարող է անգամ նույն տարիքի մարդկանց մոտ վարակն ունենալ տարբեր ընթացք, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, օրինակ` ի՞նչ ապրելակերպ է ունեցել տվյալ անձը մինչ հիվանդանալը, ի՞նչ քանակությամբ ջուր է ընդունել, ի՞նչ սննդակարգ է ունեցել, զբաղվե՞լ է սպորտով, թե՞ ոչ, ունեցե՞լ է վատ սովորույթներ, ենթարկվե՞լ է նախկինում վիրահատությունների, մի խոսքով պատճառները կարող են շատ լինել»,– նշում է բժիշկը։

Տոնոյանի կարծիքով` հիմնական խնդիրն առնչվում է մարդու օրգանիզմի պաշարներին և դիմադրողականության աստիճանին, որոնց շնորհիվ մարդը պայքարում է հիվանդությունների դեմ, ընդ որում` պաշարներն օգտագործվում են վարակը հաղթահարելու ժամանակ, ինչից հետո վերականգնողական գործընթացը կարող է ընթանալ որոշակի դժվարությամբ։

Ինչպես է «Զվարթնոցն» ուղևորներին պաշտպանելու կորոնավիրուսից

«Եթե օրգանիզմը կարողանում է հաղթահարել վիրուսի փուլերը, մարդը դուրս է գալիս բարդ վիճակից, հակառակ պարագայում, ցավոք սրտի, առաջանում են լուրջ խնդիրներ, որոնք նույնպես կապված են օրգանիզմի յուրահատկությունների հետ։ Կարող են, օրինակ, առաջանալ տրոմբներ, թոքաբորբի սրացումներ, երիկամների անբավարարություն։ Բժիշկների օրենքն է. մենք չպետք է բուժենք հիվանդությունը, այլ պետք է բուժենք հիվանդին, այսինքն` պետք է ոչ թե բոլորին նշանակենք նույն դեղերը, այլ դրանք տանք` հետևելով հիվանդության ընթացքին»,– ասում է բժիշկը։

Գիտնականները բացահայտել են կորոնավիրուսի «թույլ տեղը»

Տոնոյանի գնահատմամբ` ամենացավալի դեպքերն առնչվում են տարատեսակ տրոմբներին, երբ արձանագրվում են մահվան դեպքեր։ Պայքարն այդ առումով դժվար է, որովհետև բժիշկները բախվում են անկանխատեսելի երևույթների, քանզի սուր և բարդ վիճակներ կարող են առաջանալ յուրաքանչյուր անձի մոտ` անկախ տարիքից, նույնիսկ այն դեպքում, երբ նրա նկատմամբ կիրառվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները։

Ռուսաստանցի բժիշկն ասել է` ում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստումը

 

265
թեգերը:
կորոնավիրուս, Կարեն Տոնոյան (բժիշկ), Հայաստան
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի յուրաքանչյուր 100 դեպքը նշանակում է 2 մահ. Արսեն Թորոսյան
Իրավապահները տեղորոշել են կորոնավիրուսի մասին հակաքարոզչություն անողներին. Փաշինյան
ՀՀ հոգեկան առողջության կենտրոններից մեկում հայտնաբերվել է կորոնավիրուսով 25 թաքնված հիվանդ

Վոլգոգրադում գազի ցիստեռն է այրվում, կան տուժածներ. ականատեսները տեսանյութ են հրապարակել

0
(Թարմացված է 14:32 10.08.2020)
Լենինի պողոտայում պայթյուն է որոտացել։ Հարակից շենքերի ապակիները կոտրվել են։ Տուժածներից մեկի վիճակը ծանր է։

Վոլգոգրադում` Լենինի պողոտայում, բենզալցակայանի մոտ գազի ցիստեռն է բռնկվել։ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով` տուժել է յոթ մարդ: Մեկի վիճակը ծանր է։

ԱԻՆ–ն ահազանգը ստացել է ժամը 11։40-ին։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները։

Բացառիկ կադրեր Ախալքալաքի ծեծկռտուքից․ մի քանի հոգով մահակներով ծեծում են մի տղամարդու

Պարզվել է, որ գազի ցիստեռն է այրվում: Ճանապարհի որոշ հատվածը փակ է։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։

«Վահանները ցա՛ծ դրեք». ինչ էր կատարվում գիշերը Մինսկում. տեսանյութ

0
թեգերը:
տեսանյութ, հրդեհ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Երևանում մեքենա է այրվել ավտոտնակում. այրվածքներով հոսպիտալացվածներից մեկը երեխա է
Վառելիք՝ թափոններից, կամ աղբը ոչ թե աղբանոցներում է, այլ մարդկանց գլխում
Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի տարածքում հրդեհ է բռնկվել․ մարդկանց տարհանել են