Գաբրիել Սարգսյան, շախմատիստ

Սարգսյան. «2000-ականների սկզբին ավելի հեշտ էր մեծ մրցանակներ շահել, քան մեր օրերում»

60
(Թարմացված է 16:22 09.02.2020)
Գրոսմայստեր, Աշխարհի թիմային ութերորդ առաջնության հաղթող, շախմատային օլիմպիադաների եռակի հաղթող, Եվրոպայի արագ շախմատի անհատական վերջին առաջնության չեմպիոն Գաբրիել Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է մարզաձևի զարգացման առանձնահատկությունների մասին:

Գրոսմայստեր, Աշխարհի թիմային ութերորդ առաջնության հաղթող, շախմատային օլիմպիադաների եռակի հաղթող, Եվրոպայի արագ շախմատի անհատական վերջին առաջնության չեմպիոն Գաբրիել Սարգսյանը կարծում է, որ այս պահին շախմատում մրցանակները շատ են, բայց մեծացել է նաև մրցակցությունը: Ուժեղ շախմատիստներն էլ են շատացել: 2000-ականների սկզբին, ըստ նրա, ավելի հեշտ էր մեծ մրցանակներ շահել, քան մեր օրերում: Ուժեղ մրցակցությունը պայմանավորված է համակարգչային տեխնոլոգիաներով: Տասնամյակներ առաջ ինֆորմացիան քիչ էր, և երիտասարդ շախմատիստները դանդաղ էին աճում, իսկ մեր օրերում ինֆորմացիան անհամեմատ շատ է: Հետևելով դինամիկային, կարելի է ասել, որ շատերը շախմատում մինչև 25 տարեկանը հասնում են իրենց առավելագույն արդյունքին:

«Տակտիկապես ուժեղ շախմատիստներից նրանք, ովքեր իրենց խաղը կառուցում են ոչ այնքան խորքային ռազմավարության վրա, կայծակնային շախմատ ավելի լավ են խաղում, որովհետև այնտեղ դինամիկան բավականին մեծ է և ժամանակ էլ չի մնում խորքային քայլեր անելու, խոր մտքեր ու գաղափարներ կիրառելու համար:  Իսկ լավ պարտիա կերտելու համար, բնականաբար, անհրաժեշտ է ավել երկար ժամանակ: Այն շախմատիստները, որոնք ունեն թեթև խաղաոճ, սովորաբար արագ շախմատում լավ են ինքնադրսևորվում: Անկախ ամեն ինչից կարող են լինել բացառություններ, ինչպես աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, որը ուժեղ է բոլոր ձևերում»,- ասաց անվանի գրոսմայստերը:

Սերժ Սարգսյանն այցելել է շախմատի ակադեմիա. լուսանկար

Սարգսյանի գնահատմամբ՝ մրցաշարերից առաջ շատ կարևոր է ճիշտ բաշխել ուժերն ու ընտրել ճկուն մարտավարություն՝ հաշվի առնելով մրցաշարի ամբողջ ընթացքը: Աշխարհի չեմպիոն դառնալու համար այժմ նախևառաջ պետք է ֆինանսական հզոր աջակցություն: Ըստ նրա՝ շախմատիստների լավագույն տասնյակից Լևոն Արոնյանն անգամ խնդիրներ է ունենում և փորձում է դրանք լուծել: Լավագույն տասնյակի ներկայացուցիչներից յուրաքանչյուրն ունի շատ մեծ թիմ, կա նաև համակարգչային աջակցության խնդիր, որովհետև 50 հազար դոլարանոց համակարգիչը մեկ տարի հետո արդեն արդյունավետ չէ և օգուտ չի տալիս: Այսինքն` ծրագրերն այնքան արագ են զարգանում, որ համակարգիչների հզորությունը չի բավականացնում:

Կեցցեն հայ դիվանագետները. շախմատն արդեն համաշխարհային օր ունի

60
թեգերը:
չեմպիոն, մրցանակ, շախմատ, Հայաստան
Ըստ թեմայի
Ցուրտ միջանցքներ, տաք մթնոլորտ. Կոտայքի մարզի դպրոցներում «ուրիշ» ջերմաստիճան է
Լևոն Արոնյանը չի ընդգրկվել ՖԻԴԵ–ի լավագույն տասնյակում
Աշխարհի գավաթի գլխավոր մրցավար է նշանակվել Աշոտ Վարդապետյանը

sys_stories