Արծրուն Հովհաննիսյան

Հայաստանն ու Ադրբեջանը կրկին հայտնվել են ամենառազմականացված երկրների ցանկում

124
(Թարմացված է 18:29 10.03.2020)
Ռազմական փորձագետ, ՀՀ ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի հրապարակած զեկույցին։
Արծրուն Հովհաննիսյան. «Գերռազմականացված կողմերի դեպքում արկածախնդրության հավանականությունը նվազում է»

Հեղինակավոր կազմակերպության վերլուծության համաձայն` վերջին 5 տարիներին Հայաստանը 415 տոկոսով ավելացրել է զենք–զինամթերքի ներկրումը նախորդ հնգամյակի` 2010-2014 թվականների համեմատ։

Արծրուն Հովհաննիսյանը, թեև կարևորում է վերոհիշյալ հաստատության արժեքն ու հեղինակությունը` նշելով, որ այդ մակարդակի քիչ կառույցներ կան, բայցևայնպես վերլուծությունը նրա համար նորություն չէ։

«Մենք բազմիցս նշել ենք, որ թե՛ պետական, թե՛ գերատեսչական, թե՛ փորձագիտական մակարդակում Հայաստանի կողմից տրվել էին այդ գնահատականները։ Վերջին 2-3 տարիների ընթացքում ՀՀ–ն շեշտակի ավելացրել է զենք–զինամթերքի, հատկապես նորագույն զինատեսակների ձեռքբերումները։ 2018-19թթ.–ին մենք հերթական մեծ ձեռքբերումն ունեցանք կործանիչների, հակաօդային պաշտպանության համակարգերի տեսքով։ Դրանից առաջ էլ տեղի էին ունեցել ձեռքբերումներ, և դա գաղտնիք չէ»,– նշում է փորձագետը։

Արծրուն Հովհաննիսյանի համոզմամբ` այդ ամենը մեր զինված ուժերի մարտունակությունը զգալիորեն բարելավել է` մեծացնելով ներուժը թե՛ պաշտպանողական, թե՛ հարձակողական մարտավարության առումով։

Անդրադառնալով նույն զեկույցի այն հատվածին, ըստ որի նախորդ հնգամյակի համեմատ Ադրբեջանը 40 տոկոսով նվազեցրել է զենք–զինամթերքի ներկրումը, Արծրուն Հովհաննիսյանը նշում է, որ նույնիսկ այդ տեմպերով` զենքի ձեռքբերման ծավալներով Բաքուն Երևանին  գերազանցել է ավելի քան երեք անգամ։ Թեև, ըստ նրա, դրանում էլ նորություն չկա. իրականում Ադրբեջանի ձեռքբերումները նախկինում մեծ ծավալներ էին կրում, հատկապես 2011թ.–ից սկսած, երբ Ադրբեջանը զգալի չափով զենք–զինամթերք գնեց Իսրայելից, ՌԴ–ից և այլ պետություններից։ Այդուհանդերձ, Հայաստանի վերջին շրջանի ձեռքբերումները հանգեցրին տարբերության զգալի կրճատման։

Ադրբեջանը լուսադեմին դիվերսիոն ներթափանցման փորձ է արել. ՊՆ

«Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանն ու Հայաստանը միջազգային հարթակներում հայտնվել են ամենառազմականացված երկրների ցուցակում։ Հակված չեմ այն մտքին, որ ձեռքբերումների մեջ երկուստեք հատկապես շատ են հրթիռները, որովհետև դրանք ինֆորմացիոն տեսակետից երևացող մասն են, այսինքն` տարվա ընթացքում ծախսված գումարների ու ձեռքբերումների մեջ մեդիայի համար գրավիչ է «Իսկանդերը», «Տորը», «Սու–30»-ը կամ «Լորան», բայց շատ քիչ գրավիչ է խոսել, օրինակ, հրետանային մարտապաշարների ավելացման կամ կապի ու կառավարման համակարգերի մասին, որոնք նույնպես լուրջ ձեռքբերումներ են և էականորեն նպաստում են մարտունակության բարձրացմանը»,– նշում է ՀՀ ՊՆ մամլո նախկին խոսնակը։ 

ՀՀ կառավարությունը փակել է 1980–ականների զենքերի ամոթալի էջը. Փաշինյան

Արծրուն Հովհաննիսյանի կարծիքով` ընդհանուր զսպման մեխանիզմների տեսության մեջ, իհարկե, ընդունված երևույթ է, որ գերռազմականացված կողմերի պարագայում սթափ դատողությունն ավելի մեծանում է և քչանում է արկածախնդրության հավանականությունը։

