Սամվել Ճզմաչյան

Ճզմաչյան. «Նոր օրենքով «բանկային գաղտնիք» հասկացությունը բացվում է, ինչը շատ վատ է»

181
(Թարմացված է 19:12 22.01.2020)
Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Սամվել Ճզմաչյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:
Ճզմաչյան. «Նոր օրենքով «բանկային գաղտնիք» հասկացությունը բացվում է, ինչը շատ վատ է»

Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Սամվել Ճզմաչյանը Sputnik Արմենիայի եթերում նշեց, որ ժամանակին «Բանկային գաղտնիքի մասին» օրենքն ընդունելը բանկային համայնքը համարեց հաղթանակ բանկային աշխարհում:

Նրա խոսքով` օրենքը նպաստեց մեր տնտեսության մեջ մեծ ներդրումների հոսքին: Այն ընդունվել էր հաշվի առնելով միջազգային փորձն ու զարգացած երկրների օրինակը: 

Նշենք, որ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի նախագիծը կազմել է արդարադատության նախարարությունը։ Նոր կանոնների համաձայն` դատարանը կարող է միջնորդություն ներկայացնել բանկային տեղեկություններ ստանալու մասին։ Օրենքը թույլ է տալիս ոչ միայն ֆինանսական խարդախություններ անողների, այլև նրանց հետ փոխկապակցված անձանց հաշիվներն ու ունեցվածքը ստուգել։

«Եթե մեր կառավարությունը համարում  է, որ նշված օրենքն իր նոր դրույթներով պետք է կրի ժամանակավոր բնույթ, ապա պրակտիկորեն «բանկային գաղտնիք» հասկացությունը բացվում է, ինչը շատ վատ է: Եթե կառավարությունը գտնում է, որ «видишь ли» կոռուպցիան շատ է ու պետք է դրանից ազատվել»,- նշեց Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի գլխավոր տնօրենի տեղակալը: 

Բանկային գաղտնիքը չի օգնի. ԱԺ–ն փողերի լվացման դեմ նախագիծ է քննարկում

Ճզմաչյանն արդեն լսել է որոշ մեկնաբանություններ այն մասին, որ մեր երկիր ներդրումներ չեն անում ոչ միայն քաղաքական պատճառներով, այլև այն հիմնավորմամբ, որ «բանկային գաղտնիք» հասկացությունը մեզ մոտ բացվում է, հետևաբար օրենքը պետք է բերվի նախնական տեսքին:  

Մարգարյան. «Օրենքի փոփոխությունը կարող է հանգեցնել բանկային տվյալների արտահոսքի»

Անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարարության հիմնավորմանը, ըստ որի՝ Եվրոպայի խորհրդի Moneyval խումբը Հայաստանին խորհուրդ է տվել հանել բանկային գաղտնիքի սահմանափակումներն այն դեպքերում, եթե պետք է ֆինանսական հանցագործություն բացահայտել, Ճզմաչյանը նշեց, որ չի ճանաչում Moneyval խմբին ու չի էլ ցանկանում ճանաչել։ Մեր զրուցակիցը հարցնում է` ինչու՞ նման խորհուրդներ չեն տալիս ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կառավարություններին: Իսկ եթե անգամ տալիս են, ապա ինչու՞ այդ խմբին չեն լսում:

181
թեգերը:
նախագիծ, բանկային գաղտնիք, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՔԾ–ն ստուգո՞ւմ է Քոչարյանի, Խաչատուրովի ու Հարությունյանի հաշիվները
Հայաստանում բանկային գաղտնիք հանդիսացող տվյալների հասանելիությունը կընդլայնվի
«Դուխով», «նյուխով», «սլուխով» բիզնեսմեննե՛ր, էստի՛ համեցեք
Գագիկ Մակարյան

Հայաստանն Իրանի հետ կարող է համագործակցել առնվազն չորս ուղղություններով. Մակարյան

44
(Թարմացված է 22:41 23.01.2021)
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը Sputnik Արմենիայի եթերում ՀՀ էկոնոմիկայի նախարարի Իրան կատարած այցի առթիվ անդրադարձել է հայ–իրանական տնտեսական կապերի զարգացմանն ու փոխգործակցության ներուժին։  
Մակարյան. «Մեր շուկայում թուրքական ապրանքներին կարող են փոխարինել իրանական ապրանքները»

