Քաղաքային ցուցանակ Վերմոնտ պողոտայի և Սանսեթ բուլվարի անկյունում. Լոս Անջելես, Կալիֆոռնիա

Կանջատվի՞ արդյոք «Ամերիկյան Հայաստանը»

455
(Թարմացված է 21:23 11.01.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Անցած տարի արևմտյան բազմաթիվ լրատվամիջոցներ, այդ թվում ԲիԲիՍի-ն, շատ հետաքրքիր, բայց նաև շատ տարօրինակ թեմա էին շոշափում՝ կարո՞ղ է արդյոք Կալիֆոռնիան անջատվել Միացյալ Նահանգներից։ Պատճառ կար։

Կանջատվի՞ արդյոք «Ամերիկյան Հայաստանը»
Տասնամյակներ շարունակ Կալիֆոռնիայում տարբեր խմբեր հանդես են գալիս ԱՄՆ-ի կազմից դուրս գալու օգտին։ Բայց ուղիղ 5 տարի առաջ՝ 2015 թվականին ստեղծվեց մի նոր շարժում` շատ կոնկրետ ծրագրով։ Այդ շարժումը կոչվում է «Yes California», այսինքն՝ «Այո, Կալիֆոռնիա»։

Անջատման ծրագիրն այսպիսինն էր՝ 2016-ի նախագահական ընտրություններից հետո ստորագրահավաք սկսել և պահանջել, որ 2019 թվականի գարնանը Կալիֆոռնիայում անցկացվի հանրաքվեի նման մի բան՝ պլեբիսցիտ։ Եթե դրան մասնակցի ընտրողների 50 տոկոսից ավելի և անջատման օգտին քվեարկի առնվազն 55 տոկոսը` Կալիֆոռնիայի նահանգապետը պարտավոր է դիմել ՄԱԿ-ին՝ Կալիֆոռնիան ինքնիշխան պետություն ճանաչելու խնդրանքով։

Ոչ մի հանրաքվե էլ չեղավ։ Միգուցե նաև այն պատճառով, որ փոխվեցին տրամադրությունները։ Կալիֆոռնիան դեմոկրատական նահանգ է, այնտեղ ավանդաբար հաղթում են դեմոկրատները։ Միայն մի փաստ՝ վերջին նախագահական ընտրություններում Հիլարի Քլինթոնը ստացավ ձայների 61,5 տոկոսը, իսկ Դոնալդ Թրամփը՝ 33,2 տոկոսը՝ գրեթե երկու անգամ պակաս։ Բայց Թրամփը նախագահ դարձավ։

Ու երբ 2017 թվականի գարնանը Բերքլիի համալսարանը սոցիոլոգիական հարցում անցկացրեք, պարզվեց, որ կալիֆոռնիացիների 32 տոկոսը կողմ է, որ նահանգը դուրս գա ԱՄՆ-ի կազմից։ Համաձայնեք՝ պատկառելի թիվ է՝ ամեն երրորդը, այսպես ասած, անջատաողական էր։ Բայց երբ նույն հարցումն անցկացվեց մեկ տարի անց՝ 2018 թվականին, պատկերը բոլորովին այլ էր՝ Միացյալ Նահանգների կազմից դուրս գալու օգտին արտահայտվել էր բնակիչների ընդամենը 14 տոկոսը։

Կալիֆոռնիան, ինչպես հայտնի է, հայաշատ նահանգ է։ Վիքիպեդիայում հրապարակված տվյալների համաձայն այժմ այդ կահանգում ապրում է մոտ 1 միլիոն հայ։

Դա ողջ Ամերիկայում բնակվող հայերի 40 տոկոսն է։ Չմոռանանք նաև, որ ժամանակին` 10 տարուց ավելի, Կալիֆոռնիայի նահանգապետն էր Ջորջ Դոքմեջյանը։ Հենց այս փաստերն էլ հաշվի առնելով` Կալիֆոռնիան երբեմն անվանում են «Ամերիկյան Հայաստան»։ Այնպես որ, եթե Կալիֆոռնիան անջատվի, կարող ենք պնդել, որ աշխարհում կա երեք հայկական պետություն՝ Արցախ, Հայաստան և «Ամերիկյան Հայաստան»։ Բայց կանջատվի՞ արդյոք։
Այն, որ դա տեսականորեն հնարավոր է` որևէ մեկը չի ժխտում։ Կալիֆոռնիայի տնտեսությունը հինգերորդն է ողջ աշխարհում, այսինքն տնտեսական առումով խնդիրներ չեն ծագի։ «Այո, Կալիֆոռնիա» շարժման անդամ Մարկուս Ռուիզ Էվանսը ամերիկյան թերթերից մեկում գրել է.

