Ստեփան Դանիելյան

Դանիելյան. «Եթե այսպես շարունակվի, ԵԽԽՎ–ն կարող է Հայաստանի դեմ բանաձև ընդունել»

56
(Թարմացված է 08:15 05.02.2020)
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, վերջին զարգացումներին և դրանց վերաբերյալ հնչած միջազգային հայտարարություններին:

Ստեփան Դանիելյանը կարծում է, որ դիվանագիտական լեզվի առումով ՍԴ-ի խնդրին առնչվող միջազգային հայտարարություններում կան կոպիտ արտահայտություններ, ու եթե այսպես շարունակվի, հաջորդը կլինի ավելի կոպիտ, և ՍԴ-ի հարցով ԵԽԽՎ–ն կարող է Հայաստանի դեմ բանաձև ընդունել:

«Անձերին թողնելով մի կողմ՝ հույս ունեմ, որ ՍԴ-ն կկարողանա մինչև վերջ պահել իր ինքնուրույնությունը, ինչը կլինի մեծ նվաճում մեր պետականության համար, և հաջորդ իշխանությունների օրոք ՍԴ-ն նույնպես կկարողանա պահպանել իր ինքնուրույնությունը»,- նշում է քաղաքագետը:

Դանիելյանի համոզմամբ՝ դա լավ օրինակ կլինի հանրության ու տարբեր ատյանների դատավորների, դատական կառույցների համար, որպեսզի պահպանեն իրենց անկախությունն ու ինքնուրույնությունը, և լավ դաս՝ ապագա գործադիր իշխանությունների համար: Օրենք և Սահմանադրություն խախտողներն, ըստ Դանիելյանի, միանշանակ պետք է պատժվեն, ինչն էլ նախադեպ կլինի ապագայում կառավարողների համար:

«Ովքեր ծանոթ են միջազգային կազմակերպությունների զեկույցների, հայտարարությունների ոճին, ապա գիտեն, որ ցանկացած հայտարարություն, առավել ևս, երբ այն վերաբերում է որևէ պետության, ունի որոշակի կանոններ: Առավել կարևոր է այն, թե ինչ բառեր են օգտագործված տեքստում առկա քննադատության մեջ»,- նշում է քաղաքագետը:

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել, որում իր մտահոգությունն է հայտնում ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Դրանից առաջ ԵԽԽՎ հայաստանյան մշտադիտարկողները հանդես էին եկել հայտարարությանմբ՝ կապված ՀՀ կառավարության և ՍԴ նախագահի ինստիտուտների միջև առկա լարվածության հետ:

Ղազարյան. «Բուքիքիոյի կարծիքը խորհրդատվական է, բայց դրա հետ պետք է հաշվի նստել»

56
թեգերը:
Ստեփան Դանիելյան, Սահմանադրական դատարան, Հայաստան
Ըստ թեմայի
Հրայր Թովմասյանը խոսում է քաղաքական ընդդիմախոսի լեքսիկոնով. «Իմ քայլը»` ՍԴ–ի խնդրի մասին
«Խուսափել այլ կարծիք լսելուց». նախկին նախարարը` ՍԴ բարեփոխումների հանձնաժողովի մասին
Հրայր Թովմասյանը չի կարող ՍԴ նախագահ լինել. Փաշինյան
Մտահոգված են. ԵԽԽՎ–ն ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել

sys_stories