Երվանդ Վարոսյան

Վարոսյան. «Դատարաններում գործերը քննվում են ողջամիտ ժամկետների խախտմամբ»

33
(Թարմացված է 20:56 22.01.2020)
Փաստաբան Երվանդ Վարոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է դատական պրակտիկայում տեղ գտած խախտումներին, որոնց վերաբերյալ և խնդրի լուծման ակնկալիքով Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան։
Երվանդ Վարոսյան. «Դատարաններում գործերը քննվում են ողջամիտ ժամկետների խախտումով. խնդիրը կա վաղուց»

«Մարդիկ հայտնվում են դատական քաշքշուքների մեջ ու պարզապես չեն կարողանում վերականգնել իրենց իրավունքները: Այս վիճակն անհանդուրժելի է։ Իրավունքի վերականգնման «գործող» մեխանիզմները բացարձակ անարդյունավետ են կամ առհասարակ չեն գործում»,- գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը ու կից հրապարակել իր` ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջի խախտման դեպքում իրավունքի վերականգնման մեխանիզմների բացակայության վերաբերյալ արտահերթ զեկույցը։

Երվանդ Վարոսյանի դիտարկմամբ՝ դատարաններում սովորաբար գործերը քննվում են ողջամիտ ժամկետների խախտմամբ, և այդ խնդիրը կա վաղուց: Ըստ նրա՝ դատարաններում իրոք այդ առումով տիրում է անտանելի վիճակ, որովհետև գործերի ու առկա դատավորների քանակը անհամաչափ է, ինչպես նաև դատարաների աշխատակազմերի անդամների քանակն ու նյութատեխնիկական ապահովումը համադրելիս ստացվում է մի իրավիճակ, երբ գործերը տարիներով լուծում չեն ստանում: 

«Մարդու իրավունքների պաշտպանը միջամտեց, որովհետև Բարձրագույն դատական խորհուրդն անգործության է մատնված։ Այն առաջին մարմինն է, որը պետք է զբաղվեր հենց այս հարցով: Այն պետք է գտներ լուծումներ և դրանք առաջարկեր իշխանություններին, օրենսդիր մարմնին»,- նշում է փաստաբանը:

Երվանդ Վարոսյանի համոզմամբ՝ առհասարակ մարդու իրավունքն է ողջամիտ ժամկետներում ունենալ դատական ատյանների որոշումները: Այդ իրավունքի ապահովման պարտականությունն, ըստ նրա, կրում է պետությունը, որը պարտավոր է հարցը կարգավորել: Ավելի ճկուն մեխանիզմներ՝ հարցերը միջդատական փուլում կարգավորելու համար, վեճերի մի շեմ, որը հնարավոր կլինի լուծել արտադատարանական կարգով, անհրաժեշտ է դատավորների հաստիքներ. սրանք արդեն, ըստ Վարոսյանի, հնարավոր լուծումներն են:

«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». Սահմանադրականը պատերա՞զմ է հայտարարում պառլամենտին

Երվանդ Վարոսյանի կարծիքով՝ վերոնշյալ հարցում առաջին շահագրգիռ կողմը պետք է լինի դատական համակարգը, որովհետև, օրինակ` Երևանում ծանրաբեռնվածությունն այնպիսին է, որ անհնար է պատկերացնել, թե ինչպես են կարողանում հասցնել աշխատել, ուր մնաց որակ և պատճառաբանված դատական ակտեր ապահովել:     

33
թեգերը:
Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ), Արման Թաթոյան, դատական համակարգ, Դատավոր, Դատարան, Հայաստան
Արտյոմ Տոնոյան

Մարդկային և նյութական կորուստներն Ադրբեջանի նախագահին դրել են անհարմար վիճակի մեջ. Տոնոյան

24
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի մայրաքաղաքում և այլ բնակավայրերում տեղի ունեցած զանգվածային ցույցերին և ներքաղաքական հնարավոր զարգացումներին:
Տոնոյան. «Ադրբեջանի հասարակությունում կուտակված մաղձը կարող է վերածվել հեղափոխական գործընթացի»

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը համամիտ չէ այն տեսակետի հետ, որ ադրբեջանական ցույցերը հրահրված էին իշխանությունների կողմից, հակառակը՝ հարևան երկրի իշխանությունները վերջին առնվազն երեք օրերի ընթացքում իրենց ունեցած բոլոր հնարավոր տարբերակներով՝ և՛ լրագրողների, և՛ տարբեր հասարակական-քաղաքական կազմակերպությունների, և՛ պետական գործիչների միջոցով պարբերաբար հայտարարում էին, որ ադրբեջանական բանակը բավարար է և այս իրավիճակում մարդկանց փողոց դուրս գալը ճիշտ չէ: 

«Ցույցերի կազմակերպիչներն ավելի շուտ հակաիշխանական կամ ընդդիմադիր տարբեր կենտրոններից կոչերով հանդես եկած ուժերն էին, որոնց կարծիքով՝ Ադրբեջանի ժողովուրդը պետք է դուրս գա փողոց՝ ստիպելով գերագույն գլխավոր հրամանատարին գնալ պատերազմի և Ղարաբաղի այսպես կոչված ազատագրության»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա: 