Գագիկ Մակարյանի դիտարկմամբ` Հայաստանը բացի կոնֆլիկտային, պատերազմական վիճակից, ունի նաև տնտեսական խնդիրներ` պայմանավորված իր երկու խոշոր առևտրային գործընկերներով` Ռուսաստան և Իրան, ՌԴ–ն մեր առաջին առևտրային գործընկերն է, Իրանը` երրորդը, հետևաբար նշված երկու խոշոր պետությունների նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն ազդում են նաև Հայաստանի տնտեսության վրա։  

«Բայց մյուս կողմից էլ կան որոշակի հնարավորություններ, որոնք Հայաստանը պետք է օգտագործի։ Քաղաքական տեսանկյունից` այդ երկու երկրների նկատմամբ կիրառվող սանկցիաները միայն տնտեսականով չեն ավարտվում, այլ պատժամիջոցների կիրառմամբ այդ երկրներին թուլացնելով, տեսանելի է այլ պետությունների, մասնավորապես Թուրքիայի ախորժակի բացումը, Իսրայելի ակտիվացումը, որոնք այդ թուլությունն ուզում են օգտագործել իրենց քաղաքական և ռազմատենչ նպատակների իրականացման համար»,– նշեց Հայաստանի գործատուների միության նախագահը։

Մակարյանի տեղեկացմամբ` Իրանի արտաքին առևտուրը բնականաբար էականորեն տուժել է պատժամիջոցներից, հատկապես արտահանումը 2017-19 թվականների ընթացքում նվազել է երեք անգամ, 92 միլիարդ դոլարից իջել է մինչև 30 միլիարդ դոլար։ Ընդ որում` նվազած ցուցանիշի մեջ 30 միլիարդն առնչվում է նավթին, մյուս երեսուն միլիարդը` այլ ապրանքներին, այսինքն` Իրանը ներկա պահին ունի լուրջ խնդիրներ արտահանումն ապահովելու և իրեն արտարժույթով ապահովելու տեսանկյունից, քանի որ արտահանման նվազումն իր հետ բերում է նաև դեֆիցիտ դոլարի կամ եվրոյի հանդեպ։

Սա, ըստ Մակարյանի, կանդրադառնա նաև ներմուծողների վրա, որոնք չեն ունենա բավականաչափ արտարժույթ։ Արդյունքում կլինեն թանկացումներ, ինֆլյացիա։  

Նրա խոսքով` Հայաստանն այստեղ ունի լուրջ դերակատարություն, որովհետև Իրանը մեր երկրի միջոցով ցանկանում է դուրս գալ Երոպական միություն և ԵԱՏՄ` ցանկանալով արտաքին աշխարհի հետ առևտրի պակասը չեզոքացնել` օգտագործելով Հայաստանի հնարավորությունները, քանի որ մեր երկիրը տարբեր տնտեսական ընտանիքների հետ չունի կոնֆլիկտներ։

«Հայաստանը տնտեսական առումով կարող է Իրանի հետ համագործակցել չորս ուղղություններով։ Առաջին` Հայաստանում կարող են դրվել իրանական տարբեր արտադրություններ, իրանական ընկերությունները ստանալով ծագման սերտիֆիկատ` կարող են օգտվել որպես մեր երկրի ռեզիդենտ կազմակերպություն, երկրորդ` Իրանը Հայաստանի համար կարող է հանդիսանել ներմուծումը փոխարինող պետություն Թուրքիայի հանդեպ, այսինքն` թուրքական շատ ապրանքների կարող են փոխարինել իրանական ապրանքները։ Երրորդ` Իրանը կարող է Հայաստանին մատակարարել հումք տարբեր ոլորտների արտադրությունների համար, օրինակ` մթերքների, էներգետիկայի ոլորտներում, չորրորդ` իրանական ընկերությունների հետ Հայաստանում կարող են իրականացվել ներդրումային ծրագրեր, որոնք կվերաբերեն նաև մեր երկրի անվտանագության երաշխիքների ապահովմանը»,– նշեց Հայաստանի գործատուների միության նախագահը։

«Ունենք բազմամիլիարդ ներդրումային ծրագրեր». Քերոբյանը խոստանում է` մարդկանց կյանքը կփոխվի

