Սամվել Ճզմաչյան

Ճզմաչյան. Հայաստանին տրամադրվող վարկերի տոկոսները կարող են նվազել

125
(Թարմացված է 22:30 24.01.2020)
Սամվել Ճզմաչյանը կարծում է, որ հայաստանյան բանկերի ռեյտինգը առաջիկայում կարող է բարձրանալ, և արտերկրում դրանք կդիտվեն որպես ավելի հուսալի վարկառու։
Սամվել Ճզմաչյան. «Fitch-ի ու Moody’s–ի ռեյտինգները կարող են էժանացնել վարկերը Հայաստանի համար»

Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի նախագահ Սամվել Ճզմաչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Fitch և Moody’s վարկանիշային գործակալությունները 2019-ին Հայաստանի համար բարձրացրել են իրենց գնահատականները, ինչի շնորհիվ հայաստանյան բանկերը կարող են ավելի մատչելի վարկային միջոցներ ձեռք բերել։

«Մեկ–մեկ, մասնավոր խոսակցությունների ժամանակ, այդ կառույցների ներկայացուցիչներն ասում էին,որ այս կամ այն բանկին կարող էին տալ ավելի բարձր ռեյտինգ, բայց մասնավոր ընկերույթյունը չի կարող ունենալ ավելի բարձր ռեյտինգ, քան ողջ երկիրը», – պարզաբանեց Ճզմաչյանը։

Բանկի գործը ռիսկի դիմելն է. հաճախորդները վարկի տակ են, բայց էլի են դիմում վարկ ստանալու

Նրա խոսքով` հիմա կարող է բարձրանալ նաև այդ բանկերի վարկանիշը, և նրանք կարող են դիտվել որպես ավելի հուսալի վարկառու։ Հետևաբար` արտերկրից նրանք կարող են ավելի մատչելի վարկային միջոցներ ներգրավել Հայաստան։

125
թեգերը:
Սամվել Ճզմաչյան, Բանկ, վարկ, Հայաստան
Ըստ թեմայի
Սահմանամերձ գյուղերի բնակիչները կկարողանան էլ ավելի հեշտությամբ վարկեր վերցնել
Հայաստանում հիփոթեքային վարկերի թիվն աճել է. ինչն է ուրախացրել Փաշինյանին
Հայաստանի արտաքին պարտքը 2020 թ.-ին կտրուկ կփոխվի. Ֆինանսների նախարարության պարզաբանումը
Հայ գործարարը մարել է թոշակառուի հսկայական պարտքը. պատմում է Սիմոնյանը
Դավիթ Բաբայան

Այս պահին կա 2 գերխնդիր. Դավիթ Բաբայանը` Շուշիի, առաջնագծի և դիվանագիտական աշխատանքի մասին

911
(Թարմացված է 21:04 30.10.2020)
Արցախի նախագահի խորհրդականը չի բացառում, որ Ղարաբաղյան հակամարտության հարցերը քննարկելու համար ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության ձևաչափին զուգահեռ լինեն նաև այլ` տարածաշրջանային ձևաչափեր:
Բաբայան. «Մենք տեսնում ենք, որ դիվանագիտական աշխատանքը ուժեղանում է, և տարբեր երկրներ են ներգրավվում»

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում, խոսելով սահմանին տիրող իրավիճակի մասին, հայտնեց, որ այն որևէ ձևով չի տարբերվում նախորդ օրերից, այսինքն լայնածավալ պատերազմ է։

«Հակառակորդը փորձում է մխրճվել մեր պաշտպանության համակարգ, մենք պահում ենք։ Գիշերվանից համառ մարտեր էին ընթանում որոշ հատվածներում։ Հակառակորդը փորձել է հենարան ստեղծել` այնուհետև իր գործողությունները Շուշիի վրա ծավալելու համար, և այդ հենարանը ոչնչացվել է մեր բանակի, տղաների, աշխարհազորի կողմից»,– նշեց Արցախի նախագահի խորհրդականը։

Բաբայանն անդրադարձավ նաև պատերազմին զուգահեռ ընթացող դիվանագիտական աշխատանքներին։ Իրանի ակտիվացման ու պաշտոնական բանագնաց, ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիի` Ժնևում մեկնարկած Մնացականյան–Բայրամով հանդիպմանը նախորդած Բաքու, Մոսկվա, Երևան կատարած այցերի մասին խոսելով` Արցախի նախագահի խորհրդականն ընդգծեց Իրանի հավասարակշռված դերակատարությունը տարածաշրջանում։

