Տարոն Հովհաննիսյան

Հովհաննիսյան. «Խախտումներով ընտրված Մեջլիսը համապատասխանում է Ալիևի քաղաքական ոգուն»

42
(Թարմացված է 17:47 10.02.2020)
Փետրվարի 9–ին Ադրբեջանում կայացան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցել է ընտրողների 47,81%–ը։ Նախնական արդյունքներով` «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության թեկնածուները ստանում են 125 մանդատից 69-ը։

Ադրբեջանում կայացած ընտրությունների ընթացքում գրանցվել են բավական շատ խախտումներ: Գրեթե չկար ընտրատարածք, որտեղ մի քանի տեսակի ընտրախախտումներ չարվեին, այդ թվում՝ հայտնի կարուսելները, կրկնաքվեարկությունները: Հաշվարկի ժամանակ մի քանի ընտրատեղամասերում երևում էր, որ այդտեղ նախապես ունեին քվերակված ընտրաթերթիկներ, լույսն անջատում էին ու դարակից հանում թերթրիկները: Նույնիսկ ընդդիմադիրների ներկայացուցիչներից երկուսն, ըստ պաշտոնական վարկածի, հանկարծամահ եղան: Խոսելով Ադրբեջանում կայացած ընտրությունների վերաբերյալ` Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի դիտարկումներ արեց «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:

Ադրբեջանի իշխող կուսակցությունն արդեն հայտարարել է ընտրություններում տարած հաղթանակի մասին

«Անցած ընտրություններից հետո, ընդհանուր առմամբ, լուրջ փոփոխություններ չեն ակնկալվում: Պատգամավորների 50 տոկոսից ավելին վերընտրվել են: Մնացածներն էլ իշխանություններին լոյալ անձինք են: Պատգամավոր է ընտրվել նաև Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ղեկավարը, ընդ որում՝ Խանքենդիի (այսպես են իրենք կոչում Ստեփանակերտը) վիրտուալ ընտրատարածքից: Հետաքրքիր է, որ նա էլ ընտրվել է լուրջ ընտրախախտումների արդյունքում»,- նշում է փորձագետը: 

Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ ադրբեջանցիները միֆ են ստեղծել, թե գնում են ոչ թե հեղափոխությունների, այլ բարեփոխումների ճանապարհով, և փորձում են այդ ամենը մատուցել քարոզչական թեզերով: Նոր խորհրդարանը համապատասխանում է Ալիևի քաղաքական ոգուն, որովհետև ընտրվեց բազմաթիվ ընտրախախտումներով, և գործընթացն ուղեկցվեց բռնություններով: Ի սկզբանե պարզ էր, որ իշխանությունները օգտագործելու էին թե՛ վարչական, թե՛ լրատվական, թե՛ ֆինանսական բոլոր լծակները, որպեսզի ընտրվեին իրենց թեկնածուները: Փաստորեն, ներկա խորհրդարանն, ըստ Հովհաննիսյանի, չի ներկայացնում Ադրբեջանի ժողովրդի ձայնը, և այդ առումով որևէ տարբերություն չկա նախորդ խորհրդարաննների հետ: 

Ադրբեջանական հաշվեհամարն ու Ջամալայի չեղարկված համերգը. «որտե՞ղ է թաղված շան գլուխը»

42
թեգերը:
Տարոն Հովհաննիսյան, Ընտրություններ, ադրբեջանցի, Ադրբեջան
Ըստ թեմայի
«Մեհրիբան Ալիևան կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ». Տաթևիկ Հայրապետյան
Էլիբեգովա. «Այս պահին Ադրբեջանում իրատեսական լուրջ փոփոխություն չեմ ակնկալում»
Մեհրիբան Ալիևան խաղի մեջ է մտնում իր աճեցրած լավ կրթված երիտասարդներով. Էլիբեգովա

sys_stories