Մակարյանի կարծիքով` Իրանի հայկական համայնքը, ցավոք սրտի, այդքան էլ հարուստ և ուժեղ չէ. այնտեղ ավելի շատ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ են, ու թեև իրանահայ համայնքը դեռ այնքան ակտիվ չէ Հայաստանում` ի տարբերություն այլ երկրների հայկական սփյուռքի, բայցևայնպես, պետք է դիտարկել առկա հնարավորությունները, որոնք Հայաստանի համեմատ ծավալներով զգալիորեն մեծ են։  

Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանի ու արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության երրորդ քարտուղար Գարիկ Գրիգորյանի հետ է գործուղվել Իրան։

Նրանք Թեհրան են մեկնել հունվարի 22-ին և կվերադառնան ամսի 26-ին։ Գործուղման նպատակը Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելն է։

Թուրքական ապրանքների արգելքը Հայաստանում արդեն գործում է. ի՞նչ կարող է այն փոխել

44
թեգերը:
տնտեսություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, Գագիկ Մակարյան
Ըստ թեմայի
Արժե՞ արդյոք հավատալ վարչապետի ներկայացրած թվերին
«Կարմիր կովը կաշին չի փոխի» ասացվածքը վերաբերում է նաև ստուգողներին. Մակարյան
«Գործատուները պետք է ըմբռնումով մոտենան աշխատողների բացակայություններին». Մակարյան
Ինչո՞վ է պայմանավորված աշխատատեղերի աճը. իրական պատկերը տեսանելի կլինի աշնան վերջին
Վարդան Այվազյան

Փորձ է արվում ԲԴԽ–ում փոխել բալանսը. Այվազյանը` համակարգի հետ կապված զարգացումների մասին

50
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Բարձրագույն դատական խորհրդին (ԲԴԽ) առնչվող իրավաքաղաքական զարգացումներին։ 
Այվազյան. «Դատական իշխանությունը փորձում է զոհ չգնալ օրենսդիր և գործադիր իշխանությանը»

Վարդան Այվազյանի դիտարկմամբ` ԲԴԽ–ն այս պահին չի ծառայում օրվա իշխանություններին, որովհետև այդ կառույցի գործառնական առաքելությունը դատական համակարգի անկախության ապահովումն է, իսկ անկախության ապահովման առումով վերջին շրջանում ականատես եղանք այն իրողությանը, երբ հատկապես հանրահավաքներին և այլ միջոցառումներին մասնակցող անձանց քննչական մարմինները փորձեցին ապօրինի կերպով ազատությունից զրկել, բայց դատական իշխանության մարմինները` դատարանները, փաստորեն նրանց կալանքի որոշում չտվեցին, ազատությունից զրկելը համարեցին ոչ իրավաչափ ու ազատ արձակեցին։ 

«Այսօրվա դրությամբ թերևս Բարձրագույն դատական իշխանության խորհուրդը միակ մարմինն է, որը կարողանում է գործող իշխանություններից անկախ իրականացնել իր գործառույթները։ 2018 թվականի իրադարձություններից հետո գործող իշխանություններն ամենատարբեր ձևերով փորձ արեցին դատական համակարգը ենթարկեցնել իրենց և դարձնել գործադիր իշխանությունից ածացյալ ու կախյալ մարմին, սակայն ի պատիվ ԲԴԽ–ի կարելի է արձանագրել, որ այդ կառույցը դրսևորեց մարդկային իրավական բոլոր դրական հատկանիշները և կարողացավ դիմակայել իշխանություններին ու իրական տարանջատման համակարգում հանդես գալ որպես իշխանության ինքնուրույն, անկախ թև և աջակցեց դատական համակարգին, որպեսզի վերջինս ապահովի իր անկախությունը գործադիր և օրենսդիր մարմնից»,– նշեց իրավագետը։ 

Այվազյանի կարծիքով` երկրում առկա է իշխանության բռնազավթում ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որը իշխանությունների տարանջատման համակարգում ամբողջովին ուզուրպացրել է օրենսդիր և գործադիր իշխանությունը և ի դեմս դատական իշխանության` ունենք երրորդ թևը, որը գերմարդկային ջանքերի շնորհիվ փորձում է զոհ չգնալ կամ չենթարկվել օրենսդիր և գործադիր իշխանություններին։

«Կողքներս այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման». Ջհանգիրյանը` իր «դղյակի» մասին

