Գարիկ Քեռյան

«Քաղաքական շահը թույլ չի տալիս համախմբվել մեկ տանիքի տակ». Քեռյանը` «ոչ»–ի շտաբի մասին

103
(Թարմացված է 22:53 13.02.2020)
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի ու սահմանադրական փոփոխությունների առթիվ սպասվելիք հանրաքվեի մասին։

Քաղաքագետի կարծիքով` եթե խոսքը ՍԴ–ի բարեփոխման մասին է, ապա կարելի էր հանրաքվեի դնել ոչ միայն այդ հարցը, այլև ընդհանուր Սահմանադրության բարեփոխման հարցը, ոչ միայն մեկ հոդված, այլ բոլոր բարեփոխումները միասին վերցրած։

Խոսելով «ոչ»–ի ճամբարի կամ շտաբի ձևավորման մասին` քաղաքագետը նշում է, որ ցանկացած ոչ իշխանական քաղաքական կուսակցություն` լինի խորհրդարանական, թե արտախորհրդարանական, առնչվում է քաղաքական անհամատեղելիության խնդրին, հետևաբար, նրանց միջև չի կարող լինել սերտ համագործակցություն։ Խնդրահարույց են ոչ միայն անձերը, այլև նրանց արտահայտած դիրքորոշումները։

«Այն կուսակցությունները, որոնք ունեն հնարավորություններ, կադրային բազա, ռեսուրսներ, լրատվամիջոցներ և կարող են ձևավորել «ոչ»–ի շտաբ, տարաձայնությունների պատճառով չեն կարող համագործակցել մնացածի հետ։ Քանի դեռ չկա դիրքորոշումների համաձայնեցում, հանրաքվեի «ոչ»–ի շտաբը չի ձևավորվի։ Թեև մի հարցում նրանք համակարծիք են, որ «ոչ»–ի շտաբն անհրաժեշտ է, բայցևայնպես քաղաքական շահը թույլ չի տալիս համախմբվել մեկ տանիքի տակ և միասին աշխատել հանրաքվեի նախաքարոզչական փուլում»,– նշում է քաղաքագետը։

Գարիկ Քեռյանի գնահատմամբ` եթե իշխող քաղաքական ուժը կարողանա հետագա տարիներին իրականացնել իր ծրագրերը, ստանալ արդյունքներ և ունենալ բարձր վարկանիշ, կարող է ասել, որ ընդդիմությունն այդքան էլ կարևոր չէ, իսկ եթե թույլ տրվեն լուրջ սխալներ, ապա ուժեղ ընդդիմության հանգամանքն ակնառու կերևա։

«Ես կառաջարկեի ընդհանրապես ՍԴ–ն վերացնել». ի՞նչ են մտածում քաղաքացիները հանրաքվեի մասին

Հիշեցնենք` ՀՀ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ Նախագծով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9–ին ստորագրեց նախագիծը։ Հանրաքվեն կանցկացվի ապրիլի 5–ին։

103
թեգերը:
հանրաքվե, Իշխանություն, ընդդիմություն, Նիկոլ Փաշինյան, Սահմանադրական դատարան, Սահմանադրական փոփոխությունների նախագիծ
թեմա:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացը (87)
Ըստ թեմայի
«ԵԽԽՎ-ն կարող է Հայաստանի դեմ բանաձև ընդունել». Դանիելյանը` ՍԴ–իշխանություն վեճի մասին
«Իմ քայլը» խախտել է մի շարք օրենքներ. Անի Սամսոնյանը` ՍԴ փոփոխությունների նախագծի մասին
«Կարևորը մենք ենք ու Ամերիկան». ՍԴ–ի հանրաքվեն, աշխարհի փորձն ու Հայաստանը

sys_stories