Արմեն Քթոյան

«ՀՆԱ-ն առանցքային ցուցանիշ չէ». Քթոյանը մեկնաբանել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարի ասածը

79
(Թարմացված է 15:41 12.01.2020)
Տնտեսագետ, Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավայի հայտարարությանը, որով վերջինս հակադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Քթոյան. «ՀՆԱ-ն առանցքային ցուցանիշ չէ, 100 դոլար ավել կամ պակասը շատ քիչ բան է նշանակում»

Նիկոլ Փաշինյանը` խոսելով Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշների մասին և դրանք հարևան երկրների` Վրաստանի և Ադրբեջանի հետ համեմատելով դարակազմիկ եզրակացություն չի արել, պարզապես ուզել է ցույց տալ, որ Հայաստանի տնտեսությունը աճում է ավելի արագ, քան Վրաստանի ու Ադրբեջանի տնտեսությունները: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ, Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանը։

«Բերված տվյալներն առնչվում  են պայմանականորեն հաշվարկված գործունեության տեսակներին, որոնք պայմանականորեն են ներառվում ՀՆԱ-ի մեջ, սակայն դրանք, ըստ էության, պահանջարկ չեն բավարարում»,- նշեց նա:

Վրաստանի ու Հայաստանի ՀՆԱ-ներն, ըստ Քթոյանի, տարբերվում են հիմնականում պայմանականորեն հաշվարկվող և գնահատվող  գործակիցներով: Ի վերջո, կա նաև ստվերի բաղադրիչը: Ըստ այդմ՝ ներկայումս Հայաստանի վիճակագրական ծառայությունը ստվերի համար որոշակի տոկոս է գնահատում ու գործունեության յուրաքանչյուր տեսակի համար իր տոկոսով ավելացնում է այն, ինչը դիտարկում է: 

«Հասկանալի է, որ ՀՆԱ-ն առանցքային ցուցանիշ չէ և ՀՆԱ-ի 100 դոլար ավել կամ պակասը շատ քիչ բան է նշանակում: Եթե ՀՆԱ-ն լիներ միակ ցուցանիշը, երկրները դրանով կբավարարվեին, մինչդեռ կան զարգացման ինտեգրալային ցուցանիշներ, օրինակ՝ մարդկային զարգացման ինդեքսը, գլոբալ մրցունակության ինդեքսը, որտեղ ՀՆԱ-ն ընդամենը մեկ բաղադրիչ է, իսկ նշված ինդեքսն ունի 12 հենասյուն, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է տասնյակ ցուցանիշներ»,-ասաց տնտեսագետը: 

Քթոյանի փոխանցմամբ՝ հարյուրից ավելի ցուցանիշների ընդհանրացմամբ դուրս է բերվում գլոբալ մրցունակության ինդեքսը, որի շնորհիվ էլ երկրները դասակարգվում են:   

Հիշեցնենք` Փաշինյանը հունվարի 6-ին, Facebook-ի իր էջում գրել էր, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանը դարձել է Հարավային Կովկասի առաջատար երկիրը` առաջ անցնելով հարևան Վրաստանից և Ադրբեջանից: Ավելի ուշ վարչապետը խմբագրել էր իր գրառումը` նշելով, որ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականով 2019 թվականի արդյունքներով Հայաստանն անցել է Վրաստանին, իսկ Ադրբեջանին կանցնի արդեն 2020 թվականին։

ՀՀ վարչապետի գրառմանը հակադարձել էր Վրաստանի էկոնոմիկայի նախարարը, որը կառավարության նիստից հետո նշել էր` երբ որևէ քաղաքական գործիչ կամ վերլուծաբան նմանատիպ ցուցանիշներով հաղթելուն կձգտի և կսկսի Վրաստանը համեմատել տարածաշրջանի այլ երկրների հետ՝ կոչ եմ անում նրանց նախ ծանոթանան տարրական մեթոդոլոգիային:

Նախարարը նաև ասել էր, որ Վրաստանում 2019 թվականի նոյեմբերին վիճակագրական ծառայությունը ՀՆԱ-ի հաշվարկման նոր մեթոդ է ներմուծել, որը դեռևս արտացոլված չէ միջազգային ֆինանսական հաստատությունների, այդ թվում` Արժույթի միջազգային հիմնադրամի ամփոփման մեջ: 

 

