Անժելա Էլիբեգովա

Եվրամիություն–Ադրբեջան հակամարտությունը մտնելու է բավականին լարված փուլ

109
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Եվրոպայի խորհրդի որոշմանն ու Ադրբեջանի հետ եվրոպական կառույցների փոխհարաբերություններին։ 
Էլիբեգովա. «Եվրամիություն–Ադրբեջան հակամարտությունը մտնելու է բավականին լարված փուլ»

ԵԽ Նախարարների կոմիտեն Ադրբեջանին մեկուկես ամիս ժամանակ է հատկացրել ութ ընդդիմադիր գործիչների նկատմամբ դատավճիռները չեղարկելու համար, քանի որ Ստրասբուրգի դատարանն ավելի վաղ «Իլգար Մամեդովի խումբ» անվանումը ստացած ակտիվիստների դատավճիռները ճանաչել էր ոչ իրավաչափ։ Որոշման համաձայն` Ալիևի վարչակարգն ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործերի միջոցով ցանկացել էր նրանց լռեցնել։ 

Հայաստանն ու Ադրբեջանը կրկին հայտնվել են ամենառազմականացված երկրների ցանկում

Անժելա Էլիբեգովայի դիտարկմամբ` Ադրբեջանի ու Եվրադատարանի միջև հակամարտությունը տևում է երկար ժամանակ։ Ադրբեջանը հրաժարվել է Իլգար Մամեդովին ու ևս յոթ ակտիվիստներին վերաբերող գործերով իր պարտավորությունները կատարել, քանի որ այդ երկրի ոստիկանության ու դատարանների գործողությունները ճանաչվել են ոչ իրավաչափ, իսկ մեղադրանքները` շինծու։

«Ադրբեջանը Եվրադատարանում փաստացի պարտվել է ընդդիմադիրների գործերով, ու թեև նախապես պարտավոր էր փոխհատուցել նրանց, սակայն գործընթացը 2014թ.–ից սկսած` շարունակ ձգձգվում է և այս պահին հասել է այն աստիճանին, որ ստիված են Ադրբեջանին վերջին նախազգուշացումն անել պատժիչ միջոցառումների գնալուց առաջ, ինչն իրականում իսկապես աննախադեպ երևույթ է։ Չեմ հիշում մի դեպք, որ որևէ երկիր կտրականապես հրաժարվի իր պարտավորություններից սպառնալիքների ու զգուշացումների ֆոնին»,– նշում է ադրբեջանագետը։ 

«Սումգայիթյան հարցում արդեն անիմաստ է ադրբեջանցիների հետ բանավիճելը». Ադիբեկյան

Էլիբեգովայի կարծիքով` Ադրբեջանն այս հարցում կարող է շատ ավելի հեռուն գնալ, քանի որ Ալիևը հայտարարել է, թե Եվրախորհուրդն Ադրբեջանին ցուցումներ տվող չի, և այնպես չէ, որ Ադրբեջանն էլ ուզում է Եվրոպայի հետ ունենալ սերտ հարաբերություններ։ Ադրբեջանը պարզապես չի ձգտում դեպի Եվրամիություն։

Ըստ ադրբեջանագետի` Եվրամիություն–Ադրբեջան հակամարտությունը մտնելու է բավականին լարված փուլ։ Ադրբեջանն իր հերթին փորձելու է շահարկել էներգակիրների, մասնավորապես, գազամուղի հարցը, որն անցնելու է Ադրբեջանի տարածքով ու գնալու է դեպի Եվրոպա։

Ինչո՞ւ են դիվերսիա անում հենց հայ–ադրբեջանական սահմանին. ռազմական փորձագետը 2 վարկած ունի

109
թեգերը:
Եվրամիություն, Անժելա Էլիբեգովա, ադրբեջանցի, Ադրբեջան
Ըստ թեմայի
Ադրբեջանական լոբբին ձգտում է, որ ԱՄՆ–ի կողմից Արցախին տրվող օգնությունը չեղարկվի. Սարգսյան
Ինչու է հենց հիմա Ադրբեջանն ակտիվացել Նախիջևանում, ու ինչ կա այս ամենի հետևում
Ադրբեջանում ժողովրդավարության ցածր չափանիշները խոչընդոտում են ԼՂ գործընթացին. Նաղդալյան
Վիկտոր Մանցականյան

