Հովհաննես Ավետիսյան

Ավետիսյան. «Հանրաքվեն «Իմ քայլի» համար պատասխանատվությունից խուսափելու պատրվակ է»

194
(Թարմացված է 19:09 10.02.2020)
Հանրային կառավարման հարցերի փորձագետ Հովհաննես Ավետիսյանը կարծում է, որ իշխանությունն ապագայի առումով գնահատականներ ստանալու պահանջ և ինչ-որ գործընթացների հանդեպ վախեր ունի:

ը վստահեցրեց, որ երբ մարդիկ ընտրում էին «Իմ քայլը» դաշինքին, ակնկալում էին, որ այդ քաղաքական միավորը պետք է զբաղվի իրենց խնդիրներով, ոչ թե ամեն անգամ դիմի ժողովրդին ու առաջարկի հանրաքվեի միջոցով լուծել խնդիրը: Նա իր դիտարկումները ներկայացրեց Sputnik Արմենիային` անդրադառնալով Հայաստանում հանրաքվե անցկացնելու թեմային։

«Ի սկզբանե սա «Իմ քայլի» համար պատասխանատվությունից հեռանալու պատրվակ է, պատասխանատվություն չստանձնելու քայլ է իր իսկ նախաձեռնած գործողությունների հանդեպ, որ եթե ապագայում նույնիսկ հարց առաջանա, թե արդյո՞ք քայլն արդարացված էր իրավական, քաղաքական և այլ տեսանկյուններից, ոտնձգություն չէ՞ր իշխանության մյուս թևի հանդեպ, և որպեսզի նման կասկածները փարատվեն, ԱԺ-ն ինքնուրույն որոշում չի կայացնում և պատասխանատվություն չի ստանձնում»,- նշեց փորձագետը:

Հովհաննես Ավետիսյանի դիտարկմամբ՝ իշխանության մյուս երկու թևերում էլ գործում են նախկին իշխանության ներկայացուցիչները, ու քանի դեռ չեն հակադրվում իշխանությանը, հանգիստ նստած են իրենց տեղում, մինչդեռ ՍԴ-ն որոշ դրվագներով հակադրվեց, հետևաբար դարձավ շեշտված հակառակորդ: Այսինքն՝ հեղափոխությունն, ըստ Ավետիսյանի, երբ պետք է, նախկինների դեմ աշխատում է, երբ պետք չէ, չի աշխատում, հետևաբար հեղափոխություն տեղի ունեցավ միայն իշխանության մասով, բայց համակարգը պահպանվեց, Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքն էլ նույնն են:

«Իմ քայլը» խախտել է մի շարք օրենքներ. Անի Սամսոնյանը`ՍԴ փոփոխությունների նախագծի մասին

«Այս պահին ձեռնտու է հանրաքվեն ներկայացնել որպես ուղիղ ժողովրդավարության կիրառում, բայց իրականում իշխանությունը տեսնում է ռիսկեր, որովհետև այստեղ ի սկզբանե կար միջամտություն դատական թևի գործերին»,- նշում է փորձագետը:

Ավետիսյանին հետաքրքրում է` նախապես խոսում էին վեթինգի մասին, ինչո՞ւ կասեցրին այդ գործընթացը և այժմ չեն կիրառում ՍԴ անդամների և առհասարակ դատական համակարգի հանդեպ:

Ըստ նրա՝ եթե մաքրման գործընթացը կայանար, ժողովուրդը կհամոզվեր, որ հետայսու իշխանության թևերը կներկայացնեին արդար, անաչառ ու չկոռումպացված անհատները: Իսկ նման խնդիրների լուծման ձգձգումը կամ ի շահ իրենց պատեհ առիթի դեպքում լուծելն արդար չէ առաջին հերթին ժողովրդի հանդեպ և պետության հանդեպ ընդհանրապես:

Նշենք, որ Հայաստանում այս տարվա ապրիլի 5-ին սահմանադրական բարեփոխումների հանրաքվե կանցկացվի։ Հանրաքվեն, ըստ էության, ՀՀ քաղաքացիներին առաջարկում է պատասխանել այն հարցին` արժե՞ արդյոք դադարեցնել մինչև 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները, այսինքն` նախկին իշխանության օրոք նշանակված ՍԴ նախագահի և նրա անդամների լիազորությունները։ Այս փոփոխությունները չեն առնչվում ՍԴ գործող 9 դատավորներից միայն երկուսին` Վահե Գրիգորյանին և Արմեն Դիլանյանին։ Մյուս 7-ը, այդ թվում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ՍԴ անդամ են դարձել մայր օրենքի 1995 և 2005 թվականներին խմբագրված դրույթների համաձայն։

Բադասյանը հանրաքվեի թեմայով խոսել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ

194
թեգերը:
Հովհաննես Ավետիսյան, «Իմ քայլը» խմբակցություն, հանրաքվե, Հայաստան
Ըստ թեմայի
«Սպառնալիքներ եմ ստանում». Էդմոն Մարուքյանն ահազանգում է
«Երկիրը բաժանված է նախկինների և ներկաների միջև, իսկ հասարակությունը դժգոհ է». Անտինյան
«ԵԽԽՎ-ն կարող է Հայաստանի դեմ բանաձև ընդունել». Դանիելյանը` ՍԴ–իշխանություն վեճի մասին

sys_stories