Սամվել Ճզմաչյան

Ինչի՞ կհանգեցնի վարկերի եռամսյակային սառեցումը․ Ճզմաչյանը՝ հնարավոր ռիսկերի մասին

361
(Թարմացված է 18:22 23.03.2020)
Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի փոխնախագահ Սամվել Ճզմաչյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դիրքորոշմանը, ըստ որի՝ բանկերը պետք է 3 ամսով սառեցնեն վարկերը։
Ճզմաչյան. «Երեք ամսով բոլոր վարկերի սառեցումը ֆինանսական համակարգը կդնի ծանր վիճակի մեջ»

Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի փոխնախագահ Սամվել Ճզմաչյանն ուշի ուշով հետևում է կառավարության ընդունած որոշումներին և ողջունում է գործադիր իշխանության ձգտումը և քայլերը, որոնք ուղղված են նաև ավանդատուների վիճակի բարելավմանը։ Ըստ նրա` օր օրի իրավիճակը բարդանում է, քանի որ պրակտիկորեն մեր տնտեսության ակտիվ հատվածի 60-70 տոկոսը չի աշխատում։

Ճզմաչյանի դիտարկմամբ` կառավարության քայլերը վատը չեն, մասնավորապես այն քայլը, որով գործադիրը ցանկանում է բանկերի հետ համաֆինանսավորել, համավարկավորել որոշ ոոլորտներ։ 

«Դրա հետ մեկտեղ պետք է հարցին մոտենանք չափազանց զգուշորեն, որովհետև կա նաև մյուս կողմը։ Ի՞նչ է, բոլորս պետք է հաշվի չառնե՞նք բանկերի հետաքրքրությունները, բանկերի վիճակը։ Ես չէի ասի, որ բանկերն այժմ չափազանց լավ վիճակում են։ Վերջին տարվա ընթացքում մեր տնտեսության ակտիվության որոշակի թուլացումից ելնելով` վարկերն ավելի քիչ են տրամադրվել, և դա բերել է նրան, որ բանկերում կա բավականին լիկվիդայնություն»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր հայտարարել է, որ արտակրգ դրության պայմաններում պետք է լինի գլոբալ, ոլորտային որոշում, ըստ որի` բոլոր վարկերը պետք է երեք ամսով սառեցվեն, և չպետք է ասեն, որ երեք ամիս հետո այդ գումարները պետք է վերադարձվեն։ 

Ճզմաչյանի կարծիքով` երեք ամիսը բավականին մեծ ժամանակահատված է։ Ըստ նրա` դա կարող է բերել նրան, որ բանկերը և ընդհանրապես ֆինանսական համակարգը կարող են հայտնվել բավականին ծանր վիճակի մեջ։ Հարցին պետք է լուծում տալ համակցված ձևով։   

Աշխատանք չկա, իսկ վարկերը մնացել են. ՀՀ քաղաքացիները հայտնվել են անորոշության մեջ

«Գագիկ Ծառուկյանն, իհարկե խոսում է տնտեսության շահերից ելնելով, իսկ ես էլ 46 տարվա աշխատանքային փորձով բանկիր եմ և ուզում եմ խոսել նաև բանկերի շահերից ելնելով։ Չէ՞ որ բանկերը նույնպես մեր տնտեսությունն են, հզորագույն բաղադրիչներից մեկը։ Ցանկացած երկրում բանկի անկումը կարող է բերել ամբողջ տնտեսության փլուզման»,– նշեց Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի փոխնախագահը։ 

Նրա տեղեկացմամբ` մի քանի օր առաջ բանկերի միությունը բոլոր բանկերի մասնակցությամբ որոշում ընդունեց բոլոր վարկառուներին որոշակի արտոնություններ տալ, սակայն մոտեցումը պետք է լինի անհատական։ Նրա խոսքով` չպետք է թացը խառնել չորի հետ։

Ճզմաչյանն իր տեսակետը հիմնավորում է այն հանգամանքով, որ իրավաբանական ու ֆիզիկական անձանցից շատերը նախկինում պարտաճանաչ կատարել են իրենց պարտավորությունները, սակայն կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը խանգարում է, որպեսզի լիովին սպասարկեն վարկերն ու տոկոսները։ Բանկերը կգտնեն ներքին ռեսուրսներ, որպեսզի նրանց օգնեն, բայց կան միջին վարկառուներ, որոնք կանոոնավոր վճարումներ չեն կատարել։ Նրանց էլ պետք է այլ բնույթի մոտեցում ցուցաբերել։ Վարակը կապ չունի, որովհետև անպարտաճանաչ վարկառուները նախկինում էլ իրենց պարտականությունները կանոնավոր չեն կատարել։

Ընդդիմությունն առաջարկում է ներել «անհուսալի» վարկերը. իշխանությունը դա անարդար է համարում

Ելնելով այս իրողությունից` Ճզմաչյանը համոզված է, որ բանկերի միությունն ընդունել է շատ ճիշտ որոշում։ Ըստ նրա` թե՛ կառավարությունը, թե՛ ցանկացած պետական և քաղաքական ատյան պետք է մտածեն նաև բանկերի մասին, մեր ֆիանանսական ամբողջ համակարգի մասին, որովհետև չի կարելի ամեն ինչ գցել բանկերի վրա, ինչը կարող է հանգեցնել ազգային աղետի։

