Կարինե Դանիելյան

Դանիելյան. «Զբոսաշրջիկներ ենք հրավիրում, որ աղբանո՞ց ցույց տանք»

83
Բնապահպանության նախկին նախարար, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի մասին։
Դանիելյան. «Զբոսաշրջիկներ ենք հրավիրում, որ ցույց տանք աղբանո՞ց»

Բնապահպանության նախկին նախարար, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարիեն Դանիելյանը դրական է գնահատեց «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» նախաձեռնությունը և նշեց, որ ծրագիրը կարևոր է ու լայն ընդգրկում ունի, որովհետև ստեղծվելու են «Կանաչ ակումբներ», թեև այդ գործընթացն Հայաստանում ձևավորել էր «Կովկաս» տարածաշրջանային կենտրոնը, իսկ այժմ այն կընդլայնվի։ Ըստ նրա` այստեղ անշուշտ կան նաև կրթական ու գիտական բաղադրիչներ։ Փաստորեն սա համալիր ծրագիր է, մեր իրականության մեջ միանգամայն դրական երևույթ է։

Դանիելյանը մտահոգված է, որ ոչ մի կերպ չի հաջողվում ավագ դպրոցներում ընդգրկել «Էկոլոգիա և կայուն զարգացման հիմունքներ» առարկան, քանի որ էկոլոգիական գիտելիքները մեզանում ինտեգրված են առանձին առարկաների ծրագրում, ինչպիսիք են կենսաբանությունը, աշխարհագրությունը, «Ես և շրջակա միջավայրը», բայց, ըստ Դանիելյանի, աշակերտները ստանում են մասնակի գիտելիքներ և ընդհանուր պատկերացումները սկզբունքների, օրենքների վերաբերյալ, մոտեցումների փիլիսոփայությունն ու կայուն զարգացման գաղափարախոսությունը ամփոփ ներկայացված չեն։ 

Սարալանջում կառուցվող տեռասաները վտանգավոր են մարդկանց ու շրջակա միջավայրի համար

«Մենք այդպիսի ծրագիր մշակել ենք ազգային ինստիտուտի հետ, որը հաստատվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից, սակայն ֆակուլտատիվ տարբերակով։ Այսինքն` աշակերտներն այդ առարկան պետք է անցնեն ըստ հայեցողության։ Նախարարությունը միշտ խույս է տալիս այն հարցից, որ Էկոլոգիան որպես առանձին առարկա չմտնի դասացուցակում պարտադիր հիմունքներով»,– նշեց ասոցիացիայի նախագահը։ 

Նա շատ է կարևորում նաև շաբաթօրյակները, բնակչության հոգատար վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ ու համապատասխան քարոզչությունը լրատվամիջոցներով։ Դանիելյանը վկայակոչում է գյումրեցի երիտասարդների նախաձեռնությունը, որի շրջանակում նրանք մաքրել են քաղաքի գետակը, սակայն հետո բնակչությունը կրկին աղտոտել է։ Նրա խոսքով` կարևոր է նաև բնակիչների հետ աշխատանքը, որպեսզի նման

երևույթները չկրկնվեն։ Այլապես շատ ամոթալի պատկեր է ստացվում, տուրիստներ ենք հրավիրում, որ աղբանո՞ց ցույց տանք։

Գործուղումը շրջակա միջավայր ավարտվել է, նախարարը վերադարձել է հարազատ միջավայր

Նշենք, որ Ավստրիական զարգացման համագործակցության աջակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները համատեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Երևանում ազդարարել է «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի մեկնարկը։

83
թեգերը:
Զբոսաշրջիկ, զբոսաշրջություն, Կարինե Դանիելյան, Հայաստան
Ըստ թեմայի
Մարդկանց ուղղորդենք գնալ Սևան` իրենց` հավաբույն հիշեցնող օբյեկտներում հաց ուտե՞լ. Փաշինյան
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն առաջին անգամ չէ, որ աղտոտում է բնությունը. նախարար
Ողջի գետի աղտոտման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Հայաստանում 44 լքված պոչամբար և 5 հանքավայր կա. որոշ տեղերում վիճակն աղետալի է
Արմեն Քթոյան

