Փայլակ Թադևոսյան

«Ճիշտ կլինի, եթե պետությունը վարձու աշխատողներից այս ընթացքում եկամտային հարկեր չգանձի»

81
(Թարմացված է 18:14 19.03.2020)
Տնտեսագետ Փայլակ Թադևոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչ քայլեր պետք է արվեն, որպեսզի տնտեսությունն այս վիճակից դուրս գա նվազագույն կորուստներով։
Թադևոսյան. «Այս իրավիճակում կառավարությունն իր մոտեցումներում ճիշտ ուղու վրա է»

Տնտեսագետ Փայլակ Թադևոսյանը դրական է գնահատում արտակարգ իրավիճակում ՀՀ կառավարության ջանքերն ու գործողությունները` նշելով, որ գործադիր իշխանությունն այս իրավիճակում իր մոտեցումներում ճիշտ ուղու վրա է։ 

«Նախ պետք է այնպես անել, որ նորաբաց բիզնեսները ստանան աջակցություն, որովհետև նրանք ամենաշատն են տուժելու այս իրավիճակում։ Դրանք հիմնականում աշխատում են սպասարկման ոլորտում` հանրային սնունդ, հյուրանոցային տնտեսություն, վարսավիրանոցներ և այլն։ Այս ոլորտների օժանդակությունը պետք է լինի էական և առաջնային։  Որոշները կարող են գոյատևել` ապահովելով իրացումներ, հետևաբար, օժանդակությունը պետք է լինի թիրախային` ըստ ոլորտների»,– նշում է տնտեսագետը։  

Փայլակ Թադևոսյանը չի կարծում, որ առևտրի մասով գրանցվել է զգալի անկում, հետևաբար, թիրախային մոտեցումն ամենաճիշտն է ու պարտադիր չէ, որ բոլորին հատկացվելիք օժանդակությունն իրականացվի մեկ կանոնի համաձայն։

Հայաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր կան. ընդհանուր թիվը դարձավ 122

Ըստ նրա` տարաբնույթ քննարկումներ են անցկացնում նաև հարկային արտոնությունների կամ վարկերի վճարման ժամկետների հետաձգման վերաբերյալ։    

«Քանի դեռ պարզ չէ, թե ստեղծված իրավիճակը որքան կտևի, հետևաբար՝ լուծումները գոնե այս պահին եռամսյակային կտրվածքով նայելը ճիշտ է` հետագայում օժանդակության ձևերը փոխելով։ Դեպքերը կարող են տարբեր լինել նաև հարկային արտոնությունների մասով։ Պետք է նայել, թե կոնկրետ ոլորտների հարկային պարտավորություններն ինչ հետևանքներ կարող են առաջ բերել տնտեսվարող սուբյեկտների համար»,– նշում է տնտեսագետը։   

Փայլակ Թադևոսյանը վկայակոչում է Վրաստանի օրինակը, որտեղ հարկերի գծով տրվել են ոլորտային արտոնություններ։ Դրանք վերաբերում են զբոսաջրջությանը, հանրային սննդին, հյուրանոցներին, թեև նրանց մոտ արտոնությունները եղել են երկու հարկատեսակի գծով` գույքահարկի և վարձու աշխատողների եկամտային հարկի։ 

Գործատուն պարտավոր է վճարել աշխատողին չաշխատած օրերի դիմաց. ՊԵԿ նախագահ

Տնտեսագետի համոզմամբ` ճիշտ կլինի, եթե մեր պետությունը վարձու աշխատողներից այս ընթացքում եկամտային հարկեր չգանձի: Ըստ նրա` այս պայմաններում ոմանց եկամուտները կարող են ավելանալ, օրինակ՝ առաքումներ իրականացնող կազմակերպությունների, մինչդեռ որոշներն էլ կարող են ստեղծված իրավիճակում զգալիորեն տուժել, հետևաբար, օժանդակություն հատկացնելիս առաջին պլան է մղվում նաև ճիշտ վարչարարություն իրականացնելու խնդիրը։  

Կորոնավիրուսով հիվանդներին բուժելու համար Հայաստանում կլինեն առանձին հիվանդանոցներ

81
թեգերը:
տնտեսագետ, կորոնավիրուս, տնտեսություն, կառավարություն
Ըստ թեմայի
Մնացեք տանը հանուն մեզ․ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկի ֆլեշմոբը հուզել է օգտատերերին
Հայաստանում արդեն 100 մլն դրամ են նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին
ԱԺ պատգամավորների մարտ ամսվա պարգևավճարները կուղղվեն ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարին
Ալեքսանդր Մարկարով

Լուկաշենկոն ստիպված կլինի՞ թողնել պաշտոնը. ըստ Մարկարովի` հանգուցալուծման 2 տարբերակ կա

231
(Թարմացված է 20:07 10.08.2020)
Քաղաքագետ, ԱՊՀ ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Բելառուսի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին և հետընտրական լարվածության հանգուցալուծման տարբերակներին։
Մարգարով. «Լուկաշենկոն ժամանակի հետ վատացրեց հարաբերությունները և՛ Արևմուտքի, և՛ ՌԴ–ի հետ»