Տոնոյանի դիտարկմամբ՝ այդ նույն կոչի համար երկու օր առաջ ձերբակալեցին և քրեական գործ հարուցեցին պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ: Նախկին նախարարի կարծիքով՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու առթիվ, եթե կան կոչեր, ապա նախևառաջ խաղաղության պետք է նախապատրաստեն հենց ադրբեջանցիներին, և այդ գործը պետք է սկսեն նրանց հանրակրթական դպրոցների դասագրքերից: 

«Այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում, շատ հեռու է որևէ առումով առնվազն կարճաժամկետ հեռանկարում խաղաղության նախապատրաստվելու լուրջ ընկալումից: Նման հայտարարություններն արվում են որպես զուտ հայտարարություն»,- նշեց իրանագետը:

Սին «հերոսություն» է. մասնագիտական ապտակ ադրբեջանցի հաքերներին

Նրա գնահատմամբ՝  Ալիևը հայտնվել է շատ բարդ իրավիճակում, տասնամյակների ընթացում քարոզել է, որ կա ադրբեջանական հզոր բանակ, սակայն մարդկային և նյութական վերջին կորուստները Ադրբեջանի նախագահին դրել են անհարմար վիճակի մեջ, մյուս կողմից, եթե որևէ բան չի ձեռնարկվում առաջնագծում, նրա համար վիճակն ավելի է ծանրանում:

Իրանագետի խոսքով՝ Ադրբեջանի նախագահն իր երկրում մի կողմից ունի խիստ բորբոքված և անկառավարելի հասարակություն, որի ներսում կա տասնամյակների ընթացքում կուտակված մաղձ, ինչը կարող է վերածվել հեղափոխական գործընթացի, մյուս կողմից՝ Ալիևն առաջնագծում ունի լուրջ կորուստներ և ոչ շահեկան դիրքեր: Այդ պատճառով էլ, ըստ Տոնոյանի, ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտում է, իսկ բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները միշտ կրում են ժամանակավոր բնույթ, ինչը ՀՀ և Արցախի զինված ուժերին հիմք է տալիս երբեք չթուլացնել զգոնությունը:

«Վերելակային պայմանավորվածությունները» չէին կարող երկարաժամկետ արդյունք ապահովել. փորձագետ

24
թեգերը:
Իլհամ Ալիև, Բողոքի ակցիա, Արտյոմ Տոնոյան, Ադրբեջան, Հայաստան, հայ-ադրբեջանական
Ըստ թեմայի
«Վտանգավոր է»․ ադրբեջանցի հաքերները հասել են ՀՀ պաշտպանության նախարարության փաստաթղթերին
Ինչ զինատեսակներ է կիրառում Ադրբեջանի ԶՈՒ-ն․ Հովհաննիսյանը մանրամասներ հայտնեց
Հայ հաքերները փորձում են զսպել ադրբեջանցիներին. կորոնավիրուսային արտահոսքը շարունակվում է
Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքը հաքերային հարձակման է ենթարկվել
Մամիկոն Ասլանյան

Բացասական եզրակացության դեպքում չեն վճարվի. Վանաձորում գոհ չեն ասֆալտապատման աշխատանքներից

70
Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ճանապարհաշինարարության անորակ աշխատանքներին: 
Ասլանյան. «Ճանապարհաշինարարական աշխատանքներում եղել են ժամկետների հետ կապված բացթողումներ»

Վանաձորում դժգոհ են ճանապարհաշինարարության աշխատանքների ընթացքից: Խոսքը ոչ այնքան իրականացվող աշխատանքների որակի մասին է, որքան դրանց ձգձգման: Ընկերությունը խոստացել է դրանք ավարտել մինչև օգոստոսի 1-ը, իսկ մարզպետարանն ու համայնքապետարանը կարող են գնահատականներ տալ աշխատանքների ամբողջական ավարտից հետո: Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանի փոխանցմամբ՝ ինքը և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը շրջել են և ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Լոռու մարզպետը դիմել է դատախազություն՝ երկու լաբորատորիաներից ներկայացրած եզրակացության առթիվ, Ասլանյանը նշեց, որ դեռ անցած տարվանից ճանապարհաշինարարական կազմակերպության աշխատանքների որակի վերաբերյալ լաբորատորիաներից մեկը ներկայացրել էր դրական եզրակացության, մինչդեռ ՏԿԵ նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքում դրական եզրակացության է արժանացել փողոցներից մեկը, մյուս երեքի վերաբերյալ առկա է բացասական եզրակացություն:

«Լոռու Մարզպետը դիմել է դատախազություն՝ պարզելու, թե ինչպես է ստացվել, որ մի տեղից ստացվել է դրական, իսկ մյուս տեղից՝ բացասական եզրակացություն: Ի դեպ, մեզ անցյալ տարվա վերջին ներկայացրել էին 4-5 փողոցի վերաբերյալ եզրակացություն, մենք կրկնակի եզրակացությամբ վճարել ենք միայն մեկ փողոցի համար, որի առթիվ երկու լաբորատորիաներն էլ տվել են դրական եզրակացություն»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Վանաձորի համայնքապետը: 

