Հայկ Ալումյան, արխիվային լուսանկար

Վճռաբեկում էլ քիչ չեն արմենդանիելյանները. Ալումյանը` Քոչարյանի դատավարության մասին

32
(Թարմացված է 18:36 06.02.2020)
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Վերաքննիչ քրեական դատարանի որոշման մասին, համաձայն որի՝ «Մարտի 1-ի» գործից անջատված մասի նյութերը չեն տրամադրվի Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը կարծում է, որ Վերաքննիչ դատարանի կայացրած վճիռը պայմանավորված էր դատավորի անձով։

«Վերաքննիչ դատարանում դատավորը Արմեն Դանիելյանն էր, դրանով ամեն ինչ ասված է»,- ասաց նա Sputnik Արմենիայի հետ զրույցում:  

Փաստաբանի համոզմամբ՝ թե որքան է այս ամենը հակասում օրենքին, կարելի է հատորներ գրել և այդ ամենը ընդհանրապես դուրս է ողջամտության սահմաններից պարզապես պետք է հիշել` դատավորը Արմեն Դանիելյանն էր:

«Մենք գիտենք՝ ինչ ենք անելու, բայց նախապես չենք ցանկանում մեր անելիքները հանրայնացնել»,- նշեց Ալումյանը:  

Չնայած փաստաբանը հիշեցնում է` չմոռանալ, որ Վճռաբեկ դատարանում էլ քիչ չեն արմենդանիելյանները:

Ալումյան. «Հիմա ես աշխատում եմ Քոչարյանի գործով Եվրադատարան ներկայացվելիք գանգատի վրա»

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նախաքննության ընթացքում միջնորդություն էր ներկայացրել, որով պահանջել է ներկայացնել «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր, ոչ թե առանձնացված մասի նյութերը, ինչը քննիչը մերժել էր:

Փաստաբանը բողոք էր ներկայացրել դատարան և Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել էր Հովհաննես Խուդոյանի բողոքը, պարտավորեցնելով ՀՔԾ-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել «Մարտի 1»-ի գործով բոլոր նյութերը։

Դատախազությունը բողոքարկել է դատարանի նշված որոշումը, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոք է ներկայացրել

Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ.-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ:

32
թեգերը:
բողոք, Ռոբերտ Քոչարյան, Հայկ Ալումյան, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՀ իշխանությունն արագացնում է արտահերթ ընտրությունների գործընթացը. Ռոբերտ Քոչարյան
Իրարանցում դատարանում. Քոչարյանի փաստաբանի ելույթը հունից հանեց տուժողներին
Եթե միջադեպը մեզ վերաբերի, հայտարարությամբ հանդես կգանք. Վիկտոր Սողոմոնյան
Քոչարյանը նույնիսկ բանտում էական ազդեցություն ունի գործընթացների վրա. Վարդանյան

sys_stories