361
թեգերը:
Գագիկ Ծառուկյան, վարկ, Բանկ, Սամվել Ճզմաչյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես է պետությունն ուզում աջակցել տնտեսվարողներին. Փաշինյանը նախագիծ է ներկայացրել
«Արագ» ու «առանց գրավի» վարկեր են առաջարկել ու հայտնվել ՔԿ–ի տեսադաշտում
«Ճիշտ կլինի, եթե պետությունը վարձու աշխատողներից այս ընթացքում եկամտային հարկեր չգանձի»
Ի՞նչ կփոխի և ի՞նչ չի կարող փոխել ներկայիս արտակարգ դրությունը
Ստեփան Դանիելյան

Երկրում փոփոխություններին առնչվող հայտարարությունները վերածվել են անհեթեթության. քաղաքագետ

22
(Թարմացված է 21:14 19.01.2021)
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, որ արցախյան նախորդ պատերազմի մասնակից քաղաքական հայտնի գործիչների ու նախկին պաշտոնյաների դատավարությունը շարունակվում է։
Ստեփան Դանիելյան. «2,5 տարի մենք փաստացի լսել ենք դատարկ խոսքեր ու կարգախոսներ»

Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ` գործող իշխանությունը դատական գործընթացով հայտնվել է շատ ծանր իրավիճակում, որովհետև 2018 թվականից ի վեր նրա հիմնական դիսկուրսը հին ու նոր Հայաստանն էր, և քանի որ հին Հայաստանը հայտարարվել էր ահավոր կոռումպացված, բազմաթիվ մեղքերի մեջ խրված, որոնցից հիմնականը մարտի մեկի գործն էր, իսկ երկրում 2,5 տարվա ընթացքում իրական փոփոխություններ տեղի չունեցան և ամեն ինչ ավարտվեց արցախյան պատերազմում կրած պարտությամբ, հետևաբար հիշյալ դատական գործընթացը քաղաքական իմաստով կորցրել է իր բովանդակությունը։ 

«Բայց քանի որ դատական պրոցեսը շարունակվում է և այն կանգնեցնել հնարավոր չէ, ուստի այժմ այն կրում է ֆարսի բնույթ և կարող է մյուս կողմից ունենալ հակառակ ազդեցություն, որովհետև այդ պրոցեսը կարող է շարունակվել նաև իշխանափոխությունից հետո, իսկ այդ ժամանակ դատական գործընթացի բնույթը կփոխվի, ի հայտ կգան նոր հանգամանքներ, ու քանի որ գործող վարչապետը կարևոր դեմք էր այդ դատական պրոցեսում, ապա ավարտը կարող է շատ վատ լինել հենց Փաշինյանի համար»,– նշեց քաղաքագետը։ 

Դանիելյանի կարծիքով` 2,5 տարի մենք փաստացի լսել ենք դատարկ խոսքեր ու կարգախոսներ, և եթե առաջ որոշ մարդիկ հավատում էին, որ երկրում պետք է լինեն ինչ–որ փոփոխություններ, ապա դրանց առնչվող հայտարարություններն այժմ վերածվել են անհեթեթության։ Ըստ նրա` քանի որ Փաշինյանը դեռ մնում է վարչապետ, բայց երկար չի պաշտոնավարի, ուստի նրա խոսքերին էլ պետք է վերաբերվել նույն կերպ` որպես դատարկաբանության։   

Պետական կառավարման համակարգը շոկի մեջ է, ռեստարտի կարիք կա. Նիկոլ Փաշինյան

Քաղաքագետի համոզմամբ` Հայաստանի ներքաղաքական կյանքում ընթանում է ճահճացման գործընթաց, ինչի համար մեղավոր են նաև ընդդիմադիր կուսակցությունները, քանի որ չեն բացվում հասարակության առաջ, չեն ներկայացնում իրենց ապագա ծրագրերը, հանրային համերաշխության բանաձևերը, տնտեսական կարևոր հարցերի պատասխաններն ու ապագա կառավարության կազմը, և այդ անորոշության պատճառով է, որ հասարակությունն ակտիվություն չի ցուցաբերում։     

Վազգեն Մանուկյանը ճիշտ արե՞ց, որ մարզեր գնաց. Արմեն Բադալյանի տեսակետը

22
թեգերը:
Իշխանություն, ընդդիմություն, քաղաքագետ, Ստեփան Դանիելյան
Ըստ թեմայի
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի դուռը. Դանիելյանը`ապաշրջափակման մասին
Արևմուտքի ծրագիրը չաշխատեց, որովհետև տարածաշրջան մտան ռուս խաղաղապահները. Ստեփան Դանիելյան
Ատելության մթնոլորտը պահպանվում է, պառակտումը` խորանում. քաղաքագետն ամփոփում է տարին
Արմեն Բաղդասարյան