17․2% տնտեսական անկում․ ինչ վիճակում է ՀՀ տնտեսությունը, և արդյոք կավելանա արտաքին պարտքը

41
(Թարմացված է 20:27 29.05.2020)
Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչ ազդեցություն կունենա բյուջեի վրա ապրիլին Հայաստանում գրանցված 17,2 տոկոս տնտեսական անկումը և որքանով կմեծանա դեֆիցիտը։ 
Քթոյան. «Մեր աննախադեպ պահուսները կչեզոքացնեն արտաքին աղբյուներից միջոցներ ներգրավելու կարիքը»

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանի դիտարկմամբ` տնտեսական անկումը սպասելի էր և որևէ մեկի համար անակնկալ չէ։ Ըստ նրա` գրեթե բոլոր ոլորտները փակվեցին, և տնտեսությունն ըստ էության գտնվում էր փակ վիճակում, բնականաբար նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ տնտեսական ակտիվության նվազումն էլ կանխատեսելի էր։

«Դրան համապատասխան կնվազեն նաև բյուջեի եկամուտները։ Հիմա դժվար կլինի ասել, թե դա ինչպես կանդրադառնա ընդհանուր իրավիճակի վրա, որովհետև տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումն ուղղակիորեն ազդում է բյուջեի վրա եկամուտների կրճատման առումով, բայց ավելի հստակ գնահատականներ հնարավոր կլինի տալ այն ժամանակ, երբ տարին կամփոփվի։ Համենայնդեպս տնտեսական անկման պայմաններում բյուջեն կունենա զգալի ռեսուրսների ներգրավման անհրաժեշտություն, ինչպես ցանկացած այլ ճգնաժամի պարագայում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Քթոյանը հիշեցրեց, որ՝ 2008թ–ի ճգնաժամի հետևանքները հաղթահարելու համար կարիք եղավ էական միջոցներ ներգրավելու, սակայն նրա կարծիքով՝ այս անգամ ավելի հեշտ կլինի։ 

Գևորգյան. «Թանկարժեք բնակարանատերերը շատ կվճարեն, դղյակ ունեցողները՝ ավելի շատ»

«Պետք է ուշադրություն դարձնել, թե մեզ մոտ որոնք են եկամուտ գեներացնող ուղղությունները։ Դեֆիցիտի մեծանակու առումով առկա թվերի վրա հիմնվելն ու գնահատականներ տալը դժվար է, բայց եթե նայենք զուտ մեկ ամսվա կտրվածքով, ապա այդ ժամանակահատվածում տնտեսության փակ լինելը հաշվի առնելով` կարելի է ասել, որ նույնչափ եկամուտներ մեկ ամսվա կտրվածքով ստանալ չենք կարող։ Հստակ է մի բան, որ ֆինանսների նախարարությունն ունի համապատասխան մոդելներ, որոնց շնորհիվ յուրաքանչյուր ոլորտի ազդեցությունը դիտարկված է տնտեսական աճի ու ՀՆԱ–ի ձևավորման վրա»,– նշեց Քթոյանը։

Տնտեսագետի խոսքով` կարելի է դիտարկել տարբեր սցենարներ, որովհետև այս պահին մենք դեռ հեռու ենք ճգնաժամը հաղթահարելուց, բայց մյուս կողմից՝ նույնիսկ կորոնավիրուսով վարակվածների թվաքանակի ավելացման պայմաններում կայացվեց սահամանփակումների դյուրացման որոշում, ինչը ևս կնպաստի տնտեսական խնդիրների լուծմանը։ 

Անդրադառնալով այն հարցին, թե որքան կարող է մեծանալ մեր արտաքին պարտքը, եթե առկա իրավիճակում պետությունը նոր վարկեր վերցնի, Քթոյանը նշեց, որ մենք արտաքին պահուստների մասով ավելի բարվոք վիճակում ենք, ունենք անվտանգության բարձիկ, եթե համեմատենք 10 տարի առաջվա իրավիճակի հետ։ Ըստ նրա` եթե հայտարարվում է, որ ունենք պահուստների աննախադեպ ծավալներ, ինչն իրականում այդպես է, ապա դա թույլ կտա որոշակիորեն չեզոքացնել արտաքին աղբյուներից միջոցներ ներգրավելու կարիքը, բայց եթե հաշվի առնենք, որ 2008թ. ճգնաժամի ընթացքում 1.5-2 միլիարդ դոլարի չափով ավելացրինք արտաքին պարտքը, ապա այժմ այդչափ լրացուցիչ միջոցներ ներգրավելու անհրաժեշտություն չենք ունենա։ 

