Ատոմ Մարգարյան

Մարգարյան. «Հայաստանում պետք է հիմնովին ստուգել գազի կորուստներն ու ապօրինի սպառումը»

281
(Թարմացված է 20:40 19.01.2020)
Տնտեսագետ Ատոմ մարգարյանը կարծում է, որ գազի համակարգում կարելի է կատարել հիմնարար արտաքին աուդիտ՝ պարզելու թե՛ կորուստների ծավալը, թե՛ ֆինանսական հոսքերը: Կարևոր է նաև անդրադառնալ աշխատավարձերին, հատկապես ղեկավար կազմի:
Ատոմ Մարգարյան. «Հայաստնում պետք է հիմնովին ստուգել գազի կորուստներն ու ապօրինի սպառումը»

Գազի ձեռքբերման ծախսը ավելացել է, սակայն փոխարենը կարելի է կրճատել կորուստները, այդ թվում՝ ապօրինի սպառումը: Հայաստանում պետք է հիմնովին ստուգել գազի կորուստներն ու ապօրինի սպառումը: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել տնտեսագետ Ատոմ Մարգարյանը`անդրադառնալով «Գազպրոմ Արմենիայի» հայտարարությանը, ըստ որի ընկերությունը քննարկում է գործող սակագների փոփոխության հայտ ներկայացնելու տարբերակը: 

«2019-ի հունվարի 1-ից Հայաստանը Ռուսաստանից գազ է գնում 165 դոլարով՝ նախկին 150-ի փոխարեն: Սա ծանրացնում է սակագնի բեռը: Բայց փոխարենը կարելի է նվազեցնել կորուստները, այդ թվում՝ ապօրինի սպառումը»,- վստահ է տնտեսագետը: 

Նրա խոսքով` թավշյա հեղափոխությունից հետո այս ոլորտում ստուգումներ սկսվեցին, սակայն հետագայում դրանց ալիքը փոքր-ինչ մարեց: Այնուամենայնիվ, գազի համակարգում կարելի է կատարել հիմնարար արտաքին աուդիտ՝ պարզելու թե՛ կորուստների ծավալը, թե՛ ֆինանսական հոսքերը: Կարևոր է նաև անդրադառնալ աշխատավարձերին, հատկապես ղեկավար կազմի: Վերջերս այսպիսի նախաձեռնություն են առաջ բերել մի քանի ԱԺ պատգամավոր:

«Առաջարկվում է սահմանաել վերին շեմ, որպեսզի այսպիսի ընկերությունների ղեկավարները չպարգևատրվեն երկնիշ միլիոնանոց աշխատավարձերով», - ընդգծել ե Մարգարյանը: 

Այս ծախսերը, վերջ ի վերջո, անդրադառնում են գազի սակագների վրա, և դրանց համար վճարում են թե՛ քաղաքացիները, թե՛ ձեռնարկությունները, հիշեցրեց նա:

«Չի բացառվում, որ ապրիլից հետո գազի սակագնի բարձրացման հայտ ներկայացվի». Բաղրամյան

Հիշեցնենք` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հունվարի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ գազի գնի քննարկումներն ու բանակցությունները շարունակվում են, և չի բացառվում, որ «Գազպրոմը» դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով գազի սակագինը վերանայելու հայտով։

2019թ. վերջին տեղեկություն կար, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական գազի մատակարարման լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ 2020թ. Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի և կմնա 2019թ. մակարդակին:

Այս պահին նման տեղեկություն չկա. Ալեն Սիմոնյանը` գազի թանկացման մասին

Այս պահին գազի սակագինը ՀՀ սահմանին 1000 խմ գազի դիմաց 165 դոլար  է։

2019թ. հունվարի 1-ին գազի 1000 խմ–ը սահմանին արժեր 150 դոլար։ Թերևս սա է պատճառը, որ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է բարձրացնել նաև սպառողներին մատակարարվող գազի գինը։