Ալեքսանդր Մարկարովը մատնանշում է հանգուցալուծման երկու տարբերակ, և ըստ այդմ` խոսքը վերաբերում է կա՛մ արմատական փոփոխություններին, որոնց արդյունքում Լուկաշենկոն ստիպված կլինի թողնել իր պաշտոնը, կա՛մ ավելի մեղմ քաղաքական փոփոխություններին, երբ Լուկաշենկոն կշարունակի պաշտոնավարել, սակայն ստիպված կլինի իրականացնել որոշակի բարեփոխումներ։

«Համակարգը, որը չի արձագանքում ներսում եղած փոփոխություններին, վաղ թե ուշ կարող է փլուզվել, քանզի չի ադապտացվում օրվա պահանջներին։ Բելառուսում երկար ժամանակ առկա է եղել փոփոխությունների պահանջարկը, որն հանդիպում էր կոշտ դիրքորոշման նախագահ Լուկաշենկոյի կողմից, իսկ ընդդիմություն որպես այդպիսին չկար, և ինչ էլ կար, պարզապես մարգինալ վիճակում էր, հետևաբար իրական մրցակցային գործընթացը երկար ժամանակ երկրում բացակայում էր։ Համակարգն առանց մրցակցության ժամանակակից պայմաններում շատ բարդ է պատկերացնել»,– նշում է քաղաքագետը։

Մարկարովի կարծիքով` Բելառուսում տեղի ունեցող հետընտրական իրադարձությունները սպասելի էին, հետևաբար խնդիրն այն է, թե արդյո՞ք Լուկաշենկոն կգնա ավելի կոշտ քայլերի, իսկ ընդդիմությունն իր կերթին կկարողանա՞ արդյոք պահպանել լարվածության աստիճանը, կլինի՞ ավելի վճռական, որպեսզի հասնի արմատական փոփոխությունների, և չկրկնվի նախորդ ընտրություններին հաջորդած իրավիճակը, երբ ամեն ինչ հետզհետե հանդարտվել է ու մնացել առանց համակարգային փոփոխության։

Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահական ընտրություններից հետո առաջին հայտարարությունն է արել

«Չնայած Լուկաշենկոն տարիներ առաջ ստանում էր արտաքին մեծ օժանդակություն, սակայն այժմ ունի լուրջ խնդիրներ նաև արտաքին քաղաքականության իրականացման տեսանկյունից, որովհետև ժամանակի հետ վատացրել է հարաբերություններն ինչպես Արևմուտքի հետ, այնպես էլ Ռուսաստանի»,– նշում է քաղաքագետը։

Մարկարովի խոսքով` երկու կողմերն էլ պնդում են, որ ստացել են ավելի շատ ձայներ, հետևաբար խնդիրն այն է, թե կողմերից յուրաքանչյուրն ինչպես կպաշտպանի ընտրության արդյունքներն ու ինչպես կապացուցի իր տեսակետի ճշմարտացիությունը։ Ըստ նրա` բոլոր դեպքերում միանշանակ է, որ փոփոխությունների պահանջարկը վաղուց արդեն հասունացել է այդ երկրում, և դժգոհության աստիճանը նույնիսկ ոչ ինստիտուցիոնալ ու ոչ լիովին կազմակերպված ընդդիմության պարագայում այսօր ավելի ուժեղ է, քան եղել է նախկինում։

Հիշեցնենք` պաշտոնական տվյալների համաձայն՝ Բելառուսի նախագահի ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,23 տոկոսը:

Նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի շտաբը չի ընդունել ընտրությունների արդյունքները:

Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում զանգվածային ցույցեր են սկսվել, ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են եղել։ Իրավապաշտպանները հայտնում են, որ դրանց հետևանքով մեկ մարդ է մահացել։

Sputnik Բելառուսի լրագրողին ծեծել են Մինսկում բախումների ժամանակ

231
թեգերը:
Ալեքսանդր Մարկարով, Ալեքսանդր Լուկաշենկո, Բելառուս
Ըստ թեմայի
Ռուսատանի և Բելառուսի հարաբերությունները լարվա՞ծ են. Լուկաշենկոն հերքում է
Մինսկում բողոքի ակցիան վերածվել է ՕՄՕՆ –ի հետ բախումների․ կան տուժածներ
«Վահանները ցա՛ծ դրեք». ինչ էր կատարվում գիշերը Մինսկում. տեսանյութ
Հովհաննես Քոչարյան

Կադրային արագ փոփոխությունները բերում են շփոթի և անորոշության. նախկին փոխոստիկանապետ

52
ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ոստիկանության ղեկավար կազմում վերջին կադրային փոփոխություններին։
Քոչարյան. «Ոստիկանությունում կադրային արագ փոփոխությունները բերում են շփոթի և անորոշության»

ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանի դիտարկմամբ` հավանաբար ոստիկանության համակարգում փոփոխությունների պատճառն այն է, որ գործադիր իշխանության ղեկավարը գոհ չէ ոստիկանության աշխատանքից։ Ըստ նրա` կադրային քաղաքականության կայունությունն ու կանխատեսելիությունը միշտ բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը, իսկ արագ փոփոխությունները հանգեցնում են շփոթի և անորոշության։