Օգոստոսին լրջագույն ճգնաժամը բախելու է մեր դուռը. Մելքումյան

41
թեգերը:
ՀՀ արտաքին պարտք, տնտեսություն, Արմեն Քթոյան, Հայաստան
Ըստ թեմայի
Տնտեսությունն անկողնային հիվա՞նդ է. Փաշինյանի պատասխանը
Փաշինյանն այցելել է Էռնեկյանին պատկանող տնտեսություն
Հայաստանը պետք է լինի պատրաստի արտադրանքի երկիր. կորոնավիրուսը կանցնի, տնտեսությունը կմնա
«ՀՀ–ի տնտեսությունը լավագույնն է ԵԱՏՄ-ում, բայց ես մտահոգություններ ունեմ». նախկին նախարար
Վիգեն Հակոբյան

Երևանն ազդել է Արայիկ Հարությունյանի կադրային որոշումների վրա

111
(Թարմացված է 17:40 29.05.2020)
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի կադրային նշանակումներին, մասնավորապես, Մասիս Մայիլյանին արտգործնախարար և Սամվել Բաբայանին Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելուն։
Հակոբյան. «Արցախյան կադրային կարևոր նշանակումների վրա եղել է նաև Երևանի ազդեցությունը»

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ` Արցախում կադրային նշանակումներն ունեն քաղաքական բնույթ, իսկ պրոֆեսիոնալիզմը երկրորդական նշանակություն է ունեցել, թեև քաղտեխնոլոգը կասկածի տակ չի դնում նշված անձանց պրոֆեսիոնալիզմը։ Նրա փոխանցմամբ` երբ Արայիկ Հարությունյանը կատարում էր այդ նշանակումները, շեշտը դնում էր քաղաքական ասպեկտի վրա` շեշտելով, որ Մասիս Մայիլյանը քաղաքական ռեյտինգով երկրորդ թեկնածուն էր, իսկ Սամվել Բաբայանի գլխավորած կուսակցությունը հավաքել էր 24 տոկոս ձայն` խորհրդարանում դառնալով երկրորդ քաղաքական ուժը։ 

«Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ սա հասարակական համերաշխության ակտիվ դրսևորում է։ Կարծում եմ, որ կոնկրետ ԱԽ–ի նշանակությունն այդքան էլ մեծ չի եղել, սակայն Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ այդ նշանակմամբ ընդլայնելու և ուժեղացնելու է այդ մարմնի ազդեցությունը։ Թեև շատ դեպքերում կան ֆորմալ գործառույթներ, սակայն անձից է մեծապես կախված, թե տվյալ մարմնի աշխատանքն ինչ արդյունավետություն կունենա կամ ինչ նշանակություն կստանա ներքաղաքական կյանքում»,– նշում է քաղտեխնոլոգը։ 

Հակոբյանի փոխանցմամբ` աշխատանքի արդյունավետությունից է կախված նաև այն, թե Անվտանգության խորհուրդն ինչ ազդեցություն կունենա նաև արցախյան հիմնախնդրի բանակցությունների վրա։ 

«Առհասարակ Արցախի Հանրապետության պրակտիկայում բավականին հաճախ է լինում, որ նախկին քաղաքական մրցակիցներն ընտրություններից հետո հայտնվում են «մեկ նավում»։ Նույն Մասիս Մայիլյանը 2007թ.–ի նախագահական ընտրություններում Բակո Սահակյանի մրցակիցն էր, բայց տարիներ անց նշանակվեց կարևոր պաշտոնի, Վիտալի Բալասանյանը հաջորդ ընտրություններում նույնպես Բակո Սահակյանի մրցակիցն էր, բայց հետագայում նշանակվեց ԱԽ քարտուղար»,– նշում է քաղտեխնոլոգը։

