Վահագն Խաչատրյան

Խաչատրյան. «Հիմա «Նաիրիտում» արտադրություն կազմակերպելու խոսակցությունն իրատեսական չէ»

76
(Թարմացված է 21:49 10.02.2020)
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Նաիրիտի» վերագործարկման հնարավոր հեռանկարի մասին խոսել է Sputnik Արմենիայի եթերում։

Տնտեսագետը երկար ժամանակ զբաղվել է խնդրով, հանդիպել «Նաիրիտի» մասնագետների հետ և ասում է, որ թեև կա ձեռնարկությունն աշխատեցնելու պոտենցիալ հնարավորություն, սակայն հենց այսօր «Նաիրիտում» արտադրություն կազմակերպելու խոսակցությունն իրատեսական չէ: Բացի կաուչուկից, նախկինում գործարանը նաև այլ արտադրանք էր տալիս՝ կարբիտ, քլոր, որի արտադրության հնարավորությունը կա:

«Հնարավորությունների օգտագործումը ողջունելի է, բայց նախևառաջ պետք է լուծել անվտանգության խնդիրները: Ձեռնարկությունը երկար ժամանակ չի աշխատել, հետևաբար վերագործարկման ժամանակ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել տեխնոլոգիական որոշ գործընթացների վրա, որոնք վտանգավոր են: Բացի այդ, չմոռանանք նաև էկոլոգիական խնդիրները: Հետագայում կաուչուկի արտադրությունն արդեն այլ հարց է, ինչը պահանջում է ժամանակ և ներդրումներ»,- նշում է տնտեսագետը:

Անկախ ամեն ինչից, Խաչատրյանին շատ է հետաքրքրում` արդյոք «Նաիրիտի» հետ կապված իրատեսական մոտեցում կա: Ըստ նրա՝ եթե կառավարությունը շահագրգռվածություն է ցուցաբերում, ապա գուցե ձեռնարկության առանձին հատվածների արտադրական հզորություններն օգտագործելու նպատակ կա, որովհետև այս պահին հնարավոր չէ գործարանն աշխատեցնել ամբողջ ներուժով:

Խաչատրյանի դիտարկմամբ՝ եթե այս խնդիրը լուծվի, հավանաբար կտրվի պատասխան նաև այն հարցին, թե ի վերջո ինչ տեղի ունեցավ «Նաիրիտի» հետ, մութ պատմությունը պետք է վերհանվի, որովհետև խնդիրն առնչվում էր ոչ միայն գործարանին ու կոլեկտիվին, այլև արտադրական պրոցեսի համար անհրաժեշտ հարակից ենթակառուցվածքներին:

«Պետք չէ մեզ խղճալ». ի՞նչ են ուզում ջահելությունն ու ուժը «Նաիրիտին» նվիրած մասնագետները

Եթե մարդիկ ցանկանում են ձեռնարկությունն աշխատեցնել ու ստանձնում են անվտանգության չափորոշիչները պահպանելու գործը, դա մի կողմից ողջունելի է, սակայն, ըստ տնտեսագետի, մյուս կողմից էլ հարուցում է անհանգստություն, որովհետև քիմիական գործընթացները պետք է միշտ լինեն կառավարելի:

«Նաիրիտը» կարող է վաճառվել Իրանին. կառավարությունը քննարկում է առաջարկը

 

76
թեգերը:
Նաիրիտ, Վահագն Խաչատրյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փորձել են գողանալ «Նաիրիտի» գաղտնի տեխնոլոգիաների փաստաթղթերը. Կարեն Իսրայելյան
«Նաիրիտի» նախկին աշխատակիցներին դատի են տվել ու փոխհատուցում են պահանջում զրպարտանքի համար
Մեռնես էլ՝ պիտի «մուծվես». ինչպես կարելի էր փրկել «Նաիրիտը»

sys_stories