«Որքան շուտ կատարվեն նշանակումները և ներկայացվեն պաշտոնաթողությունների հանգեցրած պատճառները, այնքան համակարգը շուտ կգա իր բնականոն վիճակին։ Այնպես չէ, որ և՛ ոստիկանապետի, և՛ նրա տեղակալների պաշտոնները չպետք է արագ փոփոխվեն, քանի որ օրենքով ստատիկ պաշտոններ չեն։ Եթե չկա ցանկություն, որ այդ մարդիկ աշխատեն, ուրեմն նրանք կփոխարինվեն, իսկ նրանցից ներքև գտնվող ծառայողների պարագայում վիճակը մի փոքր այլ է, օրենքով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ նրանք կարող են պաշտոնանկ արվել, բայց պետի ու նրա տեղակալների պարագայում նման հիմքեր նախատեսված չեն»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Նախկին փոխոստիկանապետի կարծիքով` պաշտոնատար անձանց մոտ անորոշությունն ու անկանխատեսելիությունը բերում է նաև որոշակի ստանդարտացման, սակայն կառավարությունն այդ իրավիճակը հարթելու համար կարծես գիտակցել է, որ կազմակերպաիրավական ձևի փոփոխության խնդիր կա ոստիկանությունում, և պատահական չէ, որ վերջերս անընդհատ խոսվում է Ներքին գործերի նախարարություն հիմնելու մասին։ 

ՀՀ երկու փոխոստիկանապետներն աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել. ԶԼՄ

«Գաղափարը, որպես այդպիսին, ճիշտ է և կբերի նրան, որ ոստիկանապետի ու նրա տեղակալների պաշտոններն արագ չեն փոփոխվի, այլ կփոփոխվեն քաղաքական թիմը ներկայացնող պաշտոնները` նախարարն ու տեղակալը, այսինքն՝ քաղաքական–տեխնոկրատական պաշտոնի դուալիզմն իր լուծումը կստանա միայն այդ դեպքում, և վերջապես կհստակեցվեն այն պաշտոնները, որոնք պետք է զբաղվեն գերատեսչական քաղաքականության մշակմամբ, ու միայն այդ դեպքում խնդիրները կլուծվեն»,– նշեց նախկին պաշտոնյան։ 

Քոչարյանի գնահատմամբ` կադրային փոփոխությունները պետք է իրականացվեն ոչ թե ցանկությամբ, այլ ինստիտուցիոնալ կերպով, օրենսդրական երաշխիքներով ապահովված։ Ըստ նրա` միակ բացն այն է, որ հանրությանը թերևս չի տրվում բավարար տեղեկություն պաշտոնանկությունների պատճառների վերաբերյալ։

Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Տիգրան Եսայանն ազատվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից:

52
թեգերը:
կառավարություն, ազատման դիմում, Ոստիկանություն, Հովհաննես Քոչարյան
Ըստ թեմայի
ՀՀ ոստիկանությունը հայտնում է` 4 օրում քանի հանցագործություն է բացահայտել
Ոստիկանությունը զբաղվում է Սևանի ափին տեղի ունեցած «անդիմակ» համերգ–խնջույքով. տեսանյութ
Փնտրում էին Ռուսաստանում, գտան Հայաստանում. ոստիկանությունը խոշոր գործարար է ձերբակալել
Ոստիկանությունը բերման է ենթարկում Ամուլսարի պաշտպաններին. Փաշինյանի մեթոդը չօգնեց

Հիմնանորոգվում է Վարդաղբյուր-Տաշիր ճանապարհը. վերջին անգամ այն նորոգվել է 40 տարի առաջ

0
(Թարմացված է 10:35 11.08.2020)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական տեսանյութն է հրապարակել Հայաստանում կատարվող ճանապարհաշինական լայնածավալ ծրագրերի մասին։

Հիմնանորոգվում է Լոռու մարզի Վարդաղբյուր-Տաշիր հանրապետական նշանակության ավտոճանապարհը։

10 կմ երկարությամբ ճանապարհի  հիմնանորոգման համար հատկացվել է 1 մլրդ 6 մլն 800 հազար դրամ։

Կատարվում են հողային աշխատանքներ,  պատվածքի վերաօգտագործում սառը եղանակով, կամուրջների նորոգում, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում:

Շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։

Այս ճանապարհը վերջին անգամ  նորոգվել է խորհրդային կարգերի օրոք` ավելի քան 40 տարի առաջ։

0
թեգերը:
ասֆալտ, Ճանապարհ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ավտովթար Քաջարան-Մեղրի ճանապարհին․ վարորդը տեղում մահացել է, տուժածներ կան
Ատոմակայանի հիմնանորոգումը ձգձգվում է. Հայաստանն ու Ռուսաստանը կհետաձգեն վարկի մարումը
Երկիր, որ յուրահատուկ օրինակ է ցույց տալիս աշխարհին.Սարգսյան-Փաշինյան հանդիպման տեսանյութը