Վարդան Այվազյան

Այվազյան. «Արժանապատիվ մարդը պետությունից գումար ստանալու համար հրաժարական չի տա»

114
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը Sputnik Արմենիայի եթերում Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու օրենքի վերաբերյալ իր տեսակետն է ներկայացրել։
Այվազյան. «Արժանապատվությամբ մարդը պետությունից գումար ստանալու նպատակով հրաժարական չի տա»

Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը համոզված է, որ ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքն անհեթեթ ու հակասահմանադրական է։

Նրա խոսքով` արժանապատվություն ունեցող մարդը պետությունից գումար ստանալու նպատակով հրաժարական չի տա։ 

Հիշեցնենք` անցած տարվա դեկտեմբերին նախագահ Արմեն Սարգսյանը վավերացրեց Սահմանադրական դատարանի անդամներին վաղ կենսաթոշակի հնարավորություն տալու օրենսդրական փաթեթը։ Օրենքի համաձայն` եթե 2018-ի ապրիլի 9-ից առաջ նշանակված ՍԴ 6 անդամներն ու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը երկամսյա ժամկետում հրաժարական տային, մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի ավարտը աշխատավարձի ու հավելավճարների չափով կենսաթոշակ կստանային։

Իմ ճանաչած որևէ դատավոր չի գնալու վաղաժամ թոշակի. Հրայր Թովմասյան

Նշենք, որն երեկ` փետրվարի 27-ին, լրացել է վաղաժամ կենսաթոշակի գնալու համար դիմելու վերջնաժամկետը և Սահմանադրական դատարանի դատավորներից որևէ մեկը փաստացի չի օգտվել այդ հնարավորությունից։

 

114
թեգերը:
Թոշակ, Օրենք, Վարդան Այվազյան (սահմանադրագետ), Հրայր Թովմասյան, Սահմանադրական դատարան, սահմանադրություն
Ըստ թեմայի
Արդարադատության նախարարը պատրաստ է թոշակի գնալ. Բադասյանն ասել է` որ դեպքում
Չհեռացող դատավորների գույքը կստուգե՞ն. նախարարը խոսել է սահմանադրական ճգնաժամի մասին
Նոր Սահմանադրություն ընդունելու պահանջը հասարակակա՞ն է, թե՞ լոկ քաղաքական. Ղազարյան
ՍԴ անդամներին Ավինյանը խորհուրդ է տալիս ևս մեկ անգամ կարդալ վաղաժամ կենսաթոշակի նախագիծը
Վիկտոր Մնացականյան, Կետրոն համայնքի նախկին ղեկավար, արխիվային լուսանկար

Հուսամ` Արթուր Մեսչյանը կլինի Երևանի վերջին գլխավոր ճարտարապետը. Մնացականյան

210
(Թարմացված է 01:21 05.08.2020)
Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Մաշտոցի պուրակում ընթացող կառուցապատման աշխատանքներին և ընդհանուր առմամբ Երևանի քաղաքաշինական խնդիրներին։
Մնացականյան. «Հուսամ` Արթուր Մեսչյանը կլինի Երևանի վերջին գլխավոր ճարտարապետը»

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի դիտարկմամբ` սրճարաններ կառուցելու նպատակով ծառահատումներն, իհարկե, լավ չեն, սակայն մյուս կողմից՝ որոշ տեղերում պետք է սրճարաններ լինեն։ Պարզապես անհրաժեշտ է պահպանել համաչափության սկզբունքը` մեկից տասը հեկտար տարածքով այգում տեղակայել մեկ սրճարան, և կարևոր է, որ ավագանին հաստատի այդ կարգը։ Նախընտրելի է, որ սրճարաններն աշխատեն ամբողջ տարվա ընթացքում։

«Նրանք, ովքեր թեկուզ անզգուշությամբ ծառեր են հատել Մաշտոցի պուրակում, թող ենթարկվեն պատասխանատվության, իսկ եթե նրանք ունեն համապատասխան թույլտվություն, թող պատասխան տան նրանք, ովքեր թույլատրել են այդ ծառահատումները»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Մնացականյանի համոզմամբ` պետք է մայրաքաղաքի կենտրոնում հայտարարվի մորատորիում բարձրահարկ շենքերի կառուցման համար, այսինքն` քաղաքապետարանը քննարկի միայն մինչև հինգ հարկանի շենքերի կառուցմանն առնչվող նախագծերը։ Իսկ հետագայում, երբ քննարկվի հիմնական հատակագիծը, այն, ըստ Մնացականյանի, պետք է լինի ոչ թե նախկին խորհրդային կիսամեռ տարբերակը, որը նախատեսված էր միայն ճարտարապետների համար, այլ լինի միջազգային չափանիշներին համապատասխան զարգացման «մաստեր–պլան»։