Նշենք, որ գազը 1000 խմ դիմաց սպառողին հասնում է գրեթե 290 դոլարով։

281
թեգերը:
տնտեսագետ, գազի սակագին, Ատոմ Մարգարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանում գազի սակագինը մինչև ապրիլի 1-ը չի բարձրանա. ՀՀ փոխվարչապետ
Բադալյան. «ՌԴ պետական տարածքում ՌԴ նախագահը աջակցել է ՀՀ երկրորդ նախագահին»
«Գազի գնի շուրջ բանակցությունները կավարտվեն մինչև տարեվերջ». Մհեր Գրիգորյան
ԵԱՏՄ–ում կձևավորվի գազի միասնական շուկա. Փաշինյանը խոսել է գնի կայունացման մասին
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանի պատժելու մեթոդները, կամ ինչպես տխուր երևույթը տհաճ անցյալից տեղափոխվեց մեր օրեր

57
(Թարմացված է 22:16 23.07.2021)
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Sputnik Արմենիայի եթերում զուգահեռներ է անցկացրել նախկին և ներկա իշխանությունների միջև և ասել, թե ինչ է փոխվել Հայաստանում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության առումով։
Հարությունյան. «Ընտրություններից հետո Փաշինյանը գնում է Սյունիքի համայնքապետերին պատժելու ճանապարհով»

Վարդան Հարությունյանի դիտարկմամբ`նախկին իշխանությունների հասցեին հնչած քննադատությունները հիմնավոր էին, որովհետև նրանք իրենց բոլոր ծրագրերը մշակելիս հաշվի էին առնում թաղային հեղինակությունների, քրեական տարրերի շահերը և որևէ հարգանք չունեին մարդու իրավունքների նկատմամբ։

«Մենք ունեինք քաղբանտարկյալներ, քաղաքական նպատակներով հետապնդվող անձինք։ Դատական կամայականության դեպքերը շատ էին, և արդարադատության վիճակը ենթադրում էր, որ կլինեն քննադատություններ, ընդ որում` քննադատել ենք ոչ միայն մենք` տեղական իրավապաշտպաններս, այլև միջազգային կառույցները»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։

Իսկ ինչ վերաբերում է առկա վիճակին, Հարությունյանն ընդգծեց, որ ներկան պետք է բաժանել երկու մասի` 2018 թվականի հեղափոխությունից հետո մինչև 2020 թվականն ընկած ժամանակաշրջան և հետպատերազմական ժամանակաշրջան։ Ըստ նրա` մինչպատերազմական շրջանում առկա էին դրական միտումներ, ճիշտ է` չկային ակնհայտ զարգացումներ, թեև ձերբազատվեցինք քաղբանտարկյալներից, բայցևայնպես երկու տարվա ընթացքում հիմքեր չձևավորվեցին, որպեսզի ապագայում արդեն ամրապնդվեն ձեռքբերումները։

«Հետպատերազմական շրջանում իրավիճակը կտրուկ փոխվել է։ Հիմա չասեմ, թե գործ ունենք քաղաքական նկատառումներով հետապնդումների հետ, բայց հիմնավոր կասկած կա, որ այլախոհների նկատմամբ տեղի է ունենում վրեժխնդրություն։ Օրինակ կարող են ծառայել Սյունիքի համայնքապետների հետապնդումները։ Փաշինյանը նշված մարզում արժանացավ ոչ այնքան հաճելի ընդունելության և հիմա ընտրություններից հետո գնում է նրանց պատժելու ճանապարհով, ինչը չպետք է տեղի ունենար»,– ասաց իրավապաշտպանը։

Անդրադառնալով Սյունիքի նախկին ու ներկա մարզպետների որդիների հետ կապված միջադեպին ու Գորիս քաղաքում գրանցված փոխհրաձգությանը` Հարությունյանն ընդգծեց, որ տխուր երևույթը տհաճ անցյալից տեղափոխվել է մեր օրեր։ Ըստ նրա` գուցե կարճ ժամանակահատվածում հնարավոր չէր փոխել դաստիարակությունն ու պատկերացումները, որ ունեն մարդիկ ոչ միայն Սյունիքում, այլև ամբողջ Հայաստանում, երբ փորձում են հարցեր լուծել զենքի կիրառմամբ, բայցևայնպես երևույթը պետք է խստորեն դատապարտվի նույն կերպ, ինչպես նախորդ իշխանությունների օրոք։

