Հրանտ Բագրատյան, արխիվային լուսանկար

Բագրատյան. «Տնտեսական մեխանիզմների հարցով որոշումը բացարձակապես անբավարար է»

82
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է կառավարության նիստում քննարկված և կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումներով պայմանավորված արտակարգ դրություն մտցնելու հարցին։
Բագրատյան. «Տնտեսական մեխանիզմների հարցով որոշումը բացարձակապես անբավարար է»

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դիտարկմամբ` Հայաստանում արտակարգ դրություն մտցնելու որոշումը փոքր-ինչ պայմանական է, որովհետև այն հատկապես վերաբերում է հանրապետություն այցելություններին և հանրապետությունից դուրս գալուն։ Երկրում, իհարկե, սահմանվում է պարետային ռեժիմ, հաստատվում են պարետային ցուցմունքներ, ինչը նախկին վարչապետի համար հասկանալի չէ։

«Ինչ վերաբերում է կոնկրետ միջոցառումներին, ապա ճիշտն ասած` ես տեսա միջոցառումներ, որոնց մասին մի քանի օր առաջ գրել էի Ֆեյսբուքյան իմ էջում։ Խոսքն առնչվում է, մասնավորապես, կալանավայրերին, զորամասերին, կրթական հաստատություններին»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Մի շարք կետեր, այնուամենայնիվ, Բագրատյանի համար անհասկանալի են։ Օրինակ` պաշտոնական լրատվությանը չհամապատասխանող բազմաթիվ այլ լուրեր արգելվում են, ինչն, ըստ նրա, արտակարգ դրության հետ որևէ կապ չունի։ 

«Նշեմ, որ 1993-96թթ–ին, երբ երկիրը շատ ավելի ծանր վիճակում էր, համ շրջափակման մեջ էր, համ պատերազմի, գազատարները պայթեցված էին, նույնիսկ այդ պայմաններում նման կարգի որոշումներ չենք ընդունել և օրենսդրորեն չենք ընդվզել ազատության դեմ»,– նշեց նախկին վարչապետը։ 

Բագրատյանի տեղեկացմամբ` բացառություն է 1994թ–ի նախագահի հրամանագիրը` կապված դաշնակցության մեկ–երկու լրատվամիջոցի հետ։ Նախկին վարչապետն այս պահին չի ցանկանում լրացուցիչ մեկնաբանություններ անել։ Նա լսել է նախարարի բավականին երկար հաղորդագրությունը և գտնում է, որ տնտեսական մեխանիզմների հարցով որոշումը բացարձակապես անբավարար է։ 

Արտակարգ դրության պայմաններում հանրաքվե չի կարող լինել. Փաշինյան

«Ինչու՞ չի պահանջվում, որ ԿԲ–ն վերջապես փոխի մեր փողը և սկսի տպագրել կորոնավիրուս չփոխանցող փողեր, ինչը կարևոր միջոցառում է։  Ինչու՞ չի հայտարարվում, որ կորոնավիրուսով հասցված տնտեսական վնասները կառավարությունը կկիսի մարդկանց հետ»,– բարձրաձայնեց նախկին վարչապետը։

Բժիշկն այցելել է, դուռը չեն բացել. Փաշինյանը խոսեց արտակարգ դրության անհրաժեշտության մասին

Նրա կանխատեսմամբ`խանութները փակվում են, և մի քանի օր հետո մարդիկ ճչալու են` ինչպես են ապրելու։ Նախկին վարչապետն ավելի վաղ կառավարությանն առաջարկել էր մարդկանց տրամադրել հանրապետական պարտատոմսեր, որոնցով կարելի է փակել հարկային պարտավորությունները։

82
թեգերը:
Հայաստան, կորոնավիրուս, Հրանտ Բագրատյան
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (1050)
Ըստ թեմայի
Ի՞նչ են պատմում Հայաստանում կորոնավիրուսի պատճառով մեկուսացվածները
Եթե Իրանից բոլոր եկածներին մեկուսացնեին, տասը «Գոլդեն փելեսի» կարիք կլիներ. վարչապետ
Կորոնավիրուսով վարակված քանի՞ հիվանդ կարող են ընդունել Հայաստանի հիվանդանոցները
Կորոնավիրուսի դեմ պայքարն ու ռեստորանների աշխատանքը Հայաստանում. առաքումներն ավելացե՞լ են
Ներսես Շադունց