124
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Հայաստան, սպառազինություն, Զենք, Արծրուն Հովհաննիսյան
Ըստ թեմայի
ՌԴ–ից Հայաստան զենք առաքելու տենդերը ձախողելու առնչությամբ նոր քրգործ է հարուցվել
Պուտինը հայտարարել է Ռուսաստանի կողմից «ապագայի զենքի» ստեղծման մասին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է Ադրբեջանին զենք վաճառելու հարցը
Արմեն Սարգսյան

Ինչո՞ւ է Արմեն Սարգսյանը խուսափում իր լիազորություններից. փորձագետի կարծիք

10
(Թարմացված է 16:38 06.07.2020)
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է քաղաքական գործընթացներում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դերակատարության մասին, գնահատել նրա քաղաքական և հասարակական կարողություններն ու հնարավորությունները։
«Որպես ապաքաղաքական մարդ` ՀՀ նախագահը փորձում է դաշնակիցներ գտնել ապաքաղաքական շրջանակներում». Բոզոյան

Երվանդ Բոզոյանը կարծում է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ցանկանում մտնել քաղաքական բախումների մեջ և ուզում է շարունակել հանգիստ «կառավարել»։

Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին
© Photo / official site of the President of RA.

«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում ունի անգլիական թագուհու կարգավիճակ, կատարում է պետության սիմվոլի դեր, ունի մինիմալ լիազորություններ և փորձում է խուսափել նույնիսկ այդ լիազորություններից, որպեսզի չհայտնվի կոնֆլիկտային իրավիճակում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Բոզոյանի՝ Սարգսյանը քաղաքական դաշտում ռեաբիլիտացիայի շանս չունի, հետևաբար փորձում է իր վարկանիշը բարձրացնել ապաքաղաքական շրջանակների մոտ։

Քաղաքագետի խոսքով` սեփական վարկանիշը բարձրացնելուց բացի, նախագահ Սարգսյանն այլ նպատակ չի հետապնդում, ուրիշ դերակատարում Սարգսյանը քաղաքական դաշտում չի կարող ունենալ, և որպես ապաքաղաքական մարդ` նա փորձում է դաշնակիցներ գտնել ապաքաղաքական շրջանակներում։

Էդմոն Մարուքյանը նամակ է գրել Արմեն Սարգսյանին

10
թեգերը:
Երվանդ Բոզոյան, Արմեն Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ազնիվ մարդկանց կուսակցություն»` կաշառակեր անդամներով, կամ երբ մեր քաղաքական դաշտը կմաքրվի
Մեր Սահմանադրությունը նախագահի համար գործադիր իշխանության լծակներ չի ենթադրում. ՀՀ նախագահ
«Իշխանության և նախագահի միջև պայմանավորվածություն է եղել». Մարուքյան
Էդմոն Մարուքյան

Կօգնի գտնել մեղավորներին. Մարուքյանը` կորոնավիրուսի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի մասին

477
(Թարմացված է 19:25 04.07.2020)
Կորոնավիրուսի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախաձեռնողներից «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասնել է, թե ինչ են պատրաստվում անել մինչև սեպտեմբեր։
«Քննիչ հանձնաժողով ստեղծելը ևս աջակցություն է իշխանությանը»․ Մարուքյան

Պատգամավորը հիշեցնում է, որ համավարակի առաջին իսկ օրերից «Լուսավոր Հայաստանը» հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով՝ ավելի վաղ արտակարգ դրություն սահմանելու, սահմանները փակելու և այլ կանխարգելիչ միջոցառումներ։

«Մենք հավաքագրում ենք տեղեկատվություն, թե ինչ է կատարվել մարտ ամսից սկսած, ինչ որոշումներ է ընդունել պարետատունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի և ինչպես նաև այդ համատեքստում մարդկանց իրավունքների և ազատությունների սահմանափակման հարցում»,-ասում է Մարուքյանը։

Նրա խոսքով` իրենց առաջարկներն իրականացվել են մեկ շաբաթից 10 օր ուշացումով, ինչը նույնպես հանձնաժողովում քննության առարկա է, որովհետև, եթե այդ առաջարկներն ավելի շուտ ի կատար ածվեին, հավանաբար այսօր այսպիսի պատկեր չէր լինի։

Նրա համոզմամբ`քննիչ հանձնաժողով ստեղծելը ևս աջակցություն է իշխանությանը։

«Հանձնաժողովը հնարավորություն կտա իշխանություններին անկախ աուդիտի կողմից սեփական սխալները վերհանելու, դասեր քաղելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու առումով»,-վստահ է Մարուքյանը։

