Տիգրան Քեյան

Քեյան. «Տուգանքների համար նախատեսված բալերի ապօրինի վաճառքը տեխնիկապես հնարավոր է»

103
(Թարմացված է 18:58 16.01.2020)
«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է շրջանառվող այն տեղեկությանը, ըստ որի՝ List.am կայքում 75 հազար դրամով վաճառվում են տուգանքների համար նախատեսված բալեր:

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը կարծում է, որ տուգանքների համար նախատեսված բալերը վաճառելն ապօրինի գործողություն է, ընդ որում՝ տեխնիկապես դա հնարավոր է: 

«Օրինակ` ես ձեզ գումար եմ վճարում, որպեսզի գաք և ասեք, որ դուք եք խախտումը կատարել: Ես կարող եմ ինչ-որ մեկի հետ, որն ունի վարորդական վկայական, բայց մեքենա չի վարում, պայմանավորվել, նրան գրանցել առցանց համակարգում ու մինչև 9 բալ խախտումների տուգանքները մուծել»,-նշեց նա: 

Անսահման ծիծաղ. Facebook-ի օգտատերերն անդրադարձել են տուգանքների բալային համակարգին

Քեյանի փոխանցմամբ՝ վարորդները հիմնականում բողոքում են նաև կանգառների համար նախատեսված բալերի առնչությամբ: Բացի այդ, մի շարք վարորդներ բողոքում են ոչ թե բալային համակարգից, այլ երթևեկության կահավորանքից, չերևացող նշաններից, ճանապարհային ծածկույթի գծանշումներից ու նմանատիպ մի շարք խնդիրներից: 

Բալային համակարգը տաքսու վարորդներին փողոց է հանել. կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է

Հիշեցնենք` 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել տուգանային միավորների նոր համակարգը, ըստ որի՝ տրված 9 բալը սպառելու դեպքում վարորդը վեց ամսով զրկվելու է վարելու իրավունքից։ Այն վերականգնելուց հետո վարորդը կրկին 9 միավոր կստանա։ Եթե այդ անգամ էլ նա սպառի բոլոր միավորները, ապա վարորդական իրավունքից կզրկվի արդեն մեկ տարով։ Վերականգնել վարորդական իրավունքը հնարավոր կլինի քննություն հանձնելուց հետո միայն։

103
թեգերը:
Ապօրինի, Տուգանք, Տիգրան Քեյան, Հայաստան
Ըստ թեմայի
Զգուշացիր ավտոմեքենայից. որ խախտման դեպքում որքան միավոր կկորցնեն վարորդները. տեսանյութ
Տուգանքների նոր համակարգ ՃՈ–ից. ի՞նչ պետք է իմանան վարորդները
Քանի խմած վարորդ է հայտնաբերել ՃՈ–ն տարվա հենց առաջին օրը
Ինչ անել ուրիշի խախտման պատճառով վարորդական իրավունքից չզրկվելու համար. տեսանյութ

sys_stories