«Ոչ ոք փողը չի հանի Կալիֆոռնիայից, եթե նահանգը որոշի անջատվել։ Ոչ ոք չի դադարեցնի առևտուրը, որովհետև դա որևէ մեկի շահերից չի բխում։ Աշխարհը թույլ չի տա, որ Կալիֆոռնիայի տնտեսությունը քանդվի։ Եվ ոչ ոք չի օկուպացնի Կալիֆոռնիան»։

Այս վերջին պնդման հետ ոչ բոլորն են համաձայն։ Իհարկե, շատ դժվար է պատկերացնել նոր քաղաքացիական պատերազմ, թեև նման բան եղել է մոտ մեկումեկ դար առաջ, երբ 11 նահանգներ հայտարարեցին, որ անկախանում են։ Այդ պատերազմում զոհվեց ավելի քան 600 հազար մարդ։ Բայց այն ժամանակ սկզբունքային հարց կար՝ ստրկությունը։ Հիմա չկա որևէ էական խնդիր, թեև անջատման կողմնակիցները բերում են գրեթե նույն փաստարկները, ինչ, ասենք, կատալոնացի անջատողականները։

Առաջին՝ մենք հսկայական հարկեր ենք մուծում, բայց կենտրոնից փոխհատուցում չենք ստանում։ Երկրորդ՝ նահանգի բնակիչները իրենց մեկուսացած են զգում Վաշինգտոնից։ Եվ երրորդ՝ մշակութային և քաղաքական մեծ խզում կա Կալիֆոռնիայի և մնացած նահանգների միջև, մասնավորապես, բնապահպանական և ներգաղթի հարցերում։

Իսկապես, ներգաղթի հարցում կալիֆոռնիացիների դիրքորոշումը բավական մեղմ է։ Հենց այդ պատճառով էլ այնտեղ տասնամյակներով ապրում են ապօրինի ներգաղթյալներ, այդ թվում Հայաստանից եկածներ, որոնք հույս ունեն, որ եթե Կալիֆոռնիան առանձնանա, իրենք միանգամից էլ նոր պետության քաղաքացիություն կստանան։ Ամերիկացի մեկնաբաններից մեկն ավելացնում է.

«Ու միանգամից էլ կպահանջեն նոր պետության իշխանություններից փակել սահմանները և ներս չթողնել նոր ներգաղթյալներին»։

Համաձայնեք` միանգամայն իրատեսական նկատառում է։

455
թեգերը:
Սփյուռք, ԱՄՆ, Կալիֆոռնիա
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (426)
Նազելի Բաղդասարյան

Իշխող ուժը պատրաստ է քննել պատերազմի բոլոր խութերը. Բաղդասարյանն է վստահեցնում

40
(Թարմացված է 22:37 28.07.2021)
Պատգամավոր Նազելի Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է 44–օրյա պատերազմը քննող` նոր ձևավորվելիք հանձնաժողովի իրավասությունների և անելիքների մասին։
«Պատրաստակամ ենք քննելու պատերազմի բոլոր խութերը». Նազելի Բաղդասարյան

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը հնարավորություն կտա գտնել այն բոլոր հարցերի պատասխանները, որոնք պատերազմի ավարտից 8 ամիս անց շարունակում են մնալ առկախված։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, որը նոր գումարվելիք ԱԺ-ում կզբաղեցնի ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտոնը։

«Մենք ամբողջական պատրաստակամություն ունենք քննելու այն բոլոր հանգամանքները, այն բոլոր հարցերը, այն բոլոր խութերը, որոնք հնարավոր է` ինչ-ինչ տարակարծությունների տեղ են թողել, և կարծում եմ, որ օբյեկտիվ քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանը»,- ասաց նա։ 

