00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Իրավունք ունե՞նք Մարսը մեզնով անելու, կամ մի 4 միլիարդ տարի ուշացել ենք

© Photo : BBCПланета Марс
Планета Марс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Պատմական ժամանակաշրջանում ենք ապրում, երբ հենց մեր աչքի առջև շրջադարձային իրադարձություն կարող է տեղի ունենալ՝ մարդկությունը դուրս կգա տիեզերք։
Հարմարեցնել Մարսը մեզ համար. բայց արդյո՞ք իրավունք ունենք

Կարող եք, իհարկե, հակադարձել, որ մարդը դեռ տասնամյակներ առաջ է տիեզերք դուրս եկել, բայց ախր մինչև այժմ մենք մեր մոլորակից փաստորեն չենք հեռացել։ Ճիշտ է՝ ոտք ենք դրել լուսնի վրա, սակայն լուսինը, համաձայնեք, մեր Երկրի անքակտելի մասն է, ինչպես, օրինակ, Հայաստանը և Արցախը։ Դրանք մի միասնություն են։

Ի դեպ, այն բանից հետո, երբ ամերիկացիները մոտ 50 տարի առաջ մի քանի անգամ իջան լուսնի վրա, հետաքրքրությունը մեր արբանյակի նկատմամբ ակնհայտորեն մարեց և դա հասկանալի է։ Ծախսերը հսկայական են՝ ամերիկացի յուրաքանչյուր տիեզերագնացի վայրէջքը լուսնի մակերևույթին  հարկատուների վրա նստել է մոտ տասը միլիարդ դոլար, իսկ հեռանկարը չի երևում։ Ասենք՝ հետազոտեցինք, բա հետո՞. թե կոնկրետ ինչ է տալու մեզ լուսինը՝ չի երևում։ Եվ ուրեմն ամենևին պատահական չէ, որ լուսնային հետազոտությունները նվազագույնի են հասցվել ու մարդկության հայացքն այժմ ուղղվել է դեպի այլ մոլորակներ։ 

Инженеры и техники НАСА перемещают ступень спуска космического аппарата Mars 2020 во время медиа-тура в Лаборатории реактивного движения НАСА (27 декабря 2019 ). Пасаденa - Sputnik Արմենիա
2020-ը՝ Մարսի տարի. ինչու են հրթիռներ ուղարկվելու Կարմիր մոլորակ

Ընտրությունը մեծ չէ։ Կարելի է գնալ Վեներա, բայց, ինչպես մասնագետներն են ասում, այն ուղղակի թթվային լուծույթով լի մի կաթսա է, որտեղ մարդու համար պարզապես տեղ չկա։ Կարելի է փորձել հասնել Յուպիտերի և Սատուրնի արբանյակներին, որտեղ տեսականորեն կարող են կյանքի համար քիչ թե շատ նպաստավոր պայմաններ լինել, բայց այդ երկու հսկա մոլորակները շատ հեռու են։ Եվ ստացվում է, որ գոնե առայժմ միակ իրական տարբերակը Մարսն է։ 

Ափսոս, ուշացել ենք։ Շատ ենք ուշացել՝ մոտ 4 միլիարդ տարով։ Որովհետև աստղագետները պնդում են՝ 4 միլիարդ տարի առաջ Մարսը բոլորովին  այլ տեսք ուներ։ Համենայնդեպս, եթե հավատանք մասնագետներին, Մարսը մի ժամանակ ուներ Երկրի նման խիտ մթնոլորտ, մակերևույթին էլ հոսող ջուր կար, որը կյանքի առաջացման նախապայմանն է։ Բայց հետո Մարսի մագնիսական դաշտը ինչ-ինչ պատճառներով սկսեց թուլանալ ու այսպես կոչված արեգակնային քամին բառիս բուն իմաստով քշեց տարավ մթնոլորտի գերակշիռ մասը։ Այժմ այդ մթնոլորտն այնպիսին է, ինչպես մեզ մոտ Երկրի մակերեսից մոտ հարյուր կիլոմետր բարձրության վրա, դրա 95 տոկոսն էլ կազմում է ածխաթթու գազը։

Мужчина со смартфоном - Sputnik Արմենիա
Այ քեզ բան․ տղամարդը հատուկ հեռախոս կունենա, Մարսը «կմոտենա», իսկ շապիկը կզինվի օդորակիչով

Արդյոք հնարավոր է սա շտկել, և հարմարեցնել Կարմիր մոլորակը մարդուն։ Այո՝ պնդում է ՆԱՍԱ-ի մոլորակագիտության բաժանմունքի ղեկավար Ջիմ Գրինը։  Վաշինգտոնում կայացած գիտաժողովի ժամանակ Գրինը ժամանակին ներկայացրել է ֆանտաստիկ մի նախագիծ։ Էությունը մոտավորապես սա է։  Մարսի ու արևի արանքում տեղադրվում է մի հսկա փչովի հովանոց, որը պաշտպանում է Կարմիր մոլորակը ճառագայթումից ճիշտ այնպես, ինչպես սովորական անձրևանոցն է մեզ պաշտպանում անձրևի կաթիլներից։ Այդ հովանոցի վրա էլ հզոր մագնիսներ են տեղադրվում։Այսինքն՝ Մարսը, ի տարբերություն Երկրի, մագնիսական դաշտ չունի, մենք արհեստականորեն այդ բացը լրացնում ենք։ Արեգակնային քամին այլ,ս չի ազդում մթնոլորտի վրա , այն հետզհետե սկսում է խտանալ։ Փորձագետները պնդում են՝ այս եղանակով ընդամենը մի քանի տարում կարելի է հասնել նրան, որ Մարսի մթնոլորտի խտությունը և ճնշումը հասնեն մերի կեսին։

Բա ո՞ւր է խոստացածդ «Վոլգան». ինչո՞ւ հայերը Նոբելյան մրցանակի չեն առաջադրվում

Ջերմությունը կսկսի աճել։ Բավական է ջերմաստիճանը բարձրանա ընդամենը 4 աստիճանով և մոլորակի բևեռներում գտնվող ածխաթթու գազի կուտակումները կսկսեն գոլորշիանալ, ինչն էլ ավելի կխտացնի մթնոլորտը, կաշխատի ջերմոցային էֆեկտը և ջերմաստիճանը Մարսի մակերևույթին էլի կբարձրանա։ Սա էլ կհանգեցնի նրան, որ սառույցը կհալչի ու ջուրն ազատորեն կհոսի մոլորակի մակերեսով։ Այսպիսով, կստեղծվի մի միջավայր, որի պայմաններում առնվազն կարող են գոյություն ունենալ մանրէներ, աճել սնկեր և բույսեր։ Համաձայնեք՝ հետաքրքիր ու գայթակղիչ ծրագիր է։ Միայն թե հառնում է ամենագլխավոր ու ամենասկզբունքային հարցը՝ իսկ արդյոք մարդկությունը իրավունք ունի իրականացնել նման փոփոխություններ այլ մոլորակի վրա։

Լրահոս
0