00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Խաչատրյան. «Նախադպրոցական հաստատություններում «յոլա» տանելու ռեժիմ է»

© Sputnik / Andranik GhazaryanСероб Хачатрян
Сероб Хачатрян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կրթության հարցերի փորձագետ Սերոբ Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է նախադպրոցական կրթության նախագծի որոշ դրույթների մասին և անդրադարձել ծրագրի իրականացման ռեսուրսի համաչափության խնդրին։
Խաչատրյան. «Նախադպրոցական հաստատություններում յոլա տանելու ռեժիմ է»

Կրթության հարցերի փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ այս պահին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած՝ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի և դրա իրականացման համար նախատեսված ռեսուրսի համաչափություն չի տեսնում։ Ըստ նրա` քայլը դրական է, բայց որպեսզի ծրագիրը նորմալ իրականացվի, մանկապարտեզները համապատասխան հաստիքներ պետք է ունենան։ 

Саркис Седракян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սեդրակյան. «Նախարարից սկսած գյուղատնտեսական կրթություն չունեն, չեն հասկանում ոլորտից»

«Եթե օրինակ անցնում ենք ներառական կրթության, բայց չենք ունենալու նորմալ հոգեբաններ, սոցիալական մանկավարժներ, լոգոպետներ, մասնագետներ, որոնք կաշխատեն խնդիրներ ունեցող երեխաների հետ, ապա այդ դեպքում չենք հաջողի»,– ասաց փորձագետը։ 

Խաչատրյանի դիտարկմամբ` եթե դպրոցներում որակի հարց է դրվում, բայց մանկավարժներին չեն աջակցում, նոր խնդիրներն անխուսափելի են, մինչդեռ նախադպրոցական կրթության վրա չպետք է միջոցներ ափսոսալ։

Ըստ նրա` եթե մի քանի միլիարդ դրամ կարողանում ենք հատկացնել հանրաքվեի ու նմանատիպ գործընթացների համար, ապա ինչու չենք կարող ներդրում կատարել մեր երեխաների ապագայի համար։ 

«Եթե ամեն օր դասեր են տեղի ունենում, դեռ չի նշանակում, որ ունենք համակարգ». Խաչատրյան

«Հատուկ եմ շեշտում ներդրում բառը, քանզի ապացուցված է, որ նախադպրոցական կրթության վրա ծախսված յուրաքանչյուր դոլարը երկրի տնտեսությանն ապագայում բերում է տասը դոլար»,– պարզաբանեց փորձագետը։ 

Խաչատրյանի խոսքով` եթե ուզում ենք 10-20 տարի հետո լավ տնտեսություն ունենալ, պետք է անպայման մանկապարտեզների վրա ներդրում անենք, մինչդեռ նախադպրոցական կրթության առումով այն, ինչ ունենք այսօր, «յոլա» տանելու ռեժիմ է` ցածր վարձատրվող աշխատանք, որը մարդիկ անում են նվիրումով, ոմանք էլ տանից դուրս գալու համար։ Ունենք պրոֆեսիոնալիզմի պակաս, իսկ համակարգը չի աջակցում մարդկանց։

Инклюзивное образование в Армении - Sputnik Արմենիա
Արայիկ Հարությունյանն ասաց` ում է պետք համընդհանուր ներառական կրթությունը
   

Նշենք, որ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած՝ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին առաջարկությանը:

Կանգնել «տաբուրետկայի՞ն», թե՞ համբերել. Անափիոսյանը` կրթական համակարգի բարեփոխման մասին

Նախարար Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները, նշել է, որ նախադպրոցական կրթությունը երեխաների զարգացման գործընթացում առաջնային օղակ է ու նաև երկարաժամկետ դրական ազդեցություն է ունենում հասարակության և տնտեսության վրա:

Լրահոս
0