Մկրտիչ Խաչատրյան

Ինչ անել, որ անձնական տվյալները չհայտնվեն ուրիշի մոտ. պարզաբանում է Մկրտիչ Խաչատրյանը

324
(Թարմացված է 23:00 04.02.2020)
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության փորձագետ Մկրտիչ Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է սոցիալական ցանցերի համար նախատեսված վավերացման կոդերի անվտանգության խնդրին:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը վավերացման խնդրի հետ կապված առաջարկել է ակտիվացման այլընտրանքային տարբերակ, ըստ որի՝ առաջարկվում է վավերացման կոդը ստանալ ոչ թե SMS հաղորդագրությամբ, այլ Facebook-ի վավերականացման հավելվածով կամ Google-ի համապատասխան ծրագրով, որը նույնպես վավերացման կոդ է գեներացնում: Ուղեցույցը հրապարակված է գործակալության կայքում:

«Մեր գործակալությունը խորհրդատվություններով պարբերաբար քաղաքացիներին տեղեկացնում է հնարավորությունների, նոր անվտանգության գործիքների մասին: Օրինակ՝ Facebook-ում երեք օր առաջ ավելացել է նոր բաժին, որը թույլ է տալիս տեսնել, թե Facebook-ից դուրս ինչ տվյալներ են հավաքվում օգտատիրոջ մասին: Մեր լիազորությունների շրջանակում զուտ իրազեկում ենք քաղաքացիներին՝ ցուցաբերելով նաև տեխնիկական աջակցություն»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց գործակալության փորձագետ Մկրտիչ Խաչատրյանը։

Ես ամենաանհետաքրքիր քաղաքական գործիչն եմ. պատգամավորի պաշտոնական հասցեից նամակ են ուղարկել

Ըստ նրա՝ մարդկանց անունով հաճախ բացվում են ֆեյք էջեր: Քաղաքացիները դիմում են գործակալությանը, իսկ վերջինս իր հերթին օգտվում է Facebook-ի տրամադրած գործիքներից և հայտնում խնդրի մասին:

Շատ են դեպքերը, երբ գործակալության հայտերը հաստատվել են: Նույն խնդիրը կա նաև Одноклассники-ի հետ, որի էջերում նույնպես տեղի են ունենում անձնական տվյալների գողություններ: Գործակալությունը աշխատում է նաև Одноклассники կայքի հետ, և շատ դեպքերում նախազգուշական հայտերը նույնպես հաստատվում են:

Խաչատրյանի խոսքով՝ գործակալությունը ուղեցույց է ներկայացրել նաև բջջային հեռախոսների անվտանգ օգտագործման կանոնների վերաբերյալ: Խորհուրդ է տրվում հեռախոսում առկա կարևոր տվյալները պահել առանձին ապահով տեղում և վաճառելուց առաջ դրանք ջնջել հեռախոսից՝ այն բերելով գործարանային վիճակի: Կարևոր է նաև վաճառքից առաջ ջնջել սոցիալական ցանցերի անձնական account-ները, որպեսզի հեռախոսի հաջորդ տիրոջ մոտ տվյալների որևէ հետք չմնա:

Փորձագետն ուրախությամբ արձանագրում է, որ մարդկանց մոտ վերջին տարիներին բարձրացել է իրազեկվածության մակարդակը, և նրանք անձնական տվյալների անվտանգության հարցում դարձել են ավելի ուշադիր ու հետևողական:

26-ամյա չարենցավանցին Facebook-ով մերկ լուսանկարներ է ուղարկել անչափահաս աղջիկներին

324
թեգերը:
Facebook, սմարթֆոն, Հայաստան

sys_stories