79
թեգերը:
Նախարար, Ադրբեջան, Վրաստանի Հանրապետություն, ՀՆԱ (համախառը ներքին արդյունք), Արմեն Քթոյան
Ըստ թեմայի
Ի՞նչ են խոստանում Հայաստանին Իրանի դեմ պատժամիջոցները. չկա չարիք` առանց բարիքի
Հանրային սննդի ոլորտի տնտեսվարողները 2020թ.-ից կօգտվեն նոր հնարավորությունից
Ֆերմիի պարադոքսը. ինչու ձայն չեն հանում այլմոլորակայինները
Ի՞նչ ճակատագիր է սպասում Գյումրու «Թռչունյան տուն» կենտրոնի երեխաներին ու աշխատակիցներին
Նազելի Բաղդասարյան

Իշխող ուժը պատրաստ է քննել պատերազմի բոլոր խութերը. Բաղդասարյանն է վստահեցնում

64
(Թարմացված է 22:37 28.07.2021)
Պատգամավոր Նազելի Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է 44–օրյա պատերազմը քննող` նոր ձևավորվելիք հանձնաժողովի իրավասությունների և անելիքների մասին։
«Պատրաստակամ ենք քննելու պատերազմի բոլոր խութերը». Նազելի Բաղդասարյան

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը հնարավորություն կտա գտնել այն բոլոր հարցերի պատասխանները, որոնք պատերազմի ավարտից 8 ամիս անց շարունակում են մնալ առկախված։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, որը նոր գումարվելիք ԱԺ-ում կզբաղեցնի ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտոնը։

«Մենք ամբողջական պատրաստակամություն ունենք քննելու այն բոլոր հանգամանքները, այն բոլոր հարցերը, այն բոլոր խութերը, որոնք հնարավոր է` ինչ-ինչ տարակարծությունների տեղ են թողել, և կարծում եմ, որ օբյեկտիվ քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանը»,- ասաց նա։ 

Նոր ստեղծվելիք հանձնաժողովի կազմում կներգրավվեն բոլոր նրանք, որոնց ներգրավվածությունը սահմանված է ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքով. աշխատանքային ձևաչափն ամբողջապես պարզ կլինի, երբ պատգամավորների 1/3-ը հավանություն տա հանձնաժողով ստեղծելու առաջարկին։

Բաղդասարյանի խոսքով` անկախ նրանից, թե ով կղեկավարի նոր գումարման ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը, ըստ Դոնթի բանաձևի, հանձնաժողովի անդամների գերակշիռ մասը կլինեն իշխող ուժի պատգամավորները։

Նոր գումարվելիք ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը չբացառեց, որ այս անգամ ևս պաշտպանության հանձնաժողովի նախագահությունը կստանձնի իշխող ուժը, սակայն չցանկացավ իրադարձություններից առաջ ընկնել. հորդորեց սպասել մինչև 8-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստը։

Մեր հարցին, թե բացի արտախորհրդարանական քաղաքական ուժերից, օրինակ` անկախ զինվորականներ ներգրավվելո՞ւ են հանձնաժողովի աշխատանքներում, որոնք օբյեկտիվ գնահատական կտան կատարվածին, Բաղդասարյանը կրկին հղում կատարեց ԱԺ կանոնակարգ օրենքին և հորդորեց քննիչ հանձնաժողովների գործառույթները չշփոթել իրավապահ կամ քննչական մարմինների գործառույթների հետ։

«ԱԺ պաշտպանության բնագավառի հանձնաժողովը որևէ կերպ չի կարող գերազանցել իր լիազորությունները։ Ես հիմա չեմ ուզում մտնել ընթացակարգերի մեջ, որովհետև օրենքը հստակ սահմանափակում, հստակ սահմանումներ և ձևակերպումներ տալիս է, թե ինչ կարող է իրականացվել և ովքեր կարող են հրավիրվել։ Օրինակ` պաշտոնատար անձինք հրավիրվում են և կարող են գալ և ներկայացնել իրենց դիրքորոշումները, անգամ այն պաշտոնյանները, որոնք նախկինում են պաշտոնավարել և հրավերը ստացել են մինչև պաշտոնավարման դադարեցումը։ Մնացածի դեպքում պարտադրանք չկա, իսկ անկախ զինվորականներն արդեն զուտ փորձաքննությունների և մնացած գործընթացների դաշտում են։ ԱԺ քննիչ հանձնաժողովը ունի գործառույթներ, դրանից ավել որևէ բան չի կարող անել»,- ընդգծեց նա։

