00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Հախվերդյան. «Արմեն Սարգսյանը Դավոսում փորձել էր հաճելին համադրել օգտակարի հետ»

© Sputnik / Mikhail ChernyakovskyДавид Ахвердян
Давид Ахвердян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Հախվերդյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է շվեյցարական Դավոս քաղաքում կայացած տնտեսական համաշխարհային համաժողովում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ելույթի կարևոր դրույթներին:
Հախվերդյան. «Արմեն Սարգսյանը Դավոսում փորձել էր հաճելին համադրել օգտակարի հետ»

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը մասնագիտությամբ ֆիզիկոս է և բավականին փորձառու դիվանագետ՝ Դավոսում ներկայացրել է շատ հետաքրքիր զեկույց: Նա փորձել է համաշխարհային տնտեսությունը կապել քվանտային ֆիզիկայի հետ` փոքրագույն մասնիկների, որոնք փոխազդեցություն ունեն միմյանց վրա, և դրանց վարքագծի այս կամ այն արժեվորման, այս կամ այն ձևի փիլիսոփայությունը փոխելու միջոցով հնարավոր է ստանալ դրական արդյունք: ՀՀ նախագահը վկայակոչել է հայտնի ֆիզիկոսներին, օրինակ` Էյնշտեյնին, ովքեր ոչ թե նոր գյուտ արեցին, այլ փոխեցին ֆիզիկայի փիլիսոփայությունը: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Հախվերդյանը։

Встреча президента Армении Армена Саркисяна и председателя Кнессет Израиля Юлия Эдейштейна (23 января 2020). Иерусалим - Sputnik Արմենիա
«Բարի գալուստ Երուսաղեմ». Հայաստանի նախագահը հատուկ ընդունելության է արժանացել. տեսանյութ

«Արմեն Սարգսյանն անդրադարձել է նաև ամբողջ աշխարհին հուզող շատ կարևոր խնդրին՝ գլոբալ անհաշվեկշռվածությանն ի դեմս ավելցուկային պարտքի:Գաղտնիք չէ, որ մոտ 250 տրիլիոն դոլարի համախառն պարտք կա ամբողջ աշխարհում: Արմեն Սարգսյանն իր առաջարկով փորձում է փոքր երկրի ղեկավարի տեսակետից համադրել օգտակարը հաճելիի հետ: Նա, օրինակ, ասում է` եթե ես փոքր եմ և 5մլն դոլարի չափով պարտք եմ մեծ երկրին` այդ գումարը խոշոր հաշվով մեծ երկրին էապես ոչինչ չի տա, սակայն մեծ երկիրը փոքրին կարող է առաջարկել նշված գումարի ծառ տնկել և դրանով համարել, որ փոքր երկիրն աշխարհի մարդկության համար մեծ ներդրում է ունեցել, ուստի կփորձեն լուծել պարտքային հարաբերությունները»,- ասում է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրենը:  

Դավիթ Հախվերդայնը նշում է, որ ՀՀ նախագահը, լինելով տեխնիկական գիտությունների մասնագետ՝ ելույթի վերջում չէր կարող չանդրադառնալ չորրորդ արդյունաբերական հեղափոխությանը, այդ թվում՝ արհեստական բանականությանը: Ըստ նախագահի՝ բոլոր երկրների առջև բացվում են նոր հորիզոններ, նույնիսկ հավասարվում են մեկնարկային պայմանները: Ունենալով տեխնիկական, բնագիտական կադրերի ներուժ՝ մենք ի վիճակի կլինենք այդ ասպարեզում թռիչք գործել: Արմեն Սարգսյանը նույնիսկ խորհրդանշական համեմատություն է արել, որ մենք թեև չունենք ելք դեպի ծով, սակայն ցանկանում ենք դառնալ գաղափարների ու տեխնիկական լուծումների նավահանգիստ:  

Արմեն Սարգսյանը Իսրայելի Քնեսեթում բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Հիշեցնենք, որ հիմնադրման 50 տարիների ընթացքում Դավոսի ամենամյա հանդիպումը դարձել է աշխարհի ամենաազդեցիկ բարձր մակարդակի հավաքը, որը միավորում է պետությունների, կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գործարար և քաղաքացիական հասարակության առաջնորդներին՝ տարեսկզբին ձևավորելու գլոբալ, տարածաշրջանային և արդյունաբերական օրակարգերը։

Հիշեցնենք` դեռևս 2019թ.–ի հոկտեմբերի 7-ին Ժնևում ՀՀ նախագահի հետ հանդիպմանը հիշյալ ֆորումի հիմնադիր և նախագահ Կլաուս Շվաբն ասել էր, որ հետաքրքրված են ապագայի, գլոբալ աշխարհի զարգացման վերաբերյալ նախագահ Արմեն Սարգսյանի տեսլականով և ուրախ կլինեն Դավոսի ֆորումի շրջանակում լսել նրա տեսակետները նոր քվանտային տեխնոլոգիաների, քվանտային համակարգերի, քվանտային քաղաքականության և ժամանակակից աշխարհի զարգացման ուղղությունների ու միտումների վերաբերյալ։

Տեսակամուրջ. «Ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանն ու Տիտովը Դավոսում»

Լրահոս
0