Մարի Մանուկյան

Մանուկյան. «Բժշկական դեպքերին առնչվող փորձաքննություններում կա անաչառության խնդիր»

35
«Լեքս ընդ Ջասթիս» ընկերության համահիմնադիր, իրավաբան Մարի Մանուկյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է առողջապահության ոլորտում տեղ գտած խնդիրներին և դրանց իրավական հետևանքներին։
Մանուկյան. «Բժշկական դեպքերին առնչվող փարձաքննություններում կա անաչառության խնդիր»

Մարի Մանուկյանի դիտարկմամբ` միանշանակ պետք է հստակեցվեն բժիշկների կողմից սպասարկում և օգնություն ցուցաբերելու որոշակի նորմատիվային դրույթներ։ Պատճառներից մեկն էլ դա է, որ փորձաքննությունները երկար են տևում, և բժիշկներից տուժած անձինք չեն կարողանում հասնել ցանկալի արդյունքի։

«Երբեմն դժվար է ապացուցել բժշկի վարքագիծը, որ նա պետք է ցուցաբերեր, բայց չի կատարել։ Քաղաքացիներին հաճախ պատճառվում է վնաս հենց պարտականությունները պատշաճ չկատարելու հետևանքով»,– նշում է իրավաբանը։

Մարի Մանուկյանի հավաստմամբ` բժիշկների պարագայում սովորաբար խոսքն առնչվում է անզգուշությամբ պատճառված վնասին, անփույթ վերաբերմունքին, որովհետև դիտավորության դեպքում կխոսվեր բոլորովին այլ հանցակազմի մասին։ Ըստ իրավաբանի` դժվար թե որևէ բժիշկ դիտավորությամբ հիվանդի նկատմամբ սպանություն գործի կամ առողջությանը վնաս պատճառի, հետևաբար ակնհայտ է, որ դեպքերի 99,9 տոկոսն առնչվում է անզգուշության վարկածին։

«Այդուհանդերձ նման դեպքերում սանկցիան միանշանակ անհամաչափ է և՛ պատճառված վնասին, և՛ կատարվող գործողությանը։ Ընդ որում` բժշկական միջամտության և վնասի պատճառահետևանքային կապը կամ ծանրության աստիճանը որոշում է փորձագետը։ Այստեղ, ըստ իս, կա անաչառության խնդիր, որովհետև խոսքը մասնագիտական սոլիդարության մասին է»,– նշում է իրավաբանը։

Բրիտանացի բժիշկներին թույլատրել են չօգնել ռասիստներին, հոմոֆոբներին ու սեքսիստներին

Հաշվի առնելով անմեղության կանխավարկածը` Մանուկյանն այդուհանդերձ շեշտում է այն հանգամանքը, որ բժիշկների ու փորձագետների միջև կարող է լինել ոչ այնքան ստվերային համաձայնությունն, որքան փորձագետի ծանրաբեռնվածության պատճառով դեպքերի հանգամանքների ոչ պատշաճ ուսումնասիրություն։ Իրավաբանի կարծիքով`փորձագիտական եզրակացություններ տրամադրելու համար նեղ ոլորտի մասնագետները մեզանում բավականին քիչ են, այդ պատճառով փորձաքննությունները տևում են բավականին երկար։ 

35
թեգերը:
Մահ, հիվանդ, բժիշկ, Հայաստան
Ըստ թեմայի
Ճակատագրի հեգնանք. ո՞վ է մեղավոր, որ Հայաստանում բժշկական դիմակներ չկան
«Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում գումար են հափշտակել. ԱԱԾ

sys_stories