Ըստ նրա` մենք ունենք երևույթ, երբ գործադիր իշխանությունը, որը հիմնականում համարվում է պետական իշխանության կրողը, փորձում է դատական իշխանության ոլորտում իր ներկայացուցիչների միջոցով փոխել հավասարկշռությունը ԲԴԽ–ում հօգուտ իրեն, որպեսզի իր ներկայացուցիչների միջոցով կարողանա ազդել դատական իշխանության վրա` այն դարձնելով առավելապես վարչապետի կցորդը։

Այվազյանի կարծիքով` արդեն իսկ երկու ներկայացուցչի ներգրավմամբ փորձ է արվում ԲԴԽ–ում փոխել բալանսը` ստեղծելով այնպիսի ուժ, որն առավելապես կլինի իշխանամետ և խելոք կիրականացնի իշխանության հանձնարարականները։ 

«Գագիկ Ջհանգիրյանը տվել է սպառիչ, անկեղծ պատասխաններ». ԼՀԿ–ն հանդիպել է նրա հետ

50
թեգերը:
Հայաստան, Վարդան Այվազյան (սահմանադրագետ), դատական համակարգ, Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ)
Ըստ թեմայի
Կխանգարի՞ «Սորոսի գրասենյակում» աշխատելու և ՀՔԾ պետ եղբայր ունենալու փաստը Խաչատուրյանին
ԼՀԿ–ն չի մասնակցի Ջհանգիրյանի և Խաչատուրյանի քվեարկությանը. Սիմոնյանը բացատրեց` ինչու
«Վճռաբեկի և ՍԴ-ի միավորումը լեգիտիմ է». Խաչատուրյանը կողմ է Գերագույն դատարանի ստեղծմանը
Մարիա Զախարովա. արխիվային լուսանկար

«Դա միջամտություն է ներքին գործերին». Մարիա Զախարովան պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը

85
(Թարմացված է 23:23 23.01.2021)
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն նույնպես արձագանքել էր ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը, նշելով, որ դա կանդրադառնա ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զարխարովան պատասխանել է Ռուսաստանում չարտոնված միտինգների վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը։

«Ահա տեսեք՝ ամերիկյան դեսպանատունը տեղեկություն է հրապարակում։ Սա իսկական միջամտություն է ներքին գործերին», - ասել է Զախարովան «Սոլովյով LIVE»-ի եթերում։

Ավելի վաղ ԱՄՆ դեսպանատունը Ռուսաստանում չարտոնված ակցիաների մասին հաղորդագրությունների ֆոնին հայտարարել էր, որ հետևում է «ռուսական 38 քաղաքներում բողոքի ակցիաների մասին հաղորդագրություններին»։ ԱՄՆ դեսպանատնից ավելացրել էին, որ «սատարում են խաղաղ բողոքի բոլոր մարդկանց իրավունքն ու կարծիք արտահայտելու ազատությունը», իսկ ռուս իշխանության քայլերն, իբրև, «ուղղված են այդ իրավունքը ճնշելուն»։

Մոսկվայում չարտոնված միտինգի ժամանակ 39 ուժայիններ են տուժել

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է այդ հայտարարությանը, ընդգծելով, որ ծայրահեղական տարրերին սատարելու փորձերը երկկողմանի հարաբերությունների համար բացասական հետևանքներ են ունենալու։ Գերատեսչությունում հիշեցրել են, որ դեսպանատունն առաջին անգամ չէ, որ արհամարհական վերաբերմունք է ցուցադրում դիվանագիտական նորմերի ու կանոնների նկատմամբ ու սոցիալական ցանցերում ակտիվ հաղորդագրություններ է հրապարակում՝ աջակցելով ռուսական քաղաքներում չարտոնված բողոքի ակցիաներին։

Ռուսաստանում քրեական պատիժ կսահմանվի դեռահասներին հանրահավաքներում ներգրավելու համար

85
թեգերը:
Բողոքի ակցիա, դեսպանություն, ԱՄՆ, Ռուսաստան, Մարիա Զախարովա
Ըստ թեմայի
Լավրովն ու Զարիֆը Մոսկվայում կքննարկեն Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա
Եռակողմ հայտարարության իրականացման համար համալիր աշխատանք է սպասվում․ Զախարովա
Եթե Բաքուն ու Երևանը ցանկանան․ Զախարովան՝ հայերի ու ադրբեջանցիների երկխոսության մասին