Արսեն Ջուլֆալակյան

Հնարավոր չէ նորմալ պայմաններ ապահովել մարզումների համար. Ջուլֆալակյանը՝ օլիմպիադայի մասին

28
(Թարմացված է 19:26 23.03.2020)
Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, օլիմպիական արծաթե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի կայացման հեռանկարին։
Ջուլֆալակյան. «Օլիմպիադայից հրաժարվող երկրների քանակն ամենայն հավանականությամբ կավելանա»

Արսեն Ջուլֆալակյանն ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից ներգրավված է Համաշխարհային օլիմպիական կոմիտեի հետ կազմակերպվող բոլոր քննարկումներում և առաջին ձեռքից է ստանում տեղեկությունները։ Ըստ նրա, քանի որ կորոնավիրուսի վարակը տարածվում է անկանխատեսելի արագությամբ, և ոչ ոք չգիտի, թե երբ հնարավոր կլինի կանգնեցնել այն, ուստի այս պահի դրությամբ հնարավոր չէ հստակ որոշում կայացնել։

Մասնավորապես վերջնական որոշում չի կարողանում հայտնել ՄՕԿ–ի նախագահը, հետևաբար առաջարկել են սպասել ևս չորս շաբաթ։

«Այս պահի դրությամբ պարզ է այն, որ չի լինելու օլիմպիական խաղերի չեղարկում, այլ կլինի հետաձգում։ Հիմա քննարկվում է այն հարցը, թե ինչ ժամկետներով պետք է հետաձգել։ Արդեն երկու մեծ, հզոր հավաքականներ հրաժարվել են այս ամռանը մասնակցել Օլիմպիադային։ Կանադայի և Ավստրալիայի պատվիրակություններն ունեն ավելի քան 200 մարզիկներ և նրանց ուղեկցող բազմամարդ անձնակազմեր։ Մոտ օրերս այդպիսի հավաքականների թվաքանակը կավելանա»,– նշում է անվանի մարզիկը։  

Նման որոշման կայացման հարցում, ըստ Արսեն Ջուլֆալակյանի, որոշիչ է դարձել այն հանգամանքը, որ մարզիկների համար ստեղծվել է ոչ սպորտային իրավիճակ, նրանք չեն կարողանում պատրաստվել օլիմպիական խաղերին։ Նախ՝ հնարավոր չէ նորմալ պայմաններ ապահովել մարզումների համար։ Կա վարակվելու և վարակելու լուրջ վտանգ։ Հնարավոր չէ նման պայմաններում մասնակցել մրցումներին, իսկ վարկանիշների 43 տոկոսը դեռ չի հասել հասցեատերերին։ 

Խնդրում ու հորդորում են. ինչպես է կորոնավիրուսի դեմ պայքարում ոստիկանությունը

«Հաշվի առնելով այն իրողությունը, թե քանի երկրում է արտակարգ իրավիճակ հայտարարված, ամենաճիշտ որոշումը կլինի խաղերն ուղիղ մեկ տարով հետաձգելը, որպեսզի դրանք կայանան ճիշտ այն օրերին, որ նախատեսված էր 2020 թվականին` այսինքն՝ 2021-ի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 10–ը։ Դա մարզիկների և հավաքականների համար կլինի ամենաօպտիմալ տարբերակը»,– նշում է տիտղոսակիր մարզիկը։  

Անվանի ըմբշամարտիկը հորդորում է չմոռանալ նաև մեծաքանակ զբոսաշրջիկներին, ովքեր չեղարկել են իրենց մեկնումը Ճապոնիա, իսկ առանց հանդիսատեսի օլիմպիական խաղերը միանշանակ չեն ունենա այն նշանակությունը, որն ունեն իրականում։ Արսեն Ջուլֆալակյանը հույս ունի, որ կհաջողվի հաղթահարել համավարակը, և մարդիկ կկարողանան անմիջականորեն ականատես լինել օլիմպիական խաղերին։  

Նշենք, որ այսօր Կանադայի ու Ավստրալիայի օլիմպիական  կոմիտեները պաշտոնապես հրաժարվել են օլիմպիական խաղերին մասնակցելուց։ 

28
թեգերը:
կորոնավիրուս, Արսեն Ջուլֆալակյան, Հայաստան, Ճապոնիա, Օլիմպիական խաղեր
Ըստ թեմայի
Օլիմպիական կրակը Հունաստանից հասավ Ճապոնիա
Հայաստանում 59 քաղաքացի կորոնավիրուսից բուժվում են ոստիկանության հոսպիտալում
Ինչի՞ կհանգեցնի վարկերի եռամսյակային սառեցումը․ Ճզմաչյանը՝ հնարավոր ռիսկերի մասին

sys_stories