Խոսրով Հարությունյան, արխիվային լուսանկար

«ՀՀ-ում ըմբռնեցի՞ն խնդրի հրատապությունը». Հարությունյանը`արտակարգ դրության մասին

108
(Թարմացված է 19:28 16.03.2020)
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է կառավարության արտահերթ նիստին, որի ժամանակ քննարկվում էր Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրություն սահմանելու հարցը։
Խոսրով Հարությունյան. «Հանրության ճնշող մեծամասնությունը հետևում էր վարչապետի տեղեկատվությանը, ինչը ճիշտ էր»

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանի դիտարկմամբ` Հայաստանում իսկապես առկա է արտակարգ իրավիճակ։ Ըստ նրա` ՀՀ անկախության տարիներին, հատկապես սկզբնական փուլում եղել են նման իրավիճակներ։ Նախկին վարչապետն, օրինակ, հիշատակում է 1992թ., երբ իր պաշտոնավարման օրոք վերջնականապես փակվեց աբխազական երկաթգիծը, և Հայաստանը հայտնվեց խորը շրջափակման մեջ։ 

«Մի կողմից մենք կանգնած էինք անհրաժեշտ ապրանքների բավարարման անխուսափելի պարտադրանքի առջև, մյուս կողմից հնարավորություններն էապես կրճատվեցին, սահմանափակվեցին։ Նման դեպքերում անկասկած որոշումներ ես կայացնում ոչ ստանդարտ, ոչ օրդինար, երբեմն շատ իրարամերժ, բայց ստիպված կայացնում ես»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Հարությունյանի կարծիքով` կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը նույնպես անսպասելի էր, և այս պարագայում նույնպես պահանջվում են ոչ ստանդարտ որոշումներ։ Նախկին վարչապետի առաջին նկատառումն այն է, որ գործող վարչապետի վարքագիծը ճիշտ է, քանի որ առաջին տեղեկությունը ինքն անձամբ էր հաղորդում` մանրամասնորեն և օնլայն ռեժիմով։ Հարությունյանի խոսքով` կառավարության ղեկավարին հաջողվեց կանխել հնարավոր խուճապը, որովհետև այն մեկից մյուսին անցնելով սովորաբար բազմապատկվում է։ Հանրության ճնշող մեծամասնությունը հետևում էր Նիկոլ Փաշինյանի տեղեկությանը, ինչն, ըստ նախկին վարչապետի ճիշտ էր։ 

Ազգային ժողովը հատուկ նիստ է գումարել. ուղիղ հեռարձակում

Մեր զրուցակցի երկրորդ նկատառումն այն է, որ գուցե որոշ միջոցառումներ, որոնց մասին խոսում էին, կարելի էր ավելի վաղ կազմակերպել և ավելի կտրուկ քայլերի դիմել, որովհետև այս դեպքում շատ ավելի լավ է կատարվող քայլերը լինեն ավելի խիստ, որ հնարավոր լինի կանխել համաճարակի տարածումը։

«Ես, օրինակ, այն կարծիքին եմ, որ վտանգավոր երկրներից ժամանող քաղաքացիներին պետք է ենթարկեին կարանտինի։ Հիմա, երբ կառավարությունը ցանկանում է մտցնել արտակարգ դրություն, դա ճիշտ որոշում է։ Փորձ է արվում նաև արտակարգ դրության որոշման համաձայն` իրականացնել խիստ հիմնավորված միջոցառումներ, ոչ թե կտրել ու փակել ամեն ինչ, այլ տրամաբանության ու բանականության շրջանակում անել այնպիսի սահմանափակումներ, որոնք էապես կկանխեն համաճարակի տարածումը»,– նշեց նախկին վարչապետը։

Երրորդ նկատառումն, ըստ Հարությունյանի, այն է, որ պետք է հաշվի առնել նման իրավիճակներում գործելու փորձի պակասը։ Այդուհանդերձ, ըստ նրա, առողջապահական համակարգին հաջողվեց անհրաժեշտ գործողություններ կատարելով կանխել ներքին հնարավոր զարգացումները և առայժմ հաջողվում է Հայաստանին զերծ պահել ծայրահեղ զարգացումներից` հարևանությամբ ունենալով վարակի տարածման բավականին լուրջ աղբյուր։

Ըստ այդմ`պատասխանատուներն ամբողջ խորությամբ ըմբռնեցին խնդրի հրատապությունն  ու կարևորությունը։    

Գյումրիում կանգառներն ախտահանվում են, բացօթյա առևտրով զբաղվողները՝ զգուշացվում

Հիշեցնենք` այսօր կառավարությունը միաձայն ընդունեց ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումը, ըստ որի` այն կգործի մարտի 16-ի ժամը 18։30-ից մինչև ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն։