«Գործող իշխանությունը պետք է առանց թերանալու կատարի իր պարտականությունները, մի բան, ինչը հնարավոր չէր ակնկալել նախկինների պարագայում։ Բայց պետք է նշել, որ 2018 թվականին հաղթած ուժի ներկայացուցիչներն այսօր բոլորովին նույն մարդիկ չեն։ Նրանք ավելի շատ վերադառնում են հեղափոխությունից առաջ եղած իրականությանը, սկսում են նմանվել նախահեղափոխական շրջանի իշխանավորներին»,– ասաց իրավապաշտպանը։

Հարությունյանի գնահատմամբ`ներկա իրավիճակում նույնպես գործում է այն սկզբունքը, որ յուրայիններին կարելի է ավելին, քան ոչ յուրայիններին, թեև հույս կար, որ մենք կտրվել ենք նախկին իրականությունից, սակայն հույսերը չարդարացան։

Հիշեցնենք` ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի նախկին և ներկա որոշ պաշտոնյաների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Կալանավորվել են Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Որոտանի համայնքապետ Սուրիկ Օհանջանյանը, Գորիսի մշակութային կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ու Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը։

Կալանավորվել էր նաև Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանը, սակայն ավելի ուշ նա ազատ արձակվեց։

Իսկ հուլիսի 14–ին հայտնի դարձավ, որ Գորիսում փոխհրաձգություն էր եղել. ըստ ԶԼՄ–ների` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի («Լիսկա») որդին՝ Տիգրան Խաչատրյանը, կրակել է Սյունիքի ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու վրա։

ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ՔԿ

57
թեգերը:
Ընտրություններ, Սյունիք, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Կալանավորված Արթուր Սարգսյանն էլ պատգամավոր դարձավ. ի՞նչ է պատրաստվում անել պաշտպանը
Հայաստանի «արտահերթ» խորհրդարանը. ով ինչքան մանդատ ստացավ
Սուր ելույթներ, շոուներ, թատրոն. ինչպիսի՞ն կլինի 8-րդ գումարման խորհրդարանը
Ինեսսա Գաբայան

Ինչպե՞ս կարելի է լուծել ջրային ռեսուրսների հարցը. Գաբայանը կոնցեպտուալ կետեր է թվարկում

48
ՀՀ ջրային կոմիտեի նախկին նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ինեսսա Գաբայանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե որոնք պետք է լինեն ջրային համակարգի զարգացման հայեցակարգի կարևորագույն կետերը։
Ջրային համակարգին տրամադրվող սուբսիդիաների 70 տոկոսը գնում է էներգիայի դիմաց վճարումներին

Ինեսսա Գաբայանի փոխանցմամբ` դեռ 2019 թվականի սկզբին ջրային կոմիտեն իր ղեկավարությամբ ներկայացրել էր համապատասխան նախագիծ, իսկ վերջերս համացանցում տեսել է համակարգի զարգացման հայեցակարգի նախագիծը և այն ընդունելու մասին կառավարության որոշման նախագիծը, բայց, ցավոք, ջրային համակարգի զարգացման հայեցակարգի նախագիծը դեռ գտնվում է սաղմնային վիճակում։

«Այս ոլորտում հայեցակարգային միջոցառումներ իրականացնելու համար նախ անհրաժեշտ է ընդունել ընդհանուր հայեցակարգը, այլապես կոնցեպտուալ օղակների զարգացումն արդյունավետ չի լինի»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ջրային կոմիտեի նախկին նախագահը։

Գաբայանի կարծիքով` հարցերից առաջինը պետք է լինի ջրամբարաշինությունը, դրանց կառուցումն ու մեր երկրի տարածքում ձևավորվող ջրային ռեսուրսների ամբարումը տարբեր ոլորտներում օգտագործելու համար, ինչն ունի ռազմավարական և անվտանգության ապահովման նշանակություն։

Երկրորդը ոռոգման համակարգերի արդիականացումն է, ինչը ենթադրում է նաև ջրային ռեսուրսների հաշվառում ու էներգահամակերգերի ներդրում։

«Հայաստանում գործում են խոշոր պոմպակայաններ, որոնք աշխատում են շատ հին տեխնոլոգիաներով, գերօգտագործում են էլեկտրաէներգիան, իսկ կառավարության կողմից նշված համակարգին տրամադրվող սուբսիդիաների 70 տոկոսը գնում է այդ էներգիայի դիմաց վճարումներին։ Բա մնացա՞ծ աշխատանքները, բա մնացա՞ծ կարիքները։ Սա ահավոր, էներգածանր համակարգ է, հետևաբար պետք է ձգտել այն արդիականացնել, դարձնել էներգախնայող, ներգրավել ինքնահոս համակարգեր` կիրառելով կաթիլային, անձրևացման մեթոդները»,– ասաց ՀՀ ջրային կոմիտեի նախկին նախագահը։

