Փայլակ Թադևոսյան

Թադևոսյան. «Եկամտահարկի ընթացիկ փոփոխություններին պետք է հաջորդեն գլոբալ փոփոխությունները»

61
(Թարմացված է 14:27 11.01.2020)
Հայաստանում թե՛ ցածր, թե՛ բարձր աշխատավարձ ստացողները վճարելու են համահարթ՝ 23 տոկոս եկամտահարկ: «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Փայլակ Թադևոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հունվարի 1-ից ուժի մեջ մտած եկամտահարկի փոփոխություններին։

Նախկինում մինչև 150 հազար դրամ ստացողները վճարում էին իրենց աշխատավարձի 23 տոկոսը, 150 հազարից մինչև 2 միլիոն դրամ ստացողները՝ 28 տոկոսը, իսկ 2 միլիոնից ավելի ստացողները՝ 36 տոկոսը: Հունվարի 1-ից արդեն բոլորը կվճարեն 23 տոկոս եկամտահարկ:

Հարկային բարեփոխումները Հայաստանում․ ինչ սպասել նոր տարում

«Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Փայլակ Թադևոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ թեև տվյալ օրենքի նախագիծը ժամանակին լայն քննարկումների պատճառ հանդիսացավ, սակայնայս փոփոխություններն ընթացիկ բնույթ են կրում։ Դրանց պետք է հաջորդեն ավելի գլոբալ փոփոխությունները:

«Այս փուլում նորմալ եմ համարում, երբ կիրառվում է եկամտային հարկի համահարթ դրույքաչափ՝ փորձելով հավասարակշռել շահութահարկի, շահաբաժնի  դրույքաչափերը: Կառավարությունն ի սկզբանե նախատեսելով նշված փոփոխությունները՝ հետապնդել է երկու հիմնական նպատակ: Մի կողմից եկամտային հարկի դրույքաչափը նվազեցնելով՝ միջին եկամուտ ստացողների համար ավելացվում է տնօրինվող եկամուտները, իսկ ավելի բարձր եկամուտ ստացողների համար բեռն իջեցվում է»,-նշում է Թադևոսյանը: 

Արդյունքում, ըստ Թադևոսյանի, կանխատեսելի էր, որ դա կբերի գործատուի ծախսերի նվազեցմանը, որովհետև հարկ վճարողները կամ տնտեսվարող սուբյեկտները, որոնք հիմնականում զբաղվում էին արտահանման գործունեությամբ, եկամտային հարկի մասով իրենց մոտ վարձու աշխատողների համար հարկային բեռը կնվազեր: Նպատակն արտահանող ոլորտներն ավելի մրցունակ դարձնելն էր:

«Փոխհրաձգություն» կառավարությունում. «առողջապահական հարկը» կարող է գժտեցնել նախարարներին

Փայլակ Թադևոսյանը վկայակոչում է նախկինում եղած միտումներից մեկը, ըստ որի՝ հարկ վճարողների մի մասը հարկային բեռի տարբերությունների պայմաններում հնարավորություն ուներ աշխատավարձի փոխարեն շահաբաժնի տեսքով եկամուտներ վճարել, ինչի արդյունքում ավելի նվազ դրույքաչափի կիրառման փոխարեն եկամուտները ստացվում էին շահաբաժինների տեսքով և բաշխվում աշխատակիցների միջև:

61
թեգերը:
աշխատավարձ, աշխատանք, տնտեսություն, Հայաստան, եկամտահարկ
Ըստ թեմայի
Հայաստանում ցանկանում են նվազեցնել եկամտահարկը, բայց բարձրացնել ապրանքների հարկը
Ավետիսյան. «Համահարթեցված եկամտահարկը չի լուծելու այդ խնդիրը»
Աշխատող ուսանողները կկարողանան ուսման վարձը վճարել իրենց եկամտահարկից
Եկամտահարկի վերադարձը խթանում է պահանջարկը. իրավիճակը Հայաստանի անշարժ գույքի շուկայում

sys_stories