Վիգեն Հակոբյան

Բանակցային գործընթացում ինչ-որ բան փոխվում է. Հակոբյանը`Արցախի ադրբեջանական համայնքի մասին

101
(Թարմացված է 21:43 11.03.2020)
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն տեղեկությանը, ըստ որի` Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը հանդիպել է, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևի հետ։

 

Հակոբյան. «Մեծ Բրիտանիան Ղարաբաղի ադրբեջանական համայնքին օգտագործում է որպես լծակ»

Տեղեկությունն իր թվիթերյան գրառմամբ հաստատել է Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանը։ Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ` այն, որ պաշտոնական Բաքուն ցանկանում է այսպես կոչված Ղարաբաղի ադրբեջանական համայնքը դարձնել բանակցությունների սուբյեկտ կամ գործոն, նորություն չէ։ Փաստ է նաև այն, որ ադրբեջանական կողմը երկար ժամանակ ձգտում էր դրան։

«Այդ ուղղությամբ հնչում էին հայտարարություններ, արվում էին առաջարկություններ, սակայն նախկինում այդ համայնքը որպես փաստարկ այնուամենայնիվ չէր ընկալվում։ Այժմ խնդիրն այն է, որ բանակցային գործընթացի տրամաբանության մեջ ինչ-որ բան փոխվում է գուցե նաև այն պատճառով, որ հայկական կողմն էլ շատ կտրուկ դեմ չէ ֆորմատի որոշակի վերաձևավորմանը»,– նշում է քաղտեխնոլոգը։

Վիգեն Հակոբյանի մոտ ստեղծվում է տպավորություն, որ միջազգային հանրությունն Ադրբեջանի ձեռքով ներկայացնում է մոտավորապես այսպիսի մոտեցում. «Եթե ուզում եք, որ Արցախը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, ուրեմն Արցախը նաև ադրբեջանական համայնքն է»։

«Ինձ մտահոգում է այն, որ բուն բանակցային գործընթացում այս խնդիրը քննարկվել է և շարունակում է քննարկվել։ Սրանք, ըստ իս, ավելի խորացվող քայլերն են, եթե գործը հասել է նրան, որ աշխարհաքաղաքական երկու կարևոր կենտրոնների դեսպանները հանդիպում են հիշյալ համայնքի ղեկավարի հետ»,– նշում է քաղտեխնոլոգը։

Ինչու են թուրքերն Արցախի հարցում անհանգիստ շարժումներ անում, և որն է Ռուսաստանի խաղաքարտը

Վիգեն Հակոբյանի կարծիքով` կոնկրետ մեծ Բրիտանիան աշխարհաքաղաքական ուժային այնպիսի կենտրոն է, որը միշտ մեծ ազդեցություն է ունեցել թե՛ Կովկասում, թե՛ մասնավորապես Ադրբեջանում։ Ըստ նրա` այնտեղ ու կա նավթ, Մեծ Բրիտանիան ներկայացված է բավականին խոշոր, մեծ ազդեցություն ունեցող տրանսազգային կորպորացիաների տեսքով, հետևաբար, բրիտական կողմը մասնավորապես արցախյան խնդրի շուրջ ունի իր պատկերացումները։

«Թուրքիան արցախյան խնդիրը խաղարկում է որպես ազդեցության լծակ ռուսական կողմի վրա». Վերանյան

Քաղտեխնելոգը չի բացառում, որ Մեծ Բրիտանիայի քաղաքական ղեկավարությունը, ունենալով որոշակի շահագրգռվածություն կապված նույն «Բրիթիշ Փեթրոլիումի» հետ, փորձում է իր մասնաբաժինն ունենալ արցախյան հարցի շուրջ ծավալվող այսօրվա գործընթացներում` որպես լծակ օգտագործելով նաև այսպես կոչված Ղարաբաղի ադրբեջանական համայնքի գործոնը։     

101
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ադրբեջան
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (348)
Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյան

Լուսնի խավարումը կտեսնեն նաև երևանցիները. աստղագետը նշել է ստույգ օրն ու ժամը

48
Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է սպասվող լուսնի խավարմանը` հընթացս խոսելով այդ երևույթի գիտական և միստիկ կողմերի մասին։
«Լուսնի խաղարումը կտեսնեն նաև երևանցիները». աստղագետը նշում է ստույգ օրն ու ժամը

Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի տեղեկացմամբ` խավարումները վերաբերում են երեք մարմինների` լուսնին, արեգակին և երկրին` նայած, թե փոխադարձաբար ինչ դիրք են գրավում նրանք միմյանց նկատմամբ, երբ մեկի լույսը կարող է մյուսի կողմից ծածկվել։

Ըստ այդմ, երբ երկիրը հայտնվում է արեգակի և լուսնի գծի վրա, ծածկում է արեգակի լույսը և լուսնի դեպքում, քանի որ վերջինս արեգակի կողմից է լուսավորվում (ինքը մութ մարմին է), լուսնի լույսը խավարում է։ Իսկ արեգակի խավարումը տեղի է ունենում այն դեպքում, երբ լուսինն է հայտնվում երկրի ու արեգակի արանքում, նույն գծի վրա։ 

«Կարծեք ճակատագրի քմահաճույք լինի, որ արեգակի ու լուսնի սկավառակները ճիշտ նույն չափի են, հետևաբար, երբ լուսինը ծածկում է արեգակին, օրը ցերեկով տեղի է ունենում խավարում։ Սովորաբար տարեկան լինում են մի քանի խավարումներ, ամենաշատը` լուսնի յոթ, իսկ արեգակի դեպքում` չորս, սակայն այս տարի նախատեսվում է արեգակի երկու և լուսնի չորս խավարում։ Հունիսի 5-ին կլինի լուսնի` այս տարվա երկրորդ խավարումը։ Առաջինը եղավ հունվարին` նույնպես կիսաստվերային խավարման տեսքով»,– նշում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը։ 

Ինչ տիեզերական երևույթներ կտեսնենք 2018 թվականին. ներկայացնում է աստղաֆիզիկոսը

Արեգ Միքայելյանի կարծիքով` լուսնի գալիք խավարումը կերևա բավականին լայն շերտով, տարբեր տարածաշրջաններում։ Այն կտեսնեն նաև երևանցիները։ Խավարումը հունիսի 5–ին կսկսի Երևանի ժամանակով 21։45-ին, առավելագույն փուլը կլինի 23։24-ին և հունիսի լույս 6-ի գիշերը 01։04-ին ամբողջ գործընթացը կավարտվի։ Իսկ արեգակի խավարումը սովորաբար տևում է րոպեներ։ 

«Թեև իրականում խավարումների մեջ առանձնապես լուրջ բան չկա, բայց շատ դեպքերում դրանք համընկել են պատմական իրադարձությունների հետ։ Կարելի է վիճակագրորեն հաշվել` եթե դիտարկվեին հազարավոր խավարումներ, դրանցից քանիսը կհամընկնեին նման իրադարձությունների հետ։ Մի բան համենայն դեպս պարզ է, որ որոշ քանակի համընկնումներ կան, ինչն էլ տարատեսակ մեկնաբանությունների առիթ է հանդիսացել։ Օրինակ` Քրիստոսի ծննդյան ու խաչելության հետ կապում են լուսնի խավարումները։ Գիտական տեսանկյունից դա թույլ է տվել ճշգրտորեն որոշել մասնավորապես Քրիստոսի խաչելության օրը` հաշվի առնելով հենց լուսնի խավարումը»,– հայտնում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը։ 

Միքայելյանի փոխանցմամբ` աստղագետները ճշգրտորեն կարող են հաշվարկել բոլոր խավարումները` կապված պատմական տարեթվերի հետ ցանկացած տեղում, ցանկացած ժամանակ, նույնիսկ վայրկյանների ճշտությամբ։

Օրինակ` մ.թ. 33 թվականի ապրիլի 3–ին եղել է լուսնի խավարում, հենց այդ օրն էլ տեղի է ունեցել Քրիստոսի խաչելությունը։ Նման օրինակներ կան նաև եվրոպական երկրների պատմության մեջ, երբ թագավորների մահը կապում էին արեգակի խավարման հետ, սակայն ոչ միշտ է այդպես եղել, ուղղակի որոշ նշանավոր դեպքերի համընկնումը ծնել է միստիկ բացատրություններ։        

