Անի Սամսոնյան

«Այս օրերին ԱԺ-ում անկազմակերպ և խուճապային իրավիճակ էր». Սամսոնյան

165
(Թարմացված է 22:59 07.02.2020)
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Sputnik Արմենիայի եթերում իր տեսակետն է հայտնել «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:

 

Սամսոնյան. «Այս օրերին Աժ-ում անկազմակերպ և խուճապային իրավիճակ էր»

Պատգամավորի տեղեկացմամբ՝ այս օրերին ԱԺ-ում անկազմակերպ և խուճապային իրավիճակ էր, ինչը պայմանավորված էր այն հանգամանքով, որ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել էր երկու նախագիծ, որոնք մինչև նիստերի դահլիճում քննարկվելն արդեն իսկ արժանացել էին քննադատության, որովհետև, ըստ Սամսոնյանի, դրանք խիստ հակասահմանադրական նախագծեր էին:

«Անընդհատ փորձում էին ԱԺ խորհրդի նիստ հրավիրել, բերում էին նախագծերն ու հետո հետ կանչում, և այդ ամբողջ անկազմակերպ գործընթացը խոսում  էր այն մասին, որ մեր գործընկերները կողմնորոշված չէին և չգիտեին, թե ինչ են ուզում: Ի վերջո մնաց «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ևս շատ քննադատությունների տեղիք տվեց: Մեր գործընկերներին ասացինք, որ անում են մի բան, որը հակաիրավական է, հակասահմանադրական է և ունենալու է հետևանքներ»,- նշում է պատգամավորը:

Ըստ Սամսոնյանի՝ նախագծի փոփոխությունը միտված էր նրան, որպեսզի փոխեին 213-րդ հոդվածը, որն անցումային դրույթ է և արդեն իսկ իրացվել էր՝ ապահովելով ՍԴ անդամների աշխատանքի շարունակականությունը: Անի Սամսոնյանի կարծիքով՝ «Իմ քայլը» խմբակցությունը, խախտելով նաև իրավական նորմերի մասին օրենքը, բերել էր նման նախագիծ:

«Փաստորեն ԱԺ-ում խեղաթյուրվեց Սահմանադրությունը, ինչը հակասում է իրավական ճանապարհ ստեղծելու նպատակին: Մենք սա չէինք ուզում: Հեղափոխական արժեքները սրա մասին չէին խոսում, այլ իրավական պետություն ունենալու անհրաժեշտության մասին»,- իր մտահոգությունն է հայտնում պատգամավորը: 

Փաշինյանին հիմա էլ նախագահ Սարգսյանի գրիչն է պետք, որ լուծի Թովմասյանի հարցը

Անի Սամսոնյանի դիտարկմամբ՝ նախագծից բխող վտանգը նաև այն է, որ հակասում է Սահմանադրության մեջ ամրագրված դրույթին, որ անձի վիճակը վատթարացնող նորմերը հետադարձ ուժ չունեն: Ըստ պատգամավորի՝ իրենց գործընկերներն անտեսել էին նաև ընթացակարգերը։ Այն, որ նախագիծը չընդունվեց իրենց կողմից , հետո դրվեց հանրաքվեի, ինչի իրավունքը չունեին, որովհետև նախագիծը պետք է նախ ընդունվեր առաջին ընթերցմամբ, հետո գնար ՍԴ, որն իր հերթին պետք է տար եզրակացություն առ այն, թե արդյո՞ք նախագիծը հակասում էր Սահմանադրությանը, թե՞ ոչ, հետո կրկին գար ԱԺ։ Եվ եթե իշխող «Իմ քայլը» խմբակցությունը մեծամասնությամբ չընդուներ, նոր պիտի դրվեր հանրաքվեի: «Բաց թողեցին այս օղակն ու որոշեցին միանգամից հարցը դնել հանրաքվեի»,–ասում է Սամսոնյանը:

Անի Սամսոնյանը շեշտում է այն իրողությունը, որ իրավունքն ու իրավականությունն «Իմ քայլի» համար ոչինչ են: Ունենալով 88 ձայն՝ անում են այն, ինչ ուզում են:

Հիշեցնենք` Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին որոշումը ԱԺ–ն ընդունեց փետրվարի 7-ի արտահերթ նիստում։ Օրենքը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից վավերացվելուց հետո Հայաստանում կանցկացվի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե։