Առանց հայեցակարգի ճիշտ չի լինի Կոնդում շինարարական շռայլություններ թույլ տալ. Մնացականյան

37
(Թարմացված է 23:27 26.05.2020)
Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մայրաքաղաքի Կոնդ թաղամասի կառուցապատման և ուրբանիզացիայի խնդիրներին, որոնք տարիներ շարունակ մնում են վիճահարույց։ 
Մնացականյան. «Կոնդ թաղամասը չհամակարգված շինարարության պատճառով դարձել է «տարածքային գետտո»»

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը դեմ չէ Կոնդում կառուցապատման աշխատանքներին, պարզապես ուզում է, որ թաղամասը շարունակի լինել կենտրոնի եզակի տարածքներից մեկը և կառուցապատման ու շինությունների առումով մնա անաղարտ։

«Հարցին պետք է մոտենալ ավելի հայեցողական, այսինքն` պետք է ունենանք մի հայեցակարգ, թե ինչ ենք ուզում լինի Կոնդում կամ ինչ տիպի շնարարություն պետք է ծավալվի։ Ուզու՞մ ենք արդյոք, որ այնտեղ լինեն բիզնես կենտրոններ, բազմաֆունկցիոնալ շենքեր, թե՞ ուզում ենք, որ ընդամենը մայրաքաղաքին օգնի տուրիզմի զարգացման մասով։ Լինելու՞ են արդյոք այնտեղ հյուրանոցներ, բնակելիներ, սրճարաններ ու ռեստորաններ։ Այս հարցի պատասխանը չունենալու դեպքում ճիշտ չի լինի Կոնդում թույլ տալ շինարարական շռայլություններ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա:   

Մնացականյանը ողջունում է բոլոր այն մարդկանց, շինարարներին, կառուցապատողներին ու ներդրողներին, որոնք ուզում են Կոնդում շինարարություն սկսել, ուղղակի այդ ամենը պետք է համակարգել։ Նրա դիտարկմամբ` անհրաժեշտ է հայտարարել ժամանակավոր, մեկամյա դադար, որպեսզի կառավարության հետ մեկտեղ մշակվի վերոհիշյալ հայեցակարգը, իսկ հետո առանձին լոտերով, ըստ ներդրումների, հատկացվեն կամ վաճառվեն առանձին տարածքներ։ 

Տպարանը քանդած ընկերության նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել

«Այդուհանդերձ տեղային շինարարությունների ծավալումը սխալ է այն տեղերում, որոնք եզակի են. օրինակ` Սարյան–Լեո խաչմերուկին հարող տարածքը, որը տարբերվում է կանաչ զանգվածով և իր ինքնատիպությամբ։ Անկախությունից հետո կառուցվել են 5–6 շենքեր, որոնք չեն սազում ոչ միայն տեղանքին, այլև ողջ մայրաքաղաքին։ Այդ դիմապատկերն ուղղակի փչացնում է Կոնդի արտաքին տեսքը։ Բացի այդ, պետք է լինի թաղամաս տանող գոնե մեկ բարեկարգ մուտք։ Եթե քաղաքային իշխանությունն ունի ազատ հողեր, ավելի լավ է, որ դրանք անհատույց տրվեն ներդրողներին, որոնք կառաջադրեն լուծումներ»,– նշեց Մնացականյանը։ 

Նրա խոսքով` քանի որ Կոնդը բարձրադիր թաղամաս է, ապա պետք է այդտեղ հասնելու համար ավելի մատչելի լուծումներ գտնել. օրինակ՝ ինչ–որ ճոպանուղի կամ գեղեցիկ աստիճաններ կառուցել։  Ըստ Մնացականյանի` Կոնդը չհամակարգված շինարարության պատճառով վերածվել է «տարածքային գետտոյի». ժամանակին այդտեղ գործում էր ավտոբուսային երթուղի, մինչդեռ տարիների ընթացքում անկանոն շինարարության պատճառով փողոցները նեղացել են, տրանսպորտը բացակայում է, դեպի թաղամաս տանող մուտքերը փակվել են և Կոնդն այժմ չունի թաղամասին հարիր, ուրբանիստիկ առումով գրագետ մուտք։ 