Միքայելյան. «Հայաստանում լուսնի խավարում առանձնապես չէր դիտվում»

«Բերեմ մի շատ հայտնի դեպքի օրինակ. մ.թ.ա. 6-րդ դարի սկզբներին մեր տարածաշրջանում փոքրասիական ժողովուրդների միջև եղել է մեծ պատերազմ` բաղկացած մի քանի ճակատամարտերից, որոնց մասնակցել են լիդիացիներն ու մարերը։ Ճակատամարտերից մեկի ժամանակ տեղի է ունեցել արեգակի խավարում, կողմերը մտածել են, թե Աստված բարկացել է իրենց վրա, ուստի կնքել են հաշտություն։ Աստղագետները 20-րդ դարի երկրորդ կեսին ճշգրտորեն հաշվարկեցին, որ այդ ճակատամարտը տեղի է ունեցել մ.թ.ա. 585 թվականի մայիսի 28-ին։ Դա համարվում է պատմության մեջ առաջին ստույգ ամսաթիվ ունեցող իրադարձությունը»,– նշում է աստղագետը։ 

Արեգ Միքայելյանի գնահատմամբ` խավարումները և՛ աստղագիտական, և՛ պատմագրական ճշտումների համար հետաքրքիր աղբյուր են ծառայում։

Ինչպես է Ամերիկան խավարել արևից

48
թեգերը:
Լուսնի խավարում, Բյուրականի աստղադիտարան, աստղադիտակ, լուսին
Ըստ թեմայի
Կարմիր Լուսին և լուսնային խավարում` երևանյան երկնքում
Արևի խավարում. լուսինն անցել է արևի դիմացով
Աստղաբան. 2017 թվականը հարձակումների և խավարումների տարի է
Գառնիկ Պետրոսյան

Կորիզավոր պտուղների բերքը միջինից շատ ցածր կլինի. Պետրոսյանը` տեղումների հետևանքների մասին

32
ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է շարունակական տեղումների` պտղատու այգիների վրա ազդեցությունից և կանխատեսել, թե ինչպիսին կլինի տարին բերքատվության առումով։
Պետրոսյան. «Արարատյան դաշտում կորիզավոր պտուղների բերքը միջին մակարդակից շատ ցածր կլինի»

Գառնիկ Պետրոսյանի դիտարկմամբ` ձմռան ժամանակահատվածը բավականաչափ բարենպաստ էր և որևէ խնդիր չարձանագրվեց, սակայն գարնան առաջին երկու ամիսներին գրանցվեցին ջերմաստիճանային լուրջ շեղումներ, ինչը չէր կարող բացասական հետևանքներ չունենալ բերքատվության վրա, որովհետև սթրեսային վիճակներ են առաջանում բույսերի մոտ, խաթարվում է կենսական գործընթացների բնականոն ընթացքը` ընդհանուր առմամբ խաթարելով պտղագոյացումը։  

«Բավականին տևական տեղումների հետևանքով գրանցվեցին բացասական հետևանքներ։ 10 օր շարունակ դիտվում էին առատ տեղումներ, ընդ որում` այն ժամանակահատվածում, երբ հատկապես կորիզավոր ծառատեսակների մոտ սկսում էր զարգանալ ծակոտկեն բծավորությունը, դեղձենու մոտ` գանգրոտությունը, և շատ դժվարությամբ էր հաջողվում պայքարի միջոցառումներ իրականացնել։ Նրանք, ովքեր բաց թողեցին պահը և դեռ նախորդ աշնանից պատշաճ մակարդակով չկատարեցին համարժեք աշխատանքներ, անխուսափելիորեն կանգնեցին նման իրավիճակի առջև»,– ասում է ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարարը։  

Գառնիկ Պետրոսյանի կարծիքով` այժմ տպավորություն է, որ շատ այգիներում կարծես տերևաթափ է, տերևազրկվել են հատկապես ծառերի ստորին հատվածները, շատ տեղերում, մասնավորապես ծիրանենու պտուղները պատվել են բծերով, ինչի պատճառով դրանք հետագայում կունենան ցածր ապրանքային տեսք։ 