Բաբայանի խոսքով` հակամարտության կարգավորման գործընթացում Իրանը հանդես է գալիս իր համար օբյեկտիվ տեսակետներից։

«Հասկանալով Իրանի յուրահատկությունը` ներքաղաքական, էթնոքաղաքական, մենք պետք է հասկանանք, որ դա այդքան էլ հեշտ գործ չէ` նման հակամարտության մեջ պահպանել հավասարակշռված մոտեցում։ Բայց Թեհրանը միշտ էլ այդպիսի մոտեցում ցուցաբերել է. հետևաբար ողջունում ենք Թեհրանի ներգրավումը այդ գործընթացին, որովհետև այդ գործում կապ չունի, որ նա ԵԱՀԿ ՄԽ–ի եռանախագահության անդամ չէ, բայց այնուամենայնիվ ակտիվ դերակատարություն ունի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում»,– ասաց նա։

Բաբայանի խոսքով` դիվանագիտական աշխատանքը ուժեղանում է, և տարբեր երկրներ ավելի ակտիվ ձևով են ներգրավվում դիվանագիտական, քաղաքական ասպարեզներում։

«Մենք արժևորում ենք ցանկացած հանդիպում և այս հանդիպումը ևս (իրանի բանագնացի – խմբ.)։ Չենք բացառում, որ կարող է լինել մի համաձայնագիր, որ Ադրբեջանը էլի կխախտի, բայց դա կարևոր չէ. կարևորը, որ հանդիպեն, և ցանկացած երկխոսություն իհարկե իր լուման պետք է որ ներդնի խաղաղ կարգավորման գործընթացում»,–հավելեց Արցախի նախագահի խորհրդականը։

Որքանո՞վ է Արցախի համար ընդունելի Իրանի առաջարկած Իրան–Ռուսաստան—Թուրքիա ձևաչափը. մանավանդ որ Իրանը թերագնահատել է ԵԱՀԿ ՄԽ–ի անցած երեք տասնամյակների գործունեությունը։

Արցախի նախագահի խորհրդականը հիշեցրեց`մենք երբևիցե դեմ չենք եղել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափին։

«Միշտ ասել ենք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի այս ձևաչափի ներքո։ Հիմա էլ ենք կարծում։ Բայց հաշվի առնելով խորքային փոփոխությունները տարածաշրջանում` իսկապես խորքային մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել` Թուրքիան է մտել խաղի մեջ, Թուրքիան ներխուժել է Անդրկովկաս, և կարելի է ասել` Ադրբեջանի դեպքում անշլյուսի պես բան է տեղի ունեցել, ոնց որ ֆաշիստական Գերմանիայի և Ավստրիայի միջև։ Սա նոր իրականություն է, և Թուրքիան կամավոր դուրս չի գալու տարածաշրջանից` դա բոլորի համար պետք է պարզ լինի։ Այս իրավիճակում, երբ Թուրքիան է ներխուժում և նույնպես ուզում է դերակատարություն ունենալ, բնական է, որ Իրանն էլ պետք է նման դերակատարություն ունենա։ Ես չեմ բացառում, որ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության ձևաչափին զուգահեռ լինեն նաև այլ` տարածաշրջանային ձևաչափեր` հարցերը քննարկելու համար։ Ժամանակը ցույց կտա` ինչպես է զարգանում այդ ամենը»,– ասաց Բաբայանը։

«Ցավոտ փոխզիջումների» մասին հարցին պատասխանելով` նա կրկին մատնանշեց դիվանագիտական աշխատանքների և ժամանակի հանգամանքը. «Այս պահին մենք տանում ենք արյունալի մարտեր, և խոսել ցանկացած քաղաքական բաներից պետք է միայն պատերազմի ավարտից հետո։ Ինչպիսին կլինեն այդ փոխզիջումները` ում համար ցավոտ, ում համար ոչ պակաս ցավոտ` ցույց կտա ժամանակը»։

Արցախի նախագահի խորհրդականի խոսքով` այս պահին, սակայն, կա երկու գերխնդիր` պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք Արցախը և կանգնեցնենք պատերազմը։