Այս պահին նախագահն օրենքը դեռ չի ստորագրել։

165
թեգերը:
Սահմանադրական դատարան, սահմանադրություն, Պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Անի Սամսոնյան, ԱԺ, Հայաստան
Տեր Խորեն վարդապետ Առաքելյան

Հունահայոց թեմը գերիների վերադարձի խնդրով դիմել է Հունաստանի արտաքին գործերի նախարարին

189
(Թարմացված է 08:28 03.12.2020)
Հայ Առաքելական եկեղեցու Հունաստանի թեմի (Հունահայոց թեմ) առաջնորդական տեղապահ Տեր Խորեն վարդապետ Առաքելյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է թեմի՝ հայ գերիների վերադարձի գործընթացն արագացնելուն ուղղված քայլերի և Արցախից տեղահանվածներին աջակցելու ծրագրի մասին:
Տեր Խորեն վարդապետ Առաքելյան. «Հունահայոց թեմը գերիների հետ վերադարձի խնդրով կդիմի նաև Հունաստանի արտաքին գործերի նախարարին»

Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցով Հունահայոց թեմը դիմել է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հայ Առաքելական եկեղեցու Հունաստանի թեմի առաջնորդական տեղապահ տեր Խորեն վարդապետ Առաքելյանը: 

Տեր Խորենի խոսքով՝ Հունաստանը Եվրոպայում կշիռ ունեցող երկիր է և կարող է միջնորդություն ներկայացնել Եվրոպական միությանը, համապատասխան մարմիններին, որ գերիների վերադարձի հարցը ժամ առաջ լուծում գտնի:

«Գերիների հանձման կամ փոխանակման գործողությունների ուշացման ամեն օրը կարող է աղետալի վնասներ հասցնել մեր երիտասարդներին, որոնք այս պահին գտնվում են Ադրբեջանի Հանրապետությունում կամ իրենց տիրապետության տակ, և մեզ համար գերխնդիր է օր առաջ այս հարցի կարգավորումն արագացնել և ժամ առաջ տղաներին հայրենիք վերադարձնել»,- ասաց նա:

Հունահայոց թեմում անմասն չեն մնացել նաև պատերազմական գործողությունների ժամանակ հայտարարված դրամահավաքից: Հավաքագրված գումարն արդեն փոխանցել են «Հայաստան» համահայկական հիմնադրամին, այժմ էլ պատրաստվում են Արցախից տեղահանվածների համար աջակցության ծրագիր կյանքի կոչել. 4 ամիս շարունակ ծրագրի շահառուները սննդով կապահովվեն: Նվիրատուների ու շահառուների միջև կապի մասին էլ են հոգացել:

Խտացրած կաթ, սուրճ... Լիտվան մարդասիրական օգնություն է տրամադրել պատերազմից տուժած հայերին

«Նվիրատուները Մայր աթոռի միջոցով կապ կունենան այն ընտանիքների հետ, որոնց պետք է տրամադրվեն այդ օգնությունները, որպեսզի իրենք էլ տեսնեն, որ իրենց փոխանցած դրամը ուղղակիորեն հասնում է հասցեատերերին: Մարդիկ կկարողանան այս ընթացքում իրենց կեցությունն ապահովել գոնե նվազագույն միջոցներով, մինչև այլ լուծումներ կգտնվեն հետագա կյանքը դասավորելու համար»,-նշեց նա:

Հիշեցնենք՝ Հունահայոց թեմի առաջնորդական տեղապահ տեր Խորեն վարդապետ Առաքելյանը դեկտեմբերի 1-ին Facebook-ի իր էջում հայտնել էր, որ թեմը գերիների հարցով դիմել է Հունաստանի վարչապետ Կիրյակոս Միցոտակիսին:

189
թեգերը:
Հայ Առաքելական Եկեղեցի, օգնություն, Հունաստան, Արցախ
Ըստ թեմայի
Կարմիր խաչն օգնություն է տրամադրել Ստեփանակերտի, Մարտունու և Ասկերանի բնակիչներին
Ֆրանսիայի մարդասիրական օգնության երկրորդ ինքնաթիռը Հայաստան է ժամանել
Ֆրանսիայից ուղարկված հումանիտար օգնությունը կբաժանեն բուժհաստատություններին
Աննա Կոստանյան