Երրորդ կարևոր կոնցեպտուալ կետը, ըստ Գաբայանի, ջրային համակարգի վրա ծախսվող գումարների օգտագործման իրական գնահատումն է։

Ջուրը ճիշտ չի օգտագործվում, ՀՀ–ն մեծ վնասներ է կրելու. ահազանգում են մասնագետները

Նրա խոսքով` անկախացումից հետո թեև Համաշխարհային բանկի մի շարք ծրագրերով ու մի քանի երկրների կողմից մեծ ներդրումներ են կատարվել ջրային համակարգի վերականգնման գործում ոռոգման համակարգերի, ջրամբարների անվտանգությունն ապահովելու նպատակով, սակայն տարեցտարի մենք նորից կանգնում ենք նույն խնդիրների առջև, որովհետև չենք կարողանում ներդրված գումարներն օգտագործել նպատակային, այսինքն`արդյունավետ չեն ծախսվում վերականգնված հատվածների պահպանման ու շահագործման համար նախատեսված գումարները, ուստի անհրաժեշտ է մշակել ֆինանսավորման հստակ ռազմավարություն, որպեսզի հնարավոր լինի քայլ առ քայլ զարգացնել բնագավառն ու այն դնել ճիշտ ուղու վրա։

Արցախի իշխանությունները նախատեսում են մի քանի ջրամբարներ կառուցել

48
թեգերը:
ջրամբար, ջուր, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես չգոլորշիանանք, կամ ջրային ռեսուրսները կբավականացնե՞ն Հայաստանին ու Արցախին
Փաստորեն վերջին 60 տարում Հայաստանում ո՛չ ձյուն էր եկել, ո՛չ անձրև. Փաշինյանը` Սևանի մասին
Ինչ ախորժակ են գրգռում Սև լճի քաղցր ջրերը. լճից բաժին էր պահանջում նաև Հեյդար Ալիևը
Արխիվային լուսանկար

Խմած տղամարդը Վանաձորում փորձել է կրկնակի քվեարկություն անել. գործն ուղարկվել է դատարան

4
(Թարմացված է 23:54 23.07.2021)
Հանցագործությունն ավարտին չի հասցվել ընտրողների գրանցման սարքավորման կողմից կրկնակի գրանցման փորձն արձանագրելու պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Դատարան է ուղարկվել կրկնակի քվեարկության փորձի վերաբերյալ ևս մեկ քրեական գործ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Ըստ հաղորդագրության՝ Ս. Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում Վանաձոր քաղաքի թիվ 23/29 ընտրատեղամասում իր անձնագրով ժամը 12:08-ին քվեարկել է, ավելի ուշ՝ կրկին փորձել։

«Նույն օրը` ժամը 19:53-ին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ կրկին փորձել է նույն անձնագրով գրանցվել քվեարկության համար, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել` ընտրողների գրանցման սարքավորման կողմից կրկնակի գրանցման փորձն արձանագրելու պատճառով»,- նշված է գրառման մեջ։

Զինվորների քվեարկության տեսանյութի հիման վրա նյութեր են նախապատրաստվում. դատախազություն

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվելՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մասով (հանցափորձ, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը)։

Այսօր քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարումն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը։

Գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան։

«Էշեր». ընտրողի քվեարկությունը զարմացրեց հանձնաժողովականներին. տեսանյութ

4
թեգերը:
ԱԺ, Ընտրություններ, Վանաձոր, քվեարկություն
Ըստ թեմայի
Քվեարկության օրը մոտ 110 հազար քաղաքացու անձնագիր չի «աշխատել». Վարդևանյան
Զինվորների քվեարկության տեսանյութի հիման վրա նյութեր են նախապատրաստվում. դատախազություն
Քվեարկության արդյունքները Փաշինյանի համար «պյուռոսյան հաղթանակ» են դարձել․ Աբաս Ջումա