«Հանրապետականին չընտրինք, վարկ չտվին». Փաշինյանին տարել էին Արարատի ամենախնդրաշատ համայնք

«Արարատյան դաշտում ընդհանուր առմամբ կորիզավոր ծառատեսակների բերքը միջին մակարդակից զգալիորեն ցածր կլինի։ Սա վերաբերում է հատկապես ծիրանին, դեղձին ու կեռասին։ Դրանց ապրանքային տեսքը համենայնդեպս չի ունենա այն որակը, որ  սովորաբար ունեցել ենք»,– նշում է ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարարը։ 

«Ցոգոլն իսկակա՞ն է». Փաշինյանը փորձեց հասկանալ՝ ինչու է մի ծառի բերքը շատ, մյուսինը՝ ոչ

Գառնիկ Պետրոսյանն անդրադառնում է նաև այն երևույթին, թե ինչու որոշ տեղերում բերքը լավ է, իսկ հարևանությամբ, ոչ հեռու գտնվող այգիներում` վատ։ Ըստ նրա` դա կախված է կիրառվող ագրոտեխնիկայից, մշակման աշխատանքներից, այգու ծառերի տարիքից, դիմացկունությունից, ծաղկման ժամանակահատվածից։

Գառնիկ Պետրոսյանը հավաստում է, որ այս տարի կունենանք խաղողի լավ բերք։ 

32
թեգերը:
բերք, Անձրև, Հայաստան
Իլոն Մասկ

Իլոն Մասկը ստիպված է եղել փոխել երեխայի անունը. նորը պակաս տարօրինակ չէ

0
(Թարմացված է 01:01 26.05.2020)
Ծնողներն ի սկզբանե ուզում էին երեխային կոչել X Æ A-12, սակայն Կոլիֆոռնիայի օրենքներով` երեխային գրանցելու համար նրա անվան մեջ կարելի է կիրառել միայն լատինական տառեր։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի –Sputnik. Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր, գործարար Իլոն Մասկն ու նրա կինը` կանադացի երգչուհի Գրայմսը, ստիպված են եղել փոխել իրենց նորածին որդու անունը` Կալիֆոռնիայի նահանգի օրենքի պահանջների պատճառով։ Երեխայի անվան հետ կապված նորությունը Instagram–ի իր էջում հայտնել է գործարարի կինը։

Ծնողներն ի սկզբանե ուզում էին երեխային կոչել X Æ A-12, սակայն Կոլիֆոռնիայի օրենքներով երեխային գրացնելու համար նրա անվան մեջ կարելի է կիրառել միայն լատինական տառեր, ապաթարց և տրոհագիծ։

Սակայն Մասկն ու Գրեյմսը երեխային սովորական անունով չեն կնքել, նրանք պարզապես վերջին տառերը փոխարինել են «Xii»–ով։ Տղայի նոր անունը X Æ A-Xii է։

2019–ին Նարեներն ու Դավիթները «հաղթել» են բոլորին

Փոքրիկի մայրը կարծում է, որ նոր անունը նախորդից լավն է, միևնույն ժամանակ Գրեյմսը չի նշել, թե ինչպես է նոր անվանը վերաբերվում Կալիֆոռնիայի օրենսդրությունը։

Ձախողո՞ւմ, թե՞ շոուի մաս. Իլոն Մասկը ներկայացրել է իր նոր Cybertruck պիկապը. տեսանյութ

0
թեգերը:
անուն, երեխա, Իլոն Մասկ
Ըստ թեմայի
Իլոն Մասկը «հիանալի» է անվանել ռուսական ՌԴ-180 հրթիռային շարժիչը
Tesla-ի մեքենաներն ավելի խելացի են դարձել. ի՞նչ նորություն է մոգոնել Իլոն Մասկը
Հայրիկ է դարձել 6–րդ անգամ․ միլիարդատեր Իլոն Մասկը ցույց է տվել նորածին որդուն