Սահմանափակումների չեղարկումը կարող է հիմք դառնալ արտագաղթի համար. պատգամավոր

285
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 1917–Ն որոշմանը։
Կոստանյան. «Հրապարակումների սահմանափակման վերացման պայմաններում կարող են լինել լուրջ բացահայտումներ»

Նշենք, որ տվյալ որոշման համաձայն` վերացվում են ՀՀ–ում ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքը, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը և հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումներն ամբողջությամբ։ 

Աննա Կոստանյանի դիտարկմամբ` հիմնական և մտահոգիչ սահմանափակումները վերացել են, որոնց վերաբերյալ մեր հասարակության տարբեր շերտերն իրենց բողոքներն էին բարձրաձայնում։ Ըստ նրա` ռազմական դրությունն ընդհանրապես վերացնելու մասին վերջերս կայացած քննարկումների ժամանակ իշխանության ներկայացուցիչները վկայակոչում էին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից դեռ հնարավոր սպառնալիքների ու ազդակների, նոր պատերազմի սանձազերծման վտանգի մասին, ինչը, ըստ պատգամավորի, անհասկանալի է, քանի որ ստորագրված եռակողմ հայտարարությունը ենթադրում է ռազմական գործողությունների դադարեցում։

«Կառավարության որոշման հետ կապված` ավելի շատ կարևորում եմ ազատ տեղաշարժի վերաբերյալ սահմանափակող դրույթի չեղարկումը, որովհետև շատ–շատ քաղաքացիներ մեզ դիմում էին ու նշում, որ աշխատում են Ռուսաստանում, բայց կորոնավիրոսով պայմանավորված իրավիճակի ու ռազմական դրության պատճառով չէին կարողանում մեկնել արտերկիր։ Թեև սահմանափակման վերացումը նրանց տալիս է որոշ հնարավորություն, բայց այստեղ կա նաև մտահոգություն, որ երկրի ճգնաժամային իրավիճակի պայմաններում դա կարող է հիմք հանդիսանալ արտագաղթի նոր ալիքի համար»,– նշեց պատգամավորը։ 

Կոստանյանի կարծիքով`հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքի չեղարկումը ներքաղաքական առումով մարդկանց կդարձնի ավելի անկաշկանդ, որպեսզի իրենց բողոքի ձայնն ավելի հասանելի դարձնեն իշխանություններին, իսկ ինչ վերաբերում է հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումների վերացմանը, ապա այդ հանգամանքը քաղաքացիների թույլ կտա իրենց կարծիքներն անարգել ու ազատ հայտնել նաև հանրային տիրույթում։

Պատգամավորի համոզմամբ`կլինեն նաև լուրջ բացահայտող հրապարակումներ պատերազմական գործողությունների արդյունքների ու հետևանքների վերաբերյալ ու պարզ կդառնա, թե 44 օրվա ընթացքում ինչ է իրականում տեղի ունեցել։    

Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվեց սեպտեմբերի 27-ին։

Ռազմական դրության ժամանակ արգելվում էր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակում անելը։

Արգելվում էր նաև Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը։

285
թեգերը:
Աննա Կոստանյան, ռազմական դրություն
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Ռազմական դրության հիմքերը վերացել են, բայց սահմանափակումները մնում են. Գորգիսյան
Դեռ երկար ժամանակ վատ է լինելու. թեժ քննարկում ԱԺ-ում ռազմական դրությունը չեղարկելու շուրջ
Պաշտպանության նախարարությունը հորդորում է ձեռնպահ մնալ ռազմական դրությունը չեղարկելուց
Սոթքի ճանապարհին

Ինչպես չսխալվել սահմանները գծելիս․ պարզաբանում է ՀՀ սահմանապահ զորքերի նախկին հրամանատարը

0
(Թարմացված է 10:54 03.12.2020)
Որպես հիմք պետք է վերցնել Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմանի խորհրդային կոորդինատները։ Հնարավոր է՝ կողմերը փոխզիջումային մոտեցում ցուցաբերեն և համաձայնեն կտրել սահմանի՝ ոլորուն ռելիեֆով հատվածները։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցում ամենաճիշտը կլինի որպես հիմք վերցնել խորհրդային սահմանը Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հայաստանի սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Ստեփանյանը։ Խորհրդային տարիներին սահմանը շատ հստակ էր՝ աշխարհագրական կոորդինատներով, նույնիսկ միութենական հանրապետությունների միջև, հավելել է նա։