911
թեգերը:
առաջնագիծ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Շուշի, Դավիթ Բաբայան, Արցախ
Ըստ թեմայի
Ճակատ մեկնելու ցանկություն հայտնածները Երևանում սովորում են ողջ մնալու արվեստը. տեսանյութ
Բելգիացի պատգամավորները ցնցված են Արցախում տեսածից. Արայիկ Հարությունյանը ընդունել է նրանց
Դավիթ Տոնոյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են Արցախի թեման
Գևորգ Հայրապետյան

Ինչ անել ադրբեջանցի հաքերների զոհը չդառնալու համար. խորհուրդ է տալիս Հայրապետյանը

185
(Թարմացված է 18:13 27.10.2020)
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է թշնամու կողմից իրականացվող ևս մեկ վտանգավոր գործունեությանը, որ կարող է վտանգի ենթարկել անձնական տվյալները:
Ինչ անել ադրբեջանցի հաքերների զոհը չդառնալու համար. խորհուրդ է տալիս Հայրապետյանը

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը մոնիթորինգի արդյունքում պարզել է, որ ադրբեջանցի հաքերներին հաջողվել է կոտրել Հայաստանի մասնավոր սեկտորի մի քանի տեսանկարահանող սարքեր և տեսագրությունը տեղադրել Youtube-ում: Խոսքը բնակարանների տեսախցիկների և մի քանի տնտեսվարողների տեսանկարահանող սարքերի մասին է:

«Այսինքն` նրանք կարողացել են մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկների հասանելիություն ստանալ, քանի որ դրանք բավականաչափ պաշտպանված չեն»,- Sputnik Արմենիային ասաց Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ տեսախցիկներ ունեցողները պետք է պաշտպանության համապատասխան միջոցառումներ իրականացնեն` ընտրելով ապահով գաղտնաբառ: Եթե ինքնուրույն հնարավոր չէ ապահովել տեսահսկման համակարգերի անվտանգությունը, ապա պետք է դիմել համապատասխան մասնագետների, իսկ եթե չկա օգտագործման խիստ անհրաժեշտություն, ճիշտ կլինի որոշ ժամանակով անջատել սարքերը։

Հայրապետյանը զգոնության կոչ արեց և ասաց, որ տեսահսկման համակարգերին միջամտություն նկատելու դեպքում անհապաղ պետք է տեղեկացնել իրենց գործակալությանը և իրավապահ մարմիններին:

Ինչպես տարբերել թացը չորից, կամ ինչ պետք է իմանան հայերը պատերազմի ժամանակ

185
թեգերը:
հաքեր, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ հաքերները կոտրել են Իլհամ Ալիևի պաշտոնական կայքը
Ադրբեջանական 13 հեռուստաալիքով հայկական տեսանյութ է ցուցադրվել
Ինչպես պաշտպանել Facebook-յան էջերն ադրբեջանական հարձակումներից. կարևոր կանոններ
Արտակ Բեգլարյան

Սպանվածների մեջ առնվազն 4 ռազմագերի կա. Արցախի ՄԻՊ–ը վերլուծել է թշնամու դաժան տեսանյութը

0
(Թարմացված է 11:20 31.10.2020)
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը գրառում է կատարել` անդրադառնալով ադրբեջանցիների կողմից սոցցանցերում շրջանառող հայ զինծառայողների դիերի տեսանյութին։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Twitter–ի իր էջում հայ զինծառայողների դիերի լուսանկարներ է հրապարակել` կատարելով որոշ դիտարկումներ։

«Ադրբեջանական սոցիալական ցանցերի տիրույթում նոր տեսանյութ է շրջանառվում, որտեղ երևում են 19 հայերի մարմիններ։ Նրանցից որոշները ձեռնաշղթաներով են, մյուսները՝ մերկ: Ակնհայտ է, որ ձեռնաշղթաներով առնվազն 4 զինվոր ռազմագերի է եղել նախքան սպանվելը»,- գրել է Բեգլարյանը։

​Նա հավելել է նաև, որ անպատժելիությունը և միջազգային հանրության կուրությունը նոր հանցագործություններ են ծնում Ղարաբաղի դեմ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 44 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

0
թեգերը:
տեսանյութ, ռազմագերի, Արցախ, Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ)
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020