Արմեն Պետրոսյան

Պետրոսյան. «Մեր տարածաշրջանում Թուրքիայի ախորժակը կարող է զսպել միայն Ռուսաստանը»

63
Արաբագետ Արմեն Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում գնահատել է Թուրքիայի գործողությունները մերձավորարևելյան տարածաշրջանում` զուգահեռներ տանելով Կովկասում հնարավոր նմանատիպ սցենարների հետ։

Արաբագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով` եթե դիտարկենք վերջին հինգ տարիների ընթացքում Թուրքիայի վարքագիծը, ապա պարզ է դառնում, որ այն շատ անկանխատեսելի է, և լուրջ դերակատարները փորձում են սակարկությունների միջոցով շատ ավելի մեծ օգուտ քաղել Թուրքիայից կամ զիջել նրա ուզածը։

Օսմանյան մեծ ախորժակ. Թուրքիայի թիրախում հիմա էլ Լիբիա՞ն է

Ե՛վ Լիբիայում, և՛ Սիրիայում, փաստացի դերակատարներն, ըստ արաբագետի, կա՛մ ունեն խնդիրներ և չեն ցանկանում խորանալ Թուրքիայի գործողությունների մեջ, կա՛մ սպասում են, կա՛մ նույնիսկ մեկը մյուսին է թողնում Թուրքիայի դեմն առնելու գործը։ Եթե նման կերպ շարունակվի, ապա Թուրքիան, Արմեն Պետրոսյանի համոզմամբ, իր վարքագծով գլխացավանք է դառնալու միջազգային հանրության համար, ու եթե Թուրքիայի առջև կարմիր լույս չվառվի` այդ գործելակերպը Թուրքիայի համար կդառնա սովորական երևույթ։  

Իսկ ո՞ւր է Պուտինը. նա Լիբիայում կարողացավ անել այն, ինչին հակազդում էր ԱՄՆ–ն

«Մենք պետք է ուսումնասիրենք, հետևենք Թուրքիայի գործողություններին հատկապես Լիբիայում։ Եթե Թուրքիայի համար Սիրիան կենսական անհրաժեշտության տարածք է և որոշակի ըմբռնումով կարելի է մոտենալ նրա գործողություններին` հաշվի առնելով քրդական խնդիրը, ապա Լիբիայի առումով իրադրությունը մի փոքր այլ է։ Այդտեղ առավելապես կան տնտեսական և ռազմավարական շահեր։ Եթե Թուրքիան Լիբիա չմտներ, աշխարհը հաստատ փուլ չէր գա։ Թուրքիան փաստորեն ցանկանում է դառնալ Եվրոպային գազ մատակարարող հիմնական, եթե ոչ միակ տարանցիկ երկիրը»,–նշում է փորձագետը։ 

Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ` կովկասյան տարածաշրջանը Թուրքիայի համար ավելի կենսական նշանակություն ունի և այնպես, ինչպես գործում է Լիբիայում, բազմապատիկ անգամ ավել ու վտանգավոր գործելու է մեր տարածաշրջանում, հետևաբար, մենք պետք է հաշվի առնենք այս իրողությունը և Թուրքիայից եկող սպառնալիքները գնահատենք այս տրամաբանության մեջ։ Ըստ նրա` միանշանակ պարզ է, որ Թուրքիայի ախորժակը մեր տարածաշրջանում կարող է զսպել միայն Ռուսաստանը, որովհետև Հայաստանը, ցավոք, դեռ նման հնարավորություն չունի։

63
թեգերը:
Սիրիա, Ռուսաստան, Հայաստան, Թուրքիա, Արմեն Պետրոսյան
Ըստ թեմայի
Թուրքիան չի կատարում իր պարտականությունները. գրոհայինները տարածվում են Մերձավոր Արևելքով
«Թուրքական հոսքի» մեկնարկը. ինչպես Մոսկվան հարթեց Անկարայի հետ տարաձայնությունները
Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը մարտահրավեր է Հայաստանի համար. նախարար

sys_stories