«Հին Երևանի»` խախտումներով շինարարություն իրականացնելու դեպքով քրգործ է հարուցվել

Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարը նշում է, որ իր պաշտոնավարման տարիներին փորձել է խնդիրն ավելի խորքային արծարծել ու բարձրաձայնել է այդ մասին, սակայն շինարարական թույլտվությունների մանդատ չի ունեցել, ինչը բացառապես քաղաքապետարանի իրավասության շրջանակում է:

37
թեգերը:
Երևանի քաղաքապետարան, շինարարություն, Վիկտոր Մնացականյան, Կոնդ, Երևան
Ըստ թեմայի
Երևանում կասեցվել է հերթական ապօրինի շինարարությունը
Կոնդի բնակիչները արդարություն են փնտրում. նրանք հանդիպել են կառավարության ներկայացուցչին
Երևանում ապօրինի շինարարության համար կաշառել է պաշտոնատար անձի. հարուցվել է քրեական գործ
«Մեզ դեսուդեն են տշում, որ չարանանք Փաշինյանի դեմ». կոնդեցիների բողոքի ակցիան 1 ժամ տևեց
Կոնդը կարող է հայկական Մալագա դառնալ. Երևանի գլխավոր ճարտարապետ
Լիլիթ Մայիլյան

Բիզնեսի աշխարհում այլևս ոչինչ առաջվանը չէ. ի՞նչն է կարևոր նոր իրավիճակում

169
(Թարմացված է 20:53 26.05.2020)
«Պրոֆայնընս» ՍՊԸ–ի հիմնադիր տնօրեն Լիլիթ Մայիլյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչ խնդիրների առջև են կանգնել այն կազմակերպությունները, որոնց բիզնեսը վերաբացվել է մայիսի կեսից։ 
Մայիլյան. «Բիզնեսը վերաբացվելով` առաջնահերթություն է տալիս զուտ իրավիճակային լուծումներին»

«Պրոֆայնընս» ՍՊԸ–ի հիմնադիր տնօրեն Լիլիթ Մայիլյանի դիտարկմամբ` ճիշտ է, բիզնեսները վերաբացվում են, սակայն ղեկավարները բախվում են բավականին լուրջ խնդիրների և պետք է արագ կողմնորոշվեն, ճկուն լինեն, հարմարվեն իրենց աշխատակիցների, հաճախորդների ու մատակարարների փոփոխվող կարիքներին։ 

«Այն, ինչ նախկինում էր, բոլոր դեպքերում չէ, որ հիմա ճիշտ է ու կիրառելի։ Նրանք հիմա պետք է դիմակայեն նոր ֆինանսական, գործառնական մարտահրավերներին։ Ի դեպ` շուկայում արդեն գրանցվել են ճնշող մրցակցային մարտահրավերներ։ Բիզնեսը վերաբացվելով` առաջնահերթություն է տալիս իրավիճակային լուծումներին։ Մարդիկ հեռուն չեն նայում»,– նշում է «Պրոֆայնընս» ՍՊԸ–ի հիմնադիր տնօրենը։   

Մայիլյանի պնդմամբ` նման իրավիճակը ոչ միայն Հայաստանում է առկա, այլև ամբողջ աշխարհում։ Նրա փոխանցմամբ` վերջերս հետազոտություններ են իրականացվել արտերկրի բավականին մեծ կորպորացիաներում, թե կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներն ինչ ազդեցություն են ունեցել իրենց տնտեսական ակտիվության վրա, և պարզվել է, որ ֆինանսական ոլորտի աշխատողները, որոնք միշտ, յուրաքանչյուր տարի սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին կատարում էին կանխատեսումներ մեկ կամ հինգ տարվա կտրվածքով, այս տարի փետրվար–մարտ ամիսներին արդեն ստիպված էին նախապես արված իրենց կանխատեսումներում և հաստատված բյուջեներում մտցնել փոփոխություններ։