Ի՞նչ իրավիճակ է Տեղ գյուղում. համայնքի ղեկավարը մանրամասներ է ներկայացրել

33
(Թարմացված է 19:31 31.07.2021)
Սյունիքի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ համայնքում կամավորական ու զինվորական թիկունք թիկունքի կանգնած հսկում են, որ թշնամին ոչ մի սանտիմետր առաջ չգա։
«Երկիրը վտանգված է, մեզ ավելի շատ համախմբվել է պետք». Շադունց

Սյունիքի Տեղ համայնքում և Խոզնավարի հատվածում թշնամու կողմից ժամանակ առ ժամանակ ակտիվություն է նկատվում, բայց վերջին օրերին այս հատվածում լուրջ միջադեպեր  չեն գրանցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։

«Երբեմն ակտիվանում են, երբեմն պասիվ են լինում։ Տեխնիկայի շարժ չեմ նկատել, բայց որ ինժեներական աշխատանքներ անում են, դա փաստ է»,- ասաց նա։

Տեղում ամեն վայրկյան պատրաստ են թշնամու սադրանքներին դիմակայելու։ Կամավորական ու զինվորական թիկունք թիկունքի կանգնած ամեն օր հսկում են, որ թշնամին ոչ մի սանտիմետր առաջ չգա։

«Վտանգը միշտ էլ եղել է, կա, կարծում եմ` դեռ կլինի։ Սպասենք, տեսնենք ինչ է լինելու։ Պատերազմի առաջին օրից մինչև օրս, երբ զանգում ենք, մեր կամավորականները գալիս են, մարտական հերթապահություն ենք իրականացնում»,- նշեց Շադունցը։

Նրա խոսքով` Սյունիքն ու սյունեցին, սակայն, ավելի հանգիստ կլինեն, եթե համայնքների` կալանավորված ղեկավարներն իրենց տեղերում լինեն։

«Ճիշտ կլինի, որ այդ քննություններն արագ ավարտվեն, այդ մարդկանց ազատ արձակեին, յուրաքանչյուրը գնա իր գործին։ Այս պահին մեզ ավելի շատ համախմբվել է պետք, քանի որ երկիրը վտանգված է»,- եզրափակեց Շադունցը։

Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։ Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն չունի։ 

Լիսկայի տունը խուզարկել են. Սյունիքի նախկին և ներկա մարզպետների որդիները հետախուզվում են

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցություններն արդյունք չտան։

33
թեգերը:
Սահման, Սյունիք, Տեղ, Գյուղ, Ադրբեջան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
Եթե մի պոստը տվեցիր, հաջորդը չես կարա պահես. Երասխում թշնամու սադրանքներից չեն ընկճվում
Ադրբեջանցիները կրակ են բացել Երասխի ուղղությամբ, փորձել ամրաշինական աշխատանքներ կատարել
Գեղարքունիքում ծանր վիրավորված զինծառայողի վիճակը բավարար է. նա տեղափոխվել է հիվանդասենյակ
Երեմ Սարգսյան

Սյունիքի համայնքապետների բողոքների քննության հարցում կիրառվում է ընտրովի արդարադատություն

33
(Թարմացված է 18:20 31.07.2021)
Փաստաբան Երեմ Սարգսյանի խոսքով`Վերաքննիչ դատարանում ամեն ինչ հատուկ է արվում, որ հանրային հետաքրքրություն ունեցող գործերի մակագրումները դատարանի նախագահի ձեռքով տակով անցնեն։
«Այո՛, պետք է ազատ արձակվեն». փաստաբանը` մանդատ ստացած Սյունիքի համայնքապետերի մասին

Օգոստոսի 2-ին «Հայաստան» դաշինքի պատգամավորներից առնվազն երկուսը չեն մասնակցի 8-րդ գումարման ԱԺ առաջին նիստին. Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանն ու Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, չնայած Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստացել են իրենց մանդատները, սակայն շարունակում են կալանավորված մնալ։

Նրանց կալանավորելու մասին որոշումը խորհրդարանի աշխատանքների մեկնարկից սկսած կորցնո՞ւմ է ուժը, արդյո՞ք նրանք ձեռք չեն բերում պատգամավորական անձեռնմխելիություն` հետաքրքրվեցինք Մխիթար Զաքարյանի փաստաբան Երեմ Սարգսյանից։ Սարգսյանը, գործի քննության շահերից ելնելով, նախընտրեց ձեռնպահ մնալ։ Խոստացավ հարցին անդրադառնալ Վերաքննիչ դատարանում իր վստահորդի կալանավորման դեմ բողոքի քննությունից հետո։