Ի՞նչ վիճակում է Վանաձորից Վրաստանի սահման տանող ճանապարհը

Ասլանյանի տեղեկացմամբ՝ իրենք իրականացնում են աշխատանքների կազմակերպման վերահսկողություն, իսկ աշխատանքներն, ըստ նրա, ընթացել են ոչ թե թերություններով, այլ կազմակերպության կողմից եղել են բացթողումներ, որոնք արձանագրված են և առնչվում են ժամկետներին, աշխատանքների կազմակերպման ինտենսիվությանը: Սակայն, երբ համայնքապետարանը սկսել է խզման գործընթաց, կազմակերպությունը խոստացել է 4-5 օրում մոտ 5-6 հազար քառակուսի մետր տարածքի աշխատանքներին տեմպ հաղորդել: 

«Ընդամենը մնում էր երեք փողոց և մեկ կիսատ փողոց, որպեսզի ամբողջությամբ ասֆալտապատվեին: Ըստ այդմ՝ աշխատանքների ընդունման կարգը կորոշվի լաբորատոր փորձաքնության դրական եզրակացության պարագայում, իսկ բացասական եզրակացության դեպքում ճանապարհաշինարակական աշխատանքները չեն վճարվի»,- ասաց նա:

Ազատության հրապարակը կբարեկարգվի. քաղաքապետարանն առաջարկում է ասֆալտը հանել ու սալիկապատել

Շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ Վանաձորում «Մ. Բուատ» ճանապարհաշինարարական ընկերությունը ստիպված կլինի անցած տարի հիմնանորոգած փողոցներից մեկը նորից ասֆալտապատել, քանի որ կառավարության և համայնքի համատեղ ֆինանսավորմամբ կատարված աշխատանքը չի ընդունվել պատվիրատուի կողմից. լաբորատոր փորձաքննությամբ հաստատվել է, որ ասֆալտն անորակ է:

70
թեգերը:
Արկադի Ղուկասյան, Լոռի, եզրակացություն, ասֆալտ, Վանաձոր
Ըստ թեմայի
Դիտավորյալ անորակ ասֆալտ անողները կպատժվե՞ն քրեորեն. Փաշինյանը բարկացել է
Ոչ թե մոխրագույն ասֆալտ, այլ սթրիթբոլի դաշտ. Երևանը հետ չի մնում Նյու Յորքից. տեսանյութ
Ասֆալտանախշումը Երևանում թափ է հավաքում. ներկ վաճառողն ու ակտիվիստը պարապ չեն մնա
«Ասֆալտ անողներին ասֆալտին փռելու» խնդիր չկա. Շիրակի մարզպետն ամփոփեց 100 օրը
Президент Азербайджана Ильхам Алиев

«Ես չկարողացա գտնել Էլմար Մամեդյարովին». Ալիևը զայրացել է

0
Կառավարության նիստի ժամանակ Իլհամ Ալիևին զեկուցել են, որ արտգործնախարարն այս օրերին աշխատել է տնից։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության նիստի ժամանակ խիստ քննադատության է ենթարկել երկրի ԱԳՆ-ի և անձամբ նախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքը: Նա դժգոհել է հայ-ադրբեջանական պետական սահմանի իրավիճակի սրման շրջանում դիվանագիտության գործողություններից:

«Հայաստանի վարչապետն ասում է` Ղարաբաղը Հայաստանն է, և վերջ»։ Ես պատասխանում եմ նրան։ Իսկ արտաքին գործերի նախարարությունն ինչ-որ մակարդակով պատասխանե՞լ է, թե՞ ոչ ։ Ես չեմ լսել. Ադրբեջանի ժողովուրդն էլ չի լսել։ Ո՞վ պետք է առաջին հերթին դա աներ։ ԱԳՆ-ն լռում է», - նրա խոսքերն են մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ալիևի խոսքով ՝ հունվարի 12 –ից հետո, երբ սկսվել են իրադարձությունները (սահմանին-խմբ.), կառավարության բոլոր անդամներն աշխատավայրում են եղել ։

«Ես մինչև առավոտ աշխատավայրում եմ, վարչապետը աշխատավայրում է ։ Պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը, պետական անվտանգության ծառայության պետը, արտաքին հետախուզության ծառայության պետը, ներքին գործերի նախարարը, անվտանգության խորհրդի քարտուղարը. Բոլորն առավոտից գիշեր աշխատավայրում են։ Ես չկարողացա գտնել արտգործնախարարին», - հավելել է նա։

Այնուհետև հարցրել է վարչապետին, թե որտեղ է եղել արտգործնախարարը։ Պարզվել է, որ նա աշխատել է տնից։

«Պարզ է ։ Ես չեմ ուզում խորանալ։ Ես շատ բան կարող եմ ասել։ Բայց կարծում եմ, որ դա բավարար է», - ի պատասխան ասել է Ալիևը։

Նշենք, որ ադրբեջանական մամուլում արդեն շրջանառվում են Մամեդյարովի հրաժարականի մասին լուրերը։ Պաշտոնական հաստատում դեռ չկա ։

0