Կառավարության որոշումը դեռ պետք է հավանության արժանանա Ազգային ժողովում։

108
թեգերը:
Արտակարգ դրություն, Խոսրով Հարությունյան, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (802)
Ըստ թեմայի
Ինչպես են ախտահանում տրասպորտը. The Guardian–ը հրապարակել է հայ լուսանկարչի որսած կադրը
«Քաղաքացիները ճնշման, տաքության դեպքում պետք է մեկուսանան». Ծառուկյան
Գյումրիում կանգառներն ախտահանվում են, բացօթյա առևտրով զբաղվողները՝ զգուշացվում
Արտակարգ դրության ընթացքում վարչապետը չի բացառում հարկադրանքի միջոցների կիրառումը
Երվանդ Բոզոյան

Ինչո՞ւ է Արմեն Սարգսյանը խուսափում իր լիազորություններից. փորձագետի կարծիք

118
(Թարմացված է 20:34 06.07.2020)
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է քաղաքական գործընթացներում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դերակատարության մասին, գնահատել նրա քաղաքական և հասարակական կարողություններն ու հնարավորությունները։
«Որպես ապաքաղաքական մարդ` ՀՀ նախագահը փորձում է դաշնակիցներ գտնել ապաքաղաքական շրջանակներում». Բոզոյան

Երվանդ Բոզոյանը կարծում է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ցանկանում մտնել քաղաքական բախումների մեջ և ուզում է շարունակել հանգիստ «կառավարել»։

Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին
© Photo / official site of the President of RA.

«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում ունի անգլիական թագուհու կարգավիճակ, կատարում է պետության սիմվոլի դեր, ունի մինիմալ լիազորություններ և փորձում է խուսափել նույնիսկ այդ լիազորություններից, որպեսզի չհայտնվի կոնֆլիկտային իրավիճակում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Բոզոյանի՝ Սարգսյանը քաղաքական դաշտում ռեաբիլիտացիայի շանս չունի, հետևաբար փորձում է իր վարկանիշը բարձրացնել ապաքաղաքական շրջանակների մոտ։

Քաղաքագետի խոսքով` սեփական վարկանիշը բարձրացնելուց բացի, նախագահ Սարգսյանն այլ նպատակ չի հետապնդում, ուրիշ դերակատարում Սարգսյանը քաղաքական դաշտում չի կարող ունենալ, և որպես ապաքաղաքական մարդ` նա փորձում է դաշնակիցներ գտնել ապաքաղաքական շրջանակներում։

Էդմոն Մարուքյանը նամակ է գրել Արմեն Սարգսյանին

118
թեգերը:
Երվանդ Բոզոյան, Արմեն Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ազնիվ մարդկանց կուսակցություն»` կաշառակեր անդամներով, կամ երբ մեր քաղաքական դաշտը կմաքրվի
Մեր Սահմանադրությունը նախագահի համար գործադիր իշխանության լծակներ չի ենթադրում. ՀՀ նախագահ
«Իշխանության և նախագահի միջև պայմանավորվածություն է եղել». Մարուքյան
Էդմոն Մարուքյան

Կօգնի գտնել մեղավորներին. Մարուքյանը` կորոնավիրուսի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի մասին

489
(Թարմացված է 19:25 04.07.2020)
Կորոնավիրուսի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախաձեռնողներից «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասնել է, թե ինչ են պատրաստվում անել մինչև սեպտեմբեր։
«Քննիչ հանձնաժողով ստեղծելը ևս աջակցություն է իշխանությանը»․ Մարուքյան

Պատգամավորը հիշեցնում է, որ համավարակի առաջին իսկ օրերից «Լուսավոր Հայաստանը» հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով՝ ավելի վաղ արտակարգ դրություն սահմանելու, սահմանները փակելու և այլ կանխարգելիչ միջոցառումներ։

«Մենք հավաքագրում ենք տեղեկատվություն, թե ինչ է կատարվել մարտ ամսից սկսած, ինչ որոշումներ է ընդունել պարետատունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի և ինչպես նաև այդ համատեքստում մարդկանց իրավունքների և ազատությունների սահմանափակման հարցում»,-ասում է Մարուքյանը։

Նրա խոսքով` իրենց առաջարկներն իրականացվել են մեկ շաբաթից 10 օր ուշացումով, ինչը նույնպես հանձնաժողովում քննության առարկա է, որովհետև, եթե այդ առաջարկներն ավելի շուտ ի կատար ածվեին, հավանաբար այսօր այսպիսի պատկեր չէր լինի։