Նոր ստեղծվելիք հանձնաժողովի կազմում կներգրավվեն բոլոր նրանք, որոնց ներգրավվածությունը սահմանված է ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքով. աշխատանքային ձևաչափն ամբողջապես պարզ կլինի, երբ պատգամավորների 1/3-ը հավանություն տա հանձնաժողով ստեղծելու առաջարկին։

Բաղդասարյանի խոսքով` անկախ նրանից, թե ով կղեկավարի նոր գումարման ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը, ըստ Դոնթի բանաձևի, հանձնաժողովի անդամների գերակշիռ մասը կլինեն իշխող ուժի պատգամավորները։

Նոր գումարվելիք ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը չբացառեց, որ այս անգամ ևս պաշտպանության հանձնաժողովի նախագահությունը կստանձնի իշխող ուժը, սակայն չցանկացավ իրադարձություններից առաջ ընկնել. հորդորեց սպասել մինչև 8-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստը։

Մեր հարցին, թե բացի արտախորհրդարանական քաղաքական ուժերից, օրինակ` անկախ զինվորականներ ներգրավվելո՞ւ են հանձնաժողովի աշխատանքներում, որոնք օբյեկտիվ գնահատական կտան կատարվածին, Բաղդասարյանը կրկին հղում կատարեց ԱԺ կանոնակարգ օրենքին և հորդորեց քննիչ հանձնաժողովների գործառույթները չշփոթել իրավապահ կամ քննչական մարմինների գործառույթների հետ։

«ԱԺ պաշտպանության բնագավառի հանձնաժողովը որևէ կերպ չի կարող գերազանցել իր լիազորությունները։ Ես հիմա չեմ ուզում մտնել ընթացակարգերի մեջ, որովհետև օրենքը հստակ սահմանափակում, հստակ սահմանումներ և ձևակերպումներ տալիս է, թե ինչ կարող է իրականացվել և ովքեր կարող են հրավիրվել։ Օրինակ` պաշտոնատար անձինք հրավիրվում են և կարող են գալ և ներկայացնել իրենց դիրքորոշումները, անգամ այն պաշտոնյանները, որոնք նախկինում են պաշտոնավարել և հրավերը ստացել են մինչև պաշտոնավարման դադարեցումը։ Մնացածի դեպքում պարտադրանք չկա, իսկ անկախ զինվորականներն արդեն զուտ փորձաքննությունների և մնացած գործընթացների դաշտում են։ ԱԺ քննիչ հանձնաժողովը ունի գործառույթներ, դրանից ավել որևէ բան չի կարող անել»,- ընդգծեց նա։

Իշխանական պատգամավորը բացառում է քաղաքական մանիպուլյացիաները։ Ասում է` պատերազմը քննող հանձնաժողովը պետք է զերծ մնա քաղաքական բոլոր տեսակի բումերանգներից։ Նրա համոզմամբ`հանձնաժողովի աշխատանքներն իրականացվելու են բացառապես օբյեկտիվության հիմքով։

Արմեն Գրիգորյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքները

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը հուլիսի 26-ին լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Արցախյան վերջին պատերազմի քննիչ հանձնաժողով կստեղծվի:

Սիմոնյանն ասել էր նաև, որ այդ հարցում արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը պետք է լինի․ հանձնաժողովի գործունեությունը չպետք է սահմանափակվի Ազգային ժողովում այսօր ներկայացված կուսակցություններով։

40
թեգերը:
հանձնաժողով, ԱԺ, Արցախյան պատերազմ, Պատգամավոր, Նազելի Բաղդասարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Մարտերի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր. ՊՆ
Անհետ կորած զինծառայողը գտնվել է. նրան տեղափոխել են Երևան, վիճակը ծայրահեղ ծանր է
Հայ-ադրբեջանական սահմանային գոտու լարվածության օջախները
Давид Арутюнов

Բաքվի հայտարարության ֆոնին չի բացառվում ավելի մեծ կոնֆլիկտի հնարավորությունը. փորձագետ