Իշխանական պատգամավորը բացառում է քաղաքական մանիպուլյացիաները։ Ասում է` պատերազմը քննող հանձնաժողովը պետք է զերծ մնա քաղաքական բոլոր տեսակի բումերանգներից։ Նրա համոզմամբ`հանձնաժողովի աշխատանքներն իրականացվելու են բացառապես օբյեկտիվության հիմքով։

Արմեն Գրիգորյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքները

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը հուլիսի 26-ին լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Արցախյան վերջին պատերազմի քննիչ հանձնաժողով կստեղծվի:

Սիմոնյանն ասել էր նաև, որ այդ հարցում արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը պետք է լինի․ հանձնաժողովի գործունեությունը չպետք է սահմանափակվի Ազգային ժողովում այսօր ներկայացված կուսակցություններով։

64
թեգերը:
հանձնաժողով, ԱԺ, Արցախյան պատերազմ, Պատգամավոր, Նազելի Բաղդասարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Մարտերի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր. ՊՆ
Անհետ կորած զինծառայողը գտնվել է. նրան տեղափոխել են Երևան, վիճակը ծայրահեղ ծանր է
Հայ-ադրբեջանական սահմանային գոտու լարվածության օջախները
Давид Арутюнов

Բաքվի հայտարարության ֆոնին չի բացառվում ավելի մեծ կոնֆլիկտի հնարավորությունը. փորձագետ

173
(Թարմացված է 20:54 28.07.2021)
Ռազմական հարցերի փորձագետ Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Թուրքիայի խորհրդարանի ղեկավար Մուստաֆա Շենթոպի հայտարարությանը, ըստ որի Թուրքիան և Ադրբեջանը բանակցություններ են վարում թյուրքական համատեղ բանակի ստեղծման շուրջ։
Հարությունով. «Աբրբեջանի և Թուրքիայի բանակները ձգտում են առավելագույն ինտեգրման»

Եթե Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները սկզբունքորեն գնում են միասնական բանակ ստեղծելու ուղիով, ապա դա պոտենցիալ առումով հնարավոր է, բայց կարող են լինել նաև այդ գործարքի հետ կապված յուրահատկություններ, օրինակ` այս փուլում դա 100 տոկոսով տեխնիկապես իրագործել հնարավոր չէ, քանի որ գործ ունենք երկու տարբեր բանակների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Դավիթ Հարությունովը։

«Թուրքիան և Ադրբեջանը բավականին երկար ժամանակ պատրաստվում են միասնաբար գործելու, թեև դա ենթադրում է ինտեգրման ավելի ցածր մակարդակ, քան միասնական բանակի` ամբողջովին միատարր կառույցի պարագայում։ Բայցևայնպես, միանշանակ է այն, որ երկու երկրների բանակները տևական ժամանակ իրականացնում են միասնական մարտական պատրաստություն, և սա ոչ միայն փորձի փոխանակում է, այլև ամեն ինչ արվում է, որ փոխգործակցության մակարդակը լինի հնարավորինս բարձր»,– նշեց փորձագետը։

Հարությունովի կարծիքով` Ադրբեջանն, այնուամենայնիվ, կցանկանա պահպանել որոշակի մանևրի տեղ, այսինքն` լիարժեք ու ամբողջական ինտեգրման մասին դեռ խոսք լինել չի կարող, քանի որ դա իր մեջ պարունակում է նաև հստակ քաղաքական բաղադրիչ։ 

Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարին` Հարությունովն ընդգծեց, որ այդ փաստաթուղթը պարունակում է երկու պոտենցիալ վտանգ. մեկն առնչվում է տարածքներ զիջելուն, մյուսը` Արցախին, որպեսզի Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու հրաժարվի Արցախի կարգավիճակի քննարկումներից։ 

«Մենք բարդ իրավիճակում ենք այն իմաստով, որ դա նաև փակուղային է, հասարակության մեծ մասը դրան պատրաստ չէ, թեև այս ամենի շարունակությունը կարող է լինել սահմանային էսկալացիայի խորացումն ու մեծացումը։ Բացի դրանից, Հայաստանն այս պահին գործնականում միջազգային արդյունավետ, լուրջ դիվանագիտական աջակցություն չունի»,– ասաց փորձագետը։

Բաքուն և Անկարան քննարկում են համատեղ թյուրքական բանակ ստեղծելու գաղափարը

Հարությունովի գնահատմամբ` սահմանային լարվածությունն ըստ էության Հայաստանի վրա ճնշում գործադրելու տարբերակ է, ինչը բարձրաձայնում է նաև Ադրբեջանը և Բաքվից հնչող հայտարարություններն էլ արվում են այդ ֆոնին, հետևաբար չարժե բացառել ավելի մեծ կոնֆլիկտի հնարավորությունը։ 

Հիեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանի ղեկավար Մուստաֆա Շենթոպը հայտնել է համատեղ զորավարժությունների մասին, որոնք անցկացվում են երկու երկրների պայմանավորվածությունների շրջանակներում:

Նա ասել է, որ գաղափարն է մեկ ազգ, երկու պետություն։ Եվ այսպես միշտ կլինի։ Շենթոպը շեշտել է, որ այդ կապակցությամբ բազմաթիվ բանակցություններ և պայմանավորվածություններ են տեղի ունեցել։

Բաքուն համաձայնել է հրադադարի հաստատմանը. ռուսական կողմը ժամ է սահմանել

173
թեգերը:
Դավիթ Հարությունով (ռազմական փորձագետ), Հայաստան, Թուրքիա, Բաքու
Ըստ թեմայի
Բաքուն հաղորդում է, որ Ադրբեջանի 2 զինծառայող է վիրավորվել
Թեհրանը պատրաստ է հաշտեցնել Երևանին ու Բաքվին
Բաքվում ադրբեջանցի հետախույզին փորձում են ներկայացնել որպես հայ վարձկան
ԵԽԽՎ հատուկ զեկուցողը կայցելի Բաքու. զեկույցը կհրապարակվի սեպտեմբերին
Туман

Ապարանում լեռնադահուկային համալիր կկառուցվի. տեղում նաև խաղատուն կբացվի

0
Լեռնադահուկային համալիրը տարեկան 500 000 զբոսաշրջիկի կսպասարկի և կարող է մրցունակ լինել ինչպես հայկական, այնպես էլ տարածաշրջանային շուկայում։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Արագածոտնի մարզի Ապարան համայնքում 2080 հեկտար հողամասում լեռնադահուկային համալիր կկառուցվի։ Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հավանություն տվեց «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրին։

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը նշեց, որ ծրագիրն իր մեջ կներառի լեռնադահուկային համալիրի կառուցումը, նաև զվարճանքի վայրեր կբացվեն։

«Ըստ ծրագրի` 30 մլրդ դրամ կներդրվի, որից 15 մլրդ դրամը կներդնի ընկերությունը, ևս 15-ը կներգրավվի այլ մասնավոր ընկերությունների կողմից։ Ծրագիրը կյանքի կկոչվի 2 տարում և կլինեն շինարարության ոլորտի շուրջ 250 աշխատողներ, իսկ ծրագիրն իրականացնելուց հետո կստեղծվի շուրջ 1500 հիմնական աշխատատեղ»,–ասաց Քերոբյանը։

Նրա խոսքով` լեռնադահուկային համալիրը տարեկան 500 000 զբոսաշրջիկի կսպասարկի և կարող է մրցունակ լինել ինչպես հայկական, այնպես էլ տարածաշրջանային շուկայում։

Քերոբյանը նշեց` համալիրի ստեղծմամբ տուրիստական հոսքերը Ռուսաստանից, Իրանից և Եվրոպային կավելանան, իսկ Հայաստանի ՀՆԱ–ն 0.2 տոկոսով կաճի։

Ի դեպ, տարածքում նաև խաղատուն և ճոպանուղի է կառուցվելու։

Կառավարության կայքում տեղադրված ծրագրի հիմնավորման մեջ նշվում է նաև, որ ՀՀ-ն՝ որպես լեռնային զբոսաշրջության ուղղություն, տարածաշրջանում գտնվում է ամենաթույլ դիրքերում. որպես առաջատար հանդես է գալիս Վրաստանի Հանրապետությունը, որից հետո Ադրբեջանի Հանրապետությունն է։

ՀՀ-ում կա գործող 2 հանգստյան գոտի (Ջերմուկ և Ծաղկաձոր համայնքներում), որոնք առաջարկում են լեռնային, մասնավորապես՝ լեռնադահուկային ժամանց:

Այդ գոտիներում զբոսաշրջիկների մեծ մասը ՌԴ քաղաքացիներ են, երկրորդ տեղում են ԻԻՀ-ից ժամանող այցելուները: Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, ապա Ծաղկաձորում ճոպանուղու օրական տոմսն արժե 12 000 ՀՀ դրամ (շուրջ 25 դոլար), իսկ Վրաստանում` 40 լարի (շուրջ 15 դոլար):

0