Ժամանակին նա նմանատիպ խնդիրներ ուսումնասիրել է վրացի գործընկերների հետ՝ Վրաստանի հետ սահմանագծման համար։ Արխիվում առանձին հանրապետությունների միջև նշված սահմաններով փաստաթղթեր են պահպանվել դեռևս անցյալ դարի 20-ական թվականներից՝ ԽՍՀՄ կազմում Անդրկովկասյան Ֆեդերացիայի կազմավորման ժամանակներից ի վեր։ Այն ժամանակ ինչ-ինչ բաներ պարզվեցին Թբիլիսիի արխիվներից (որը ԱԽՖՍՀ-ի կենտրոնն էր), ինչ-որ բան էլ հայտնաբերվեց Մոսկվայի միութենական արխիվներում։ Անկասկած, նույնպիսի տվյալներ կան Ադրբեջանի հետ սահմանի հետ կապված, հավելել Է գեներալ Ստեփանյանը։

Այն բանից հետո, երբ կուսումնասիրվեն իրավական, քաղաքական, տնտեսական և այլ բաղադրիչները, հնարավոր կլինի Ադրբեջանի հետ միջպետական հանձնաժողով ստեղծելու առաջարկ անել։

Ադրբեջանական GPS-ը Սյունիքի սահմաններին էլ հասավ. Կապանի օդանավակայանը ՀՀ-ին կմնա

Նույնիսկ Վրաստանի հետ հայկական սահմանը որոշված է դեռ միայն մոտ 60 տոկոսով։ Ադրբեջանի հետ ավելի բարդ կլինի, քանի որ սահմանը քարտեզի վրա շատ ոլորուն է, բացի այդ, այն անցնում է խիստ կտրտված տեղանքով, նկատել է Ստեփանյանը: Հնարավոր է՝ հատուկ քննարկումներ անհրաժեշտ լինեն Սոթքի ոսկու հանքավայրում սահմանի վերաբերյալ, հավելել է նա:

«Կարծում եմ՝ ադրբեջանական կողմը կողջունի նման մոտեցումը, քանի որ դա կհեշտացնի սահմանի պահպանությունը։ Հավանաբար նրանք էլ կցանկանան ազատվել սահմանի ոլորուն գծից։ Այն չափազանց շատ տեխնիկա և մարդ կպահանջի, դա երկու կողմին էլ ձեռնտու չէ։ Այդ հարցերը, կարծում եմ, կլուծվեն փոխզիջումային եղանակով»,-ավելացրել է նա։

Ավելի բարդ կլինի հստակեցնել ստատուս-քվոյի գիծը Արցախում։ Բայց քանի որ արդեն հաստատված է, թե որ գյուղն ում է մնում, ապա այստեղ էլ կարելի է որպես հիմք վերցնել նախկին ԼՂԻՄ կոլխոզների և սովխոզների սահմանների մասին խորհրդային տվյալները։

Սահմանները որոշելիս պետք է առաջնորդվել 2017 թվականին ԵԱՀԿ շրջանակներում կայացած միջազգային խորհրդաժողովում մշակված սկզբունքներով, հավելել Է նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ԱԺ-ում բարձրացվեց Սոթքի հանքավայրով անցնող սահմանի հարցը։ Այժմ այնտեղ կանգնած են հայ և ադրբեջանցի սահմանապահները, հանքի մեծ մասը գտնվում է Հայաստանի տարածքում։

0
թեգերը:
Լևոն Ստեփանյան, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Հայաստան, Սահման
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Անմիջապես Սոթքի հանքի մոտ հայկական կողմը դիրք ունի, Ադրբեջանն էլ արդեն 3 դիրք է տեղադրել
Տարածքի բնակչության 30 %-ն աշխատում է հանքում. Սոթքի բնակիչները շվարած են. տեսանյութ
Սոթքի հանքն աշխատելու է, բանակցում են աշխատելու ծավալների շուրջ․ Թագուհի Թովմասյան