Հակադարձելով իրենց ընդդիմախոսներին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը պնդում է, որ հանձնաժողովը չի կարող ձևական բնույթ կրել։

Հիշեցնենք` վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 580 նոր դեպք և 451 առողջացած։ Այսպիսով`հուլիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 27 900 դեպք։

477
թեգերը:
Հայաստան, կորոնավիրուս, ԱԺ, Էդմոն Մարուքյան
Ըստ թեմայի
580 դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 27 900
Կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում 8 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 59 տարեկան է
Իրանն անցնում է «դիմակային ռեժիմի». կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է
Եվգենի Պետրոսյան. արխիվային լուսանկար

Պետրոսյանն իր երիտասարդ կնոջ պատճառով դատի է տվել երկարամյա գործընկերոջը

0
(Թարմացված է 16:53 06.07.2020)
Եթե դատարանում Եվգենի Պետրոսյանի գործընկերոջ մեղքն ապացուցվի, նա ստիպված կլինի մեծ տուգանք վճարել։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի –Sputnik. Հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանը որոշել է պաշտպանել իր երիտասադր կնոջը` Տատյանա Բրուխունովային և դաս տալ գործընկերոջը` Վիկտոր Կոկլյուշկինին, հայտնում է starhit–ը։

Տատյանան անդադար խիստ քննադատության է ենթարկվում։ Մե՛կ նա բոլորին դուր չի գալիս, մե՛կ նրա ընտրությունը, մե՛կ հագուստը չէ այն։ Մի քանի օր առաջ նրա հասցեին վիրավորական խոսքեր է ասել Վիկտոր Կոկլյուշկինը։

Նրա խոսքով` ինքը մտահոգված է, որ Պետրոսյանն այլևս հեռուստատեսությունում չի հայտնվում, և դա կապում է Պետրոսյանի նոր ամուսնության հետ։ Իբրև թե Տատյանան բացարձակապես այն մարդը չէ, որը պետք է լինի հումորիստի կողքին։

Պետրոսյանը պաշտպանել է կնոջն ու որոշել Կոկլյուշկինին պատասխանատվության ենթարկել։ Դերասանի փաստաբան Սերգեյ Ժորինն արդեն համապատասխան դիմում է ներկայացրել դատախազություն։ Կոկլյուշկինին դրամական տուգանք է սպառնում։

«Պետրոսյանը շատ զայրացած էր, և մենք որոշեցինք անպատիժ չթողնել կատարվածը և պաշտպանել Տատյանային։ Նշված արտահայտությունները միանշանակ վիրավորական են, քանի որ դրանք ուղղված են կնոջ պատվի ու արժանապատվության նսեմացմանը», –արտիստի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում պարբերականը։

Եթե դատարանը Կոկլյուշկինի խոսքերը որպես վարչական խախտում ճանաչի, ապա նա ստիպված կլինի մի քանի հարյուր հազար ռուբլի տուգանք վճարել։

Կոկլյուշկինը Պետրոսյանի բազմաթիվ մենախոսությունների հեղինակն է, նրանք բազմիցս միասին հանդես են եկել նույն բեմում, այդ թվում` «Կրիվոյե զերկալո» ծրագրում համատեղ համարներով։

«Երջանկության ալբոմ»․ Պետրոսյանի երիտասարդ կինը նրան սեր խոստովանելու նոր ձև է գտել

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է իր երիտասարդ օգնականի՝ Տատյանա Բրուխունովայի հետ։ 74-ամյա հումորիստը չափահաս դուստր ունի՝ Վիկտորյան, որը հիմա բնակվում է Մոսկվայում՝ Պետրոսյանի նախկին կնոջ` Ելենա Ստեպանենկոյի հետ։ Պետրոսյանի և Ստեպանենկոյի բաժանումից հետո Վիկտորյան պաշտպանում է խորթ մորը և դադարեցրել է հոր հետ շփումը։

«Այսպես գեղեցիկ է». Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պարծեցել է իր ճաշակով

0
թեգերը:
Երիտասարդ, Կին, Վիկտոր Կոկլյուշկին, Տատյանա Բրուխունովա, Դատարան, Եվգենի Պետրոսյան
Ըստ թեմայի
«Բոլորը կպատժվեն ըստ արժանվույն». Եվգենի Պետրոսյանի կինն արձագանքել է մեղադրանքներին
Եվգենի Պետրոսյանը երիտասարդ կնոջից երեխա է ունեցե՞լ. հումորիստի ծանոթը փակագծեր է բացել
Եվգենի Պետրոսյանն առաջին ընտանեկան լուսանկարն է հրապարակել Տատյանա Բրուխունովայի հետ