Ինչը կարող էր ստիպել Արթուր Մեսչյանին հրաժարվել պաշտոնից. Մինասյանի տեսակետը

«Ինչ վերաբերում է Արթուր Մեսչյանի գործունեությանը, ապա նա փայլուն և լուսավոր անձնավորություն է, մեր եզակի, լավագույն ճարտարապետներից մեկը, սակայն գլխավոր ճարտարապետ լինելու համար թերևս պետք են նաև այլ հատկանիշներ։ Հուսամ, որ Արթուր Մեսչյանը կլինի Երևանի վերջին գլխավոր ճարտարապետը»,– նշեց Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարը։

Մնացականյանի կարծիքով` Երևանը պետք է արդեն ունենա ոչ թե գլխավոր ճարտարապետ, այլ գլխավոր ուրբանիստ, որը քաջածանոթ է ճարտարապետական, քաղաքաշինական, տրանսպորտային, էկոլոգիական խնդիրներին և կկարողանա օգնել քաղաքապետին, ավագանուն և ընդհանրապես մայրաքաղաքին։

Թույլ չեմ տա արտաժամյա աշխատեն. Մեսչյանը զայրացած է աշխատավարձների շուրջ ծավալված աղմուկից

Նշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ բնապահպանները բողոքի ակցիաներ են անցկացնում Մաշտոցի պուրակում իրականացվող շինարարական աշխատանքների դեմ, ինչպես նաև ահազանգում են նաև հատված ծառերի մասին։

210
թեգերը:
Հրաժարական, Մաշտոցի պուրակ, Վիկտոր Մնացականյան, Արթուր Մեսչյան, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանի վարչական շրջանների ղեկավարների լիազորությունները կընդլայնվեն. Մեսչյան
Ի՞նչ է թաքնված Հանրապետության հրապարակի տակ. Մեսչյանը կասկածում է դրա կարևոր նշանակությանը
«Մեսչյանը հանգստացրեց». ինչպես են շարունակում աշխատել օպերայի հարակից հաստատությունները
Փաշինյանին հարգում եմ, բայց Երևանն ավելի թանկ է. Մեսչյանը խոսել է իր ծրագրերի մասին
Մկրտիչ Մինասյան

Ինչը կարող էր ստիպել Արթուր Մեսչյանին հրաժարվել պաշտոնից. Մինասյանի տեսակետը

242
(Թարմացված է 18:04 04.08.2020)
Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի` պաշտոնից հրաժարվելու լուրին և գնահատել նրա երկամյա գործունեությունը։
Մինասյան. «Հնարավոր է` Մեսչյանն առնչվել է խնդիրներին, բայց չի կարողացել անցնել պատնեշները»

Մկրտիչ Մինասյանի կարծիքով` շատ դժվար է ներկա պայմաններում խստորեն դադարեցնել ճարտարապետական լուծումներին առնչվող որոշ գործընթացներ, և դրա համար պետք է լինեն քաղաքական հստակ որոշումներ։ Մինասյանն իր տեսակետը հայտնեց` անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի այսօրվա հայտարարությանը, ըստ որի` Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուրը Մեսչյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է գրել։

«Օրինակ` հիմա Մաշտոցի պուրակում կրկին տեղադրվել են սրճարաններ։ Սեփականատերերին ժամանակին տրվել են երկարաժամկետ թույլտվություններ, և հիմա չեն կարողանում այդ գործընթացի դեմն առնել։ Շատ հնարավոր է, որ Մեսչյանն առնչվել է նման խնդիրների հետ և չի կարողացել անցնել պատնեշները։ Դա նրա անելիքն էր, բայց ուժերից վեր էր։ Ես վաղուց ճանաչում են Արթուրին, նա իր բնույթով խնդիրները լուծելու ճանապարհին էր, բայց ամենօրյա պայքարը ջլատում է մարդուն»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահը։

Մինասյանը մատնանշեց այն հակասությունը, որ մի դեպքում սեփականատերերն ասում են, թե իրենց տարածքում կարող են անել ամեն ինչ, բայց մյուս կողմից էլ քաղաքն իր ճարտարապետական օրինաչափություններն ունի, հետևաբար սեփականատերերը պետք է հետևեն դրանց, և այդ խնդիրն առհասարակ, ըստ Մինասյանի, պետք է լուծվի օրենսդրական դաշտում։

Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահը վկայակոչեց ևս մեկ հակասական իրավիճակ, որն առնչվում է Նորքի կանաչապատ տարածքներին։ Նրա խոսքով` գույքի վարչությունը պատրաստվում է հողահատկացումների աճուրդ կազմակերպել։ Եթե գլխավոր հատակագծով դա չկա, կամ եթե նախկինում եղել են նման որոշումներ, ապա ինչո՞ւ են փորձում դրանք ռեանիմացիայի ենթարկել, տարակուսում է Մկրտիչ Մինասյանը և հավելում, որ Երևանը ճարտարապետական առումով ոչ միայն անհարազատ, այլև անհարմար է դարձել։

«Արթուր Մեսչյանի պաշտոնավարման վերջնահատվածում արդեն կար համավարակը, իսկ դրանից առաջ, երբ տեղի ունեցավ հեղափոխությունը, մեծ ներդրումներ չէին արվում, և այս հանգամանքները նույնիսկ օգնել են, որ մի փոքր դադար առնենք, որովհետև շատ մեծ ներդրումները հղի են շատ մեծ կառույցներով, որոնք կարող են աղճատել քաղաքի ճարտարապետական դիմագիծը։ Մենք փրկվել ենք դրանից։ Պարզապես պետք էր այս դադարն օգտագործել և ստեղծել այնպիսի մոդուլ, որ քաղաքը ազատեինք անհարկի կառուցապատումներից»,– ասաց Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահը։

Ըստ Մինասյանի` ճարտարապետության ռազմավարությունը պետք է արտացոլվի գլխավոր հատակագծում։ Նրա խոսքով`1990–ականներից ի վեր գլխավոր ճարտարապետներն ինքնուրույն են որոշումներ կայացրել, նրանց թվացել է, թե յուրատեսակ լուծումներ են առաջարկել, բայց արդյունքում ի հայտ են եկել նոր խնդիրներ։ Ըստ այդմ`չկա ապագայի հեռանկարին միտված հստակ հայեցակարգ, անհրաժեշտ է էապես վերանայել Երևանի գլխավոր հատակագիծը, որն, ըստ Մինասյանի, կարծես կորցրել է ուժը։

242
թեգերը:
Արթուր Մեսչյան, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանի քաղաքապետը պատմեց` որքան գումար է ստանում ու ինչերից է հրաժարվել պաշտոնը ստանձնելով
Հանուն 1 միլիոնի. ինչու է քաղաքապետը «վատամարդ» դառնում Սամվել Ալեքսանյանի և մյուսների մոտ
Ил-76 МЧС России

ՌԴ ԱԻՆ–ը 5 ինքնաթիռով օգնություն կուղարկի Բեյրութ

0
Լիբանանի մայրաքաղաք կմեկնեն նաև Ռոսպոտրեբնադզորի մասնագետները, որոնք Covid-19–ի ախտորոշման լաբորատորիա կտանեն իրենց հետ։

ԵՐԵՎԱն, 5 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի ԱԻՆ–ը 5 ինքնաթիռով օգնություն կուղարկի Բեյրութ` երեկ տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքները վերացնելու համար։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Լիբանանի մայրաքաղաք կհասնեն շրջիկ հոսպիտալներ, բժիշկներ և «Ցենտրոսպասի» փրկարար ջոկատներ։ Բացի այդ, Բեյրութ կմեկնեն նաև Ռոսպոտրեբնադզորի մասնագետները, որոնք Բեյրութում առկա համաճարակային իրավիճակի համապատասխան հատուկ հանդերձանք և պաշտպանիչ միջոցներ կունենան և Covid-19–ի ախտորոշման լաբորատորիա կտանեն իրենց հետ։

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել, ավելի քան 4 հազարը` տուժել: Մահացածների թվում 6 հայ կա` լիբանանյան «Քաթայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը, բուժքույր Ջեսիկա Բեզջյանը, Ժակ Բարամաքյանը, Ալինա Զաբրին և Դելիա Փափազյանը։ Վեցերորդի անունը դեռ հայտնի չէ։

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը կարգադրել է հետաքննել պայթյունի պատճառներն ու 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։

Բեյրութում այսօր սուգ է հայտարարվել:

0