Արմեն Քթոյան

Քթոյան. «Գազի գինը և դրա շուրջ իրականացվող քաղաքականությունն ունեն քաղաքական բաղադրիչ»

33
(Թարմացված է 20:19 20.01.2020)
Տնտեսագետ, Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող գազի սակագնային քաղաքականությանը և դրա հնարավոր թանկացմանը:

Տնտեսագետ Արմեն Քթոյանը, Sputnik Արմենիայի եթերում անդրադառնալով գազի գնին, նշեց, որ մատակարարն ունի իր քաղաքականությունը, տնտեսական ռազմավարությունը և դրան համապատասխան ընդունված և գործող ընթացակարգերով սակագնի վերաբերյալ նոր հայտ ներկայացնելու իրավունք ունի:

«Եթե հակառակ կողմից նայենք, ստացվում է՝ մենք պետք է ասենք, որ բացառվու՞մ է` նոր հայտ ներկայացվի: Իհարկե, չի բացառվում: Մենք չպետք է դրա վրա շատ կենտրոնանանք, առավել ևս չպետք է դա դիտարկենք որպես լակմուսի թուղթ՝ պարզելու համար իշխանությունը լավ է աշխատում, թե ոչ: Մեկը մյուսի հետ չառնչվող բաղադրիչներ են: Գազի գինը և դրա հետ կապված քաղաքականությունն ունի քաղաքական բաղադրիչ»,- նշեց տնտեսագետը: 

Քթոյանի փոխանցմամբ՝ մենք ուղղակի պետք է կարողանանք մեր տնտեսությունն այնպես դիվերսիֆիկացնել, որ գազից կախվածությունն այդքան մեծ չլինի. անհրաժեշտ է ունենալ այնպիսի մրցունակ տնտեսություն, որ գազի գնի 5-10 տոկոս թանկացումը ցավոտ որոշումների տեղիք չտա:

Ինչն է գազի գնի հնարավոր թանկացման պատճառը. փոխվարչապետը որոշ տեղեկություններ է հայտնել

«Դեռ հարց է՝ արդյո՞ք 2020թ-ի ապրիլին «Գազպրոմ Արմենիան» կներկայացնի հայտը: Եթե ներկայացնի, ապա քանի՞ տոկոսի մասին է խոսք լինելու: Ի վերջո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրավասություն ունի քննարկելու հայտը, և եթե այդ հայտը համարի ոչ հիմնավոր, կարող է մերժել ու ճշգրտումներ մտցնել»,- ասաց Քթոյանը:

Ինչպես է գազի գինը փոխվել ՀՀ բնակիչների համար

Նրա կարծիքով՝ երբ հստակեցվի, թե քանի տոկոս է լինելու հավանական բարձրացումը, արդեն ՀՀ կառավարությունը կարող է համապատասխան ներգործության մեխանիզմներ կիրառել՝ մեղմելու հնարավոր բացասական էֆեկտը, ինչը սցենարներից մեկն է, որի հիմքում 2020թ.-ին նմանատիպ հայտ ներկայացնելու կանխադրույթն է: Մասնագետի համոզմամբ՝ անկախ ամեն ինչից, գազի գնի բարձրացման հայտը կարող է հանդիսանալ բանակցությունների նոր փուլի մեկնարկ, իսկ մինչ այդ շատ բան կփոխվի, և չի բացառվում, որ բանակցային դիրքերը լինեն բոլորովին այլ, քան հիմա է:    

 

33
թեգերը:
տնտեսագետ, Արմեն Քթոյան, գազի սակագին, Հայաստան
Ըստ թեմայի
Երկու անհայտով հավասարում. իշխանությունը չի բացառում, որ կսուբսիդավորի գազի թանկացումը
Մարգարյան. «Հայաստանում պետք է հիմնովին ստուգել գազի կորուստներն ու ապօրինի սպառումը»
«Չի բացառվում, որ ապրիլից հետո գազի սակագնի բարձրացման հայտ ներկայացվի». Բաղրամյան
Ինչպես է գազի գինը փոխվել ՀՀ բնակիչների համար

sys_stories