Այն, ինչ ներկայացրեց Միքայել Մինասյանը, ըստ էության անոնս էր. Արմեն Բաղդասարյան

224
(Թարմացված է 19:26 19.01.2021)
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է նախկին դեսպան Միքայել Մինասյանի բացահայտմանը, որն առնչվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ինչպես նաև պատասխանել է հնարավոր նոր բացահայտումներին վերաբերող հարցին։
Բաղդասարյան. «Իշխանության ներսում միշտ եղել է «ստորջրյա» պայքար, բայց այժմ ավելի է սրվել»

Արմեն Բաղդասարյանի դիտարկմամբ` արժե սպասել այլ բացահայտումների, որովհետև այն, ինչ ներկայացրեց Միքայել Մինասյանը, ըստ էության բացահայտում չէր, այլ անոնս, քանզի նա հրապարակեց մի փաստաթուղթ, ըստ որի` Արարատ Միրզոյանը համագործակցել է ՀՀ հատուկ ծառայությունների հետ, բայց բանավոր ասում էր, որ մինչ այդ համագործակցում էր Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ, ինչը որևէ կերպ չի ապացուցվել։ 

«Սա բնականաբար պետք է ունենա շարունակություն, որովհետև կիսատ մնալ չի կարող։ Արարատ Միրզոյանի վարկանիշն այդ հրապարակումից հետո կտրուկ անկում ապրեց և քաղաքական դաշտում կարևոր դեր ստանձնելու նրա հնարավորությունները կտրուկ նվազեցին»,– նշեց քաղաքագետը։ 

Բաղդասարյանի գնահատմամբ` իշխանության ներսում կան խմբեր, որոնց նման բացահայտումը ձեռնտու էր, որովհետև իշխանության ներսում ակնհայտ պայքար է ընթանում ոչ միայն երկրի երկրորդ, այլև Փաշինյանի հնարավոր հեռացման դեպքում թեկուզ ժամանակավորապես առաջին դեմքը դառնալու համար մինչև արտահերթ ընտրությունները։ Ըստ նրա`իշխանության ներսում միշտ եղել է ստորջրյա պայքար, բայց այժմ ավելի է սրվել։ 

Անդրադառնալով այն հարցին, թե Արսեն Թորոսյանի և Էդուրադ Աղաջանյանի փոխատեղումները տեղավորվու՞մ են արդյոք հիշյալ պայքարի համատեքստում, Բաղդասարյանն այդ հանգամանքը չբացառեց և նշեց, որ դա իշխանական ներխմբային պայքարի արդյունք է։ Ըստ նրա` միացյալ ընդդիմության ձևաչափը որևէ առնչություն չունի ներիշխանական գզվռտոցի հետ, ուղղակի որքան ավելի հզորանում է ընդդիմությունը, այնքան իշխանական թևում այդ գզվռտոցը, պայքարը սրվում է։ 

224
թեգերը:
Արարատ Միրզոյան, Միքայել Մինասյան, Արմեն Բաղդասարյան (քաղաքական մեկնաբան)
Ըստ թեմայի
Մինասյանը պետք է պատասխան տա. Արարատ Միրզոյանը՝ լրտեսության մեղադրանքի մասին
Ակնհայտ սուտ է. ԱԱԾ-ն հերքում է Միքայել Մինասյանի մեղադրանքներն Արարատ Միրզոյանի հասցեին
Մինասյանը համոզված է, որ արդար բան է արել` հրապարակելով Միրզոյանի վերաբերյալ փաստաթուղթը
Պաշտպանության նախարարն ընդունել է Սասուն Միքայելյանին և ԵԿՄ ներկայացուցիչներին։

Պաշտպանության նախարարն ընդունել է ԵԿՄ պատվիրակությանը՝ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ

0
(Թարմացված է 22:31 19.01.2021)
Քննարկվել են ազատամարտիկներին միավորող հասարակական կազմակերպության հետ պաշտպանական գերատեսչության առաջիկա ծրագրերին ու փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Երկրապահ կամավորականների միության վարչության պատվիրակությանը՝ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ կայքը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ազատամարտիկներին միավորող հասարակական կազմակերպության հետ պաշտպանական գերատեսչության առաջիկա ծրագրերին ու փոխգործակցությանը, բանակ-հասարակություն կապերի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ երկրապահները այսուհետ ևս կշարունակեն իրենց նշանակալի ավանդն ունենալ հայրենիքի պաշտպանությանն առնչվող, ինչպես նաև երիտասարդության հայրենասիրական դաստիարակության գործում:

Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը Արցախում ոտքերի ու մեջքի հատվածում բեկորային վիրավորումներ է ստացել հոկտեմբերի 19–ին։ Նրան վիրահատել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում («Մուրացան» հոսպիտալ)։

ՀՀ պաշտպանության նախարարը նոր խորհրդական ունի

0
Ըստ թեմայի
ՌԴ պաշտպանության նախարարությունը պարգևատրել է ՀՀ ԶՈւ մի քանի պաշտոնաթող գնդապետների
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Գյումրիի ռուսական ռազմակայան
Նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը նոր պաշտոն ունի