«Իրականում». Ղարաբաղյան բանակցություններում հայերի նկատմամբ խաբուսիկ հնա՞րք են գործածում

«Իրականում». Ղարաբաղյան բանակցություններում հայերի նկատմամբ խաբուսիկ հնա՞րք են գործածում

333
(Թարմացված է 16:26 01.02.2020)
Իրականում ժնևյան հանդիպման ավարտից հետո ընդամենը մեկ բան պարզ դարձավ` ոչ մի բան պարզ չէ: Ոչ մի բանի մասին հանրությանը տեղյակ չեն պահում, բացարձակապես ոչ մի մանրամասներ չեն հրապարակում այն կառույցները, որոնք ուղղակի պարտավոր են այդ բանն անել:

Խոսքս առաջին հերթին Արտգործնախարարության մասին է։ 

Իրականում, եթե այդ «բանակցային մարաթոնից» դատենք, որը Ժնևում արգործնախարարներ Մնացականյանն ու Մամեդյարովն անց կացրին, ապա հիմա` ավարտից հետո, կարելի է ընդամենը մեկ տրամաբանական հետևություն  անել` երկու կողմերն էլ բավականին լուրջ ճնշման տակ էին գործում` միջազային հանրության, ԵԱՀԿ-ի համանախագահների, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների, էլ չգիտեմ` ում…

Ճնշումն առկա էր, ու դրա մասին հիմա արդեն կարելի է համոզված խոսել:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու ԵԱՀԿ ՄԽ-ն համատեղ հայտարարություն են տարածել

Բավական է ընդամենը համեմատել նախորդ հանդիպման հետ, որը դեկտեմբերին Բրատիսլավայում տեղի ունեցավ: 

Հիշենք, թե ինչպես էին մեկնաբանում այդ հանդիպումը. զանգվածային լրատվամիջոցներն ու փորձագետները միաձայն եզրակացության էին եկել` բանակցությունների այդ փուլն ուղղակի տապալվել էր: 

Անորոշություն բանակցություններում. ուզում ենք իմանալ` ինչպիսին է լինելու խաղաղությունը

333
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Էլմար Մամեդյարով, Զոհրաբ Մնացականյան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ
թեմա:
Իրականում / Օրացույց (668)
Ըստ թեմայի
Մինասյան․ «Առաջիկայում ինտենսիվ բանակցություններ, լուրջ առաջընթաց դժվար է ակնկալել»
11 ժամ տևած բանակցություններ. ի՞նչ կտա արցախյան գործընթացին Ժնևի հանդիպումը
«Զիջումների խնդիրը բանակցության առարկա չէ». Օհանյանը` ղարաբաղյան բանակցությունների մասին
«Իրականում».Արցախա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանցի գերեվարված իգիլականների կհանդիպե՞նք

sys_stories