Այս ժամի լուրերը` Sputnik Արմենիայի ռադիոեթերում

45
(Թարմացված է 18:11 24.03.2020)
Այս ժամի եթերում` ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի ասուլիսը. թեմա`տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող նոր սահմանափակումները: «Հայստանում այսօրվանից մեկ շաբաթով ավելի խիստ սահմանափակումներ կկիրառվեն»․ Նիկոլ Փաշինյան։
45
Թևան Պողոսյան

Հուսամ, որ տասը զոհերի հիշատակն իշխանությանը կստիպի այսօր սրացումների չգնալ. Թևան Պողոսյան

28
(Թարմացված է 15:36 01.03.2021)
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Մարտի 1-ի գործի քաղաքական հետևանքներին և այն հարցին, թե դրանք ինչ ազդեցություն կունենան ներհայաստանյան հետագա զարգացումների վրա։ 
Պողոսյան. «Հուսամ, որ տասը զոհերի հիշատակն իշխանությանը կստիպի այսօր սրացումների չգնալ»

Թևան Պողոսյանի դիտարկմամբ` դատավարությունների ընթացքում ցավոք չի քննվում այն հարցը, թե ովքեր են սպանել տասը զոհերին, այլ գործը քննվում է հիմնականում քաղաքական առումով։ Ըստ նրա` այսքան ժամանակ փաստորեն ամեն ինչ ընթանում է այնպիսի հունով, որ մարդկանց մոտ կասկածներ են առաջացնում։

«Այդուհանդերձ այսօր ունենք տասը զոհերի հիշատակը հարգելու պարտավորություն, հուսամ` դա կստիպի, որ որևէ միջադեպ չգրանցվի, իշխանությունները սրացումների չեն գնա ու չենք ունենա բախումնային իրավիճակ, ավելի շատ կգիտակցեն, որ լարելով իրավիճակն ու բախումների տանելով` ոչ մի դրական բան ապագայի համար չեն կառուցի»,– նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավարը։  

Պողոսյանի կարծիքով` երբ Մարտի 1-ի գործը քննվում էր նախորդ իշխանությունների ժամանակ, ընդդիմադիրները ասում էին, որ մինչև իշխանափոխություն չլինի, գործը չի բացահայտվի, հիմա գործն արդեն երեք տարի է, ինչ քննվում է իշխանափոխությունից հետո, սակայն դեռ չի բացահայտվել, և հենց սրա մեջ, ըստ նրա, պետք է գտնել բոլոր պատասխանները։ 

«Նախկինում նույնպես կար պառակտվածություն, երբ միջոցառումներին հանրության մի մասը չէր մասնակցում, բայց և կային դեպքեր, երբ հանրությունը հանդես էր գալիս միասնական դիրքերից։ Ցավոք սրտի, այսօր պառակտվածություն է նկատվում նաև հիշատակման օրերին, որովհետև խոսքը միայն այսօրվա երկու տարբեր ցույցերի մասին չէ, քանզի կան խմբեր, որոնք չեն մասնակցում կողմերից ոչ մեկի միջոցառումներին։ Ուրախ կլինեմ, եթե իշխանությունները մտածեն նաև ապագա սերունդների, այլ ոչ թե միայն իրենց իշխանությունը պահելու մասին»,– նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավարը։

Մարտի 1-ին իշխանության ու ընդդիմության հանրահավաքները գրեթե միաժամանակ կմեկնարկեն

28
թեգերը:
Մարտի 1, Թևան Պողոսյան
Ըստ թեմայի
Մարտի 1-ին ԱԺ խորհրդի նիստ կգումարվի
«Վաղը նոր «Մարտի 1» չի լինելու»․ Փաշինյանն ի ցույց կդնի նախագահի որոշման անհիմն լինելը
Մարտի 1-ին որտե՞ղ էր Քերոբյանը, կամ ի՞նչ վիճակում է նախկինում «քերթվող» բիզնեսմենն այսօր
Ստեփան Դանիելյան

Գուցե Ադրբեջանը մեր իշխանության վրա ճնշման այլ լծակներ ունի, որոնց մասին տեղյակ չենք

53
(Թարմացված է 14:34 01.03.2021)
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի տեսակետներին, որոնք վերաբերում են ադրբեջանական կողմում հայտնված հայ գերիների կարգավիճակին ու ճակատագրին։
Դանիելյան. «Ադրբեջանում մեր հայրենակիցները ոչ միայն գերու, այլև պատանդի կարգավիճակում են»

Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ` պետք է հասկանալ, թե ինչի համար է Ադրբեջանը հրաժարվում գերիներին վերադարձնել և նրանց համարում է ահաբեկիչներ ու հանցագործներ, ինչ խնդիր է փորձում դրանով լուծել։ Ըստ նրա`ադրբեջանական կողմը մի քանի նպատակ է հետապնդում։

«Դրանցից մեկը հոգեբանական է։ Նրանք հայտարարում են, թե թույլ չեն տա Արցախում լինի բանակ, և ձգտում են ստեղծել վախի մթնոլորտ, որ կարող են մտնել, նորից գերեվարել ու առևանգվածներին համարել ահաբեկիչներ, նրանց դատել և պատժել։ Մյուս կողմից մեր հայրենակիցները պատանդի կարգավիճակում են, որովհետև Ադրբեջանն անընդհատ առաջադրում է պայմաններ, կատարում է ինչ–որ տարածքային փոխանակումներ»,– Sputnik Արմենիային ասաց քաղաքագետը։

Դանիելյանի կարծիքով` եթե Ադրբեջանի համար այժմ կարևոր է, որ Արցախի կարգավիճակի հարց չքննարկվի, ապա հայկական կողմը պետք է այդ խնդրին հստակ արձագանքի, ու եթե ադրբեջանական կողմը պայմանավորվածությունները չի կատարում, որոնք վերաբերում են նաև հայտարարության մեջ ամրագրված կետին, ըստ որի` գերիներն անհապաղ պետք է վերադարձվեն, ապա մյուս կետերի մասին խոսելը դառնում է անիմաստ։

Դանիելյանի խոսքով` միջազգային հանրությունը դա կհասկանա, որովհետև մի շարք կազմակերպությունների, ՄԱԿ–ի մարդու իրավունքների հանձնախմբի և Եվրամիության առաջատար երկրների կողմից առաջ է քաշվել գերիներին անհապաղ վերադարձնելու պահանջ, և եթե Հայաստանը նման դիրքորոշում ցուցաբերի, ապա քաղաքագետի կարծիքով`Ադրբեջանը որևէ հստակ հակադարձում չի կարողանա անել։ Ըստ նրա` սա Հայաստանի գործող իշխանության պահվածքն է, որ շարունակում է հրադադարի հայտարարության կետերի կատարումը, և գուցե նրա վրա Ադրբեջանի ղեկավարությունը ճնշման այլ լծակներ ունի, որոնց մասին մենք տեղյակ չենք

Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել էր, որ ադրբեջանական կողմը մանիպուլյացիայի է ենթարկում հայ գերիների ցուցակը և հրաժարվում է ընդունել հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերության մեջ պահելու փաստը: Ըստ նախարարի` պաշտոնական Բաքուն որոշ ռազմագերիների դեմ կեղծ մեղադրանքներով քրեական գործեր է հարուցում։

Այվազյանը նշել է, որ Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը ոչ միայն հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, այլև հանդիսանում է եռակողմ հայտարարության դրույթների ուղղակի խախտում։

53
թեգերը:
գերի, Ադրբեջան, Ստեփան Դանիելյան, Հայաստան
Ըստ թեմայի
Արցախի կարգավիճակ, գերիների վերադարձ. էլ ինչ են քննարկել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները
Ադրբեջանը շարունակում է որպես գործիք օգտագործել գերիների վերադարձի հարցը. Այվազյան
Ադրբեջանը փորձում է գերիների հարցը սակարկել. ՀՀ փոխվարչապետի խոսնակ
Անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ գերիներին. Ժոզեֆ Սիգելե
Здание правительства Карабаха

Արցախի կառավարության անդամը միջոցառման ժամանակ հայտնել է իր հրաժարականի մասին

0
Զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու մասին հայտնել է նաև ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ջիվան Հայրապետյանը:

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և  գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը հայտարարել է հրաժարական տալու իր որոշման մասին։

Ինչպես հայտնում է Facebook-ում նախարարության էջը, նախարարն իր հրաժարականի մասին հայտարարել է նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրության հանդիսավոր արարողության ժամանակ, որի ընթացքում գյուղատնտեսության ոլորտի մի շարք ներկայացուցիչների շնորհել է «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալ և թանկարժեք նվերներ:

«Շնորհակալություն հայտնելով բոլորին համատեղ ու նվիրված աշխատանքի համար՝ ցանկանում եմ հայտնել նախարարի պաշտոնից իմ հրաժարականի մասին: Որոշման պատճառներն անձնական են»,– ասել է Բախշիյանը:

Նախարարի հայտարարությունից մեկ օր անց զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու մասին հայտնել է նաև ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ջիվան Հայրապետյանը:

0
թեգերը:
Հրաժարական, Նախարար, Լեռնային Ղարաբաղ, Արցախ