Նրա համոզմամբ`քննիչ հանձնաժողով ստեղծելը ևս աջակցություն է իշխանությանը։

«Հանձնաժողովը հնարավորություն կտա իշխանություններին անկախ աուդիտի կողմից սեփական սխալները վերհանելու, դասեր քաղելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու առումով»,-վստահ է Մարուքյանը։

Հակադարձելով իրենց ընդդիմախոսներին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը պնդում է, որ հանձնաժողովը չի կարող ձևական բնույթ կրել։

Հիշեցնենք` վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 580 նոր դեպք և 451 առողջացած։ Այսպիսով`հուլիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 27 900 դեպք։

489
թեգերը:
Հայաստան, կորոնավիրուս, ԱԺ, Էդմոն Մարուքյան
Ըստ թեմայի
580 դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 27 900
Կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում 8 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 59 տարեկան է
Իրանն անցնում է «դիմակային ռեժիմի». կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է
 Ջեններ քույրերը, արխիվային լուսանկար

Կորոնավիրուսային սկանդալ․ Ջեններ քույրերը ժխտել են աշխատակիցների շահագործման մասին լուրերը

0
(Թարմացված է 00:50 07.07.2020)
Ակտիվիստներն ու իրավապաշտպանները կարծում են, որ ինչ-որ բան այն չէ և այս գործի բոլոր մասնակիցները ինչ-որ բան են թաքցնում։ Նրանք պահանջում են թույլ տալ իրենց մուտք գործել Բանգլադեշում գտնվող գործարաններ։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանը քույրերը՝ սուպերմոդել Քենդալ Ջենները և աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջենները պատասխանել են իրավապաշտպանների մեղադրանքներին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kendall + Kylie (@kendallandkylie)

Բանն այն է, որ հունիսին ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որի համաձայն Kendall + Kylie ապրանքանիշն իբրև թե պատկանում է Global Brands Group (GBG)-ին, որը Բանգլադեշի իր ֆաբրիկաների աշխատակիցներին չի վճարում փետրվար ամսից՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով սկսված ճգնաժամի պատճառով։

Նշվում էր, որ GBG-ի հետ բրենդները շահագործում են աշխատողներին։ Միաժամանակ Ջեններ քույրերի ապրանքանիշը ներկայացված է եղել GBG-ի կայքում։ Այժմ Քենդալն ու Քայլին որոշել են հանդես գալ հայտարարությամբ։ Քիմ Քարդաշյանի քույրերը ժխտում են, թե որևէ կապ ունեն GBG-ի հետ։

«Kendall + Kylie ապրանքանիշը պատկանում է Canada Inc.-ին։ Նախկինում բրենդը համագործակցել է GBG-ի հետ, բայց միմիայն վաճառքի և բիզնեսի զարգացման ոլորտներում»,-հայտարարել են քույրերը։

Այդ ընթացքում GBG-ն իր կայքից հեռացրել է Ջեններ քույրերի ապրանքանիշի լոգոտիպը։ ԶԼՄ-ների տվյալներով՝ լոգոն հեռացրել են հունիսի 24-ին։ Դրա հետևանքով սկանդալն ավելի է բորբոքվել, քանի որ ակտիվիստները և իրավապաշտպանները կարծում են, որ ինչ-որ բան այստեղ այն չէ և այս գործի բոլոր մասնակիցներն էլ թաքցնելու բան ունեն։ Նրանք պահանջում են իրավապաշտպան ընկերությունների ակտիվիստներին թույլ տակ մուտք գործել Բանգլադեշում գտնվող ֆաբրիկաներ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kendall + Kylie (@kendallandkylie)

Հիշեցնենք, որ Քայլի Ջեններն ունի սեփական Kylie Cosmetics բրենդը, որը հիմնել է 2016թ․-ին։ Կարճ ժամանակում նա վաստակել է մեկ միլիարդ դոլար։ 2019թ․-ի մարտի 5-ին Forbes պարբերականը Քայլիին ճանաչեց աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր։ Այդպիսով 21-ամյա Ջեններն առաջ անցավ Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգից, որը միլիարդատեր էր դարձել 23 տարեկանում։

0
թեգերը:
աշխատավարձ, կորոնավիրուս, ապրանքանիշ, գործարան, Քիմ Քարդաշյան
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (802)
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը կթողարկի իր սեփական պոդկաստը․ այն գլամուր կյանքի մասին չի լինելու
Քիմ Քարդաշյանի քրոջ` Քայլի Ջենների ավտոմեքենաների տեսականին
Քիմ Քարդաշյանի ամուսինը «Արարատ» անվանումով կոշիկ է արտադրել. լուսանկար
Քիմ Քարդաշյանի ու նրա քրոջ ռեփեր ամուսինները տեսահոլովակ են նկարահանել