«Ճիշտ չեմ համարում բացահայտել այն հիմնավորումները, որոնք ես պատրաստվում եմ ներկայացնել, բայց պնդում եմ` այո՛, պետք է նրանք ազատ արձակվեն»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սարգսյանը։

Փաստաբանը, սակայն ուշադրություն է հրավիրում Սյունիքի համայնքապետների բողոքների քննության հարցում կիրառվող ընտրովի արդարադատության վրա։ Ասում է` տպավորություն է, որ մինչև տվյալ դատավորից երաշխիք չեն ստանում ցանկալի որոշում կայացնելու համար, գործը նրան չեն մակագրում։

«Մխիթար Զաքարյանի գործը մակագրված է Ռուզաննա Բարսեղյանին։ Դատավորի մասով այս պահին ոչինչ չեմ ասի։ Բայց, եթե վիճակագրությունը նայենք, կտեսնենք, որ ընդհանարապես այն դատավորները, որոնք աչքի են ընկնում ակնհայտ անկախությամբ, նրանց որևէ նման գործ չի մակագրվում»,- նշեց Սարգսյանը։

Վերաքննիչ քրեական դատարանում հուլիսի 22-ից բոլոր բողոքները ձեռագիր են մակագրվում. ԱԱԾ աշխատակիցները` ի թիվս այլ համակարգիչների, առգրավել են նաև համակարգիչը, որով գործերն ավտոմատ համակարգի միջոցով մակագրվում էին դատավորներին։

Փաշինյանը Մեղրիի համայնքապետի ԺՊ է նշանակել ՔՊ–ականի

Նշենք, որ 8-րդ գումարման ԱԺ առաջին նիստը նախատեսված է օգոստոսի 2-ին. նույն օրը` ժամը 16։30, Վերաքննիչ դատարանը կքննարկի Մխիթար Զաքարյանի կալանավորման դեմ բողոքը։

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին ՀՀ ԿԸՀ–ն բավարարել էր դատախազության միջնորդությունը՝ Մեղրի համայնքի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու նրան կալանավորելու թույլտվություն տալու մասին:

Հուլիսի 9–ին Մխիթար Զաքարյանը հրաժարվել էր համայնքի ղեկավարի պաշտոնից և նշել, որ ամենայն հավանականությամբ կգնա խորհրդարան։

Նշենք, որ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվել է հուլիսի 10-ին՝ երկու ամիս ժամկետով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։

Փարամազյանն առաջադրված մեղադրանքները չի ընդունում. գտնում է, որ այս ամենն իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:

 

33
թեգերը:
Սյունիք, Մեղրի, Քաջարան, Երեմ Սարգսյան, Մխիթար Զաքարյան, Մանվել Փարամազյան
Ըստ թեմայի
Բոլոր նորմերն անցել են. փաստաբանը` Մեղրիի նախկին համայնքապետին բերման ենթարկելու մասին
Ստանդարտ սցենարով. Մեղրիի նախկին համայնքապետն էլ կալանավորվեց
Ինչո՞ւ է կալանավորվել Մեղրիի նախկին համայնքապետը. ՔԿ–ն հաղորդագրություն է տարածել
Սևան

Սևանում ջրափրկարարները փրկել են 11–ամյա երեխայի կյանքը

0
(Թարմացված է 20:19 31.07.2021)
Գեղարքունիքում ջրափրկարարները հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են ջրահեղձվող քաղաքացու:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Ջրափրկարարները փրկել են 11–ամյա երեխայի կյանքը։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ջրափրկարարները հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են ջրահեղձվող քաղաքացու:

Դեպքը տեղի է ունեցել այսօր` ժամը 15։35-ի սահմաններում։

«Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Է․ Թ․-ին (ծնված 2010 թ.)․ քաղաքացուն»,–նշված է հաղորդագրության մեջ։

Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

0
թեգերը:
Սևանա լիճ, փրկարար, երեխա
Ըստ թեմայի
Սևանի հանրային լողափի հարևանությամբ կնոջ դի է հայտնաբերվել
Երևան-Սևան-Երևան մայրուղու վրա սահմանվել է շտապօգնության ծառայության հերթապահություն
Սևանում կվադրացիկլը վթարի է ենթարկվել. 27-ամյա վարորդն ու 17-ամյա ուղևորը հիվանդանոցում են