Նրա տեղեկացմամբ` Բակո Սահակյանի օրոք գոնե խորհրդարանական մակարդակում կար այդպիսի պրակտիկա, երբ քաղաքական մրցակիցների գլխավորած ուժերը հետագայում ձևավորում էին կոալիցիա, որն իշխանության հենարանն էր ոչ միայն խորհրդարանում, այլև նախագահական ընտրություններում աջակցում էր նույն Բակո Սահակյանին, հետևաբար, նախկին մրցակիցների հետ աշխատելն Արցախում խոր արմատներ է գցել` դառնալով յուրատեսակ քաղաքական մշակույթ։

Արայիկ Հարությունյանը Մայիլյանին արտգործնախարար է նշանակել, Բաբայանին` ԱԱԽ քարտուղար

«Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս կադրային նշանակումների վրա լուրջ ազդեցություն է ունեցել նաև պաշտոնական Երևանը։ Պատահական չէ, որ երբ Արայիկ Հարությունյանը հայտարարում էր մասնավորապես Սամվել Բաբայանի նշանակման մասին, հայտնեց, որ այդ որոշումը կայացվել է Երևանում, Բաբայանի հետ հանդիպումից հետո։ Այդտեղ կար հստակ ակնարկ, որ նշված որոշման կայացման վրա մեծ ազդեցություն են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդակցությունները։ Մայիլյանի նշանակման մասին նույնպես հայտարարվեց երևանյան մեկօրյա աշխատանքային այցից հետո»,– նշում է քաղտեխնոլոգը։

Հակոբյանի կարծիքով` տվյալ նշանակումներն անխոցելի չեն, քանի որ բոլոր հակասություններն ու ամբիցիաները չեն կարող նման կերպ հարթվել, հետևաբար, սա ինչ–որ տեղ փուլային որոշում է, որով նշված երկու քաղաքական գործիչների ամբիցիաները որոշ ժամանակով գուցե սահմանափակվեն։

Ըստ նրա` մասնավորապես Սամվել Բաբայանը բավականին բարդ գործընկեր է լինելու Արայիկ Հարությունյանի համար` հաշվի առնելով Բաբայանի հեղինակությունը, կապերը, անցած ճանապարհը, մենեջմենթի ոճը։ Մայիլյանի տարբերակն էլ հեշտ չէր, որովհետև որոշ աշխարհաքաղաքական կենտրոնների համար նա ցանկալի թեկնածու չէր` հաշվի առնելով նրա կապերը որոշ հիմնադրամների հետ։

«Արցախը Հայաստան է, և վերջ». Արայիկ Հարությունյանը հուզիչ պատմություն պատմեց

111
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախ, Վիգեն Հակոբյան
Ըստ թեմայի
Հայաստանը Արցախի հարցին անտեղի էմոցիոնալ գույներ տալու կարիք չունի. Մնացականյան
Համատեղ աշխատանքը կարևոր է. Արցախի նախագահի առաջին պաշտոնական հանդիպումը Երևանում
Ուժով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք. Արցախի նախագահ
Հայկ Կոնջորյան

«Իմ ծննդյան օրը քեզ պիտի հողին հանձնեմ». ԱԺ պատգամավորը հորն ուղղված գրառում է արել

0
(Թարմացված է 13:02 30.05.2020)
Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը կորոնավիրուսի զոհ է դարձել։ Պատգամավորը սրտառուչ նամակ է գրել հորը։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հոր մահվան առնչությամբ հուզիչ գրառում է արել Facebook-ի իր էջում։

«Պապ ջան, լույսով գնա։ Երևի Աստված ամեն մարդու ուղարկում է այնքան մեծ փորձություն, որքան որ նա կարող է տանել իր սրտում։ Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ ու չգիտեմ, թե որն է Աստծո նախախնամությունը այստեղ։ Բայց մի բան գիտեմ՝ իմ 33֊ամյա ծնունդը այսօր քո վերածնունդ է, պապ։ Դու ապրելու ես իմ մեջ, ես ապրելու եմ իմ և քո համար, իմ և քո փոխարեն։ Սիրում եմ քեզ։ Շնորհակալ եմ բոլորին ցավակցությունների ու զորակցության համար»,–գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոնջորյանի հայրը վարակված է եղել կորոնավիրուսով։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ըստ մայիսի 29-ի տվյալների, հասել 8676–ի։

0
թեգերը:
կորոնավիրուս, Հայաստան, ԱԺ