«Փոփոխվեցին նաև նախանշված ծախսերը, վերանայվեցին եկամուտները, արտադրության տեսականին ու ծավալները, ինչպես նաև առք ու վաճառքի պայմանները։ Կանխատեսումներն այժմ արվում են շատ կարճաժամկետ կտրվածքով, մինչև վեց ամիս ժամկետով»,– տեղեկացնում է «Պրոֆայնընս» ՍՊԸ հիմնադիր տնօրենը։

Լիլիթ Մայիլյանի կարծիքով` անորոշությունը շատ բարձր է, հետևաբար, ընկերությունների ղեկավարներն ուղղակի անիմաստ են համարում երկարաժամկետ կանխատեսումները։ Նրանց հիմնական խնդիրն ավելի սպոտան լինելն է, իրավիճակային խնդիրներ լուծելը, աշխատակիցների մասին  հոգ տանելը` շարունակ մտածելով եկամուտների կայունացման ու ձեռքբերումների շղթան պահպանելու ուղղությամբ։   

Օգոստոսին լրջագույն ճգնաժամը բախելու է մեր դուռը. Մելքումյան

169
թեգերը:
բիզնես, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Երբ ծախում ես մայրիկիդ թխած լահմաջոն կամ որոշում ես ճագար բուծել. բիզնեսի նոր կանոններ
Հայկական բիզնեսը կշահի ԵԱՏՄ ապրանքների մատակարարման կանոնների պարզեցումից
Իրական օգնություն, թե միջազգային թրենդից հետ չմնալու փորձ. բիզնեսին կօգնի՞ պետության քայլը

«Ո՛չ, հարգելի դատարան». զավեշտալի դեպք կառավարության նիստի ժամանակ. տեսանյութ

0
(Թարմացված է 12:47 27.05.2020)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անթաքույց ծիծաղով ընդունեց փոխնախարար Գրիգորյանի շփոթմունքը:

Կառավարության այսօրվա նիստում զավեշտալի դեպք տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանի միջև:

Փոխնախարարը ներկայացում էր «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, երբ վարչապետը պարզաբանեց, որ նախագիծը կոչված է կանխելու դատարանի որոշմամբ շինարարության դադարեցման արատավոր դեպքերը:

«Իսկ եթե դատարանը որոշի, որ այդ մարդու շինարարությունը 5 տարով կասեցվում է, հետո պարզվի, որ ապօրինի է կասեցվել այդ մարդու վնասը ով է փոխհատուցելու»,- հարցրեց Փաշինյանը:

«Ո՛չ, հարգելի դատարան»,- սովորույթի համաձայն ասաց իրավաբան աշխատած փոխնախարարն ու առաջինը հենց ինքն էլ ծիծաղեց իր շփոթմունքի վրա:

Վարչապետն ու ներկաները ևս ծիծաղեցին:

«Մասնագիտական է»,- ծիծաղելով ասաց Փաշինյանը:

«Այո՛, մասնագիտական է»,- արձագանքեց փոխնախարարն ու շարունակեց պատասխանը՝ ասելով, որ փոխհատուցման հարցը ներկայացրած նախագիծը չի կարգավորում:

Նշենք, որ Ռաֆիկ Գրիգորյանը 2019 թվականի հուլիսի 19-ի է ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ։

Է՛լ «այ հոգնած», է՛լ «անբարոյականի վաստակ». Աժ-ում կրքերը գագաթնակետին հասան. տեսանյութ

Մինչ այդ նա 2011թ.–ից իրավաբանական ոլորտում է աշխատել։ Եղել է «Բրեյվ» ՍՊԸ իրավախորհրդատվական ընկերության իրավաբանը, «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի պահանջները քննող մասնագետ-իրավաբանը, ՄԱԿ-ի Միացյալ ազգերի Բնակչության հիմնադրամը փորձագետը։

0
թեգերը:
Դատարան, Վարչապետ, փոխնախարար, զվարճալի տեսանյութ, կառավարություն, Նիկոլ Փաշինյան